Ոսկորների Վերջաբանությունը  (10)

Հովհաննես Ռշտունի

Շարք – <<Վերջաբանություն>>

Եկեք աղոթքով սկսենք: 

Ով Տեր մեր Աստված, որ հեղինակն ես ամեն բարի բաների:  Մենք Քեզ մոտ ենք գալիս գիտակցելով որ Քո հանդեպ ունեցած մեր կարիքը շատ մեծ է:  Աշխարհը խավարի մեջ է, մեղքի խավարի մեջ, ու հեթանոսները Քո և Քո թագավորության դեմ են պատերազմում:  Մենք Քեզնից շնորհակալ ենք Հայր մեր որ Դու միշտ հաղթանակել ես ու հաղթանակում ես ու հաղթանակելու ես, ու Քո թագավորությունը տեղահան է անելու խավարի զորություններին, ու Քո արդարությունը երևալու է բևեռից բևեռ:  Մեզ շնորհ տուր աճելու Քո խոսքով ու Քո Հոգով, որպեսզի ամեն բանում մենք լինենք հաղթանակողներ և ավելին, Հիսուսի անունով ենք աղոթում, Ամեն:

Մեր Աստվածաշնչի համարները Սաղմոս 32-ից են, մեր թեման <<Ոսկորների Վերջաբանությունն>> է:

<<Երանի/(Օհրնված է նա) նրան որի անօրենությունները ներված են, ու որի մեղքերը ծածկված են:  Օրհնված է նա որի մեղքերը Տերը նրա դեմ չի հաշվում, և որի հոգում նենգություն չկա:  Երբ լուռ մնացի իմ ոսկորներս մաշվեցին իմ ամեն օր հառաչելով:  Որովհետև գիշեր ու ցերեկ Քո ձեռքը ինձ վրա ծանր էր, ու իմ զորությունը/թացությունը քաշվեցավ, ինչպես ամառվա շոգի մեջ:  Այնուհետև ես մեղքս Քո առջև ընդունեցի ու անօրենությունս չծածկեցի, Ես ասացի <<Իմ անօրենությունները Տիրոջ առջև կխոստովանեմ>>, և Դու իմ մեղքի հանցանքը ներեցիր:  Ուստի թող որ հավատացյալը քեզ աղոթք անի Քո գտնվելու/հասանելիության ժամանակը, իրավ որ ջրերի հեղեղների բարձրանալը նրանց չի հասնի:  Դու ես իմ ապաստանը, Դու ինձ նեղությունից կպաշտպանես ու փրկության երգերով կշրջապատես ինձ:  Ես քեզ իմաստուն կդարձնեմ ու կսովորեցնեմ թէ որ ճանապարհով գնաս, Քեզ կխրատեմ ու իմ սիրալիր աչքը քեզ վրա կլինի:  Ձիու և ջորիի պես մի դարձեք, որոնք հասկացողություն չունեն և պետք է կառավարվեն սանձով ու պախուրձով որ հանկարծ մարդու վրա չգան:  Շատ են ամբարիշտների ցավերը, բայց Տիրոջ անթերի սերը նրան է շրջապատում որը Նրան կհուսա:  Ուրախացեք Տիրոջով ու խնդացեք ով արդարներ, և ցնծությամբ աղաղակեցեք ամենքդ որ սրտով ուղիղ եք>>:

Սաղմոս 32-ը ապաշխարության սաղմոս է, որի թեման Ներվածության Օրհնությունն է:  Առաջին երկու համարներում սա պարզ կերպով է հայտնվում:  3-4 համարմենում Դավիթը իր անապաշխարհ եղած վիճակն է նկարագրում, երբ նա մեղք գործեց ու այդ փաստը փորձեց ծածկել մարդկանցից ու Աստծուց, որը նա շատ վառ գույներով է այստեղ ներկայացնում:  5-րդ համարում ամբողջ սաղմոսի համառոտագիրն է տալիս, որտեղ ասում է որ ինքը խոստովանում ու ապաշխարում է իր մեղքի համար Աստծո առջև:  6-7 համարներում Դավիթը աստվածապաշտներին կոչ է անում որ չքայլեն անապաշխարհ հանցավոր վիճակով, բայց շնորհով ու ներվածությամբ:  8-9 համարներում Աստված մեզ բոլորին է կանչում ապաշխարելու, որ Իրենից սովորենք:  Ու 10-11 համարներում ասվում է որ նրանք ովքեր ներվել են ուրախությամբ ու խնդությամբ են լցված, բայց չարագործների/չապաշխարողների վշտերը/ցավերը շատ են:  3-4 համարներում հանցանքի ու չարչարանքների մասին է խոսում:  Դավիթը իր փորձառությունն է նկարագրում այստեղ, երբ նա չխոստովանված մեղքով էր ապրում, որը իր ամբողջ էությամբ նա խոստովանեց պսիխոսոմատիկ/հոգեբանական հիվանդությունով:  Ամերիկայում երկրորդ համաշխարային պատերազմից հետո հոգեբանական գիտությունը չխոստովանված մեղքի առաջացրած հոգեբանական/պսիխոսոմատիկ հիվանդության պատճառները ամբողջովին անտեսել է:  Նրա ներսի ոսկորները մաշվում էին ամեն օր:  Այլ կերպ ասած, Դավթի ամբողջ էությունը խոստովանում էր այն ինչը ինքը չէր ուզում խոստովաներ ու ընդուներ, ու այդ խոստովանանքը ոչ թէ շշնջալով էր ասվում այլ հառաչանքով:  Նրա ուժը նրանից հեռացել էր, ու նրա ոսկորները պառավել էին:  Բոլոր մարդկանց ունեցած խիղճը Աստված է ստեղծել ու Նա է կառավարում:  Ու Աստծուց ու իր դատաստանից փախուստ չկա:  Այստեղ ներկայացվում է ոսկորների վերջաբանությունը:  Աստծո օրենքի-խոսքը գրված է մեր ամեն բջիջի մեջ, ուստի մարդու գոյության ամեն բջիջ հռչակելու է Աստծո օրենքը և դատաստանը:  Մենք կարող ենք մարդուց խուսափել, բայց մենք երբեք չենք կարող խուսափել Աստծուց:  Մեր մեջ ու մեր շուրջը եղող ամեն ինչ Աստծուն է վկայում ու ծառայում:  Մենք չենք կարող նահանջել ու մեկուսանալ մեր ներքին աշխարհում ու դուռը Աստծո վրա ներսից փակել (այսպես են փորձում անել Աստծուց հեռու մեր անհավատ բանաստեղծները, որոնց բանաստեղծությունները հիմնականում բնականաբար նվնվոց, տրտնջանք ու հայհոյանք են), քանի որ փախուստ չկա որովհետև Աստված նաև մեր ներսում է:  Դավիթը այլ կերպ ասած ասում է որ Աստծո խոսքը անխուսափելի է: Ոսկորների վերջաբանությունը մեզ ասում է որ ամբողջ ստեղծագործությունը Աստծո նպատակի համար է ծառայում:  Երբ ես երիտասարդ էի մի համար կարդացի Աստվածաշնչից որը ինձ շատ ազդեց ու ոգևորեց:  Դա Դեբորայի երգի մեջ էր, Դատավորաց 5.20-ում, որտեղ Դեբորան հաղթանակի երգ է երգում թշնամու պարտությունից հետո:  Դա մի անսպասելի հաղթանակ էր քանի որ նույնիսկ Իսրայելի զորքերի գեներալն էր վախեցել պատերազմի գնալու, ու խնդրել էր որ Դեբորան բանակի հրամանատարությունը իր ձեռքը վերցներ ու Դեբորան զինվորներին կանչ արեց որ թշնամու զորքերի դեմ կանգնեն (կնոջ առաջնորդությունը ցույց է տալիս որ երկրում տղամարդ չկա, ինչպես որ որոշ եկեղեցիներում կնոջ երկրպագություն առաջնորդելն է ցույց տալիս որ այդ եկեղեցիներում տղամարդ չկա, տղամարդկություն ունեցող տղամարդ չկա:  Աստված կնոջը օրենքի մեջ արգելում է պատերազմի զրահ հագնել ու պատերազմի մասնակցել, բայց վիճակը այնքան խայտառակ էր որ սա չարյաց փոքրագույնն էր):  Ու Դեբորան գեներալին ասաց, <<շատ լավ, այդ դեպքում փառքը իմն է լինելու ոչ թէ քոնը>>, ու հաղթանակից հետո իր երգի մեջ Դեբորան ասում է <<նրանք երկնքից պատերազմեցին, աստղերը իրենց շրջաններից Սիսարայի դեմ պատերազմեցին>> (Սիսարան քանանացիների բանակի հրամանատարն էր, որի գլուխը Յայել անունով մի հրյա կին մեխեց իր վրանի մեջ նրան հրավիրելով ու խաբելով որ նրան հոգ կտանի:  Մեկ այլ կին հերոս, որը նշանակում է որ այդ ժամանակներին Իսրայելում տղամարդիկ հավատք ու խիզախություն չունեին):  Սա սքանչելի երգ է, ու սա լոկ պոեզիա չէ, սա փաստ է:  Դեբորան մարգարեուհի էր, ու նա այս խոսքերով ասում էր որ ամբողջ ստեղծագործությունը Աստծո ձեռքի գործն է, ու նույնիսկ աստղերը՝ լինելով հեռու, Աստծո նպատակների համար են ստեղծվել, ու բոլոր աստղերն են շարժվում Աստծո նպատակների պայմաններով/համաձայն, որպեսզի Աստծո արքայությունը իրագործեն չարի դեմ, աստղերը իրենց շրջաններով Սիսարայի դեմ պատերազմեցին:  Ստեղծագործության մեջ ոչ մի բան հեռու չէ մեր Աստծուց, ու ոչ մի բան մեզնից հեռու չեն երբ մենք Տիրոջն ենք ծառայում, երբ մենք քայլում ենք հավատքով ու հավատարմորեն, աստղերը, բջիջները, մոլեկուլները, ժամանակը, կռվում են մարդու և նրա մեղքի դեմ, ու կռվում են մեզ համար մեր արդարության մեջ (Եթե մենք Տիրոջը հավատարիմ լինենք ու արդար շարժվենք, մենք ոչ միայն հեշտ ու հանգիստ կարող ենք Ադրբեջանցիներին կոտորենք այլ նաև մեր երկրի արևմտյան սահմաններում տեղակայված Թուրքական երկրորդ բանակին կոտորենք, դրա մասին ոչ մի կասկած, քանի որ հաղթանակը Տիրոջից է գալիս:  Ադրբեջանցիներն ու Կյանքի Խոսք եկեղեցու անհավատները գալիս են ու փորձում են իմ այս հրատարակած ուսուցումները ֆեյսբուկում արգելափակեն, բայց դա նրանց չի հաջողվում):  Այլ կերպ ասած վերջաբանությունը գրված է ամեն բջիջի ու մոլեկուլի ու ժամանակի ամեն վայրկյանի մեջ:  Ավելին, աստղերն ու ամեն ինչը ոչ միայն պատերազմում են չարիքի, Վաշինգտոնի, Մոսկվայի, գոմիկաբուծների դեմ, այլ, Աստված ամեն ինչ ցնցում է ու դրա նմուշ-օրինակն է տալիս մեզ:  Եբրայեցիների 12.22-29-ում մենք կարդում ենք որ

<<  22 Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բյուրավոր բանակներին, 23 երկնքում գրված անդրանիկի հանդիսավոր ժողովին/հավաքույթին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության հասած արդարների հոգիներին 24 և Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբէլի:
25 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարվեք Նրանից, ով խոսում է. որովհետև եթէ նրանք երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսէսին մերժելով չազատվեցին, որչա՜փ ևս առավել չպիտի ազատվենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խոսողին, 26 որի ձայնը երկիրը շարժեց/ցնցեց այն ժամանակ, իսկ այժմ Աստված այս խոստումն է անում և ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ/ցնցեմ ոչ միայն երկիրը, այլ նաև՝ երկինքը»: 27 և «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժվող/ցնցվող բաները պիտի փոփոխվեն/հեռացվեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն: 28 Դրա համար, քանի որ անշարժ թագավորություն ենք ստացել որը չի կարող շարժվել/ցնցվել, ամուր պահենք շնորհը և այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձևով՝ ահով և դողով, 29 քանզի մեր Աստվածը ոչնչացնող կրակ է>>:

Այս համարներում մենք երկու լեռ ենք տեսնում, Սիոն լեռը և Սինա լեռը:  Սրանք չեն ներկայացվում որպես հակադրվող լեռներ, բայց որպես մեր Աստծո վերջաբանության տարբեր փուլերի լեռներ:  Աստծո գերիշխանությունը երկու լեռների վրա էլ ցուցադրվում է:  Երկուսից էլ դատաստան է գնում առաջ, ու մեզ ասվում է որ երբ դատաստանը առաջ գնաց Սիոն լեռից, երբ Աստծո խոսքը հռչակվեց մարդուն Մովսեսի միջոցով, ինչքան ավելին մեծ նշանակություն է ներկայացնում այն դեպքը երբ խոսքը/Բանը երկնքից եկավ մեր Տեր Հիսուս Քրիստոսով:  Մեզ ասվում է որ Սինա լեռան մոտ մարդիկ Աստծուց առանձնացված/բաժանված էին: Բաց հիմա, մեր օրերում, հրեշտակներն ու մարդիկ են միացել Քրիստոսին, որը անդրանիկի/առաջնեկի ժողովն/հավաքույթն է, Աստծո արքայության ժառանգների հավաքույթն է, ու մենք միասին պետք է վերջաբանական զորությունը գործադրենք, որպեսզի ամեն ինչ Հիսուս Քրիստոսի ենթարկության/գերության տակ բերենք, ու մեզ ասվում է որ մեր անունները երկնքում են գրված, երկնքի մագաղաթի վրա են գրված:  Աստվածաշնչում շարունակաբար է այս արտահայտությունը օգտագործվում, և՛ Հին Կտակարանում և՛ Նոր Կտակարանում, որ մեր անունները երկնքում են գրված:  Սա Հին Կտակարանի աշխարհի մի կարևոր փաստի հետ է կապված:  Քո անունը մագաղաթի վրա գրվելը նշանակում էր որ որ քո անունը այդտեղ գրանցվում է որպես քաղաքացի:  Մեր ժամանակներում քաղաքացիությունը այնքան կարևորություն չունի որը հին ժամանակներում ուներ:  Հին ժամանակներում քաղաքացիները այդ երկրի արտոնված էլիտներն էին, նրանք մի փոքր ու կարևոր փոքրամասնութունն էին կազմում:  Այս պատճառով է որ երբ Հռոմյացի պաշտոնյան Պողոս առաքյալին ձերբակալեց, ու հետո իմացավ որ Պողոսը Հռոմի քաղաքացի էր, նա սկսեց սարսափել որ քաղաքացու վրա ձեռք էր բարձրացրել:  Ու նա Պողոսին հարցրեց թէ նա արդյո՞ք իր քաղաքացիությունը գնել էր, ու Պողոսն ասում է որ ոչ, ես քաղաքացի ծնվել եմ, որի դեպքում պաշտոնյան ասում է որ նա իր քաղաքացիությունը մեծ գնով է գնել:  Այն փաստը որ Պողոսը իր քաղաքացիությունը չէր գնել այլ որպես քաղաքացի էր ծնվել, դա նրան հսկայական արտոնություն էր տալիս:  Նրա անունը գրանցված էր հռոմյական գրանցման մատյանի ցուցակի մեջ, որի պատճառով Պողոսի դատը հսկայական մեծ դեպք էր, քանի որ Հռոմյացի քաղաքացուն ձերբակալելը թեթև բան չէր, ու դա անողները կարող էին լուրջ բացասական հետևանքների արժանանալ, նույնիսկ մահապատժի: 

Ուստի, երբ մեզ ասվում է որ մեր անունները երկնքում են գրանցվել, դա նշանակում է որ Աստծո առջև մենք արտոնված մարդիկ ենք, մենք թագավորության արտոնություններն ու պաշտպանություններն ունենք, այնքան ժամանակ ինչքան մենք հավատարիմ ենք քայլում արքայությանը:  Ուստի մենք հսկայական կարևորություն ունեցող մարդիկ ենք, ու մեզ հետ վարվելու մեջ աշխարհի վրա հետևանքներ են գալու Աստծուց:  Քաղաքացիների հավաքույթին/ժողովին կատարյալ արդարադատություն է տրվում:  Աշխարհը նրանցն է լինելու, ու ինչ որ կա ցնցվելու/շարժվելու է, որպեսզի միայն չցնցվող բաները մնան կանգուն:  Պատմության մեջ պատահող ամեն իրարանցում Աստծո ցնցելու գործընթացն է, որպեսզի չցնցվող բաները մնան միայն:  Մենք ցնցվելու ժամանակներում ենք ապրում (սա 1980-81 թվի սերտողություն է), ու ինչպես ես բազում անգամներ եմ ասել, մինչև այս դարի վերջը շատ ազգեր կանգուն չեն մնա, որ հաջորդ 18 տարվա մեջ շատ իշխանություններ փլուզվելու են, իրարից անջատվելու են:  Ես հավատում եմ որ շատ հավանական է(եթե մենք հիմարաբար չվարվենք) որ մինչև այս դարի վերջը Սովետական Միությունը կմասնատվի այնքան տարբեր մասերի ինչպես որ Բրիտանական Կայսության հետ եղավ 1939-40 թվին (այս ժամանակներին Բրիտանիան գիտակցեց որ կայսրություն պահելը իրենց վրա շատ թանկ է նստում թերևս նրանք չէին ուզում բաց թողնել իրենց Աֆրիկյան և Ասիական գաղութները, բայց նրանք պատերազմը Գերմանիայի դեմ սկսել էին կորցնել և Ամերիկայի տնտեսական ու ռազմական օգնության կարիքն ունեին:  Ամերիկան համաձայնվեց որ օգներ Բրիտանիային այն պայմանով որ Բրիտանիան իր գաղութների հետ իր տնտեսական ու ռազմական կապերը կտրեր որպեսզի Ամերիկան զբաղեցներ Բրիտանիայի տեղը:  Այս ժամանակները Բրիտանիայի համար այնքան դժվար էին որ Անգլիայի բուն գոյությունն էր հարցականի տակ դրվել, երբ Հիտլերը պատրաստվում էր Անգլիայի վրա հարձակվեր ու այն ամբողջովին գրավեր(ծրագրավորած բայց չիրագործված Օպերացիա Ծովառյուծ, Operation Sealion):  Անգլիան Ամերիկայի պայմաններին ստիպված համաձայնվեց, որով Ամերիկան սկսեց աշխարհի տիրակալը դառնալ, ու աշխարհում Անգլիական փունտը/փողը փոխարինվեց Ամերիկյան դոլարով, որպես աշխարհի ռեզերվային/պահեստային փող:  1944 թվին Bretton Woods-ի պայմանագրով սա պաշտոնականացվեց):

Եբրայեցիների այս համարները Հիսուսին չեն հակադրում Մովսեսի հետ, այլ, Հիսուսին կապու՛մ են Մովսեսի հետ, ինչպես նաև Աբելի հետ:  Աբելի արյունը արդարադատություն էր բացականչում, ու Հիսուսի արյունը ավելի մեծ բաների համար է խոսում:  Հիսուսի արյունը արդարադատություն է բերում, արդարություն է բերում:  Հիսուսի արյունը մեղքի մահն է, մեր մահն է, բայց այն նաև այս աշխարհի համար դատաստանի արյուն է:  Ուստի մեզ ասվում է որ մենք չպետք է մերժենք նրան որ խոսում է, քանի որ նա Որդի Աստվածն է, ու մենք Նրա կողմից պատասխանատվության ենք կանչվում:  Մեզ կանչելով ու մեզ առաջնեկ/անդրանիկ հռչակելով մեր անունները երկնքում են գրված, ու մենք պետք է Աստծուն ծառայենք հարգանքով ու աստվածապաշտ վախով:  Քանի որ մենք թագավորություն ենք ստացել որը հնարավոր չի ցնցել/շարժել:  Այս աշխարհի թագավորությունները շարժվելու են, ցնցվելու են, նրանք կործանվելու են քանի որ մեր Աստված ոչնչացնող կրակ է:  Ուստի, մենք ապրում ենք ազգերի ցնցումների ժամանակներում, ու մենք չպետք է վախենանք մեր ժամանակների խնդիրներին նայելով, անորոշություններին ու ճգնաժամներին նայելով, քանի որ Աստված աշխարհին մեծ ցնցումների մեջ է գցել:  Մենք մի սաղմոս ունենք որը այդ ցնցումների մասին է խոսում ու մեզ կոչ է անում որպեսզի մենք վստահ մարդիկ լինենք:  Սաղմոս 46

<< Աստված մեր ապաստանն ու զորությունն է և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մէջ: 3 Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն: 4 Թերևս դղրդացին ու ալեկոծվեցին ջրերը նրա, թերևս լեռները դողացին նրա սաստկությունից: 5 Գետերի հորձանքները զվարճացնում են Աստծո քաղաքը. և Բարձրյալը սրբացրել է իր օթևանը: 6 Աստված դրա մէջտեղում է, և այն չի սասանվի/ցնցվի. Աստված կօգնի դրան վաղորդյանից վաղորդյան: 7 Հեթանոսները խռովվեցին, ու թագավորությունները հնազանդվեցին. Բարձրյալը ձայն տվեց, և երկիրը երերաց: 8 Մեզ հետ է Զորությունների տերը, Հակոբի Աստվածն ապավենն է մեր: 9 Եկէք տեսէ՛ք գործերն Աստծու, որ կործանումներ արեց երկրի մեջ: 10 Նա դադարեցրեց պատերազմները երկրի մի ծայրից մինչև մյուսը, պատերազմի աղեղները փշրեց, զենքեր խորտակեց և վահաններն ու ձիակառքերը մատնեց կրակի: 11 Հանդարտ եղեք ու իմացէ՛ք, որ ես Աստվածն եմ. ես պիտի բարձրացվեմ հեթանոսների մէջ, պիտի բարձրացվեմ երկրի երեսին: 12 Մեզ հետ է Զորությունների Տերը, Հակոբի Աստվածն ապաստանն է մեր>>:

Այստեղ սաղմոսագիրը ասում է որ պատմությունը նման է մի հսկայական երկրաշարժի որի հետևանքները այնքան հեռահար են որ մեծ սարերը տեղաշարժվում ու ծովի մեջ են թաղվում:  Ու վերջում պատերազմները դադարելու են ու պատերազմի զենքերը պիտի կործանվեն, ու այս ամեն բանի մեջ մենք պետք է ուրախանանք ու ասենք <<Զորաց Տերը մեզ հետ է, Հակոբի Աստվածը մեր ապաստանն է>>, քանի որ այն զորությունները որ կան ու ցնցվելի են, ցնցվում են, ու մենք որ Հիսուս Քրիստոսում անցնցելի ենք, պիտի անսասան մնանք ու օրհնվենք:  Եկեք աղոթենք:

Մեր Տեր ու մեր Աստված մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում Քո խոսքի համար:  Ու Քեզնից շնորհակալ ենք որ Քո խոսքը գրված է ամեն բջիջի ու ժամանակի ամեն վայրկյանի վրա, ու մեր բոլոր ոսկորների վրա:  Ու շնորհակալ ենք որ Դու ամեն ինչը ստեղծել ես որ Քո հաղթանակը վկայի:  Շնորհիր մեզ Հայր մեր որ այն բաները որ անշարժելի են ենթարկվեն ժամանակի քննումներին, ու որ մենք լինենք այդ չշարժվող բաներից:  Ու որ երբ մենք տեսնենք այն բաները որոնք չեն կարող ցնցվեն, շարժվեն ու կործանվեն, ու որ մենք ճանաչենք որ սրանք Քո գործերն են, ու դրանց նպատակը մեր փրկությունն ու ազատումն է:  Մեզ զորացրու  հավատքի մեջ ու մեզ համբերատար դարձրու ի հաղթանակ:  Հիսուսի անունով, ամեն: