Վերջաբանությունը <<Բնության>> մեջ (6)

Հովհաննես Ռշտունի

Շարք – <<Վերջաբանություն>>

Եկեք աղոթքով սկսենք:

Մենք Քեզ գովաբանում ենք ով Տեր որ բարի ես մեր հանդեպ ու Քո ողորմությունները անթերի են:  Ու մենք իրար հետ ենք հավաքվում նորից որպեսզի Քեզնում ուրախանանք, որպեսզի Քո Խոսքին նայենք խորհուրդի ու առաջնորդության համար, ու որ լսենք ու ենթարկվենք Քո բոլոր պատվիրաններին, մեզ օրհնիր մեր հավատարմության ու ծառայության համար, Հիսուսի անունով, ամեն: 

Մենք արդեն մի քանի շաբաթ է որ սերտում ենք Վերջաբանության, վերջին բաների վարդապետությունը:  Ու մենք տեսել ենք որ վերջաբանությունը ամեն օրվա փաստ է:  Մարդը ապրում է նպատակով, իմաստով, նպատակակետով, ու մարդը չի կարող առանց ապրել նպատակ:  Մարդը Աստծո կողմից է ստեղծվել Իր նպատակների համար, ու մարդը մի-միայն կարող է ինքնաճանաչում ունենալ Աստծո իմաստով ու նպատակով:  Դոստոյեվսկին ուշադրության է հրավիրել այն փաստին որ առանց իմաստի/նպատակի մարդիկ կարծանվում են:  Նրա բերած ցնցիչ օրինակՍիբիրի Կուլակների բանտերում իր անցկացրած գաղութային ճամբարների մի դեպքից է:  Նա պատմում է որ ամենա-ուժեղ մարդկանց կոտրելու ձևը շատ հեշտ էր:  Այդ մարդկանց մի անիմաստ գործ էին տալիս:  Նրանց հրամայվում էր որ քարեր վերցնեին ու տանեին բանտի կառույցի մի ծայրից ու տեղափոխեին հակառակ ծայրը, ու հենց որ նրանք այդ գործը ավարտում էին, նրանք հետո պետք է այդ քարերը հետ տանեին ու իրենց տեղը դնեին:  Նրանց չէին ստիպում որ ծանր քարեր տանեին ու տքնաջան աշխատեին, նրանց ուղղակի հրամայվում էր որ այդ անիմաստ գործը անեին, ու այդ գործի հսկայական անիմաստությունն էր որ նրանց կոտրում էր, քանի որ նպատակով արված ծանր տքնաջան աշխատանքը մարդկանց չէր կոտրում:  Մեզ նպատակ է պետք, նպատակակետ է պետք:  Ու Աստված հիմնադրել է Իր վերջնակետերը՝ պարգևներ ու օրհնանքներ, որոնք նպատակային գործեր անելով է մարդ կարող ձեռք բերել: Վերջաբանությունը չի կարող միայն սահմանափակվել մարդով, այն նաև վերաբերում է նյութական աշխարհին, բնական, բնության աշխարհին: 

Այստեղ մենք պետք է մի պահ կանգ առնենք բնություն ասած գաղափարի մասին խոսելու, քանի որ դա սխալ հասկացություն է:  Բնություն բառը Լատիներեն է, բայց դրա հետևն ընկած գաղափարը Հունական ու Հռոմեական մտքից է գալիս:  Հույն և Հռոմեացի փիլիսոփաների համար բնության աշխարհը մի ինքնագոյ, ինքնաբավարար աշխարհ էր:  Բնությունը նրանց համար գործում էր այնպես ինչպես որ Աստված է գործում մեր, քրիստոնյա հավատացյալների համար (1980-ական թվերին երբ Սովետական Հայաստանում աշխատանքի ուսուցման դասին աշակերտներից մեկուսուցչին հարց տվեց թէ արդյո՞ք Աստված գոյություն ունի, նա պատասխանեց որ իր հավատքով Աստված բնությունն է, մայր բնությունը:  Սա հեթանոս անհավատի հավատքն է):

Հույների ու Հռոմեացիների համար <<Աստված>> բառի միակ օգտագործումը, օգուտը, այն էր որ Աստված սկզբնական Պատճառն էր համարվում, որը ամեն ինչ սկսել էր ու սկսելուց հետո ամբողջովին հետ էր քաշվել, ու բնությանը ինքնա-գոյ ու ինքնա-բավարար վիճակի մեջ էր թողել. բնություն որը ուներ իր սեփական օրենքն ու սեփական առաջնորդությունն ու սեփական ընթացող ուղղությունը:  Արդյունքում, բնություն ասած բանը արևմտյան քրիստոնեական աշխարհ է մտել հունա-հռոմեական մտածելակերպից:  Բնությունը հասկացվում է որպես մի անկախ աշխարհ, որը առանց Աստծո կառավարում է ամբողջ աշխարհը, տիեզերքը, ու մարդն ու բնությունը իրար դեմ-առ-դեմ են, հակադարձ:  Բնության այսպիսի հասկացությունը ստեղծում է պան-թեիզմ (այսինքն, որ ամեն ինչ աստված է, ծառն է աստված, իմ մատն է աստված, մազն է աստված, տերևն է աստված:  Պանթեիզմ = Ամենաստվածություն, սա Բազմաստվածությունից տարբեր է)  կամ հանգեցնում է Էվոլյուցյոն հավատքի:  Քանի որ եթե մենք բնությանը ընդունենք որպես մի անկախ էություն, ապա դա կնշանակի որ բնությունն ունի իր սեփական ներքին էությունը, անձնավորությունը, ու քանի որ բնությունը Աստծուն է փոխարինում, ապա պան-թեիզմը սրա տրամաբանական վերջավորությունն է, ամեն ինչ աստված է:  Կամ, բնությունը պետք է լինի ինքնա-ստեղծ, որը տանում է Էվոլյուցիոն հավատքին: 

Բայց <<Բնություն>> ասած բանը գոյություն չունի:  Գոյություն ունի ստեղծված կարգեր, որի մեջ կան մոլորակներ, աստղեր, լուսին, արև, մեր ոտքի տակի հողը, ծառերը, խոտերը, կենդանի անասունները, և մարդը:  Սրանք բոլորը ստեղծվածներ են և գտնվում են Աստծո ներքո, և ոչ թէ Աստծուց զատ կամ Աստծուն հավասար:  Սրանք պատկանում են Աստծո ստեղծագործության աշխարհին/տիրույթին, ու ոչ թէ ինչ որ մի առեղծվածային ինքնակառավարվող բնությանը:  Բնություն ասած բանը այդ տեսակետից գոյություն չունի:  Մենք վերցնում ու անձնականացնում ենք ստեղծված աշխարհը կարծես թէ դա ինքնին մի անկախ էություն լինի իր անկախ աշխարհով ու անկախ զորությունով:

Բայց Աստվածաշունչը մեզ ասում է որ Աստված շարունակական հարաբերություն ունի ամբողջ ստեղծագործության հետ:  Աստված բացակա տանտեր չէ:  Ամբակում 3.1-19-ում մարգարեն պարզ կերպով հայտնում է որ ոչ մի տարբերություն չկա թէ արդյոք Աստված մարդու հետ գործ ունի, ազգերի հետ, թէ ամբողջ աշխարհի կամ տիեզերքի հետ:  Նա դրանք բոլորն է կառավարում, առանց բացառության:  Ավելին, Սաղմոս 18.6-17-ում Աստվածաշունչը այդ նույն իրականությունն է ենթադրում: 

Հաճախ ամբողջ երկիրն է ներգրավվում երբ Աստված Իր թշնամիների դեմ է շարժվում:  Աստված օգտագործում է եղանակը, երկրի ընդերքի ուժերը, Նա նույնիսկ մարդու սիրտն է օգտագործում:  Օրինակ, Դատավորաց 5.4-5-ում կարդում ենք որ <<4 Տէ՛ր, երբ Դու դուրս եկար Սէիրից,Երբ չվեցիր Եդոմի դաշտերից, Երկիրը շարժվեց, և երկինքը տակնուվրա եղավ,
Ամպերը ջուր ցողեցին,5 Լեռները հալվեցին Սինայի Տէր Եհովայի երեսից, Իսրայէլի Տէր Աստծու երեսից>>:  Այստեղ գրված է որ Աստված բնությունն է օգտագործում, եղանակն է օգտագործում, հրաբուխներն ու փոթորիկները, երբ նա շարժվում է Իր թշնամիների դեմ:  <<Բնության>> վերջաբանության մի հիանալի օրինակ(բնություն բառը չակերտներով) իհարկե ջրհեղեղն է, Նոյան ջրհեղեղը: Ջրհեղեղի ժամանակ Աստված ֆիզիկական աշխարհն ու Իր ստեղծած երկիր մոլորակօգտագործեց որպեսզի մարդկությանը դատեր ու բոլորին կործաներ, բացառությամբ մեկ ընտանիքի:  Աստված խոսք տվեց որ այլևս ջրհեղեղով այդպիսի դատաստան չէր լինի, բայց Նա խոսք չտվեց որ ուրիշ միջոցներով դատաստան չէր լինի:  Աստված չասաց որ <<ես այլևս ջուր չեմ օգտագործի դատելու համար>>, այլ Նա ասաց որ այլևս ջրի միջոցով այդպիսի հսկայական համաշխարային համամարդկային մասշտաբների դատաստան չէր բերի:  Այն ժամանակվանից ի վեր Աստված օգտագործել է ջրհեղեղներ, փոթորիկներ, երկրաշարժեր, որպեսզի դատի մարդուն ու ազգերին:  Իհարկե մենք նաև կարող ենք Եդեմի պարտեզի օրինակին նայենք, երբ Աստված երկիրը օգտագործեց որպեսզի անիծեր Ադամին ու Եվային ու մնացած ամեն ինչին, նրանց մեղքի պատճառով:  Աստված երբեմն մի քանի միջոցներ իրար հետ միաժամանակ է օգտագործում ազգերին դատելու համար:  Ամովս 9.1-6-ում <<1 Տեսա Տիրոջը. նա զոհասեղանի վրա էր և ասաց. «Հարվածի՛ր այդ զոհասեղանին, և թող շարժվեն դրանդիները/սյուները. կտրիր գցի՛ր  դրանք բոլորի գլուխները,  իսկ մնացածներին Ես սրով պիտի կոտորեմ. նրանցից փախնողը չի փրկվի, և չի ազատվի նրանցից ազատվածը: 2 Թէկուզ նրանք դժոխքում էլ թաքնվեն, իմ ձեռքը այնտեղից էլ դուրս կբերի նրանց. եթէ երկինք բարձրանան, ես այնտեղից էլ կիջեցնեմ նրանց, իսկ եթէ թաքնվեն Կարմէլի բարձունքներում, այնտեղ էլ կփնտռեմ և կբռնեմ նրանց: 3 Եթէ իմ աչքից խույս տան և թաքնվեն ծովի խորքերում, այնտեղ էլ վիշապին կհրամայեմ, որ խայթի նրանց:
4 Եթէ գերի տարվեն իրենց թշնամիների կողմից, ես այնտեղ հրաման կտամ սրին որ ոչնչացնի նրանց: Իմ աչքը նրանց վրա կլինի՝ նրանց հանդեպ չարություն, և ոչ թէ բարություն անելու համար»: 5 Երբ Ամենակալ Տէր Աստվածը դիպչի երկրին և շարժի այն, պիտի սգան նրա բոլոր բնակիչները, նրա վախճանը պիտի գա ու եգիպտացիենրի ջրհեղեղի պէս ելնի ու իջնի: 6 Նա, ով կառուցում է իր շենքի հարկերը դէպի երկինք, ով Իր բարձր տեղն է հաստատում երկրում, ով վերև է կանչում ծովի ջրերը և հեղեղում երկրի երեսին, Ամենակալ Տէր է նրա անունը>>: 

Աստված ասում է որ Ինքը օգտագործելու է ֆիզիկական աշխարհը, ամեն ինչը, որպեսզի Իր թշնամիներին հետապնդի նրանց կործանելու համար:  Թե նրանք դժոխք գնան ու թէ երկինք բարձրանան Աստված նրանց կգտնի, եթե նրանք ծովի մեջ գնան Աստված վիշապին կհրամայի որ նրանց խայծի:  Վիշապը այստեղ օգտագործվում է որպես խորհրդանիշ, որպես Աստծո ամենուր գոյություն ունեցող դատաստանի խորհրդանիշ:  Եսայի 27.1-ում է այդպես օգտագործվում:  Աստված աստվածաշնչի մեջ շարունակաբար անհնազանդ ազգին/ազգերին համեմատում է մի կենդանի գազան անասունի հետ որը պիտի կործանվի:  Աստծո աչքի առջև դրանք այդպես են երևում: 

Ամովս 5.19-ում հետաքրքիր համար կա դատաստանի վերաբերյալ, սա անգիր անելու հիանալի համար է, որտեղ Աստված նկարագրում է դատաստանի անխուսափելիությունը բոլոր նրանց համար ովքեր օրինազանց են  <<19 Կարծես թէ մի մարդ առյուծից փախչի ու արջին հանդիպի, ու նա տուն փախչի և իր ձեռքը պատին հենի ու մի օձ խայթի նրան>>:  Սա հիանալի համար է, մարդ առյուծից փախնելով հանկարծ արջի է դեմ դիմաց գալիս ու դրանից մազապուրծ լինելով փախնում է տուն ու դուռը հետևից փակում է ու պատին է հենվում, որտեղ նրան օձն է կծում:  Աստծո դատաստանից փախուստ չկա:  Բնությամբ ամբողջ աշխարհը Աստծո/դատավորի հետ է համագործակցում:  Ավելին, մեզ ասվում է որ ժամանակ առ ժամանակ Աստված նաև կործանում է կենդանի անասուններին, ծովի ձկներին ու երկնքի թռչուններին, որպեսզի դրանով մարդուն տեղահան անի:  Սոփոնիա 1.2-3, <<2 Ամէն ինչ կոչնչացնեմ երեսից», — ասում է Տէրը:
3 «Կկործանեմ մարդը և անասունը, Կկործանեմ երկնքի թռչուններն ու ծովի ձկները, կկործանեմ ամբարիշտներին գայթակղող կուռքերը, և ես կվերացնեմ անօրէններին երկրի երեսից», — ասում է Տէրը>>:  Սոփոնիան սա կոչում է Տիրոջ Մեծ Օրը:  Այստեղ խոսվում է Հուդայի/Իսրայելի ու Ասորեստանի վրա գալիք դատաստանի մասին:  Տիրոջ Մեծ Օրը միայն Հիսուսի երկրորդ գալուստի օրվա դատաստանին չի վերաբերում:  Սա նաև վերաբերում է պատմության մեջ տեղի ունեցող Աստծո ամեն մեծ դատաստանին:  Նահում 1.2-8-ում նույնպես ասում է որ Աստծո դատաստանը մեր շուրջի ֆիզիկական աշխարհի վրա էլ է ազդում, մարդու և ազգերի վրա ազդելու հետ միասին:  << 2 Տէր Աստված նախանձոտ/խանդոտ է և վրեժխնդիր, Տէրը վրեժխնդիր է բարկությամբ, Տէրը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և Նա Իր զայրույթը պահում է Իր թշնամիների համար: 3 Համբերատար է Տէրը, մեծ է նրա զօրությունը, Տէրը հանցավորին անպատիժ չի թողնի: Նրա ճանապարհը հողմապտույտի և փոթորիկի մեջ է. Ամպերը նրա ոտքերի փոշին են: 4 Նա սաստում է ծովին այն ցամաքեցնելովն, Նա չորացնում է բոլոր գետերը:  Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին: 5 Լեռները դողացին Նրանից և բլուրները հալվեցին, երկիրը Նրա առջև դողաց, ինչպէս նաև նրա բոլոր բնակիչները:
6 Նրա բարկությանն ո՞վ կդիմանա, ո՞վ կկանգնի Նրա զայրույթի և սրտմտության դէմ: Նրա զայրույթը կրակի նման է թափվում, ժայռերը փշրվում են Նրա առաջ: 7 Բարեհաճ է Տէրը և ապաստարան նրանց նկատմամբ, ովքեր ապավինում են Նրան նեղ օրերին. 8 Բայց հեղեղով վերջ կտա Նա Նինեվային (Ասորեստանին), և իր թշնամիներին կհեդապնդի մինչև խավարի մեջ>>:

 Այստեղից պարզ կերպով երևում է որ այն գաղափարը որ բնությունը անկախ մի էություն է, ոչ աստվածաշնչական է (Սովետական միության ժամանակ աթեիստները բնությանը կոչում էին <<մայր բնություն>>, որը կատարյալ հիմարություն է:  Միգուցե կարող ենք ասել որ Աստվածաշնչում կա <<մայր երկիր>> կամ <<մայր երկրագունդ>> գաղափարը, այն իմաստով որ Աստված մարդու մարմնեղեն մասը երկրից վերցրեց ու մարդուն ստեղծեծ, երկրի հողից/փոշուց:  <<փոշի էիր ու փոշի էլ կդառնաս>>, կամ, <<երկիր մոլորակից եկար ու երկիր մոլորակին էլ կվերադառնաս>>, միայն այդ առումով):  Ֆիզիկական աշխարհի կարգերը, ու նաև անկարգությունը/քաոսը, ամբողջովին Աստծո ձեռքի գործն է:  Արդյունքում մենք պետք է տեսնենք որ Աստված Իր ստեղծած ամեն ինչը օգտագործում է որպեսզի Իր նպատակներին հասնի:  Աստծո վերջնակետային վերջաբանությունը նաև գործում է հոգեբանական և տնտեսական բնագավառներում:  Ինչպես Անգէ 1.5-6-ն է վկայում, <<  5 Արդ, այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին: 6 Դուք շատ եք ցանել բայց քիչ եք հավաքել:  Ուտում եք, բայց չեք կշտանում, խմում եք բայց չեք հագենում:  Շորեր եք հագնում բայց չեք տաքանում:  Աշխատավարձ եք վաստակում բայց դա ծակեր ունեցող պորտմանի մեջ եք դնում >>:  (Սա աբորտի երեխայասպանությունը հանդուրժող ազգերի ու հասարակությունների թշվառ վիճակն է, որը իրենց անապաշպար մեղքի հետևանքով է):

Անգե մարգարեն խոսում է ինֆլացիայի, փողի արժեզրկման մասին տնտեսական բնագավառում ու մարդուն հարվածող հոգեբանական նեղվածությունների մասին:  Ուստի, Աստված հայտարարում է որ Իր ստեղծագործության մեջ ամեն ինչ իրար հետ կապված են ու ամեն ինչ դատաստանի է հասնում, ու նաև համազոր համեմատություն կա մեղքի և դատաստանի միջև, աչքը աչքի համար, կյանքը կյանքի համար, ատամը ատամի համար:  Այլ կերպ ասած, պատիժը պետք է համարժեք լինի հանցանքին:  Ղևտացի 26.21-37-ում մեղքի և դրան համարժեք/համազոր հատուցման վերաբերյալ հիանալի հայտարարություն է արվում,

<< 21 Իսկ եթէ դուք շարունակեք շեղվել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել Ինձ, ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի աղետներ պիտի բերեմ ձեզ վրա համաձայն ձեր մեղքերի: 22 Ձեզ վրա պիտի ուղարկեմ երկրի վայրի գազաններ, և նրանք պիտի լափեն ձեր երեխաներին ու պիտի հոշոտեն ձեր անասունները: Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիվը, և ձեր ճանապարհները ամայի պիտի դառնան: 23 Իսկ եթէ դրանից հետո էլ չխրատվեք ու ինձ հակառակվեք, 24 Ես դարձեալ, զայրանալով, պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ: 25 Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ լուծելու համար իմ ուխտի վրեժը: և եթէ ամրանաք ձեր քաղաքներում, ես ձեզ ժանտախտ պիտի ուղարկեմ, և դուք պիտի մատնվեք թշնամիների ձեռքը: 26 Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, տասը կին ձեզ հաց պիտի եփեն մեկ թոնրի մէջ և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով: Պիտի ուտէք ու չպիտի կշտանաք: 27 Եթէ դրանից հետո էլ ինձ չանսաք ու հակառակ գնաք ինձ, 28 ես էլ, զայրանալով, պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ: 29 Դուք պիտի ուտէք ձեր որդիների ու ձեր դուստրերի միսը: 30 Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը: Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի զզվի ձեզնից: 31 Ձեր քաղաքները ավերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր սրբարանները և ձեր զոհաբերությունների անուշ բույրը այլևս չպիտի հոտոտեմ: 32 Պիտի ավերեմ ձեր երկիրը, և նրա մէջ ապրող ձեր թշնամիները պիտի ապշեն դրա վրա: 33 Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մէջ, և ձեզ վրա սուր պիտի քաշեմ ու ձեզ հետապնդեմ: Ձեր երկիրը ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի: 34 Այն ժամանակ է որ երկիրը ավերակ պիտի մնա ու պիտի վայելի իր հանգստյան տարիները (շաբաթների տարիները), երբ որ դուք ձեր թշնամիների երկրում եք: 36 Եվ նրանք ովքեր ողջ մնացած կլինեն իրենց թշնամիների երկրում իրենց սիրտը կսարսափցնեմ այնպես որ տերևների սոսափյունից կդողան ու կփախնեն այնպես ինչպես սրից են փախնում, ու նրանք կընկնեն թերևս որ ոչ ոք նրանց չի հետապնդում: : 37 Նրանք իրար վրա կընկնեն կարծես թէ սրից են փախնում, նույնիսկ երբ նրանց ոչ ոք չի հետապնդում, այնպես, որ դուք ոչ մի ուժ չեք ունենա ձեր թշնամիներին դիմադրելու, և դուք հեթանոսների մեջ կկործանվեք, ու ձեր թշնամիների հողը/երկիրը ձեզ կլափի>>:

Այս ամենը Աստված ընդգծում է ասելով <<համաձայն ձեր մեղքերի>>:  Մեր շուրջի ամբողջ աշխարհը մեզ պիտի դատի՝  Եղանակը, տնտեսությունը, մեր սեփական բնությունը, ամեն ինչ:  Մարդիկ իհարկե Աստծուց եկած որևէ դատաստան համարում են դաժան, բռնարարքային, բայց իրենց սեփական մեղքերին շատ թեթև ձևով են նայում:  Այս պատճառով է որ նրանք չեն ուզում հավատան որ դատաստանը շատ մոտ է: 

Աստծո վերջաբանության այս միությունը նաև վերաբերում է Նրա բերած օրհնություններին:  Ղևտացի 26.3-9-ում ասվում է որ

<< 3 Եթէ ըստ Իմ պատվիրանի ընթանաք, և զգուշ լինեք որ Իմ պատվիրանները պահպանեք ու դրանք կատարեք, ապա անձրև կուղարկեմ ձեզ իր ժամանակին: 4 Հողն իր բերքը կտա, իսկ դաշտերի ծառերը կտան իրենց պտուղները: 5 Ձեր կալերում աշխատանքը կտևի մինչև այգեկութ(խաղողի բերքահավաքը), իսկ ձեր այգեկութները կտևեն մինչև նոր ցանքսի ժամանակը: Դուք կուշտ հաց կուտէք և ձեր երկրում անհոգ կապրէք: 6 Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, և ձեր երկրում պատերազմ չի լինի: Կքնեք, և չի լինի մեկը որ ձեզ վախեցնի:  Ձեր երկրով սուր չի անցնի: Ձեր երկրից կվերացնեմ չարիք պատճառող գազաններին: 7 Դու՛ք կհետապնդեք ձեր թշնամիներին, և նրանք սպանված կընկնեն ձեր առաջ: 8 Ձեր հինգ հոգին հալածական կանի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորների, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ: 9 Ես բարի աչքով կնայեմ ձեզ, կաճեցնեմ ու կբազմացնեմ ձեզ և կկատարեմ ձեզ տված իմ խոստումը>>: 

Հինգ հոգին հարյուրին կհետապնդեն, ու հարյուրը տասը հազարին:  (Հաղթանակը Տիրոջից է գալիս, ոչ թէ պատերազմի դաշտում տեխնիկական կամ քանակական գերազանցությունից, ինչպես որ մեր հեթանոս ռազմագետներն ու գենեռալներն են մեզ փորձում հավատացնեն:  Ու ի միջի այլոց, Աստված այս խոստումը միայն այն ազգերին չի տալիս որոնց երկիրը բարենպաստ աշխարհագրական դիրքում է գտնվում, Նա չի ասում որ <<կներեք, սա Հայաստանին ու հայ ազգին չի վերաբերվում քանի որ Հայաստանի աշխարհագրական դիրքը շատ վատ է ու Հայաստանը լիքը հզոր բանակներ ունեցող թշնամի ազգերով է շրջապատված, դա Իմ ուժերից վեր է>>:  Սա հիմար անհավատի տրամաբանությունն է): 

Երբ որ մենք մեղքի մեջ ենք ապրում այդ դեպքում Աստծո դատաստանը մեզ վրա է ու նույնիսկ ծառից ընկնող տերևի ձայնից փախուստի կդիմենք, ու մարդիկ կփախնեն երբ նրանց ոչ ոք չի հետապնդում:  Պատմությունը մեզ բազում ապացույցներ է տալիս այս տեսակի դատաստանի ու օրհնանքի:  Իհարկե Երկրորդ Օրինաց 28-ն էլ է հիանալի գլուխ որը նույն հարցի մասին է խոսում:  Աստված պարզ կերպով հայտնում է որ Իր վերջաբանության մեջ միություն կա, ամեն ինչ իրար հետ են կապված, ու սա անխուսափելի է: 

Բայց այս աշխարհը մեզ իրականության լրիվ ուրիշ պատկեր է ներկայացնում, այսպես կոչված Բնության աշխարհը ու Բնության օրենքները, կարծես թէ բնությունը անկախ էություն լինի ու իրենից որոշումներ է կայացնում:  Այս մարդկանց հավատքը սկզբնավորվում է հեթանոսությունից, ու այս սխալ վարդապետությունն է ուսուցվում ու ենթադրվում ամենուր:  Ու եթե նրանց այս բաների մասին ասես, նրանք կսկսեն միանգամից մեկ կամ երկու համարներ բերել Աստվածաշնչից փորձելով ժխտել քո ասածը:  <<Աստված ասում է որ Իր անձրևը և արդարի վրա է ուղարկում և անարդարի>>, այո Աստվածաշունչը այսպես է ասում, բայց արդյո՞ք Աստվածաշունչը ասում է որ Աստված արևն ու անձրևը չի օգտագործում որպեսզի մեզ դատի:  Ոչ:  Այստեղ ուղղակի ասում է որ երբ Աստված Իր արևն է շողացնում մարդկանց վրա ու Իր անձրևն է ուղարկում նրանց համար, Նա չի գնում փողոցի վրա ու ասում <<շատ լավ, Հովհաննիսյաններն ու Ավետիսյանները լավ մարդիկ են, ա՛րև, միայն նրանց վրա շողա, բայց Բաղդասարյանները վատ մարդիկ են ուստի արևը նրանց վրա չի շողա ու անձևը նրանց համար չի գա>>:  Աստված ուղղակի ասում է որ Իմ օրհնանքներից որոշները բոլորին եմ տալիս, բայց դրանից այն կողմ ոչ բոլորին:  Ավելին, Աստված ասում է <<սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք նրանց ովքեր ձեզ ատում են ու աղոթեք նրանց համար ովքեր ձեզ հալածում են>>:  Ինչու՞:  Որովհետև սահմանափակ ձևով Աստված բոլորին է օրհնում, Նա բոլորին է տալիս կյանքի պարգևը և եղանակի օրհնանքները,  բայց սահմանափակ ձևով:  Ուստի, քանի որ դատաստանը քո ձեռքում չէ, այլ Աստծո ձեռքում է, ապա այս դեպքերում աղոթքով գործիր, օրենքը քո ձեռքը մի վերցրու, ու թող քո լույսն ու շնորհը բոլորին երևա:  Պահիր օրենքը, մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր ու մի նախանձիր, աղոթիր նրանց համար ու նրանց համար օրհնանք դարձիր: 

Այսպիսով, երբ մարդիկ Աստծուն հավատարիմ են ու ավելի ու ավելի են աճում շնորհի մեջ, նրանք ավելի ու ավելի են հեռանում այն անեծքից որը ամբողջ ստեղծագործությանն է հարվածել:  Ու մեզ ասվում է որ ժամանակի ընթացքում աշխարհը լցվելու է Աստծո փառքով ինչպես որ ջրերն են ծածկում օվկիանոսները:  Աստծո արդարությունը սփռվելու է ամբողջ աշխարհի վրա:  Ավելին, երբ մենք Քրիստոնյա ենք դառնում, երբ մենք նոր ստեղծագործություն ենք դառնում, այդ դեպքում մենք այդ նոր ստեղծագործության անդամներ ենք դառնում, ու երբ մենք շնորհով ենք աճում նոր ստեղծագործությունն էլ է աճում այնտեղ որտեղ որ մենք կանք, ու մեզ Եսայի 65.17-25-ում ասվում է որ աշխարհի վերջից առաջ Աստված մեծապես երկարացնելու է մարդու կյանքի տևողությունը, այնպես որ եթե մեկը 100 տարեկանում մահանա ապա նրա մահվանը կնայեն որպես նորածնի մահ, որ մարդիկ խաղողի որթատունկեր կտնկեն ու ուրիշը դրան չի տիրանա, որ լինելու է խաղաղություն ու օրհնանքներով լի աշխարհ:  Եսային չի խոսում մահից հետո ինչ որ մի հազարամյա ապագա ժամանակի մասին, քանի որ այստեղ ասվում է որ աշխարհի մեջ դեռևս մահ է լինելու, մեղքը դեռևս աշխարհի մեջ է լինելու, ու նաև խոսում է ցանելու ու հնձելու մասին, այստեղ խոսում է պատմության մեջ եղող ժամանակի մասին:  Պատմության վերջնակետերը կապված են պատմության վերջի հետ:  Անեծքը աստիճանաբար հեռացվում է մարդուց և երկրից,  մինչև որ վերջին ժամանակվա ստեղծագործության լիությունը, կատարելությունը կգա (Հիսուսի երկրորդ գալուստով):  Մարմինը հարություն է առնում, մահը վերացվում է, ու Հայտնություն 22.3-ում ասվում է որ այլևս ոչ մի անեծք չի լինելու, և Աստծո և Գառի գահը դրա մեջ է լինելու, ու Նրա ծառաները նրան ծառայելու են:  Շարունակականություն կա այստեղ հենց հիմա Քրիստոսում կյանք ունենալու և նոր ստեղծագործության միջև, Նրա ծառաները նրան ծառայելու են:  Այս երկու բառերը շատ հետաքրքիր բառեր են, <<ծառաները>> և <<ծառայել>>:  Մենք կոչվում ենք Աստծո զավակներ/որդիներ շնորհով, բայց այստեղ մենք կոչվում ենք ծառաներ, կամ բառացիորեն <<կապված ծառաներ>>, մենք ծառաներ ենք որոնք Աստծուն են կապված այդ ծառայությունով, մենք ստեղծվել ենք որպեսզի Նրան փառաբանենք ու ծառայենք, իսկ <<ծառայել>> բառը նշանակում է գործատերի համար աշխատել:  Այսինքն, մարդ չի կարող ասել <<ես սա անում եմ Աստծո փառքի համար, բայց սա անում եմ որպես լավություն, ինձնից պահանջվածից ավելին եմ անում>>, այլ, մենք անում ենք մի գործ որի համար արդեն վճարվել ենք, ու ինչքան էլ հավիտենապես աշխատենք/ծառայենք, մենք չենք կարող դա ամբողջովին հետ վճարել ու ինքներս մեր անկախ մարդը լինել, ինքներս մեր անկախ պետությունը լինել:  Աստծո ծառաները Նրան հավիտենապես են ծառայելու, Նրա համար աշխատելու (մշտապես խրոնիկական գործազուրկների համար սա միգուցե մի քիչ դժվար լինի հասկանալ):   Երբ որ մեզ ասվում է որ մենք Աստծո ծառաներն ենք, միաժամանակաբար Աստծո Խոսքը մեզ հիշեցնում է որ մենք թագավորներ ենք:  Սա թվում է թէ բացահայտ հակասություն է, բայց մենք սա կարող ենք հասկանալ եթե հասկանանք այն ինչը Քրիստոսը ասաց այս թեմայով, երբ նա Ղուկաս 22.25-27-ում Իր առաքյալներին ասաց որ << հեթանոսների թագավորները նրանց վրա իշխանություն են գործադրում, ու նրանք ովքեր նրանց վրա իշխանություն են գործադրում կոչվում են բարերար, բայց դուք չպետք է այսպես անեք, քանի որ նա ով որ ձեր մեջից ամենամեծն/ամենահզորն է պետք է փոքրագույնը լինի, և առաջնորդը ծառայողի պես պիտի լինի:  Որովհետև ո՞վ է մեծը, նա ով որ Ինձ հետ սեղա՞ն է նստում թէ նա ով որ ծառայում է:  Չէ՞ որ Ինձ հետ սեղան նստողը, բայց Ես ձեր մեջ ծառայողի պես եմ>>:   Ուստի, Քրիստոսի հետ հավիտենապես թագավորելը կապված է մեծ լինելու այս հասկացության հետ՝ Աստծուն հավիտենապես ծառայելու հետ:  Այն ծառայությունը որը Քրիստոսն է մեզ տվել, դա մեզնից է կախված որպեսզի մենք այդ ծառայությունը վերջնակետի վերածենք պատմության մեջ, մեկս մեկի հետ անդամ դառնալով ու մեկս մեկին ծառայելով:  Ամենամեծը նա՛ է ով որ բոլորին ծառայություն է անում:  Ու հիշեք որ ամբողջ աշխարհը Աստծո ստեղծագործությունն է ու իրագործում է Նրա նպատակները:  Աշխարհի մեջ վերջաբանությունը Աստվածաշնչի իրական փաստն է: 

Եկեք աղոթենք: 

Մեր Տեր ու մեր Աստված, մենք Քեզնից շնորհակալ ենք որ ամեն ինչ ստեղծել ես ու ամեն ինչ Քո նպատակների համար են ծառայում, ու թերևս հեթանոսները կատաղում են ու դատարկ խորհուրդներ են անում Քո դեմ, նրանց գործերը վերջում ոչ մի արդյունք չեն ունենա, քանի որ նրանց ամեն բջիջն ու մոլեկուլը ու նրանց շուրջի ամբողջ աշխարհը նրանց դեմ են պատերազմելու:   Ու ինչպես որ հնում էր, երբ աստղերը իրենց շրջաններով Սիսարայի դեմ պատերազմեցին, այնպես էլ այսօր է, աստղերը իրենց շրջաններով, ու նույնիսկ մեր ոտքի տակի հողը անվերջ պատերազմ են տանում Քո թշնամիների դեմ:  Ով Տեր մեր Աստված, մեծ ու հրաշալի են Քո ճանապարհները, Հիսուսի անունով, Ամեն:

ՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆ

Հարց:  Հարցը վերաբերում է մարդու կյանքի երկարակեցության հետ:  Կարող ե՞նք ասել որ անեծքը հեռացվում է նաև ժամանակակից տեխնալոգիական զարգացումներով ու ուրիշ գիտական բնագավառների զարգացումներով, նույնիսկ երբ այդ զարգացումների վրա աշխատող մարդիկ չգիտեն թէ իրենք ինչ են անում, ինչպես են Աստծո վերջաբանության իրագործման մաս կազմում:

Պատասխան:  Դա շատ լավ հարց է:  Այո, ճիշտ այդպես է:  Աստվածաշունչը պարզ կերպով ասում է որ նույնիսկ հեթանոսների հարստություններն են օգտագործվելու Աստծո արքայության համար:  Այնպես, որ նրանք դիզում են բայց մենք ենք դրանց ժառանգելու:  Ամեն զարգացում պետք է դիտվի որպես տիրապետության գործադրում և երկիրը մեզ ենթարկելու միջոց, ինչպես Աստված Ծննդոցի գրքի սկզբում հրամայեց մարդուն որ նա երկիրը իրեն ենթարկի:  (Օրինակ, 1440 թվին Եվրոպայում Johannes Gutenberg-ի հայտնագործած առաջին տպագրական մեքենան օգտագործվել է որպեսզի Աստվածաշնչեր տպվի զանգվածային քանակով ու որպեսզի բոլորը Աստծո խոսքը ունենան մատչելի գներով:  Իսկ Johannes Gutenberg-ը պատմության համաձայն նույնիսկ հավատացյալ քրիստոնյա չի եղել):  Մենք, Աստծո ժողովուրդն ենք որ ժառանգելու ենք այդ ամենը:  Այնպես որ մյուս անգամ երբ գնաս ու այս կամ այն համալսարանի շենքը տեսնես, կարող ես ասել <<Սա Քրիստոսում մեր ունեցած ժառանգությունն է>>, ու դա միգուցե մեր ապրած ժամանակներում չլինի բայց օրերից մի օր մենք այդ բոլորը ժառանգելու ենք: 

Հարց:  Սովորական հավատացյալ քրիստոնյան կարող է նայել Սահարայի անապատին կամ այս կամ այն անապատին ու ասի որ դա Աստծո դատաստանն է ու ամեն ինչ գնալով վատանում է:

Պատասխան:  Այո, դա հիանալի կետ է: Ժամանակին Սահարայի անապատի տեղը հարուստ բնություն է եղել գետերով ու լճերով ու անտառներով լեցուն:  Այդտեղ եղել են ֆերմաներ ու հարուստ գյուղատնտեսություն.  Ամերիկայի Great Plains շրջանի շատ վայրերը, որը կազմում է Ամերիկայի տարածքի մեկ երրորդը (հիմնականում Ամերիկայի մեջտեղի տասը նահանգները) շատ ավելի քիչ անձրև է ստանում քան թէ Աֆրիկայի Սահարա անապատը, բայց Սահարա անապատը գնալով մեծանում է, քանի որ այդտեղի ապրող հեթանոսները այն կործանման են ենթարկել ու ենթարկում:  Ու եթե Ամերիկայում էլ հեթանոսները շատանան ու ներկայի որոշ կործանարար վերաբերմունքը ցուցադրեն երկրին ապա Ամերիկայի շատ մասը կարող է Սահարայի անապատի վերածվի:  Ամերիկայում ժամանակին քամու-արգելակիչներ են կառուցվել ու ծառեր են տնկվել որպեսզի այդ ամայի վայրերը զարգացվեն ու զարգացվել են:  Հիմա որ երկրի մեծ մասը հանձնվել է ֆեդերալ կառավարությանը, պետությանը, նրանք սկսել են կարգադրել որ այդ քամի-արգելակիչները հեռացվեն, որը նշանակում է որ ապագայում ողբերգական հետևանքներ կարող է լինի:  Բայց Սահարայի անապատը կործանված վայր է որը մարդն է կործանել:  Ու ճիշտ է որ անձրևի քանակությունը այդ վայրում նվազել է, բայց այն նաև կործանվել է մարդու արած գործերի հետևանքով:  Ժամանակին Մեքսիկայում հսկայական անտառներ կային, բայց մարդիկ գնացել ու դա կործանել են որպեսզի այդտեղ բաներ կառուցեն:  Հիմա այդ վայրերում անձրև է գալիս բայց բուսականություն գոյություն չունի որ ջրվի, քանի որ մարդը անհարգալից է վերաբերվել Աստծո ստեղծագործության հանդեպ:  Այդ հեթանոս մասնագետները մտածում էին թէ իրենք ամեն ինչ գիտեին, բայց բավարար կերպով չէին ուսումնասիրել այդ վայրերի էկոլոգիան որպեսզի հասկանային թէ ինչպես պատշաճ կերպով զարգացնեին այդ շրջանը:  Հիմա այդ վայրերը ամայի տափաստանների են վերածվել: Բրազիլիայի որոշ շրջաններ են վերածվել անմարդաբնակ վայրերի:  (Եթե նկատեք ոչ-բողոքական երկրներում ամենուր աղբ է թափված, ճանապարհները բարվոք վիճակում չեն ու պատմական հին քարերի վրա մարդիկ ներկով խզբզել են ու բնության ամենագեղեցիկ վայրերում հազար ու մի զիբիլ են թափում): 

Եկեք աղոթքով եզրափակենք: 

Քեզ ենք շնորհակալություն հայտնում Տեր, քանի որ Դու ես մեզ ստեղծել ու փրկել ու Դու ես հոգ տանում մեզ համար:  Դու մեզ գործ ես տվել անելու Քո թագավորությունում:  Մեզ ուրախացրու մեր կանչի ու պատասխանատվությունների մեջ, ու թող որ չմոռանանք որ մենք Թագավորին ենք ծառայում, որի անունով մենք աղոթում ենք:  Ամեն: