Գերություն և Վերականգնում, Վերջաբանություն  (9)

Հովհաննես Ռշտունի

Շարք – <<Վերջաբանություն>>

Եկեք միասին աղոթենք:  Մենք Քեզ գովաբանում ենք Հայր մեր Քո շնորհի ու կառավարության փառքի համար, այն վստահության համար որ Քո նպատակները հաղթանակելու են ու Քո արքայությունը գերիշխելու է, ու երկրի ծայրերը Քեզ են ծառայելու: Մեզ շնորհ տուր որ Քեզ ծառայենք այս օրում, թշնամու հակադրությունների օրում, որ լինենք հաղթանակողներ և ավելին, Հիսուս Քրիստոսով:  Մենք գիտենք Հայր մեր որ մեզ կանչել ու զորությամբ ես օրհնել, ուստի մեզ հաղթանակ տուր Հիսուսում:  Մեզ լսող ականջներ ու սիրտ տուր որպեսզի Քո խոսքը լսենք ու դրանով ուրախանանք, և դրա պայմաններով գործենք, Հիսուսի անունով, ամեն:

Մեր այսօրվա թեման է <<Գերութուն և Վերականգնում>>:  Աստծո խոսքի մեր ընթերցանություն Եսայի 4.4-6-ից է:

<< 4 Տէրը կլվանա Սիոնի կանանց կեղտը, և Երուսաղէմի արյունները նրա մեջից կմաքրի դատաստանի/իրավունքի հոգով և այրող հոգով։ 5 և Տէրը կշինի/կստեղծի Սիօն սարի ամեն տեղերի վրա և նրա հավաքատեղերի/աղոթատների վրա ցերեկով ամպի ծուխ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց կլինի. Որովհետև ամեն ինչի վրա փառքի հովանի ծածկոց կլինի։ 6 և նա վրան կդառնա ցերեկը հովանի տալու համար ցերեկվա տաքության դեմ, և ապաստարան ու ծածկոց՝ փոթորիկի և անձրևի դէմ>>:

Վերջին շաբաթներում մենք սերտում ենք վերջաբանութան թեման, մասնավորապես վերջնակետերի վերջաբանության վարդապետությունը:  Վերջաբանությունը Աստծո Խոսքն է վերջին բաների վերաբերյալ:  Բայց Աստվածաշունչը մեզ ներկայացնում է վերջաբանության երկու տեսակներ, վերջնակետի և վերջին ժամանակի վերջաբանություններ:  Վերջին ժամանակի վերջաբանությունը վերաբերում է աշխարհի վերջին, մեռելների հարությանը, Քրիստոսի երկրորդ <<մարմնական>> գալուստին, վերջին դատաստանին, հավիտենական դրախտին ու դժոխքին և այլն:  Իսկ վերջնակետային վերջաբանությունը վերաբերում է պատմության մեջ տեղի ունեցող դեպքերին, երբ մեղքի վարձքի/աշխատավարձի վճարելու ժամանակն է գալիս, երբ արդարության պարգևները վճարելու ժամանակն է, ժամանակի և պատմության մեջ:  Նախքան մեր այսօրվա վերջնակետային վերջաբանութան թեմայի՝ գերության և վերականգման մասին քննարկելը, մենք պետք է խոսեն այն մասին թէ ինչու՞ է վերջնակետային վերջաբանության վարդապետությունը մեր օրերում այդքան անտեսվել:  Ճեմարաններում ու քրիստոնեական հաստատություններում դասախոսություններ են ուսուցվում ու եկեղեցիներում երեկոները երկար բարակ ուսուցումներ են ներկայացվում վերջին ժամանակների մասին, ու գրեթե ամեն անգամ խոսվում է աշխարհի վերջի վերջաբանության մասին, նրանք երբեք ոչինչ չեն ուսուցում վերջնակետային վերջաբանության մասին:  Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ այնքան պարզ կերպով է խոսում վերջնակետային վերջաբանութունների մասին, բայց մարդիկ այն ամբողջովին անտեսում են:  Ինչու՞:  Սրա պատճառն այն է որ մարդիկ մեր շրջապատի բնական աշխարհը առանձնացրել են Աստծուց, ու մարդիկ Աստծուն սահմանափակել են գերբնական, հոգիների աշխարհին:  Մենք մեր շուրջի բնական/ֆիզիկական աշխարհին հսկայական անկախություն/ինքնավարություն ենք տվել, ու արդյունքում մենք սկսել ենք հավատալ որ միակ ձևը որով Աստված կարող է ժամանակի ու պատմության մեջ գործել այն է որ Աստված երբեմն գալիս է ու ընդհատում է բնական/ֆիզիկական աշխարհը, կամ, երբ Նա հրաշքներ է գործում:  Կարծես թէ Աստված պատմության ու ժամանակի ամեն դեպքի մեջ շարունակական ներգրավվածություն չունի:  Բայց Աստվածաշունչը շատ պարզ ուսուցում է որ ամեն ինչ Աստծո ձեռքից է գալիս, որ Նրա կառավարությունը ներկա է ամեն բանի մեջ ու ամեն բանի վրա:  Որոշ մարդիկ չեն սիրում ադպես մտածել, քանի որ նրանք մտածում են որ այդ տեսակի մտածելակերպը Աստծուն պատասխանատու է դարձնում շատ բաների համար, ինչպես որ իրենք են իրենց ձևով աշխարհին նայում ու աշխարհը/կյանքը հասկանում (Երբ Աստված Իսրայել ազգին ցեղասպանության է ենթարկում ու ողջ մնացածներին երկրից աքսորում է, գերության մեջ Դանիել մարգարեն իր ազգի մեղքերի համար է ապաշխարում ու Աստծուն ասում է որ այդ ամենը իրենց մեղքերի պատճառով է եղել:  Դանիելը ապուշ աթեիստ Արթուր Մեսչիանի պես երբ չի երգում ասելով <<Ու՞ր էիր աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ>>:  Մեսշյանի երգը տեղով մեկ պղծություն է ու պիղծ մարդիկ են միայն այս երգը հաճույքով լսում):  Բայց ինչպես Աստված Հոբին ու նրա երեք բարեկամներին է ասում, երբ Աստված նրանց հողմապտույտի մեջից պատասխան է տալիս այսպես ասելով <<աշխարհն ու տիեզերքն ու աստղերը Ես եմ ստեղծել, նախքան ձեր գոյություն ունենալը, ու ստեղծելու ժամանակ դուք չեք եղել Իմ չափանիշը, այլ Իմ նպատակն է եղել չափանիշը, ուստի, դուք չեք կարող Իմ ստեղծագործությունը ձեր կշեռքների չափանիշով չափեք>>:  Կամ ինչպես Մարտին Լութերն է ասել, կյանքը/ստեղծագործությունը նման է մի տեքստի որը Աստված է Իր կողմից գրել, ու մենք թղթի այս կողմից ենք կարդում ու տեքստը մեզ հակառակ է երևում, ու ամեն ինչ սխալ է երևում, բայց եթե Աստծո տեսակետից ու Աստծո աչքերով նայենք, ամեն ինչ ճիշտ է երևում ու ամեն ինչ իմաստ է ունենում:  Երբ մենք պատմության դեպքերին ենք նայում ամեն ինչ հակառակ է թվում Աստծո նպատակներին, բայց երբ մենք հավիտենականութան տեսակետից ենք նայում մենք կարողանում ենք տեսնել Աստծո գործերի կատարելությունը: Ուստի, վերջաբանության թեման սերտելուց շատ կարևոր է որ մենք հավատանք որ Աստծո ձեռքը ամեն ինչի մեջ է:  Աստված սահմանափակված չէ հրաշքներ գործելուն ու գերբնական աշխարհին միայն:  Իր վերջնակետային վերջաբանությունը բացատրելով Աստված ցույց է տալիս որ դրա մեջի ամենահիմնական գործոններից մեկը Գերությունն ու Վերականգնումն է:  Գերությունը մեղքի պատիժն է, չարիքի վրա եկած դատաստանն է, ու քանի որ պատմությունը Աստծո ձեռքի գործն է, մենք կարող ենք տեսնել գերության և վերականգնման գործը (գերության և վերականգման սկզբունքը հենց Եդեմի պարտեզից սկսվեց, երբ Աստված մարդուն պարտեզից դուրս աքսորեց, ու հետո վերականգնման գործը սկսեց, մարդուն դրախտ վերադարձնելու համար:  Ու այս սկզբունքը այդտեղից շարունակվում է ամբողջ Աստվածաշնչով մեկ):  Տերը Իր դատաստանները դեպքերի միջով ու միջոցով է դրսևորում:  Օրինակ, Օվսեա 10.12-15-ում սա շատ պարզ կերպով է հայտնում,

<< 12 Արդարություն ցանեք ձեզ համար, ու հնձեք ողորմության/սիրո պտուղները, կոտրեք ձեր չհերկված հողը, քանի որ Տիրոջը որոնելու ժամանակն է, մինչև որ Նա գա և արդարություն անձրևի ձեզ վրա։ 13 Բաց դուք ամբարշտությունով եք ցանել, չարիք եք հնձել. Խաբեբայության պտուղն եք կերել. Քանի որ դուք ապավինել եք ձեր զորությանը ու ձեր զորավորների բազմությանը։ 14 Պատերազմի մռնչանքը ձեր ժողովրդի դեմ կբարձրանա, այնպես որ ձեր բոլոր ամրոցները/բերդերը կքանդվեն, ինչպէս Սաղման քանդեց Բեթարբէլը պատերազմի օրը.  Երբ մայրերը իրենց երեխաների հետ կոտորվեցին։ 15 Ու նույն ձևով է լինելու քեզ հետ՝ Բեթել, քանի որ քո չարությունը մեծ է. Երբ այդ օրը բացվի Իսրայելի թագավորը ամբողջովին բնաջինջ կլինի>>:

Մարդիկ պատրաստ են հավատալու որ այս բաները Իսրայելին պատահեց, ու այդպես է պատահել քանի որ պատմությունն է մեզ դրա մասին ասում, բայց մարդիկ պատրաստ չեն հավատալու որ այդ նույն փաստը մեր օրերում է գործում:  Աստված գերությունը որպես միջոց է օգտագործում մարդկանց ցնցելու ու նրանց Իրեն հետ կանչելու համար:  Երեմիա 24.4-7-ում մենք կարդում ենք որ  

<< 4 և Տիրոջ խօսքն ինձ եկավ ասելով. 5 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայելի Աստվածը. Ինչպես այս քաղցր թզերն են, այդպես են Ինձ համար Հուդայի գերյալները, որոնց ես այստեղից ուղարկեցի Քաղդեացիների երկիրը իրենց օգտի համար։ 6 և իմ աչքերը պիտի պահեմ նրանց վրա բարության համար, և նրանց պիտի այս երկիր վերադարձնեմ, և նրանց պիտի շինեմ և պիտի չքանդեմ, և նրանց պիտի տնկեմ և արմատահան չանեմ։ 7 և նրանց մի սիրտ պիտի տամ ինձ ճանաչելու, որ ես եմ Տէրը, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ Ես կլինեմ նրանց Աստվածը. Որովհետև նրանք իրենց բոլոր սրտովը դէպի Ինձ պիտի դառնան >>:

Աստված ընդգծում է որ գերեվարություն/աքսորը անաստվածների վրա եկած դատաստան է, բայց միաժամանակ դա հավատարիմ մնացորդների բարության համար է:  Իհարկե հավատարիմները չեն զգում որ դա լավ բան է, մանավանդ երբ նրանք տեսնում են որ իրենց երկիրն ու քաղաքները կործանվել են, ու իրենք օտար երկրում գերի են:  Բայց Աստված ասում է որ դա ձեր և ձեր հետնորդների օգուտի համար է, քանի որ Ես եմ Տերը ու Ես գիտեմ թէ որն է արդարությունն ու արդարադատությունը:  Մենք կարող ենք ասել որ ամեն արդարապես գործադրված ու  աստվածաբանորեն շարժառիթացված պատիժը/խրատը իր բնույթով վերջաբանական է:  Այլ կերպ ասած, երբ դու քո երեխային խրատում/պատժում ես, դու վերջաբանություն ես գործադրում:  Դու քո երեխային ասում ես <<դա մի արա, ու եթե անես որոշ բաներ կպատահեն>>, ու եթե երեխան անում է դու այդ դեպքում գավազանն ես գործադրում կամ հետևանք ես ցուցադրում, պատիժ ես գործադրում:  Դա վերջաբանություն է:  Դա առողջարար է, հարկավոր է, երբ այն պատշաճ աստվածաշնչային ձևով է արվում:  Ուստի, պատմության մեջ Աստծո դատաստանները շարունակական են, անդադար:  Դատաստանները, գերեվարությունն ու վերականգնումը չեն կարող սահմանափակվել Հին Կտակարանի ժամանակներին, դրանք շարունակական փաստ են:  Հետաքրքիր է որ այս փաստից հեռանալով մարդիկ հեռացել են Հին Կտակարանի բացահատ մի փաստից:  Օրինակ, Իսրաելի Բաբելոնական գերեվարության վերաբերյալ գրված ամեն գիրք նվազեցնոմ է այդ դեպքը:  Այսօրվա գրքերը մեզ ասում են որ Իսրայել ազգի ընդամենը մի փոքր մասն է գերեվարվել, մոտ 40-50 հազար մարդ, ու Բաբելոնական գերեվարության այն գաղափարը որ դա մի մեծ, հսկայական ողբերգություն է եղել, այդ գաղափարը ճիշտ չէ, այսպես են ասում ժամանակակից պատմական գրքերը:  Սա ծիծաղելի է, քանի որ երբ թշնամին գալիս ու ամբողջ երկիրն է գրավում, ու երկրի մայրաքաղաքը ավերակների է վերածում, ու ավելի քան 70 տարի այդ մայրաքաղաքը փլատակների վերածված վիճակում է, այդ դեպքում դժվար է այս դեպքի ողբերգությունը նվազացնել:  Ժամանակակից գիտունների վերլուծությունները շատ անգամ հսկայական սխալ են:  Օրինակ, մեզնից նրանք ովքեր հիշում են Գերմանիայի 1923 թվի փողի արժեզրկումը/ինֆլացիան, երբ փողը այնքան էր արժեզրկվել որ մարդիկ մի հատ հացի համար բոշկաներով փող էին վճարում, ու երբ մարդկանց օրը երկու անգամ էին աշխատավարձ տալիս(այսօր Թուրքիայում այս իրավիճակն է տիրում, Հունվար 2022) քանի որ փողը այդքան արագ էր արժեզրկվում, այդ ժամանակ շատ համալսարանների պրոֆեսորներ ու վերլուծաբաններ հայտարարում էին որ Գերմանիայում ինֆլացիա/փողի արժեզրկում չկա, այլ, ինֆլացիաի հակառակն է գործում, դիֆլացիա, երբ փողի արժեքը վերև է գնում ու ամեն ինչ էժանանում է (կարող ես ինտերնետում նայել Weimar Republic Hyperinflation):  Այս փաստը մեզ ասում է թէ կրթված մարդիկ ինչպիսի ինքնախաբեության մեջ են կարող ընկնել:  Նույն ձևով շատ պատմաբաններ Բաբելոնական գերեվարության ողբերգական փաստն են նվազեցնում, թեթևացնում:  Դա նրանից է որ նրանք չեն սիրում գերեվարության գաղափարը, նրանք չեն ուզում տեսնեն Աստծո ձեռքի գործը այս դեպքերի մեջ(<<Աստված սիրող Աստված է նա այդպիսի բան չի կարող անել>>, ասում են մեր ժամանակների սուտ մարգարեները), ու որ այս դեպքերը հսկայական դատաստաններ են եղել (Օրինակ, երբ Կյանքի Խոսք եկեղեցու անդամներից կամ Արթուր Սիմոնյանի քարոզները լսողների հետ այս թեմաների մասին եմ խոսում, ու ասում եմ որ Աստված է բերել այդ բոլոր ահավոր ազգակործան դատաստանները, նրանք ամեն ինչ անում են որ այս փաստերը շուռ տան ու ասեն որ <<ոչ, դա Սատանան է արել, Աստված այդպիսի բաներ չի անում, աստված միայն սեր է, Աստված չի կարող այդպիսի չարիք բերել մարդկանց վրա>>:  Այս ամենը իհարկե գալիս է Արթուր Սիմոնյանի <<լավատեսական/դրական>> ուսուցումներից:  Նրան լսողները Աստծո մասին արմատապես սխալ հասկացություն ունեն, նրանց հասկացած Աստվածը Աստվածաշնչի Աստվածը չէ:  Կամ էլ, նրանցից ոմանք ասում են որ Աստված միայն Հին Կտակարանի ժամանակներում է այդպես վարվել, Նոր Կտակարանի ժամանակներում Նա այդպես չի վարվում, Աստված հիմա խելոքացել/բարիացել է:  Այսպիսի հավատքը իհարկե պղծություն է, ու Արթուր Սիմոնյանը պղծության և ստախոսության մարմնավորումն է):

Գերեվարության փաստին նայելով մենք պետք է գիտակցենք որ դա մի քանի էտապներով/փուլերով է արվում:  Գերեվարության առաջին էտապը բարոյական և կրոնական է:  Դա գերեվարություն է ի մեղք:  Հովհաննես 8.31-36-ում մեր Տերը այս փաստի մասին է խոսում ու Իսրայելի առաջնորդներին ասում է որ նրանք ստրուկ են, գերեվարված են(այստեղ <<մարդու ազատ կամք>> գաղափարը հոդս է ցնդում), ու նրանք ատելությամբ են լցվում Քրիստոսի այդ խոսքերի հանդեպ, բայց Քրիստոսը նրանց ասում է որ նրանք ստրուկ են քանի որ նրանք մեղքին են գերեվարված, ու որ միայն Նա՛ է կարող նրանց ազատագրի:  Ամեն գերեվարություն սկսվում է ուխտ խախտելով (ըստ Աստվածաշնչի, ամեն անձ ու ազգ Աստծո հետ ուխտական հարաբերության մեջ է, անկախ նրանից թէ նրանք դա ընդունեն թէ ոչ):    Գերեվարության մարմնական փաստից առաջ գոյություն ունի մեղքը:  Ճիշտ է որ հավատարիմ անմեղ մնացորդները նրանց հետ տուժվում են, քանի որ մենք մեկս մյուսի անդամներն են, ոչ միայն եկեղեցում այլ նաև աշխարհում, ու մեր շուրջը կատարվող բաները մեզ վրա էլ են ազդում, թերևս որ մենք նրանց մեղքերին մասնակից չենք:  Եթե հարևանիդ տունը հրդեհ է բռնկվում ապա դու էլ պիտի դրա համար մտահոգվես քանի որ նրա տունը քո տանն է կպած:  Ընկած Ադամի աշխարհը մեր շուրջբոլորն է:  Ու եթե մենք այդ աշխարհը չկառավարենք ու այն չփոխենք, այն մեզ կկառավարի ու մեր վրա իր բացասական հետևանքները կթողնի:  Այսպիսով, գերեվարության առաջին փուլը բարոյական/կրոնական է: 

Երկրորդ, բորայական և կրոնական գերեվարությունը/սրտկությունը տանում է քաղաքական և տնտեսական գերեվարության:  Ստրկություն, որով մարդիկ սուտ գաղափարներ են հետապնդում ու դրանցից չեն հրաժարվում, քանի որ նրանք կրոնապես/բարոյապես կպած են կեղծիքին, ստին, ապուշությանը, ձախորդությանը (օրինակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվին իշխանության եկավ, Հայաստանում ահագին քանակի մարդիկ սկսեցին չաշխատել:  Նրանք մտածում էին թէ այս մարդը Հայաստանում այնպիսի երազային կյանք էր ստեղծելու որ նրանք ալևս կարիք չունեին աշխատել ու կյանքի խնդիրներով մտահոգվել:  Մարդիկ ապուշությանն էին գերեվարված, ու նրանցից շատերը դեռևս ադ վիճակի մեջ են):  Ու զարմանալի է թէ մարդիկ ինչպիսի մեծ եռանդով են հետապնդում այդպիսի գաղափաներին:  Արդյունքում, քաղաքական և տնտեսական գերեվարվածությունը ուժգնանում է, սա ապացուցելու կարիք չկա:  Այսպիսի վիճակին կարելի է անվանել Փորկապության Քաղաքականություն, ոչինչ չի շարժվում:  Սա անվերջ խնդիր է որը երբեք չի լուծվում, քանի որ մարդիկ ընտրու՛մ են որպեսզի գերեվարվեն:  Այս խնդիրը վաղուցվանից Ամերիկայում գոյություն ունի: Մարդիկ շարունակաբար նույն չբուժող դեղամիջոցներն են փորձում:  Ու այս տեսակի ժողովուրդը ոչ մի այլ լուծում չեն տեսնում,  նրանց միակ լուծումը մի իշխանությունը մյուսի հետ փոխելն է:  Եթե ուզում եք այս տեսակի գերեվարություն տեսնել նայեք Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգտոնին, սա ստրկության քաղաքականությունն է:  Վերջին ժամանակներին (Ռշտունին այս սերտողությունը 1980-ական թվերի սկզբներին է արել) մեզ ասում են որ մեր պրեզիդենտ Ռեյգանը Եվրոպա է գնացել այն տեղեկատվություններով ու փաստերով որ Սովետական Միությունը լուրջ ծրագրեր է կազմել որպեսզի հարձակվի Եվրոպայի վրա ու այն ամբողջությամբ իր ձեռքը վերցնի:  Բայց Եվրոպացիները այդ ինֆորմացիային բանի տեղ չդրեցին, ու Ռեյգանը ինքը նույնիսկ այդ ինֆորմացիային բանի տեղ չդրեց, քանի որ, ի՞նչ արեց Ռեյգանը Եվրոպաից Ամերիկա վերադառնալով, Ռեյգանը ամերիկայի ցոների պաշարները բացեց Սովետական Միության համար:  Իսկ ցորենի պաշարները պատերազմելու ամենակարևոր զենքն են:  Ուտելիք, առանց որի Սովետական Միությունը չի կարող պատերազմել:  Սովետական Միությունում գյուղատնտեսությունը շարունակական աղետի մեջ է:  Սա է գերեվարության քաղաքականնությունը, ու սա աշխարհի բոլոր երկրներում գոյություն ունի:  Նրանք շարունակ կրկնում են նույն սխալները, նույն չարիքները: 

Այնուհետև երրորդ փուլն է, ստրկանալու փուլը:  Գերեվարվածությունը կարող է լինել գերեվարվածություն օտար ազգին, կամ, գերեվարություն հենց քո երկրի պետական կառավարությանը (Պետական նպաստներ ստացողները կարելի է ասել որ գերի են պետությանը):  Ամերիկան շատ մոտ է եկել այս փուլին, այնպես որ Կոնգրեսն ու Սենատը արդեն վախենում են պետական հարկային գործակալությանը(IRS) պատասխանատվության կանչել:  Ի դեպ, հարկայինը ամեն տեսակի հարկային զիջումներ է անում կոնգրեսմենների համար, ու կոնգրեսը այդ օգուտները վայելում է, քանի որ հիմա Կոնգրեսմենները այլևս եկամտի հարկ չեն մուծում:  (մարդը կարող է պետությանը ստրուկ լինել, կամ պետությունը կարող է մարդու ստրուկը լինել, օրինակ, երբ պետությունը օլիգարխների ստրուկն է դառնում):  Մենք Ամերիկայում շարժվում ենք դեպի ստրկութուն, գերեվարություն:  Մենք կարող ենք սա հետ դարձնել Տիրոջը դառնալով:  Սովետական Միությունը գերեվարության երկիր է, վիճակը այնտեղ շատ ավելի ահավոր է քան որևէ մեկ այլ վայրում:  Բայց ապաշխարությամբ ու վերածնունդով մենք կարող ենք վերականգնում սկսել:  Երբ Աստծո ուխտաց ժողովուրդը հավատարիմ են ուխտական շնորհին ու ուխտական օրենքին, այդ դեպքում Աստված նույնիսկ անապատի մեջ է նրանց կարող օրհնել, նրանց համար կարող է անապատի մեջ աղոթատեղի կառուցել:  Աստված ասում է որ երբ ժողովուրդը դառնում ու ապաշխարում են նրանք մաքրվում են, զտվում են, նրանք նոր ստեղծագործություն են դառնում:  Նրանք ազատվում են դատաստանի հոգուց ու վառող կրակի հոգուց (Կարելի է ասել որ Հայաստանը այս օրերում Ռուսաստանի գերեվարության/ստրկության ներքո է ապրում:  Հայաստանը Ռուսների հետ ինքնավնաս դաշինքների մեջ է մտել որից չի կարող դուրս գալ:  Օրինակ, եթե Հայաստանը ուզենա Ռուսների հետ ունեցած դաշինքից դուրս գալ ապա Ռուսաստանը Ռուսաստանում ապրող հայերի կյանքը դժոխքի կվերածի, ու Ռուսները Թուրքիային կխնդրեն որ իրենց լավություն անեն ու Հայաստանին ահաբեկեն որպեսզի այդ դաշինքից դուրս չգան:  Իհարկե եթե Հայաստանը վերջին 30 տարվա ընթացքում ատոմային ռումբերի տիրանար այդ դեպքում այս ստրկական վիճակը չէր լինի:  Փաշինյանը փորձեց իշխանության գալուց անմիջապես հետո Հայաստանին Ռուսաստանի ստրկությունից դուրս հաներ, ու հետևանքները 2020 թվի դժբախտություններն էին:  Իհարկե Փաշինյանի հարցի լուծումը Հայաստանին Ռուսաստանի գերեվարվածությունից հանելով երկիրը Եվրոպային գերեվարելն էր, որը մեկ այլ հիմարություն է:  Սա նման է այն դեպքին երբ մեկը թմրամոլության մեղքից դուրս գալով մտնում է պոռնկութուն գործելու մեղքի մեջ, մի ստրկությունը մյուսով է փոխարինում, ու իրեն թվում է թէ հաղթանակի է հասել): 

Այնուհետև Աստված նրանց համեմատում է անապատի աղոթատան ու ստեղծագործության օրվա հետ:  Այստեղ երկու պատկերներ են օգտագործվում:     Ի դեպ, Ծննդոց 1-ում նույն <<ստեղծել>> բառն է այստեղ օգտագործվում: <<5 և Տէրը կշինի/կստեղծի Սիօն սարի ամեն տեղերի վրա և նրա հավաքատեղերի/աղոթատների վրա ցերեկով ամպի ծուխ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց կլինի. Որովհետև ամեն ինչի վրա փառքի հովանի ծածկոց կլինի։ 6 և Նա վրան կդառնա ցերեկը հովանի տալու համար ցերեկվա տաքության դեմ, և ապաստարան ու ծածկոց՝ փոթորիկի և անձրևի դէմ>>:

Աստված ասում է որ Ինքն է նրանց ստրկության մատնում, դա Նրա ձեռքի գործն է:  Նա մեզ ասում է որ վերականգնումն ու պաշտպանությունն է Իր ձեռքի գործը, ու Նա մեզ նոր ստեղծագործություն է անում, ինչպես որ սկզբում ստեղծագործություն արեց:  Ու ինչպես որ անապատի ճանապարհորդության ընթացքում երբ աղոթատունն ու Իսրայել ժողովուրդը շրջապատված էին ամպով ու ծխով, մենք նույնպես, ովքեր Աստծո ժողովուրդն ենք դարձել, շրջապատված ու պաշտպանված ենք, այնպես որ Տիրոջմով քայլելով մենք գերբնական ապահովություն ունենք:  Մենք միգուցե ամպն ու ծուխը չտեսնենք, բայց մեզ վստահություն է տրվել որ այն մեզ հետ է, երբ մենք քայլում ենք ուխտական հավատարմությամբ, մենք Աստծուն ենք պատկանում:  Հին Կտակարանի ամենամեծ պրոֆեսորնեից մեկը E J Young-ն է որը այս տեքստի մասին այսպես է մեկնաբանել, <<Երբ Տերը լվա, այդ ժամանակ Նա կստեղծի:  Բայց առաջին հերթին կեղտը պիտի մաքրվի:  Գալիք փառքը միայն կարելի է համեմատել ստեղծագործութան հետ>>:  Հիանալի խոսքեր:  Երբ մենք փրկվում ենք, վերականգնվում ենք, Աստծուն ու Իր ուխտական շնորհին ու օրենքին հավատարիմ ենք քայլում, մեզ ասվում է որ այն փառքը որ պիտի բացահայտվի համեմատական է ստեղծագործության փառքին, երբ Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց ու Իր ձեռքի գործին նայելով ասաց որ այն <<շատ բարի է>>:  Ու ինչպես Աստված Հոբին է ասում, որ առավոտյան աստղերը իրար հետ երգեցին ու Աստծո զավակները ուրախությունով բացականչեցին, այդպես էլ լինելու է Տիրոջմում մեր փառքը, երբ մենք հավատարմությամբ քայլենք:  Սա՛ է վերջաբանությունը, սրա՛ մասին է վերջաբանությունը:  Այն մեզ ասում է թէ Աստված ինչպես է գործում ժամանակի ու պատմության մեջ, ինչպես նաև վերջում:  Քանի որ Աստված այդ ամենի մեջ ամեն ժամանակ է ներկա:  Աստված չի կարող սահմանափակվի միայն գերբնական աշխարհին, այլ, Նա ներկա է ու գործում Է ստեղծագործության ամբողջ աշխարհի մեջ:  Քանի որ Աստված է ստեղծել և հոգևոր և մարմնավոր աշխարհները, Նրա համար երկուսն էլ շատ կարևոր են:  Բայց եկեղեցին ոչ հաճախակի է հավատում սրան:  Ու անտինոմիանիզմը հսկայական կործանարար հետևանք է ունեցել այս ճշմարտության վրա, քանի որ Աստծո օրենքը արմատախիլ անելով մարդիկ մեղքի լրջությունն են նվազացնում (Անտինոմիանիստները կարճ ասած նրանք են ովքեր ասում են <<մենք օրենքի տակ չենք, մենք շնորհի տակ ենք>>, ու դրանով նրանք նկատի ունեն որ Աստծո սուրբ օրենքը մեզ չի վերաբերում ու նույնիսկ ուխտադրժության դեպքում մենք Աստծո շնորհի տակ ենք, որը սուտ է:  Պողոսը այս համարը այդ ձևով չի օգտագործում:  Կարելի է ասել որ ամեն անգամ երբ մի քարոզիչի ես լսում որ այս արտահայտությունն է անում, այդ քարոզիչը անտինոմիանիստ է): 

Երկար տարիներ առաջ, 1930-ականներին, Իլեկոն ներկա ժամանակների մարդկանց ու մի քանի սերունդ առաջ ապրող մարդկանց միջև եղած տարբերությունների մասին էր մեկնաբանում, ասելով որ մենք այլևս մեղքը լուրջ չենք ընդունում, ու Աստծո շնորհն ու կառավարությունն ու դատաստանները լուրջ չենք ընդունում:  Իլեկոն գրում է որ

<<Ներկա սերունդը բարոյապես լուրջ չէ որպեսզի դժոխքին հավատա:  Նրանք ընդհանրապես չեն ըմբռնում Կալվինի խոսքերը որ <<առանց դատաստանի Աստված չի կարող լինել>>:  Նրանք Հայնիի պես հավատում են որ <<բարի Աստվածը ինձ կների, քանի որ դա Նրա գործն է>>:

Դրանք Հայնիի մահվան մահճի խոսքերն էին, երբ նրան հարցրեցին թէ արդյո՞ք հա հավատում է Աստծո դատաստանին ու շնորհին:  Այդ տեսակի հավատքը վերացնում է պատմության մեջ Աստծո գործադրած վերջաբանական գործընթացները, որով մարդ կորցնում է իրականության զգացողությունը, պատմության մեջ կյանքի իմաստը, ու ամեն ինչ դառնում է անիմաստ:  Բայց Աստված գործում է, այստեղ ու հիմա, իրագործելով պատմության մեջ Իր նպատակները, ու մենք պետք է մեր կյանքերը Աստծո ձեռքի մեջ տեսնենք, ու որ մենք Իրեն ենք պատկանում, շրջապատված լինելով Նրա ներկայության պաշտպանական ամպով ու ծխով, եկեք աղոթենք: 

Մեր Տեր ու մեր Աստված, մեզ շնորհիր ոչ մինչ մենք օր առ օր քայլում ենք, որ մենք քայլենք Քո ներկայության գիտելիքով, քանի որ Դու մեզ ավելի մոտ ես քան մենք ինքներս ենք մեզ մոտ: Ու Քո նպատակը իշխում և գերիշխում է մեր ամբողջ կյանքերում, ու եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է կարող մեզ դեմ լինել:  Մեզ շնորհ տուր որ մեր ձեռքերը մեր կյանքի վրայից վերցնենք ու այն Քո հոգատարությանը հանձնենք:  Տուր մեզ այս ամենը Քեզ աղաչում ենք, Հիսուսի անունով, Ամեն:

ՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆ

ՀԱՐՑ:  Դուք կարծում ե՞ք որ մենք շարժվում ենք ազատությունից դեպի ստրկություն, այդ երեք փուլերի միջով: 

ՊԱՏԱՍԽԱՆ:  Այո, մենք շարժվում ենք ազատությունից դեպի գերեվարություն:  Բայց մենք կարող ենք ուրախանանք այն փաստով որ նաև շարժում կա ստրկությունից դեպի ազատություն:  Քրիստոնեական տնային կրթության սկսված շարժումը այդ քայլերից մեկն է, որով հավատացյալները իրենց երեխաներին պետական աթեիստական կրթական համակարգից հանում ու նրանց տնային քրիստոնեական կրթություն են տալիս:  Ու այն փաստը որ քարոզիչ Էվերետ Սիլվեմենը պատրաստ է բանտ գնալ իր հավատքի համար, ցույց է տալիս որ չարիքի դեմ դիմադրությունը աճում է: 

ՀԱՐՑ:  Քրիստոնեության մեջ հունա-հռոմեական մտածալակերպի ներթափանցումը հսկայական դատապարտություն է եկեղեցու վրա, ինչպես որ դուք ասացիք, որ Քրիստոնյաները Աստծուն Իր ստեղծագործությունից այնքան են հեռացնում որ նրանց մտքի մեջ Աստված կարծես թէ մանրուքներով չի հետաքրքրված, ու սա մարդուն ուխտական մտածելակերպից է հեռացնում, քանի որ ուխտի բնույթը այն է որ Աստված նույնիսկ հոգ է տանում ծառի վրայի տերևներին:

ՊԱՏԱՍԽԱՆ:  Այո, մենք այնքան խորը ձևով ենք ազդվել հունա-հռոմեական մտածելակերպով որ մեր մտածելակերպը հաճախ ավելի հունական է քան թէ աստվածաշնչական: 

ՀԱՐՑ:  Երբ դուք նշեցիք որ երեխային պատժի/պարգևի ենթարկելը վերջաբանական գործ է, դա ինչ որ պատվիրանի՞ց եք քաղում, որ ամեն ինչ հետևանք ունի ու պիտի ունենա:

ՊԱՏԱՍԽԱՆ:  Այո, ամեն դեպք ու գործ վերջաբանական է, եթե այն պատշաճ կերպով է արվում, հավատարմորեն, համաձայն Աստծո խոսքի պայմանների:  Երեխային պատժելը վերջաբանական գործ է: Երեխայի տնային աշխատանքը գնահատելը, քննություն անցնելը, դասարանից դասարան փոխադրվելը, այս բոլորը վերջաբանական գործեր/դեպքեր են:  Ու մեր պատասխանատվությունն է որ արդյունքները, պատիժ թէ պարգև, Աստծո նպատակների համար ծառայեն: 

ՀԱՐՑ:  Ի՞նչ գիրք խորհուրդ կտայինք կարդայինք աստվածաշնչի պատմության մեջ աքսորի/ստրկության և վերականգնման/ազատության թեմաներով:

ՊԱՏԱՍԽԱՆ:  Այս վերջին ժամանակներում ես ոչ մի գիրք չեմ տեսել որ դրա մասին գրվի, մարդիկ ուղղակի հետաքրքրված չեն այդ թեմաներով (մենք մոտակա ապագայում այս թեմայով 2 հիանալի գիրք ենք անգլերենից թարգմանելու գերազանց աստվածաբան Palmer Robertson-ի հեղինակությամբ, <<Աստծո Իսրայելը, երեկ, այսօր, և հավիտեյան>>, և <<Ուխտերի Քրիստոսը>> վերնագրերով:  Այս գրքերը նոր են ու Ռշտունու այս ուսուցման ժամանակ չկային): 

Եկեք աղոթենք:

Մեր Հայր, մեզ համար օգտավետ է այստեղ լինելը:  Մենք ուրախանում ենք Քո խոսքով ու պատվիրաններով:  Քո Խոսքը ճշմարտություն է, ու այն մեր ոտքերի համար լույս է, ու մեր ճանապարհորդության համար ուղեցույց է:  Օրհնիր մեր իրար հետ հավաքվելը ու Քեզ ծառայություն մատուցելը, ու տուր մեզ այն ուրախությունը որը Հիսուսի մեջ է երաշխավորված, որի անունով էլ մենք աղոթում ենք, Ամեն: