Ամենօրյա Վերջաբանությունը  (5)

Հովհաննես Ռշտունի

Շարք – <<Վերջաբանություն>>

Եկեք աղոթքով սկսենք:  Փառք Քեզ լինի Տեր Աստված որ Դու ամեն ինչ ուրախությունով ես ստեղծել ու մեր կյանքերը Քո մեծ փրկությունով ես լցրել ու այնպես ես արել որ երկինքն ու երկիրը Քո փառքով թնդան:  Ով Տեր Աստված, տու՛ր մեզ փրկության ուրախությունը մեր կյանքի բոլոր օրերում:  Ու թող մեր կյանքը լցվի Տիրոջ խնդությամբ ու Քո հաղթանակի մեր վստահությամբ:  Այս օրը օրհնիր մեզ Քո խոսքով ու Քո Հոգով, ու տուր մեզ Քո խաղաղությունը, Հիսուսի անունով, Ամեն:

Այսօրվա մեր ընթերցանությունը Ղուկաս 19.12-27-ից է:  Մեր թեման է <<Ամեն Օրվա վերջաբանությունը>>:

<<12  Ապա Նա ասաց. Մի ազնվական գնաց հեռու երկիր, որ թագավորություն ստանա իր համար և վերադառնա։ 13 և իր տասը ծառաներին կանչեց, տասը մնաս (մեկ մնասը երեք ամսվա աշխատավարձ էր կազմում) տվեց նրանց, և ասաց նրանց. Բանեցրէք (զբաղեցրեք, գործի դրեք) մինչև որ գամ։ 14 Բայց  նրա քաղաքացիներն ատում էին նրան. և նրա ետևից պատգամավորներ ուղարկեցին և ասացին. Չենք ուզում որ այս մարդը թագավորէ մեզ վրա։ 15 և եղավ՝ որ նա թագավորությունն առած վերադարձավ և հրամայեց որ կանչեն այն ծառաներին, որոնց տվել էր արծաթը, որ իմանա թէ ով ինչ էր վաստակել այդ փողերով առևտուր անելով։ 16 և առաջինը եկավ և ասաց. Տէր, քո մնասը շահեց տասը մնաս։ 17 և նրան ասաց. Լավ, բարի ծառայ, որովհետև քիչումը հավատարիմ եղար, տասը քաղաքի վրա իշխանություն ունեցիր։ 18 և երկրորդը եկավ և ասաց. Տէր, քո մնասը հինգ մնաս շահեց։ 19 Նրան էլ ասաց. Դու էլ հինգ քաղաքի վրա եղիր։ 20 և ուրիշն էլ եկավ և ասաց. Տէր, ահա քո մնասը՝ որ թաշկինակի մէջ փաթաթած պահում էի։ 21 Որովհետև վախենում էի քեզանից. Որովհետև դու խիստ մարդ ես. Վեր ես առնում ինչ որ չես դրել, և հնձում ես ինչ որ չես սերմել. 22 և տերը ասաց նրան.  Քո բերանիցն ես դատում քեզ, չար ծառա.  գիտէիր որ ես խիստ մարդ եմ, որ վեր եմ առնում ինչ որ չեմ դրել, և հնձում եմ ինչ որ չեմ սերմել։ 23 Այդ դեպքում ի՞նչու իմ արծաթը բանկին չտվեցիր, որ ես գայի շահով ետ առնէի այն։ 24 և այնտեղ կանգնողներին ասաց. Վերցրեք դրանից մնասը, և տվեք տասը մնասն ունեցողին։ 25 և նրան ասացին. Տէր, նա տասը մնաս ունի։ 26 Սորա համար ասում եմ ձեզ, թէ ամեն ունեցողին կտրվի. և չունեցողիցը ինչ էլ որ ունի, նրանից կվերցվի։ 27 Իսկ այն իմ թշնամիներին, որ չէին ուզում որ ես նրանց վրա թագավորեմ, այստեղ բերէք և նրան իմ առջև սպանեք>>: 

Մենք Վերջաբանության վարդապետությունն ենք սկսել սերտել վերջին մի քանի շաբաթներում:   Վերջաբանությունը վերջին բաների վարդապետությունն է:  Ու մենք արդեն տեսել ենք որ Աստվածաշնչում Վերջաբանություն բառը (Էսկատոն, Էսկատոս) նշանակում է ոչ միայն վերջին ժամանակ, այլ նաև ՎերջնաԿետ:  Բայց ցավոք սրտի ժամանակակից հավատացյալները շատ հաճախ վերջաբանության վարդապետությունը վերջին ժամանակներին են սահմանափակել:  Եթե մենք վերջաբանության վարդապետությունը ՎերջնաԿետի տեսակետից թուլացնենք կամ վերացնենք, ապա մենք նաև վերջաբանության վարդապետությունը վերջին ժամանակների առումով կթուլացնենք ու կվերացնենք:  Պատմությունը ունի վերջին ժամանակ, ու այն նաև ունի շատ ՎերջնաԿետեր:  Աստվածաշունչը Աստծո օրենքի-խոսքն է, այն մեզ տալիս է Աստծո պատվիրանները ու Աստծո գործերի պատմությունը, թէ ինչպես է Աստված Իր խոսքը գործադրում պատմության մեջ:  Մարդկանց յուրաքանչյուր գործերը բարոյական հիմքեր ունեն:  Մենք ապրում ու շարժվում ենք ու մեր գոյությունը ունենք Աստծո մեջ, որը նշանակում է որ կյանքում բարոյական չեզոք աշխարհ գոյություն չունի, ուստի վերջաբանությունից ազատ աշխարհ գոյություն չունի:  Մեր կյանքը հայտնում է մեր հավատքն ու բարոյականությունը և մեր վերջաբանությունը, վերջաբանական հավատքը:  Ուստի, Պողոսը 1 Կորնթ 10.31-ում ասում է որ <<31 Ուրեմն՝ թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստծո փառքի համար արէք>>:

Վերջաբանությունը միայն վերջին ժամանակներին սահմանափակելով մարդ մերժում է Աստծո օրենքի զորությունը որը վերաբերում է բարոյականութանը, պատմությանը:  Անտինոմիանիզմը (այն հավատքը որը մերժում է Աստծո օրենքը) ստեղծում է վերջաբանական աղավաղություն:  Մեր այսօրվա թեմայի սերտողությունը Ամեն Օրվա Կյանքի Վերջաբանությունն է:  Մեր շուրջբոլորը, ամեն տեղ, մենք տեսնում ենք որ գաղափարները/հավատքները հետևանքներ ունեն, գործերը հետևանքներ ունեն, որոշումները հետևանքներ ունեն, կյանքերը հետևանքներ ունեն:  Պողոս առաքյալը Հռոմեացի 13.3-ում ասում է որ <<Իշխանությունները պետք է չարիք գործողների համար վախի պատճառ լինեն>>, ուստի՝ ամեն դատավոր, ամեն ոստիկան, ծառայում են Աստծո վերջաբանությանը երբ նրանք հնազանդվում են իրենց տրված Աստծո հրամանին, նրանք ՎերջնաԿետ են բերում չարիքին, մեղքին, հանցագործությանը:  Երբ ծնողը իր երեխային ասում է որ եթե սա անես այս բացասական հետևանքը կստանաս, ու եթե այն անես պարգև կստանաս, այդ ծնողը վերջաբանություն է գործադրում/կիրառում:  Աստծո օրենքի օրհնանքներն ու անեծքները հիմնադրում են հավատարմության և անօրենության վերջնակետերը:  Նրանք ովքեր աշխատում են որպեսզի Աստծո օրենքի իրավասությունը հիմնադրեն կյանքի յուրաքանչյուր բնագավառում, նրանք Աստծո կիրառական վերջաբանության գործիչներ են:  Աստծո Օրենքը անդադար խոսում է վերջնակետերի մասին, ու Աստվածաշունչը շատ արտահայտություններ ունի սրա համար՝ Օրերի Վերջը, Վերջին Օրերը, և այլն:

Երբ մարդիկ մեր օրերում (ու որոշ անցյալ ժամանակներում) վերջաբանության վարդապետությունը սահմանափակում են աշխարհի վերջին ժամանակներին, երկրորդ գալուստին, աշխարհի կործանմանը, այս դեպքում հետևանքները շատ լուրջ են:  Առաջին հերթին ժողովուրդը բարոյապես զինաթափվում են, քանի որ պատմական վերջնակետերը իմաստազրկվում են:  ՎերջնաԿետերի իմաստը, օրհնանքներն ու անեծքները, վերացվում են, կամ թուլացվում են, ու ժամանակը կորցնում է իր իմաստը:  Երբ մենք մերժում ենք պատմության վերջնակետերը, արդյունքում մենք այս աշխարհը հանձնում ենք հումանիստներին, անհավատներին, դևին, քանի որ նրանք ասում են որ <<մեր սահմանումներն ու բացատրություններն են որ պետք է ընդունվեն, մեր հասկացած աշխարհն է որ պետք է գործի մեր պայմաններով, մեր հորինած օրենքներով>>:  Երկրորդ, մարդը ստեղծվել է Աստծո պատկերով, ուստի նրա գոյությունը կառավարվում է Աստծո նպատակով:  Մեր ամեն բջիջն ու մոլեկուլը Աստծո ստեղծածն են, մեր ամեն մոլեկուլն ու բջիջը շարժվում է Աստծո նպատակով:  Մեղքը վնասում է այդ նպատակը, անտարբերությունը իմաստազրկում ու չեզոքացնում է այդ նպատակը:  Ու երբ աշխարհը անհավատ մեղավորներին է հանձնվում, նրանք իրենց անձնական վերջաբանությունն են ձևավորում ու զարգացնում (նրանք սկսում են երկրում տնտեսական կամ բարոյական մոնոպոլիա ձևավորել, երկրում օլիգարխներ են հայտնվում ու երկրի հարստությունը մի քանի ընտանիքների ձեռքում է կենտրոնանում, ու երկրի դիվային իշխանավորները հայտարարում են որ երկրում տրանսգենդերությունն ու միասեռականությունը նորմալացվելու է: <<ինչա իրանք մարդ չե՞ն>>, հայտարարում է դևի իշխանությունը տարածող մեր ներկա վարչապետը:  Երկրում անբարոյականությունը նորմալացնելը այս մարդկանց վերջաբանական նպատակն է, իսկ նախկին իշխանությունների համար երկրի բոլոր բարիքները իրենց ու իրենց խնամիների ձեռքերում կենտրոնացնելն էր, դա՛ էր նրանց եսասիրական վերջաբանության նպատակը): 

Երբ հավատացյալները մերժում են ժամանակի մեջ տեղի ունեցող վերջաբանությունները, նրանք հակվում են կենտրոնանալու մի-միայն Քրիստոսի երկրորդ գալուստի վրա, Նրա հանկարծակի գալուստի վրա, ու նրանք հավատում են որ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը նրանց միակ հոգևոր պատասխանատվությունը դռան շորի դերում լինելն է, որ անհավատները մշտապես նրանց վրայով քայլեն ու իրենց կոշիկները իրենց վրա մաքրեն:  Նրանք հավատում են որ պատմության մեջ ոչ մի իմաստ չկա, դա միայն վերջին ժամանակների իմաստն է, այդպիսով նրանք պատմությունը իմաստազրկում են, պատմությունից իմաստը ու նպատակը վերացնում են:  Ամեն քարոզիչ ով որ վերջաբանության մասին խոսելից միայն աշխարհի վերջի մասին է խոսում, նա այս ապուշ վիճակի մեջ է գտնվում:  Ու սրանք նույնիսկ իրենց կյանքն են իմաստազրկում, չեն հավատում վերջնակետերին ու չեն հավատում որ Աստծո օրենքը գործի է դրվում, ու դա փոխարինում են ասելով <<Հիսուսը շուտով գալու է, որևէ օր պիտի հայտնվի>>:   Այս մարդիկ քրիստոնեական գործին հսկայական վնաս են հասցնում:  Աստվածաշունչը մեզ ոչ մի իրավունք չի տալիս որ նստենք ասենք <<Հիսուսը շուտով գալու է>>, քանի որ Աստվածաշունչը մեզ ասում է որ ամբողջ աշխարհը սկզբում պետք է բերվի Քրիստոսի իշխանության ներքո:  Ամեն ծունկ պետք է ծռվի/խոնարհվի, ու ամեն բերան պիտի խոստովանի Հիսուսին որպես Տեր, մինչև որ ընդամենը մեկ թշնամի մնա որին Քրիստոսը պիտի կործանի՝ մահը, ու այնուհետև գալու է վերջը:  Եթե մարդը մերժի վերջնակետի վերջաբանությունը, օրենքի վերջաբանությունը, ամեն օրվա վերջաբանությունը, ապա միակ ձևը որ մարդ կարող է պատմության մեջ իմաստ տեսնի այն է որ նա ասի <<դե, Հիսուսը որևէ վարկյան հայտնվելու է, միգուցե>>, կամ որոշ մարդիկ իրենց մեքենաների հետևը գրում են <<հափշտակության դեպքում այս մեքենան առանց վարորդի է մնալու>>, ու նմանատիպ թեթևամտություններ:    

Հիմա մենք կնայենք մի քանի կենտրոնական կետերի, Աստծո վերջնակետերի:  Ու կտեսնենք որ վերջնակետի վերջաբանություն ունենալով մենք կարող ենք նաև պատշաճ ձևի վերջին ժամանակների վերջաբանություն ունենալ: 

Վերջաբանության վարդապետության հիմնական բաներից մեկը հատուցումն է, պատիժը, կամ պարգևը:  Մեղքի վարձքը միշտ մահ է լինելու, իսկ սխալ վերջաբանական հավատքը դեբիլ վիճակ է առաջացնելու մարդու մեջ:  Մարդ չի կարող իր ձեռքը կրակի մեջ դնելով չվառվի:  Պատմության մեջ կան հետևանքներ, արդյունքներ, վերջնակետեր, ու նաև, պատմության վերջում լինելու է հետևանքներ, դրախտ կամ դժոխք:  Մենք չենք կարող պատմությունից բացառենք հետևանքները, անձնական և խմբակային հետևանքները (խմբակային/կոլեկտիվ բացասական վերջաբանական հետևանքներից մեկն այն է երբ ծնողները իրենց երեխաներին իրենց տանը քրիստոնեական կրթություն ու խրատ տալու ու նրանց փոքր ժամանակվանից արհեստ սովորեցնելու փոխարեն նրանց շպրտում են պետական աթեիստական դպրոցներ ու երկիրը լցվում է գործազուրկներով ու տրտնջողներով ու վատատեսներով ու հանցագործներով, ու իհարկե այս մարդիկ այնքան կույր ու դեբիլ են որ նրանք ամեն վատ բան վերագրում են երկրի ոչ բարենպաստ աշխարհագրական դիրքին:  Աշխարհում շատ երկրներ հսկայական բնական ռեսուրսներ ու Օվկիանոս ունեն ու բացարձակ աղքատության մեջ են ապրում, օրինակ Ինդոնեզիա, Ֆիլիպինները, շատ մուսուլմանական երկրներ և այլն): 

Պատմությունը մեզ շատ օրինակներ է տալիս վերջնակետերի հատուցման, դատաստանի:  Օրինակ Բաբելոնի անկումը, Երուսաղեմի կործանումը, Հռոմի կործանումը, ու մենք մինչև այս դարի վերջը շատ հզոր երկրների կործանմանն ենք ականատես լինելու (Ռշտունին այս սերտողությունը 1980-ական թվերի սկիզբներում է արել):  Պատմության մեջ Աստված օրինակներ է ցույց տվել որոնք իրենց ժամանակին դրսևորվում են ազգերի ու իշխանությունների կործանումով, իրենց Վերջնակետով: 

Ինչպես Դավիթն է ասում Սավուղին <<Եվ Տերը ամեն մարդուն իր արդարության և հավատարմության համեմատ հատուցանի, որովհետև Տերը քեզ այսօր իմ ձեռքը հանձնեց, բայց ես իմ ձեռքը չեմ մեկնի Տիրոջ օծյալին>> (1 Թագավորաց 26.23):  Դավիթը գիտեր որ նա կարող էր խուսափել Սավուղին սպանելուց քանի որ Աստված ինքն էր աշխատում պատմության մեջ: Ես կարող էի քեզ սպանել, բայց չսպանեցի:  Աստված ամեն մարդու իր արժանի պատիժն/պարգևն է տալու: 

Եթե արդարադատությունը  պետության մեջ անկում է ապրում, դա այն պատճառով է որ այն արդեն եկեղեցու մեջ է անկում ապրել:  Երբ որ կրոնի մեջ դժոխք չկա, հասարակության մեջ էլ արդարադատություն չի լինի:  Դատաստանը, հատուցումը, վերջնակետը, սրանք հիմնական բաներ են:  Ու եթե քո հավատքի մեջ դրախտ չկա, ապա քո հասարակության մեջ արդարադատություն չի լինի, մարդը այդ դեպքում ապրում է մշտապես անորոշ աշխարհի մեջ, որտեղ ոչինչ կենդանի չէ, ամեն ինչ մեռած ու անորոշ է (պատահական չէ որ Ռոբերթ Քոչարյանն ու իր խնամիները, Սերժ Սարգսյանն ու իր եղբայրն ու բարեկամները, ու հենց մեր ներկայի վարչապետը, սրանցից բոլորը Աստծո օրենքը մերժած մարդիկ են, սրանցից ոչ մեկը հավատացյալ վերստին ծնված մարդիկ չեն ու Աստծո օրենքին ու դրա բերած վերջնակետերին չեն հավատում, ու իրենց հավատքների հետևանքները մեզ բոլորի համար կործանարար են եղել ու կան): 

Հաջորդը, մեռելների հարությունը վերջաբանության մեկ այլ կենտրոնական փաստ է:  Հարությունը ամեն օրվա կյանքի հիմնական մասն է, ամեն օրվա կյանքի վերջաբանության կենտրոնական բաներից է, քանի որ վերստին ծնվելը, մեռելներից ու մեղքից հարություն առնելը մեր կյանքի հիմնական մասն է:  Ինչպես որ Եսայիա 61-ում է մարդուն կանչ անում, <<Զարթնիր դու, որ ննջում ես, մեռելներից վեր կաց, ու Քրիստոսը քեզ լույս կտա>>, Պողոսը Եսայի մարգարեի այս խոսքերը կրկնում է ու Քրսիտոնեական համատեքստի մեջ է դնում Քրիստոսին հետևողների համար, որից հետո Պողոսը նրանց ասում է որ Ժամանակը ծախու առնեն, խնայեն, գործադրեն, քանի որ օրերը/ժամանակները չար են (սա Պողոսը 2000 տարի առաջ ապրող հավատացյալներին է գրել):   Սա վերջաբանական հրաման է:  Ժամանակը ինքնին, մեր շուրջի աշխարհը, բոլորը պետք է ծախու առնվեն, <<փրկվեն>>:  Եսայի մարգարեն նաև ասում է որ այս փրկությանը հասնելով մարդու կյանքի տևողությունը զգալիորեն պիտի երկարի, ու մեր շուրջի բնությունը մեծապես պիտի փոխվի, բարելավվի: 

Հաջորդը, նայելով վերջնակետերին ու վերջին ժամանակին,  մենք տեսնում ենք որ վերջին ժամանակում լինելու է նոր ստեղծագործություն:  Պատմությունը Եդեմի պարտեզում սկսվեց վերջին ժամանակի ակնարկով, վերջաբանական դրախտով, ու մարդիկ պետք է գործեն որպեսզի Աստծո թագավորությունը հիմնեն ժամանակի մեջ, վերջնակետերի կատարումներով:  Եսայի 2.1-4-ում ու նաև 11.6-9-ում, 51.3, 65.17-25, ու շատ ավելի համարներ սրա վերաբերյալ են խոսում:  Ու իհարկե մեր այսօրվա Ղուկասի համարները դրա մասին են խոսում ընդգծված ձևով:  Մեր Տիրոջ սովորացրած առակի մեջ՝ տասը փողի առակը, սա է:  Մի ազնվական հեռու երկիր է գնում իր համար թագավորություն ստանալու, ու գնալուց առաջ նա Իր ծառաներին ասում է ահա, ձեզ այսքան փող եմ տալիս որ դուք դա ներդնեք, բազմապատկեք, զբաղեցրեք (բանեցրեք) մինչև ես վերադառնամ:  Այստեղ բնագրերի մեջ օգտագործվող զբաղեցրեք, բանեցրեք, բիզնես արեք, առևտուր առեք բառը (πραγματεύσασθαι – pragmateusasthai) շատ հետաքրքիր բառ է:  Սա նշանակում է այն ինչը որ հայերեն աստվածաշունչն է ասում, բանեցրեք, բայց սա մի հավելյալ իմաստ էլ ունի, որը նշանակում է որ երբ մենք մի բան բանեցնում/զբաղեցնում ենք, մենք դրա վրա կառավարում ենք, իշխում ենք, պատասխանատվություն ենք ստանձնում:  Մենք այս տունն ենք զբաղեցնում:  Այս բառի արմատի իմաստը հույժ կարևոր է, այն նշանակում է բիզնես անել, առևտրով զբաղվել:  Ի դեպ, մի քիչ հետո այս նույն բառն է օգտագործվում երբ Քրիստոսն ասում է որ երբ Նա վերադառնում է նա ուզում է իմանա թէ ամեն ծառա ինչքան փող է վաստակել առևտուր անելով, զբաղեցնելով, բանեցնելով:  Սա Նոր Կտակարանի հուներեն բնագրերի մի բառ է որը մի-միայն օգտագործվում է մարդու գործունեության վերաբերյալ:  Աստված սրանով մարդուն ասում է, դու պետք է բանեցնես, գործի դնես այն փողերը որ քեզ եմ տվել, այն կարողությունները ու կանչը ու պարգևները որ քեզ եմ տվել, դրանք պետք է օգտագործվեն որպեսզի բանեցվեն, առևտուր արվեն, այս աշխարհի բիզնեսի մեջ պիտի մտնես, ու քո տիրապետությունը տարածես մի բնագավառից մյուսը, ու կիրառես իմ Օրենքի-Խոսքը, որպեսզի այն Իմ տիրապետության մի մաս դարձնես, ու դու որպես թագավոր Իմ ներքո պետք է բանեցնես, զբաղեցնես մինչև Իմ վերադարձը:  Այսպիսով, այս բառը նշանակում է շարունակական գործադրում, շարունակական նորդնում անել, որպեսզի ընդլայնես այն ինչը որ անում ես:  Միգուցե սա է այն պատճառը որ այս առակը հավատացյալները մեր օրորում չեն սիրում, սա այդքան հայտնի առակ չէ քանի որ սա պարտավորեցնող առակ է, քանի որ իհարկե սա հենց այն բանն է որը լավ բիզնեսմենն է անում, նա ներդնում է, արևտուր է անում, նա զբաղեցնում է, բանեցնում է (մեր օրերում շատ մարդիկ բիզնեսմեններին համարում են գող ու շահագործող մարդիկ), նա ընդլայնում է այն տարածքը որը ինքը կառավարում է:  Մեր Տերը ասում է զբաղեցրու, բանեցրու Ինձ համար, Իմ արքայության համար, մինչև ես վերադառնամ:  Առևտուր արա, ներդրում արա, մեծացրու, շատացրու, առատացրու մինչև Ես վերադառնամ:  Ու նա ով որ այսպես չվարվի, կդատապարտվի, բայց բոլոր նրանք ովքեր ունեն ու շատացնում են, նրանց ավելին է տրվելու, ու նա ով որ չի գործում, ինչ էլ որ ունի նրանից դա՛ էլ կվերցվի:  Ինձ շատ անգամ մարդիկ ասել են որ սա մի ահավոր անարդար մի բան է, դա Հիսուսի արած արտահայտություններից ամենավատն է:  Հաստա՞տ:  Եկեք այս հարցին նայենք մի շատ պարզ ու հասարակ ձևով:  Այն երեխան որը երկրորդ կամ երրորդ դասարաններում ահագին ակադեմիական գործ է անում, գիտելիքով է զբաղված, իր հասկացության մտահորիզոնները ընդլայնում է:  Ի՞նչ է պատահում:  Այդ երեխային ավելին է տրվելու, քանի որ հիմա այդ երեխան կարողություն ունի, հանձինս գիտելիք հավաքելու մեջ իր ներդրման, որպեսզի ավելին ստանա:  Բայց այն երեխան որը ուղղակի փորձում է դասարանից դասարան անցնել, ցածր գնահատականներով ու ուրիշից արտագրելով, ապա նրանից կվերցվի նույնիսկ այն ինչը որ նրանք ունեն:  (Կամ, եթե մեկը հավաքարար է աշխատում ու իր մնացած ազատ ժամանակը չի օգտագործում որպեսզի որակով մարդկանց հետ շփվի կամ մեկ այլ ավելի եկամտաբեր արհեստ սովորի, նրանից այն էլ կվերցվի ինչ որ նա ունի, բայց նա ով որ ժամանակը ծախու առնելով լավ հարաբերություններ է ձևավորում որակով մարդկանց հետ ու այս կամ այն նոր արհեստն է սովորում, նրան կավելացվի):  Սա կյանքի փաստ է:  Մեր Տերը ասում է զբաղեցրու՛, բանեցրու, ու նա ով որ ունի նրան ավելին կտրվի այդ դեպքում:  Երբ որ երեխան սովորում ու առաջ է գնում նա պարգևատրվում է, նրան ավելի լավ ու եկամտաբեր աշխատանք է տրվում, իսկ նա որը երբեք չի սովորում ու դպրոցն ավարտելուց հետո հազիվ հազ է կարդում, ապա նրանցից կվերցվի նույնիսկ այն ինչը որ նրանք ունեն, նրանց տրված հնարավորությունները, ժամանակը, երիտասարդությունը, առույգությունը, և այլն: Սա՛ է ամենօրյա կյանքի վերջաբանությունը:  Ավելին, նայելով Վերջնակետի ու Վերջին ժամանակների վերջաբանությանը, մենք տեսնում ենք որ ինչ որ ձևով մի նոր տաճար կա:  Սկզբի տաճարը, ու հետո ճաշկերույթը, ու վերջի տաճարը:  Հայտնության գիրքը ասում է որ վերջում տաճար չի լինելու քանի որ ամեն ինչը, ամբողջ ստեղծագործությունը ինքնին է նոր տաճար լինելու: Ու սկիզբը սկսվում է հենց հիմա, նրանով որ ամեն հավատացյալ ու ամեն ճշմարիտ եկեղեցի Սուրբ Հոգու տաճար է:  Հայտնության գիրքը մեզ ասում է որ լինելու է մի մեծ մեսիանական ճաշկերույթ:  Ու հիմա մենք այս պահին, ժամանակի մեջ, ունենք հաղորդության ծառայությունը, իրար հետ հաց բաժնեկցելը, որոնք բոլորը նախա-ճաշակումն են Քրիստոսի:  Վերջնակետերն ու Վերջին ժամանակը իրար հետ կապակցված են, քանի որ Հիսուս Քրիստոսը ասում է որ Ես Ալֆան ու Օմեգան եմ, սկիզբը և վերջը, սկզբնավորությունը և վերջավորությունը, որ Է, և Էր, ու դեռ պետք է գա, Ամենազորն է սկիզբը և վերջը, ու դրանց մեջտեղի ամեն ինչը:  Ու ամեն ինչ արտացոլում է այն ինչը Նա կարգադրել է, կարգել է:  Ուստի, այդպիսով է որ մենք ունենք ամենօրյա կյանքի վերջաբանությունը:  Այն սկսվում է երեխաներով որոնց իրենց քրիստոնյա հավատացյալ ծնողները տնային կրթություն են տալիս, այն վերաբերում է բոլորին որոնք բանեցնում/զբաղեցնում են, ովքեր առևտուր են անում ու աճեցնում են, ավելացնում են այն ինչը որ Աստված է նրանց տվել, ու նրանք օրհնվում են նրանց ավելին տրվելով:  Բայց նրանք ովքեր չեն բանեցնում/զբաղեցնում, չեն ավելացնում, նրանք ինչ էլ որ ունեն դա էլ նրանցից պետք է վերցվի, քանի որ նրանք ուզում են իրենք իրենցով լինեն, ու դժոխքի պատկերը որտեղ այս մարդիկ են գնալու կատարյալ մեկուսացման վայր է, այս մարդկանց վայրն է, ովքեր իրենք իրենցով են ապրում, որտեղ ամեն մարդ հավիտենապես միայն ինքն իր հետ է խոսելու, որևէ մեկի հետ հաղորդակցվելու անկարող, քանի որ նա ինքն իր աշխարհն է ու իր աշխարհից դուրս ոչ մի իրականություն գոյություն չունի (Դժոխքը Արմեն Ջիգարխանյանի համար հիանալի վայր է, ինչպես նա արդեն գիտակցել է իր մեռնելուց հետո, քանի որ Արմենը երկրի վրա այս խոսքն է ասել ժամանակին << Ես սիրում եմ մենակությունը:  Ինձ հետ ես չեմ ձանձրանում>>):  Այս պատճառով է որ ոչ քրիստոնյա էքզիստենցիալ փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը իր <<Ելք Չկա>> դրամատիկական պիեսի մեջ դժոխքի պատկերն է ցույց տալիս, երբ մարդիկ քայլելով մի սենյակի մեջ են մտնում, ու այնտեղ այդ մարդկանցից ամեն մեկը անվերջ ինքն իր հետ է զրուցում, ու նրանք անհատապես մտածում են թէ արդյոք սենյակի դուռը կողպեկով փակ է թէ ոչ, բայց ոչ ոք տեղից վեր չի կենում որ ստուգի, քանի որ այս մարդկանց համար ոչինչ իրական չէ իրենցից դուրս, նրանք մաքուր-զուլալ էքզիստենցիալիստներ են, միակ իրական աշխարհը իրենց մտքի մեջի աշխարհն է, իրենք իրենցով (Էքսիզտենցիալիզմը այն փիլիսոփայական տեսությունն/հավատքն է որը ընդգծում է  անհատ անձի գոյությունը և դրա զարգացումը իր ազատ կամքի և անձի ազատ գործակալության արդյունքով:  Այսինքն, կատարյալ եսասիրություն, այս մարդկանց համար միակ իրական աշխարհը իրենց ներսի աշխարհն է):  Սրանցից ոչ ոք չի գնում դուռը ստուգելու թէ այն բաց է թէ ոչ, որպեսզի այդ սենյակից դուրս գա, ու ոչ ոք ոչ ոքի հետ երբեք չի խոսում քանի որ ոչ ոք իրենից բացի ոչնչով հետաքրքրված չէ: (երբ մարդիկ մտածում են թէ դժոխքում եղողները այդոք մտածելու կամ հիշելու են իրենց երկրային կյանքում եղած ծնողներին, երեխաներին, թոռներին, ու պատասխանը միանշանակ ոչ է, ավելի ճիշտ, նրանք չեն ուզելու հիշեն քանի որ նրանք իրենցից բացի ոչ ոքի մասին երբեք այլևս հետաքրքրություն չունեն մտածելու, նրանք իրենցից դուրս որևէ մեկին կամ մեկ այլ բան սիրելու անկարող են, հավիտենապես): 

Բայց Աստված մեզ կանչել է ամենօրյա կյանքի վերջաբանության պայմաններով որպեսզի բանեցնենք/զբաղեցնենք, ընդլայնելու մեր կյանքի մտահորիզոնները:   Սա նշանակում է հարաբերվել ու շփվել այնպիսի մարդկանց հետ որոնք երբեմն խնդիրներ են առաջացնում, ու դրա հետ մեկտեղ օրհնանքներ են բերում:  Նրանք ովքեր ունեն նրանց ավելին է տրվելու:  Մենք երբեք չենք կարող իմանալ ուրիշների հետ հաղորդվելու ու հարաբերվելու օրհնանքներն ու ուրախությունները մինչև մենք նրանց հետ եկող խնդիրները չընդունենք:  Մենք նաև չենք կարող իմանալ բանեցնելու/զբաղեցնելու ուրախությունները, այսինքն, ամեն ինչ Աստծո տիրապետության ներքո բերելու ուրախությունները, ինչպես որ Աստված է մեզնից պահանջում, մինչև մենք չանենք այն գործը որ դա է պահանջում:  Այգեպանություն անելուց առաջ դու պիտի հողը փորես:  Ու դու հաղթահարում ես դրա հետ եկող բոլոր խնդիրներին, մանավանդ երբ այդ հողը չմշակված հող է ու առնետներն ու որթերն ու մոլախոտներն (այսինքն, կեղտոտ անհավատները) են այդ հողը զբաղեցրել սերնդից սերունդ:  Դու պիտի զբաղեցնես/բանեցնես, ու նրան որ ունի ավելին է տրվելու:  Սա՛ է ամենօրյա կյանքի վերջաբանությունը:  Եկեք աղոթենք:

Ով Տեր մեր Աստված մենք քեզնից շնորհակալ ենք որ Դու ես կարգել այս աշխարհը, ու մենք խոստովանում ենք որ որպես մեղավորներ մենք հաճախ ցանկացել ենք այս աշխարհը վերաստեղծել մեր պատկերով, ու Քեզնից շնորհակալ ենք Տեր որ սա անելը հնարավոր չէ:  Մեզ շնորհ տուր աշխարհը ընդունելու այնպես ինչպես որ Դու ես ստեղծել, ու լինենք այնպես ինչպես որ Դու ես մեզ կանչել լինելու, ու ուրախանալու Քո բոլոր ճանապարհներում, ու որ բանեցնենք/զբաղեցնենք Քո կանչի համաձայն:  Հիսուսի անունով, Ամեն:

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Հարց:  Ամերիկայում քրիստոնության պատմության մասին կարդալով ես նկատեցի որ 1900-ական թվականներից առաջ Պրեսբիտերական/Երեցական եկեղեցում անդամները շատ հաճախ հարցեր բարձրացնելով այն հասցնում էին Եկեղեցու դատարաններին ու սեսիային ու շատ անգամներ դատարանը նրանց ճիշտ էր գտնում, բայց 1900-ականներից հետո կարծես թէ եկեղեցական դատարանները օգտագործելու գործունեությունը կանգ առավ Երեցական եկեղեցիներում, ու նաև Մեթոդիստների ու Հարավային Բապտիստներկ մեջ նույն բանը կատարվեց:

Պատասխան:  Դա ճիշտ է:  1900-ականներին հարավային նահանգների եկեղեցիները մեծ մասամբ անտինոմիանիզմով (ազատամտություն) վարակվեցին:  Ես կարող եմ նաև ասել որ նույնիսկ 1869 թվին Հարավային Երեցական եկեղեցու գլխավոր խորհուրդը (General Assembly of Southern Presbytery) հայտարարություն արեց որի համաձայն նրանք Աստվածաշնչական Օրենքի դեմ դիրք ընդունեցին, Աստծո Օրենքի ուսուցումը լքեցին:  Նրանք այն մոտեցումը ընդունեցին որ քրիստոնյան պետք է զբաղվի բարեպաշտապաշտությամբ, հիմնականում կենտրոնանալով իր անձնական հոգևոր կյանքի վրա ու աշխարհից նահանջելով:  Տարիներ հետո այս որոշման հետևանքը այն եղավ որ եկեղեցին իր եկեղեցական կառավարությունը ամբողջովին կորցրեց, այլևս Աստծո օրենք չկար որով ճիշտ ու սխալը որոշեին, ամեն մեկը իր անձնական հոգևոր կյանքով էր զբաղված:  Ու 1890-ականներից հետո նրանց այդ կործանարար որոշումը կայացնելուց ընդամենը մեկ սերունդ հետո Երեցական եկեղեցին իր քայքայման մեջ մտավ, ու այդ ժամանակներից ի վեր Երեցական եկեղեցին մեկ քայլ ավելի է հեռացել, դեպի անհավատության մեջ:  Հարավային երեցական եկեղեցիները հետևում էին Հյուսիսային մասի երեցական եկեղեցիների հիմնադրած անհավատարմության օրինակին:  (Ամերիկայում դեռևս կան որոշ քանակի հավատարիմ պահպանողական Երեցական եկեղեցիներ, բայց մեծ մասը անհավատության մեջ է անցել շատ վաղուց:  Ու բողոքական հարանվանությունների մեջ Երեցական եկեղեցին պատմականորեն ամենահզորն է եղել Աստվածաբանական գիտելիքների ու կազմակերպչական ու կառուցվածքային տեսակետից:  Երեցականների աստվածաբանական գիտելիքները մնացած հարանվանությունների հետ համեմատելով կարծես թէ համալսարանի ավարտածին համեմատես մանկապարտեզի երեխաների հետ): 

Հարց:  Դուք նշեցիք Հալ Լինդսիի ու մնացած նախա-հազարամյակային հավատացյալ առաջնորդների մասին, որոնք գրել են Քրիստոսի երկրորդ գալուստի իրենց հասկացած հավատքի մասին, ու թէ ինչպես են լինելու նեղության ժամանակներ և այլն:

Պատասխան:  Այո, ինձ համար մի քիչ դժվար է Հալ Լինդսիի մասին խոսել քանի որ փորձում եմ վատ բաներ չասել նրա մասին:  Համաձայն Ատվածաշնչի Հալ Լինդսին սուտ մարգարե է, քանի որ նրանք աշխարհի վերջը մի քանի անգամ սխալ ձևով են կանխատեսել:  Ու այս սուտ և հերետիկոս մարգարեների մեջ մտնում են Բենի Հինը, T. D. Jakes-ը, John Hagee-ն, Kenneth Copeland-ը,Paul Crouch-ը, Creflo Dollar-ը, Joel Osteen-ը, Joyce Meyer-ը, ու շատ ուրիշները որոնք TBN-ի հեռուստա-ալիքի վրա են հաճախ հայտնվում:  Բայց ինչ վերաբերում է Հալ Լինդսիին, նա անտինոմիան է նրանով որ նա բազում անգամ ասել է որ Աստծո Օրենքը մեզ չի վերաբերում, ու իր անձնական կյանքի մեջ է նա անտինոմիան, անօրեն մի մարդ է:  Հալ Լինդսին ամեն անգամ մի տարեթիվ է դնում աշխարհի վերջը կանխատեսելով ու դրա վերաբերյալ մի հատ գիրք է գրում ու տասնյակ միլիոններով վաճառում:  Նա մի քանի հարյուր միլիոն դոլար փող է դիզել մարդկանց այսպես վախեցնելով ու մոլորացնելով:  Նրա ներկայացրած կրոնի տարբերակը սա է, դարձեք իմ ներկայացրած քրիստոնեությանը և դուք կփրկվեք ու այս աշխարհից կհափշտակվեք ու նեղությունների միջով չեք անցնի:  Ես այս տեսակի քրիստոնեությանը նայում եմ որպես փախուստային կրոն, ու ոչ թէ Աստվածաշնչական Քրիստոնեություն:  Տեր Հիսուսը, ինչպես կարդացինք, մեզ հրամայում է  ասելով <<Զբաղեցրեք/Բանեցրեք, մինչև Իմ գալուստը>>, սա նշանակում է գործ, աշխատանք, պայքար:  Բայց Հալ Լինդսին քարոզում է նահանջել, հանձնվել աշխարհին:  Ու հեռուստացույցի այս հեռուստա-ավետարանիչների կյանքերի մեջ հսկայական սկանդալներ կան, որը ինձ չի զարմացնում, քանի որ նրանք մերժել են ամբողջ Աստվածաշունչը բացառությամբ մի բանի, որ աշխարհը լուրջ խնդիրների մեջ է ու ամեն ինչ գնալով վատանում է, որին տգետ մարդկանց մեծ մասն է հավատում, ու Հալ Լինդսին ու իր նմանները մարդկանց սարսափեցնելու գործի մեջ մասնագիտացած են:  Հարցի նրանց տված լուծումը սա է, դու կհափշտակվես եթե դու հավատաս:  Բայց այս տեսակի առաջնորդները հաճախ Սատանային են աստվածացնում, ու երբեմն Սատանային ավելի զորություն ու գերիշխանություն են տալիս քան Աստծուն:  Աստվածաշունչը մեզ ասում է որ Սատանան ստեղծված է, արարած է:  Արարածը կարող է միայն տեղական գոյություն/ներկայություն ունենալ, սահմանափակ, այսինքն, Սատանան չի կարող միաժամանակաբար լինել Երևանում ու Մոսկվայում ու Թիֆլիսում, նա կարող է ընդամենը մեկ տեղում լինել մեկ ժամանակում:  Սա Սատանային հսկայական ձևով սահմանափակում է:  Բայց Աստված ամենուր է:  Հալ Լինդսին ու նրա նման նախա-հազարամյա հավատացյալները այնպես են ներկայացնում որ կարծես Սատանան ամենուր է:  Ու այս խարիզմատ առաջնորդներին հետևողներն ու լսողները իրենց գործած ամեն մեղքերը Սատանային են վերագրում, երբեք անձնական պատասխանատվություն չեն ընդունում:   Ադամը մարդկության պատմության առաջին խարիզմատ հավատացյալն էր, երբ նա իր գործած մեղքը ուրիշի վրա բարդեց Աստծուն ասելով <<այն կինը որ ԴՈՒ տվեցիր ինձ, նա՛ ինձ տվեց ծառի պտուղիցը որ ուտեմ>>:  Շատ մարդիկ դևին այս ձևով են օգտագործում մեր ժամանակներում, ամեն ինչ նրա վրա են բարդում, <<ես չեմ մեղավորը որ այս ահավոր վիճակի մեջ եմ ընկել>>: 

Եկեք աղոթենք:

Մեր Տեր ու Աստված քեզնից շնորհակալ ենք որ Դու գահի վրա ես նստած, ու Քո կամքն է որ գերիշխելու է, Դու մեզ հրամայել ես որ մենք բենեցնենք/զբաղեցնենք ու աղոթում ենք որ մարդկա՛նց վեր հանես որոնք Քո կանչը կունենան, որ զբաղմունք/բանեցնել իմանալ որով ամեն միտք Քրիստոսի ենթակայությանը բերեն:  Հիսուսի անունով, ամեն: