Ուխտական Մարդու Վերջաբանությունը (8)
Հովհաննես Ռշտունի
Շարք – <<Վերջաբանություն>>
Եկեք աղոթքով սկսենք:
Մեծ և սքանչելի ես Դու ով Տեր Քո ամեն գործերի մեջ: Մեծ ու սքանչելի է Քո շնորհը մեր մեջ Հիսուսում: Մենք ուրախությամբ իրար հետ ենք հավաքվում իմանալով որ Դու, որ երկրի ու երկնքի Տերն ես, ամեն ինչ կարգել ես Քո գերիշխան նպատակներով, ու Քո կամքն ու Քո հաղթանակն է որ պետք է իշխի: Ուստի Տեր, մենք գալիս ենք զինվելու Քեզնով հաղթանակի համար, որ լինենք հաղթանակող և ավելին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Այսօրվա մեր թեման ուխտի մարդու վերջաբանությունն է: Մեր տեքստը Ծննդոց 12.1-3-ից է:
<< 1 և Եհովան ասաց Աբրամին. Գնա քո երկրիցը, և քո ազգականներիցը, և քո հոր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ 2 և ես քեզնից մեծ ազգ պիտի շինեմ, և քեզ կօրհնեմ, և քո անունը կմեծացնեմ և դու օրհնանք կլինես։ 3 և քեզ օրհնողներին կօրհնեմ և քեզ անիծողներին կանիծեմ. և երկրի բոլոր ազգերը/ընտանիքները քեզանով կօրհնվեն>>:
Մենք այս քանի ամիսների ընթացքում սերտում ենք վերջաբանության վարդապետությունը, որը վերջին բաների վարդապետությունն է: Տարբեր եկեղեցիների քարոզիչներ վերջաբանության մասին շատ բաներ են քննարկվում հեռուստացույցով, ռադիոյով, (ինտերնետում): Բայց այս թեմայով նրանց ամեն քարոզ վերջին ժամանակների մասին է, աշխարհի վերջի, Քրիստոսի երկրորդ գալուստի մասին: Մենք վերջին ժամանակի մասին էլ ենք խոսելու վերջիվերջո մեր սերտողությունները եզրափակելով: Բայց ինչպես մենք արդեն տեսել ենք, Աստվածաշունչը խոսում է և՛ վերջին բաների վերջաբանության մասին և՛ վերջնակետերի վերջաբանության մասին: Մեղքի վարձքը միշտ մահ է: Մեղք գործողը մեռնելու է: Նոյի ժամանակի ջրհեղեղը վերջնակետային վերջաբանական դեպք էր: Երուսաղեմի ու Հուդայի երկրի, Սամարիայի ու Իսրայելի վրա եկած դատաստանները, Բաբելոնի, Հռոմի, ու պատմության մեջ բոլոր ազգերի վրա եկած դատաստանները ներկայացնում են վերջնակետային վերջաբանություններ: Աստված պատմության ընթացքում դատաստաններ է բերում: Ավելին, մարդը վերջաբանության մեջ իր խաղացող դերը ունի: Երկրի վրա Աստծո արդարադատություն գործադրելով, հատուցման ու վերականգնման միջոցներով, մարդը իր էական դերը ունի: Ուստի, երբ մենք աստվածապաշտ ձևով ենք վարվում, երբ մենք արդարադատություն ենք գործադրում մի իրավիճակի վրա, դրանով մենք վերջնակետային վերջաբանություն ենք գործադրում, մենք ակտիվորեն վերջաբանության գործի կատարմանն ենք մասնակցում: Ուստի, երբ մենք երկրում դեմ ենք կանգնում անարդարություններին, հանցագործություններին, մոնոպոլիաներին, ու ամեն տեսակի անօրենություններին, գործվեն դրանք անձանց կողմից, եկեղեցու կողմից թէ պետության կողմից, դրանով մենք ասում ենք որ քանի որ Աստված մեր վրա պատասխանատվություն/բեռ է դրել, մեզ հանձնարարություն է տվել, դրանով մենք այս կամ այն բաներին վերջ ենք բերում: Վերջաբանությունը սա՛ է: Վերջնակետային վերջաբանությունը մարդու ամենօրյա գործի ու կյանքի մասն է կազմում:
Գաղաթացի 3.6-9-ում գրված է որ մենք օրհնված ենք հավատացող Աբրահամի հետ, ու օրհնանքը նկարագրվում է Ծննդոց 12.1-3-ի ձևով, որը մենք քիչ առաջ կարդացինք: Աբրահամին տված Աստծո խոստումները վերաբերում են բոլորին, ովքեր հավատքով Աբրահամի զավակներն են(Այս խոստումները ժամանակակից Իսրայել երկրի ու հրյա ազգի հետ ոչ մի կապ չունեն, սրանք մի-միայն վերաբերում են Աստծո ճշմարիտ Իսրայելին, վերստին ծնված հավատացյալ քրիստոնյաներին): Երբ ժամանակակից քրիստոնյա հավատացյալները ասում են որ Աբրահամին տված Աստծո խոստումները միայն էթնիկական ազգային Իսրայելին, հրյաներին են վերաբերում, դրանով նրանք մերժում են իրենց Աբրահամի զավակներ լինելը: Ուստի, երբ Աստված Աբրահամին ասում է որ Ես քեզնից մեծ ազգ կսարքեմ ու քեզ կօրհնեմ ու քո անունը մեծ կդարձնեմ, ու դու օրհնանք կլինես, ու Ես կօրհնեմ նրանց ովքեր քեզ կօրհնեն ու կանիծեմ նրանց ովքեր քեզ կանիծեն, ու երկրի բոլոր ազգերը քեզնում կօրհնվեն, մենք պետք է սրան նայենք որպես մեզ ուղղված խոստում (երբ մարդիկ ասում են որ այս խոստումները Իսրայելացի հրյաների համար են և ոչ թէ բոլոր ազգերի հավատացյալ քրիստոնյաների, նրանք իրենց աստվածաբանական տգիտությունն են ցույց տալիս), ու սա խոստում է որ Աստված ուզում է կատարի այստեղ և այսօրվա պատմության մեջ, ու Աստված կատարում է, անխուսափելիորեն, Իր հավատարիմ ժողովրդ՝ հավատացյալ քրիստոնյաների միջոցով: Ուստի շատ կարևոր է որ այս խոստումին շատ զգուշ ձևով նայենք: Առաջին հերթին, խոստումը երկրի/հողի խոստում է: Մեզ համար այդ հողը ամբողջ երկիրն է: Խոստումը Աբրահամի անմիջական սերմին տրվեց Պաղեստինի հողով: Երբ Քրիստոսը Մեծ Հանձնարարության մեջ ասում է <<ուստի գնացեք բոլոր ազգերին և նրանց աշակերտեցեք>>: Հին Կտակարանում խոստում է տրվել որ <<Հեզերն են ժառանգելու երկիրը ու իրենք իրենց խաղաղության առատությամբ կուրախացնեն>>: Հիսուսը իհարկե այս խոստումը կրկնում է օրհնված հեզերին դիմելով: Հեզերը հավատացյալներն են, նրանք ում Աստված ընտելացրել է, այսինքն, վերստին ծնունդ է տվել: Աստծո տված նյութական և հոգևոր խոստումները Քրիստոսի առաջին գալուստով բազմապատկվել են, ավելացել են: Հսկայական սխալ է երբ մարդ ասում է <<Հին Կտակարանի խոստումները նյութական են եղել, Նոր Կտակարանի խոստումները հոգևոր են>>, սա գերագույն հիմար արտահայտություն է: Հին Կտակարանի խոստումները եղել են և՛ նյութական և՛ հոգևոր: Աստված խոստումների վրա այդպիսի նյութական/հոգևոր սահմանափակումներ չի դրել: Մի՞թէ մենք կարող ենք հավատալ որ Քրիստոսի առաջին գալուստով Աստծո խոստումները կրճատվել ու քչացել են, կամ որ, մեզ համար ավելի քիչ նյութական օրհնանքներ են լինելու քան Հին Կտակարանի Իսրայելին էր տրված: Ընդհակառակը, Հիսուսի առաջին գալուստով մեզ տրված և՛ նյութական և՛ հոգևոր խոստումները շատացել են, բազմապատկվել են, զորացել են, քան Աբրահամի ժամանակներում էր:
Հաջորդը, Աստված հռչակում է որ <<քեզնից մեծ ազգ կսարքեմ>>: Հին Կտակարանի Իսրայելը Աստծո խոստումի սկզբնական, նախաբանական մի փոքրիկ մասն է եղել, բայց Նոր Կտակարանի ժամանակ Աստծո թագավորությունը աշխարհի տարբեր ազգերից բաղկացած համայնքն է:
Եկեղեցիները երկիրը գրավելու բանակի առաջապահ ստորաբաժանումներն են, ինչպես Քրիստոսն է ասում Ղուկաս 19.13-ում: Ժամանակը կգա և երկիրը Աստծո գիտելիքով կլցվի, ինչպես ջրերն են ծածկում ծովերը (Եսայի 11.9): Ավելին, Աստված ասում է որ Ես քեզ կօրհնեմ ու քո անունը մեծ կանեմ: Առակաց 10.22-ում մեզ ասվում է որ
<< 22 Տիրոջ օրհնությունը հարստացնում է, և Աստված դրան վիշտ չի ավելացնում>>:
Ծննդոցը Աստծո օրհնանքներին նայում է որպես և՛ նյութական և՛ հոգևոր: Երբ Աստված ասում է քեզ <<մեծ>> ազգ կանեմ ու քո անունը <<մեծ>> կանեմ, այս բառերը բնագրերում տարբեր բառեր են բայց իրար կապված են: Սա նշանակում է մեզ՝ զորությամբ, մեծ՝ նյութապես, մեծ՝ երկրի վրա, ուստի, Աստծո խոստումը շատ նյութական խոստում է, ինչպես որ հոգևոր խոստում է: Մեծ անունի նախադրյալը մեծ ազգ լինելն է: Մենք այս երկուսը պետք է իրար հետ տեսնենք: Պատմության մեջ եղել են մեծ ազգեր, բայց սովորաբար դրանք օրհնված ազգեր չեն եղել: Սովետական Միությունը մեծ ազգ է (Ռշտունին այս սերտողությունը 1980-ականներին է արել), բայց օրհնված չէ: Աստծո կողմից օրհնված լինելը և հարուստ դարձած լինելը, ու որ դու ազգերին օրհնանք կլինես, մենք սրանով մեզ պետք է տեսնենք ոչ թէ մի ժողովուրդ որին մեկուսացրել անկյուն են հրել, այլ մի ժողովուրդ որը աշխարհի լույսը պիտի լինի, աշխարհի աղը լինի, բոլոր մարդկանց ու ազգերի համար օրհնանք: Դու լինելու ես օրհնանք: Ավելին, Աստված Աբրահամին և մեզ ասում է, որ Ես կօրհնեմ նրանց ովքեր քեզ կօրհնեմ ու կանիծեմ նրանց ովքեր քեզ կանիծեն: Աստծո արդարադատության չափանիշը մի կողմից Աստծո օրենքն է, Աստված մարդկանց Իր օրենքների պայմաններով է դատում: Երկրորդ դեպքում, Աստված մարդկանց դատում է նրանով թէ մարդիկ Իր հավատարիմ ժողովրդին՝ քրիստոնյա հավատացյալներին ինչպես կվերաբերվեն: Սա մեզ մի բան պետք է ասի ժամանակակից դեպքերի մասին: Եթե Ամերիկայի պետությունը շարունակի քրիստոնյա եկեղեցիների ու դպրոցների հետ վարվի այնպես ինչպես որ հիմա է վարվում, Աստված ասում է <<Ես կանիծեմ նրանց ովքեր քեզ/ձեզ անիծում են>>: Սա մեզ ասում է որ Սովետական Միության վրա Աստված դատաստան է բերելու, մեծ դատաստան: Ես կօրհնեմ նրանց ովքեր քեզ կօրհնեն ու կանիծեմ նրանց ովքեր քեզ կանիծեն: Ուստի, երբ այս աշխարհը մեր դեմ թշնամանում ու մեզ հալածում է մեր արդարության համար, քանի որ մենք արդար ենք, մենք գիտենք որ Աստված նրանց պատժելու է, մեզ հետ վարվելու նրանց մեղքի համաձայն: Աստված ասում է որ Ինքն է աշխարհի վերջնական դատավորը, գլխավոր դատավորը, ու <<Ես ուժեղ ձևով կողմնապաշտ եմ նրանց համար ովքեր Ինձ հավատարիմ են>>: <<Քեզնում են երկրի բոլոր ընտանիքները/ազգերը օրհնվելու>>, սա գլխավորապես Հիսուս Քրիստոսին է վերաբերում, որ Քրիստոսում մենք ոչ միայն օրհնված ենք, այլ աշխարհի բոլոր ազգերի/ընտանիքների համար ենք օրհնանք դառնում (Օրինակ, Ամերիկայի ու մնացած բողոքական քրիստոնյա երկրներում հիվանդանոցների ու առաջնակարգ բարձր կրթության համալսարանների մեծ մասը քրիստոնյա հավատացյալներն են հիմնել ժամանակին իրենց տասանորդներով ու միջոցներով ու տքնաջան աշխատանքով, ու ոչ թէ պետությունը): Սա՛ է աշխարհում մեր դիրքը, եթե մենք հավատարիմ ուխտ պահողներ լինենք: Ուխտը և՛ օրենքի ուխտ է և՛ շնորհի ուխտ: Ու աշխարհը դատվում է ուխտ անող Հիսուսի ու Իր ուխտ արած ժողովրդի(Իր մարմնի անդամների) հետ ունեցած իր վերաբերմունքով, հարաբերությունով: Աշխարհը երբեմն մեզ հալածում է Քրիստոսի ու արդարության պատճառով: Բայց աշխարհի հետ ունեցած մեր հարաբերությունը միակողմանի փողոցի պես չէ: Երբեմն մենք Աստծուն լուրջ չենք ընդունում ու դրա համար խրատվում/պատժվում ենք: Օրինակ, մեզ ասվում է որ Աստված հիանալի խոստումներ ունի նրանց համար ովքեր մեզ օգնում են: Մաթևոս 10.42-ում գրված է որ <<Ով որ այս փոքրիկներից մեկին ջուր տա խմելու առաքյալի/աշակերտի անունից, ճշմարիտ եմ ասում ձեզ նա ոչ մի դեպքում իր պարգևը չի կորցնի>>: Նույն բանը Մարկոս 9.41-ում է գրված: Մեր Տերը, մարգարեների/քարոզիչների նման, հաճախ ինքն Իր ասածները կրկնում էր: Այս երկու համարներում մի քիչ տարբեր ձևերով է Հիսուսը այս խոսքերն ասում: Մարկոսում առաքյալները, մասնավորապես Հովհաննես առաքյալն է գալիս Հիսուսի մոտ ու նրան ասում որ <<այստեղ մեկը կա որը Քո անունով դևեր է հանում>>, բայց նա մեր խմբից չէ: Հիսուսը ասում է որ նրան չարգելեն, առաքյալի անունով մի բաժակ սառը ջուր տվողը իր պարգևը կստանա: Մաթևոսի համարի մեջ Հիսուսի խոսքը ասվում է ուրիշ իրավիճակի մեջ: Տասներկու առաքյալները ուղարկվում են ավետարանը քարոզելու, որպեսզի գնան ու ամբողջ երկրում ավետարանը քարոզեն: Նրանց ասվում է որ նրանք պաշտպանված ու օրհնված են լինելու, ու ով որ նրանց մի բաժակ սառը ջուր տա կօրհնվի: Բայց դատաստան կգա նրանց վրա ովքեր նրանց կմերժեն: Մաթևոսի համարում Տերը այս արտահայտությունն է անում, որը նախորդում է այդ խոստմանը, <<նա ով ձեզ կընդունի Ինձ է ընդունում, նա ով Ինձ է ընդունում ընդունում է Նրան ով Ինձ է ուղարկել, նա ով որ մարգարե կընդունի մարգարեի անունով մարգարեի պարգև կստանա, ու նա ով որ արդար մարդուն ընդունի արդար մարդու անունով արդար մարդու պարգև կստանա, ու ով որ ջուր տա այս փոքրիկներից մեկին առաքյալի անունով, ճշմարիտ եմ ասում ձեզ որ նա ոչ մի դեպքում իր պարգևը չի կորցնի>>: Այս դեպքում Քրիստոսը չորս դասարակգեր է դնում ու ասում է որ ով որ առաքյալին/աշակերտին ընդունի, Ինձ է ընդունում: Ու ով որ մարգարե է ընդունում, այսինքն, մարգարեն նա է ով Աստծո խոսքն է քարոզում, նա մարգարեի պարգև կստանա, ու ով որ արդարդատ մարդ կընդունի արդարադատի պարգև կստանա, ու ով որ այս փոքրիկներից մեկին կընդունի, հեզերից/խոնարհներից մեկին, կստանա իր պարգևը: Եկեք այս օրինակներից մեկին նայենք: Օրինակ, նա ով որ արդարին ընդունի, նրան ով արդարադատ է, նրան ընդունելով նրանք նրա կողմն են անցնում, նրանք արդարադատ մարդու պարգևը կստանան: Տերը ասում է որ ինչքան էլ գործը փոքր լինի, մարդը պարգև է ստանալու: Սա կարևոր կետ է, քանի որ Քրիստոսը ասում է թէ մենք ինչքան կարևոր ենք երբ Նա աշխարհին է դատում, մենք վերջաբանության գործի մեջ ենք մտնում: Եթե նրանք ձեզ մերժեն նրանք դատվելու են: Եթե նրանք ձեզ ընդունեն պարգև կստանան: Հիսուսը Ծննդոց 12-ում տրված խոստումներն է գործադրում, բառացիորեն, մանրամասնորեն, նույնիսկ եթե դա մի բաժակ ջուր լինի: Մենք Հին Կտակարանում մեզ տրված խոստումները պետք է շատ լուրջ ընդունենք:
Ով որ առաքյալին ընդունի, արդարին ընդունի: Ընդունել նշանակում է նրանց հետ համաձայնվել և հավատալ իրենց քարոզած ճշմարտություններին: Տխուր փաստը այն է որ ժամանակակից եկեղեցին խնդիրներ ունի այս խոստումներին հավատալու գործի մեջ: Հայտնություն 6.9-11-ը մեզ մի պատկեր է ներկայացնում որտեղ եկեղեցին աղաղակում է, քանի որ այն Աստծո ժամանակը հասկանալու խնդիր ունի:
<< 9 և երբ որ հինգերորդ կնիքը բացեց, տեսա զոհասեղանի ներքև նրանց հոգիները որ մորթված էին Աստծո խօսքի համար և այն վկայության համար որ ունէին, 10 Ու նրանք մեծ ձայնով աղաղակում էին և ասում. Մինչև ե՞րբ, ով սուրբ Տէր և ճշմարիտ, չես դատելու, և մեր արյունի վրէժը չես առնելու երկրի վրա բնակողներից։ 11 և նրանց յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցան, և ասվեց նրանց, որ տակավին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչև որ նրանց ծառայակիցները և նրանց եղբայրներն էլ կատարվեն որ նրանց պէս սպանվելու են։>>
Պողոսը մեզ Հռոմեացի 8.36-ում ասում է որ <<ամեն օր մենք հանուն ձեզ մորթվում ենք>>: Պատմության մեջ այսպես շատ է եղել ու այսօր էլ այսպես է Աֆրիկայի որոշ երկրներում, Չինաստանում ու Սովետական Միությունում և այլ վայրերում:
Ուստի մենք պետք է հասկանանք որ Աստված թեթև չի տանում Իր ժառանգության դեմ արված հալածանքները, Իր ժառանգները մենք ենք: Մենք մեր անկախ պետությունը չենք, անկախ անձինք չենք, մենք գնվել ենք Քրիստոսի արյունով: Մենք պիտի հասկանանք որ Աստված վրիժառու կլինի, կամ կօրհնի, մեր դեմ կամ մեր համար արածների համար: Աստծո Օրենքն ու Աստծո հավատացյալ ժողովուրդն են այն չափանիշը որով Աստված դատելու է ամբողջ աշխարհին այսօր ու վաղը ու մինչև ժամանակի վերջը: Քրիստոսը լեռան վրայի քարոզում օրհնանքներ է խոստանում մեզ համար, ու ասում է որ այս բաները ձեզ լինելու են: Օրհնված են հեզերը, քանի որ նրանք են ժառանգելու երկիրը: Մենք կանչված ենք որպեսզի այս աշխարհի աղը, թարմությունը պահող գործոնը լինենք, աշխարհի լույսը լինենք, ու եթե չլինենք, ապա մենք կշպրտվենք պատմության ճանապարհների վրա մարդկանց կողմից ոտնատակ արվելու համար: Սա վերջաբանություն է, վերջնակետային վերջաբանություն, սա վերաբերում է մեզ, այսօր և այստեղ, ու այս պատճառով է որ վերջաբանության վարդապետությունը միայն աշխարհի վերջին սահմանափակելը ճակատագրական սխալ է: Մենք պատասխանատվություն ունենք գործադրելու Աստծո արդարադատությունը որտեղ էլ լինենք: Սա կրիտիկական է: Եթե մենք նստենք ու ոչինչ չանենք, սպասելով որ Աստված մի բան անի, դա անհեթեթություն է, վնասակար, ինքնակործան: Սա նման է նրան երբ մարդը ասում է <<Աստված ինձ հոգ է տանելու, ուստի ես չեմ աշխատի, ուղղակի դիվանու վրա վեր ընգած հեռուստացույց կդիտեմ>>: Սա աստվածաշնչական վերաբերմունք չէ, Աստված մեզ պատասխանատվություն է տվել, ու մեզ ասում է որ վերջին թշնամին՝ մահը, վերջում կործանվելու է, բայց մինչ այդ, Քրիստոսի բոլոր թշնամիները պետք է Նրա ոտքերի տակ դրվեն, ու դա անելը մեր գործն է: Եկեք աղոթենք:
Ով Տեր մեր Աստված, մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում որ մեզ կանչել ես Քո գործը անելու համար, որ Քո զինվորները լինենք ու խավարի զորությունների դեմ պատերազմենք: Ու Քեզ շնորհակալություն ենք հայտնում ով Տեր, որ Քո բանակը հաղթանակող բանակն է, ժամանակի և հավիտենականության բանակը, և դժոխքի դարպասները չեն կարող դիմակայել այդ բանակի հարձակումներին, Հիսուսի անունով, Ամեն:
ՀԱՐՑԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ՀԱՐՑ: Կարող ե՞նք ասել որ երբ Աստված դատաստան բերի այս մեծ ու հզոր ազգերի վրա, Սովետական Միության ու Ամերիկայի վրա, որ դատաստանից հետո եկեղեցին հաղթական է դուրս գալու այս ամենի մեջ:
ՊԱՏԱՍԽԱՆ: Այո, հիանալի հարց է, քանի որ եթե դատաստան չգա ապա մենք կարող ենք ասել որ Աստված չկա: Բայց դատաստանը գալու է ու գալիս է, ինչպես որ անցյալում է շատ անգամներ եկել, ու ամբողջ աշխարհակարգը դատվելու է: Արդեն մենք կարող ենք տեսնել որ մարդկանց սրտերը սկսվել են վախից հալվել տնտեսական դատաստանից ու փողի արժեզրկումից:
ՀԱՐՑ: Երբ մենք շրջապատի/բնության գործերի տեսակետից ենք նայում, օրինակ թէ ինչպես են Հոլանդիայում ծովից ավելնորդ տարածք ստեղծել, ու անհավատների հիմնադրած կազմակերպությունները այս բնագավառում, դրա մասին եթե կարաք մի քանի բան ասել:
ՊԱՏԱՍԽԱՆ: Այո, ժամանակակից շրջապատի պահպանման կազմակերպությունները, կանաչների միությունը և այլն, որոնցով հեթանոսներն են փորձում շրջապատը պահպանեն, սրանք բնությանը նայում են որպես աստված, բնությունն ու շրջապատը աստվածացնում են, ու սրանք բնությանը, շրջապատին մարդուց վեր են դասում: Նրանք անում են ամեն ինչ որպեսզի մարդուն վնաս հասցնեն, մարդու օրինական զարգացումներին խոչընդոտ լինեն: Օրինակ, նրանք այստեղ այնտեղ հանքեր փորելու գործերը կասեցնում են բնության պահպանության համար, կամ, Հնդկաստանում էլեկտրաեներգիա արտադրելու համար մի մեծ հիդրոէլեկտրակայան պիտի կառուցեին ու հինդուիստները դա արգելեցին, քանի որ նրանց համար շրջապատը, բնությունը աստված է ու նրան ընդհանրապես չենք կարող ձեռք տալ: Սա աստվածաշնչական դիրքորոշում չէ: Սա կռապաշտական դիրքորոշում է: Մեր՝ հավատացյալներիս վերաբերմունքը պիտի լինի այն որ <<երկիրն ու նրա մեջի ամեն ինչը Տիրոջն է>>, ու քանի որ երկիրը Աստծունն է, դա Աստծո գույքն է, ու մենք պետք է այդ գույքին վերաբերվենք համաձայն Նրա խոսքի ու օրենքի: Ու քանի որ մենք ինքներս ենք Աստծո սեփականությունը, մենք ինքներս մեզ չենք կարող չարաշահել ինչպես որ շրջապատը չպետք է չարաշահենք: Մենք կարող ենք ծառ կտրել թուղթ արտադրելու ու այն օգտագործելու համար, տուն կառուցելու համար և այլն, բայց մենք իրավունք չունենք հենց այնպես գնալ ու ծառ կտրել ու ծառերի վրա դանակով խազեր քաշել: Մենք կարող ենք գնալ կենդանի անասուն սպանել այն ուտելու և նրա կաշվից հագուստ կարելու համար, բայց իրավունք չունենք հենց այնպես գնալ որսորդության ու կենդանի անասուններ սպանել մեր հաճույքի համար, դա մեղք է: Ով կենդանի անասուն է սպանում պետք է այդ անասունին ուտի կամ նրա կաշին օգտագործի, դրա օգտագործման կարիքը պիտի ունենա:
ՀԱՐՑ: Նայելով աշխարհի երկրների Կապիտալիստական և Կոմունիստական/սոցիալիստական տնտեսական համակարգերին, պարզ երևում է որ Աստվածաշունչը կապիտալիստական համակարգի կողմն է: Բայց երբ կապիտալիստական երկրներին ենք նայում մենք ահագին հումանիստական ու սատանայական բաներ ենք տեսնում, օրինակ, աբորտի երեխայասպանությունը որը հենց Ամերիկայում է տարածված ու օրիանակ, պետական նպաստները, օլիգարխներն ու մոնոպոլիաները և այլն, եթե կարող եք դրա մասին խոսել:
ՊԱՏԱՍԽԱՆ: Այո, ամբողջ աշխարհը դատվելու է այսպիսի պղծությունների համար: Աստվածաշունչը ասում է որ եթե երկու քաղաքների միջև մարդասպանություն է գործվում ու մարդասպանին չեն գտնում, մարդիկ պետք է նույնիսկ այդ դեպքում մեղքի համար քավություն անեն, հատուցում պետք է արվի զոհի ընտանիքի համար: Ու մարդիկ պետք է երկու քաղաքների հեռավորությունը չափեն, ու այն քաղաքը որը մարդասպանության դեպքի վայրին ավելի մոտ է, պետք է սպանվողի ընտանիքին հատուցում անի: Այսինքն, համաձայն Աստծո օրենքի ամեն հանցագործություն հատուցում է պահանջում: Կարգերը պետք է վերականգնվեն/պահպանվեն, հատուցվեն: Եթե մեկը հարյուր դոլար է գողացել նա պետք է երկու հարյուր վերադարձնի որպես հատուցում, ու որոշ հանցանքների համար հատուցումը չորս ու հինգ անգամ ավել պիտի լինի: Ոչ մի հանցանք առանց հատուցման չպետք է մնա: Կամ հաշվի առեք այն փաստը որ Ամերիկայում այս օրերին ոչ մի հատուցում չկա, միայն պատիժ կա, գողացողից հատուցում պահանջելու փոխարեն նրան բանտ են նետում, որը ոչ աստվածաշնչային է: Այս ձևով տուժվողի համար հատուցում չի լինում: Հեթանոս հումանիստները իրենց օրենքի համակարգն են կառուցել, այնպես որ սա մի շատ տգեղ իրավիճակ է ստեղծել երկրում: Ամեն երկիր որ հանցանքի հետ այսպես է վարվում մեծ գին է վճարելու, Աստված նրանցից մեծ գին է պահանջելու ու նրանց դատելու է: Իհարկե, Սովետական Միությունը շատ ավելի մեծ գին է վճարելու իրենց արածների համար: Օրինակ, Ստալինը ու կոմունիստները տասնյակ միլիոնավոր մարդ են սպանել մինչև Ստալինի մահը:
Եկեք աղոթքով եզրափակենք:
Հայր մեր, Քո կառավարության և շնորհի հաստատակամության համար մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում: Ու նաև այն հաղթանակի օրհնության համար որ մերն է Քրիստոսում: Մենք Քեզնից շնորհակալ ենք Հայր մեր, որ Դու ազգերին չափում ես Քո կշեռքի վրա ու Դու պատմության արդարադատության կշռաքարերը հավասարակշռելու ես Քո ժամանակին: Հիսուսի անունով, Ամեն: