Վերջաբանությունը և Պատճառականությունը  (13)

Հովհաննես Ռշտունի

Շարք – <<Վերջաբանություն>>

Պատճառականությունն այն է որ աշխարհում ու կյանքում ամեն ինչ պատճառ ունի, ոչ մի բան առանց պատճառի չի տեղի ունենում:

Մեր այսօրվա Աստվածաշնչի համարները Եսայի 58-ից են, և մեր թեման է <<Վերջաբանությունը և Պատճառականությունը>>: 

<<1 Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր,
շեփորի պէս բարձրացրո՛ւ ձայնդ,
ցույց տուր իմ ժողովրդին իր մեղքերի
և Հոկոբի տանը՝ իր անօրէնությունների մասին:
2 Օր օրի Ինձ են փնտրում
և ցանկանում են ճանաչել Իմ ճանապարհները,
իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել
և իր Աստծու պատվիրանը չի խախտել.
ահա նրանք եկել և Ինձնից արդար որոշումներ են որոնում:
Փափագում են մերձենալ Աստծուն
3 և ասում են. «Այդ ինչպէ՞ս է, որ մենք ծոմ պահեցինք,
և Դու չտեսար,
զրկանքների ենթարկեցինք մեզ,
և Դու չիմացար:
Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն էք կատարում
և շահագործում եք բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ:
4 Ձեր ծոմապահությունը ավարտվում է կռիվներով ու հակառակություններով
և չար բռունցքներով իրար հարվածելով:
Դուք չեք կարող ծոմապահություն անել ինչպես որ այսօր եք անում
Ու սպասեք որ ձեր ձայնը լսվի բարձրերում,
5 Մի՞թէ այդպիսի ծոմապահությունը եմ Ես ձեզնից պահանջել,
և այն էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում:
Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման
ու տակդ քուրձ ու մոխիր տարածես,
սակայն, Ես դա չեմ համարի ծոմ և ընդունելի օր:
Մի՞թէ այսպիսի՛ ծոմապահությունն չէ որ Ես ընտրել եմ Ինձ ընդունելի, ասում է Տերը: —
6 Որ դուք քանդեք անարդարության հանգույցները/կապերը,
խորտակեք ձեր վաճառականական խարդախությունն ու բռնությունը,
ներեք ու ազատ արձակեք նեղյալներին
և պատռեք բոլոր անիրավ մուրհակները:
7 Քաղցածների՛ն բաժանեք ձեր հացը
և անօթևան աղքատների՛ն տարեք ձեր տունը.
եթէ մերկ մարդ տեսնեք, նրան հագցրեք,
բայց ձեր սեփական մարմնից մի թաքնվեք:
8 Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծավալուի քո լույսը,
և արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը,
քո առջևից պիտի ընթանայ քո արդարությունը,
և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:
9 Այն ժամանակ պիտի կանչես,
և Աստված պիտի լսի քեզ.
մինչև դու խոսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա, այստեղ եմ»:
Եթէ դու քո միջից հեռացնես խարդախությունը,
ձեռնձգությունն ու դատարկ/տրտունջի խոսքերը,
10 ձեր հացը հոժար սրտով քաղցածներին տաս
և չքավոր մարդկանց կշտացնես,
այն ժամանակ խավարի մէջ կծագի քո լույսը,
քո խավարը կվերածվի միջօրէի:
11 Քո Աստվածը ամէն ժամ քեզ հետ կլինի,
քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա,
և քո ոսկորները կչաղանան/կլիանան ու կլինեն ինչպէս ջրարբի (ջրամատակարարված) պարտէզ,
ինչպէս աղբյուր, որից ջուրը չի պակասի:
12 Քո դարավոր ավերակները կվերաշինվեն,
և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ.
դու պիտի հառնես ու կոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող
և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող:
13 Եթէ ոտքդ հետ քաշես
և սրբության օրը քո ուզածը չկատարես,
զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր,
ոտքդ դուրս չդնես գործի համար
ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես,
այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը:
14 Նա քեզ կ՚առաջնորդի դէպի երկրի բարիքները
և իբրև սնունդ քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը,
քանի որ Տիրոջ բերանը խոսեց այս:>>

Պատճառականության թեման հազարավոր տարիներով հետաքրքրել է փիլիսոփաներին և գիտնականներին:  Նրանք ճշմարտապես այս թեման համարել են գիտելիքի ու հասկացության համար էական մի թեմա:  Բայցևանպես, հազարավոր տարիներով այս պատճառականության հարցին տված գիտական պատասխանները հսկայական դեֆեկտ են ունեցել երկու պատճառներով:  Առաջին խնդիրը եղել է այն որ այդ պատասխանները եղել են շատ պարզամիտ, պրիմիտիվ, ու երկրորդ՝ այդ պատասխանները եղել են նյութապաշտական, նյութական, մատերիալիստական:  Օրինակ, երկար դարեր շարունակ պատճառականության բացատրությունը եղել է Բիլիարդի գնդակի/շառի օրինակը:  Երբ որ խաղացողը բիլիարդի գնդակին է հարվածում, ու դա գնում է մյուս գնդակին է հարվածում, ու այդպես շարունակ գնդակները սկսում են շարժման մեջ մտնել:  Դարեր շարունակ գիտնականների ու փիլիսոփաների վերաբերմունքը այն է եղել որ նրանք Պատճառականությունը այս ձևով են հասկացել:  Բիլիարդի գնդակի պես, որպես պատճառ, մի գնդակը հարվածում է մյուս գնդակին ու հետևանք է ստեղծում, այնուհետև այդ գնդակը որպես պատճառ մյուս գնդակին է հարվածում ու մեկ այլ հետևանք է ստեղծում:  Ավելին, մինչև սա պատահում է, գնդակից գնդակ էներգիայի կորուստ է տեղի ունենում:  Այսինքն, առաջին հարվածից սկսված էներգիան սկսում է նվազել մինչև վերջին գնդակը, որը վերջիվերջո կանգ է առնում:  Դարեր շարունակ սա՛ է եղել  նյութական/մատերալիստական էներգիայի հասկացությունը:  Այս բացատրությունը, այս պատկերը, Եվրոպայի մշակութային վերածննդի ժամանակների (1700-1800 թվերին) փիլիսոփաների ու գիտնականների համար բավարար է եղել, քանի որ այս հասկացությունը պատճառականությունը շատ պարզ ու հասարակ ձևով է բացատրել, նյութական ձևով:  Ավելին, այս հավատքի համաձայն, հենց որ առաջին գնդակը հարված է ստանում, դրանից հետո մնացած շարժումները մեխանիկական բնույթ են կրում.  Դեիզմը (Deism) 17-18-րդ դարերում այս մտածելակերպից է առաջացել:  Դեիզմը այն հավատքն է որ ինչ որ մի գերագույն տիեզերական էակ/էություն գոյություն ունի, որը ոչ մի ձևով չի միջամտում ստեղծագործության ու մարդկանց գործերի մեջ:  Այլ կերպ ասած, Աստված աշխարհը ստեղծել է որպես մի մեխանիկական կառույց, ու ժամացույցի պես այն լարեր ու շարժման մեջ է դրել, ու դարերի ընթացքում այդ էներգիան գնալով նվազում է, ու վերջիվերջո ամբողջ աշխարհը կանգ է առնելու: 

Բայց Պատճառականության հավատքի այս մոդելը/տարբերակը շատ լուրջ թերություններ ունի աստվածաբանական տեսակետից:  Առաջին հերթին, մենք պետք է ասենք որ պատճառականության մեջ պարզ ու հասարակ պատճառ-հետևանք գոյություն չունի:  Ամեն հետևանքը գոյանում է բազմաթիվ պատճառների ազդեցության տակ, այնպես որ երբ մի բան է պատահում, մարդ կարող է 101 պատճառներ գտնի որ դրան է հանգեցնում (Երրորդական մտածելակերպ ունեցողները պատճառ-հետևանքը որպես մեկ-առ-մեկ հարաբերութուն չես տեսնում, սա է պատճառը որ երրորդության վարդապետությանը չհավատացող Եհովայի Վկաները շատ չոր ու կոպիտ մտածելակերպ ու տարամաբանություն ունեն):  Օրինակ, գենետիկական աշխարհում մենք, մեր անձերը, մեր մարմինը մեկ գենի հետևանքով չի եղել, այլ, հարյուրավոր ու հազարավոր տարիների ընթացքում շատ բազում գեների հետևանքով ենք մենք ստեղծվել, ուստի, պատճառների բազմություն կա ամեն հետևանքի համար:  Ժամանակակից գիտությունը այս փաստը հասկացել է:  Նրանք սա օգտագործել են հայտրարելով որ մենք պետք է պատճառականության հարցից ամբողջովին հրաժարվենք, քանի որ ինչպես երևում է ամեն ինչ շատ բարդ է: 

Ավելին, պատճառների այս բազմությունը հաճախ հանգեցնում են մեկից ավելի հետևանքների:  Բայց ավելի մի մեծ դեֆեկտ կա դասական պատճառականության հավատքի մեջ:  Նրանք ասում են որ առաջին պատճառը, Աստված, ամեն ինչ ստեղծել է, ամեն ինչ սկսել է, ու այնուհետև անհետացել է, թողել է որ ամեն ինչ ինքն իրեն աշխատի:  Գիտությունը Աստծո գոյության կարիքն է ունեցել  այս սահմանափակ ձևով, որ Նա ամեն ինչ սկզբում սկսի, որպեսզի նրանց հավատքը իմաստ ունենա:  Օրինակ, Արիստոտելը հավատում էր որ առաջին պատճառը աստված կամ մի գերագույն տիեզերական ուժ է եղել, բայց դրանից հետո աստված ոչ մի գործողություն, ոչ մի ֆունկցիա չունի:  Բայց աստվածաշունչը մեզ այսպիսի պատկեր չի ներկայացնում:  Այստված լոկ առաջին պատճառը չէ, ու պատճառականությունը միայն նյութական չէ:  Աստվածաշունչը հռչակում է որ Աստված ներկա է ու գործունյա է ամբողջ պատմության ամեն դեպքի մեջ, սկզբից մինչև վերջ, ու Նա ամբողջապես է ներկա: (Արթուր Մեսչյանը իրա ապուշ երգերի մեջ ավելի Արիստոտելական հավատք ունի քան թէ Աստվածաշնչական, քանի որ Մեսչյանի անուղեղ անհավատ ծնողները նրան աթեիստական հեթանոսական կրթությունով են մեծացել Սովետական Միության պետական դպրոցներում:  Սրա հետևանքով է Մեսչյանի <<Ու՞ր էիր աստված>> պիղծ երգը հորինվել, ու ցավոք սրտի մեր երիտասարդները իրենց միտքը այս երգի սրբապղծություններով են արատավորում ու իրենց կյանքերում հաջողության չեն հասնում, այդ երգի ստեղծած ինքնախղճահարության ազդեցության տակ թուլանում ու չեզոքանում են:  Մեսչյանին մի անգամ հանդիպման ժամանակ այս փաստի մասին ասեցինք 1990-ական թվերին նրա Ամերիկա ապրելու ժամանակներին ու նա ինչ որ ձևով կարծես թէ փոշմանել էր այդ երգը երգելուց, բայց այն պարզ տպավորությունը ստացանք որ նա նույն անապաշխարհ էշն ա մնացել):  Աստվածաշունչը մեզ ասում է որ Աստված նպատակ ունի Իր ստեղծագործության մեջ, Իր ստեղծած բաների մեջ, ու Նա մշտապես ու ամբողջապես ակտիվ է ամեն ինչի մեջ:  Ավելին, աստվածաշունչը մեզ չի ասում որ աշխարհը գնալով նվազում, անկում է ապրում:  Ղևտացի 26  և 2 Օրինաց 28-ում գրված է որ նյութական անկումը տեղի է ունենում բարոյական անկման հետևանքով:  Երբ որ աստվածաբանական անկում է տեղի ունենում, հավատքի ուրացում է տեղի ունենում, այդ դեպքում նյութական անկում է տեղի ունենում:  Բայց երբ որ Աստծուն դառնալու հոգեզարթոնք է տեղի ունենում, այդ դեպքում փոփոխություններ են լինում:  Մեր շուրջի աշխարհը, մեր ոտքի տակի հողը, մեր գլխի վրայի եղանակը, այս ամենը բարելավվում են երբ ժողովուրդը Տիրոջն են վերադառնում, (նույնիսկ մեր դաշտերի ու հանդերի ու բաղերի բոբոներն են սատկում անհետանում):  Ավելին, Եսայի 65-ը մեզ ասում է որ երբ երկիրը արդարությամբ է լցվում ինչպես ջրերն են ծածկում ծովերին, այդ դեպքում մարդու կյանքի տևողությունը զգալիորեն աճում է:  Ուստի, մենք չենք կարող աշխարհին նայել կարծես թէ այն վերջիվերջո նվազում ու անկում է ապրում:  Այն անկում է ապրում մեղքով բայց վերածնունդ է ապրում շնորհով:  Նորացումը բարոյական ու աստվածաբանական անհերքելի մի փաստ է: 

Եթե մենք պատճառականության միայն բիլիարդի գնակի տեսությանը հավատանք, որը հեղեղել  է ժամանակակից գիտնականների ու մարդկանց մտքերը, այդ դեպքում ի՞նչ է պատահում:  Այդ դեպքում մենք կյանքին ու մարդուն չոր ու կոպիտ ու մեխանիկական ձևով ենք նայում:  Այս դեպքում մենք պետք է ասենք երկու բաներից մեկը, ու այս երկու դրվագներն էլ անհնարին իրականություն են ստեղծում:  Մի ծայրում մենք ունենում ենք կույր մեխանիկական դետերմինիզմ/պատճառականութուն, մյուս ծայրում էլ մենք ունենում ենք ազատ կամք, որը ոչ ալ ինչ է եթե ոչ բախտ, որը տեղով մեկ հիմար հավատք է:  Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասում որ բախտ կամ պատահականություն գոյություն ունի:  Բախտն ու ազատ կամքը հեթանոսական հավատք են:  Այս երկու դիրքերն էլ անպաշտպանելի դիրքեր են, աբսուրդություն: 

Բայց, եթե մենք ասենք որ պատճառականությունը առաջին հերթին աստվածաբանական ու անձնական է, մեխանիկական ու նյութական չէ, այլ, ամբողջական է, միշտ ներկա է, միշտ փոխհարաբերական է Աստծո և մարդու միջև, այս դեպքում մենք կարող ենք հաստատել նախասահմանությունն ու մարդու պատասխանատվությունը:  Քանի որ պատճառականությունը մեխանիկական չէ, այն կենսական ու կենդանի փաստ է: 

Ավելին, հաշվի առեք այս փաստը:  Եկեղեցու պատմության մեջ ամենա-անտեսված վարդապետությունը Սուրբ Հոգու վարդապետությունն է եղել:  Ինչու՞ է այդպես եղել:  Քանի որ եթե մենք պատճառականության մեխանիկական հավատք/վարդապետություն ունենանք, ապա Սուրբ Հոգու համար ոչ մի տեղ չի մնում, Նրա համար ոչ մի դեր չի մնում կատարելու:  Մարդ կարող է ասել <<այո, Աստված սկզբում արել է այս բաները, Քրիստոսը պատմության մեջ արել է այդ բանը, ու այդ բաները ինձ անձնապես կարևոր են ու կարող եմ դրանք կիրարկել, բայց ասելով որ Աստված հենց հիմա էլ ներկա է Սուրբ Հոգու միջոցով, մի երրորդ անձ կա որը ներկա է ու գործում է, դա անհնարին է>>:  Այսպիսի հավատքն է որ մարդուն է գերիշխան դարձրել, և ոչ թէ Աստծուն, սրանց հավատքի մեջ ամեն ինչ մարդու ազատ կամքից է կախված, մարդու ազատ կամքն է դառնում որոշիչ, գերիշխան:  Ուստի, Սուրբ Հոգու վարդապետությունը մեռած վարդապետություն է եղել եկեղեցու պատմության մեջ, այս հեթանոսական մեխանիկական պատճառականության հասկացության պատճառով:  Ուստի, պատճառականության վարդապետությունը մեզ համար հույժ կարևոր վարդապետություն է, քանի որ Աստվածաշունչը մեզ ասում է որ կենդանի Աստվածը, Հարը, Որդին ու Սուրբ Հոգին ներկա են հենց հիմա, որպես գերագույն ու հիմնական/գլխավոր պատճառ:  Պատճառականությունը առաջին հերթին անձնական է, քանի որ այն կենդանի Աստծուց է գալիս:  Հայր Աստվածը, Որդի Աստվածը, Սուրբ Հոգի Աստվածը կենդանի են ու ներկա են ու գործունյա/ակտիվ են ամբողջ ստեղծագործության մեջ, հենց հիմա:  Ուստի, համաձայն Աստծո Խոսքի պատճառականությունը աստվածաբանական է, ու նաև ուխտական է (Աստծո հետ ուխտ կնքող ու Նրա խոսքին հնազանդվող ազգերն ու անձերը կբարգավաճեն, իսկ ուխտադրուխ ու Աստծո օրենքին դեմ գնացողները կաղքատանան:  Սա Ղևտացի ու 2 Օրինաց գրքերում տրված խոստումն է):  Հետևաբար, մենք պետք է մեզ ու մեր շուրջի աշխարհին այս պայմաններով նայենք, այս լույսի տակ նայենք: 

Եսայի 58-ը մեզ մի օրինակ է տալիս հռչակելով այս բարոյական ու աստվածաբանական պատճառականությունը, որը Աստված է անում: Առաջին երկու համարներում կրոնը ներկայացվում է որպես ծիսակարգ, արարողություն, ձևական արարողակարգեր, ու ոչ թէ Աստծո օրենքի ու արդարադատության կատարում:  Եսային մեզ մարդկանց մի պատկեր է նկարագրում որտեղ մարդիկ վայելում են իրենց եկեղեցական կյանքը, իրենց տաճարի կյանքը, ու արտաքնապես նրանք շատ են հետաքրքրված կատարվող ամեն ինչով (Սա հիշեցնում է արևմտյան հայաստանի հայության վերջին 1000 տարվա կյանքը(մինչև 1914 թվին մեզ վրա եկած դժբախտությունը), ու կրոնի ու Աստծո օրենքների հանդեպ նրանց ունեցած մակերեսային վերաբերմունքը), բայց նրանք ներսից մեռած են:  Սա մի պատկեր է որը մեզ համար պետք է ծանոթ լինի այսօրվա Ամերիկայում, Ամերիկայի եկեղեցիներում:  Մենք մարդկանց գիտենք որ ամեն շաբաթ եկեղեցի են գնում ու այդ ամենը վայելում են, ձեռքները բարձրացրած փառաբանում են, ու իրենց կյանքը եկեղեցու շուրջ է կենտրոնացած, ու նրանք 30-40-50 տարի եկեղեցի են հաճախում բայց նրանք տեղյակ չեն թէ Աստված ինչ է ուսուցում Իր օրենքների մեջ:  Նրանք ընկել են մի բանի մեջ որը աստվածապաշտությանն են նմանեցնում, բայց որը ոչ մի իրական կապ չունի աստվածապաշտության հետ:  Նրանք ցնծում են եկեղեցու կյանքի մեջ, ու <<զգում>> են որ Տիրոջմով են ցնծում, բայց նրանք Տիրոջը չեն ճանաչում:  Նրանք մտածում են որ Աստծուն են մոտենում, ուստի երբ նրանք մեղադրվում են, ու Աստված Եսայային ասում է

<<Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր, շեփորի պէս բարձրացրո՛ւ ձայնդ, ցույց տուր իմ ժողովրդին իր մեղքերի և Հոկոբի տանը՝ իր անօրէնությունների մասին:>>

Սրանով Աստված ասում է որ թող քո ձայնը շեփորի պես հնչի, թող այն մեղադրանք լինի այս ժողովրդի դեմ, քանի որ նրանք մեղքի մեջ են ապրում:  Նույնիսկ երբ նրանք Ինձ են փնտրում օր-օրի, ու խնդությամբ են լցված Իմ տաճարի մեջ:  3-5 համարներում մենք մարդկանց ապշած վերաբերմունքն ենք տեսնում այս խոսքերի հենադեպ:  Մարդիկ ապշած են մնում երբ Եսայիայի այդ խոսքերն են լսում: 



3 և ասում են. «Այդ ինչպէ՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար (դրա մասին)>>:

Աստված, Ինչպե՞ս ես համարձակվում ասել այս բաները, դու կույր ես, չես տեսնում այն ամենը որ քո համար ենք անում:  Դու կույր ես ու չես տեսնում որ մենք եկեղեցական ծառայությունների ենք մասնակցում, ու ամեն օր ենք քեզ փափագում:  Իսկ Աստծո պատասխանը սա է 


<<Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն էք կատարում և շահագործում եք բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ>>:

Քավության օրը, շաբաթ օրը, երբ դուք պետք է նստեք ու հանգստանաք ու գիտակցեք որ ձեր փրկությունը ձեր ձեռքի գործը չէ, ձեր մարդկային ջանքերով չէ, որ ձեր քավությունը/փրկությունը գործերով չէ, այլ շնորհով է:  Դուք ծոմապահություն եք անում, բայց ձեր այդ ժամանակը անցկացնում եք ինքներդ ձեզ վայելելով, խորոված անելով, քեֆեր անելով, ալկոհոլ լակելով ու հարբելով, քնելով, ու ոչ մի միտք չեք հատկացնում մտածելու քավութան/փրկության փաստին:  Ծոմապահության օրն ու շաբաթը ձեզ համար տոնակատարության օր է դառնում, ձեր ցանկությունները վայելելու օր:  Ուստի ձեզ համար քավության օր չկա: 


<<4 Ձեր ծոմապահությունը ավարտվում է կռիվներով ու հակառակություններով և չար բռունցքներով իրար հարվածելով: Դուք չեք կարող ծոմապահություն անել ինչպես որ այսօր եք անում Ու սպասեք որ ձեր ձայնը լսվի բարձրերում, և ես չպիտի լսեմ ձեզ>>:

Շաբաթ/Կիրակի օրը, քավության օրը դուք կռիվների մեջ եք մտնում ու երբեմն իրար բռունցքով հարվածում եք:  Սուրբ օրը դուք այդպես եք անցկացնում:  Մի՞թէ սա է այդ օրվա իմաստը որը ես եմ նշանակել, երբ դուք ծիսակատարական ձևով գնում եք ու գլուխներդ եք խոնարհում ու վրաներդ ստից մտից մոխիր եք լցնում ձև տալով որ դուք վշտանում եք ձեր մեղքերի համար, ու դուք սա համարում եք ծոմապահություն ու Տիրոջ համար ընդունելի օ՞ր:  (Իսկապես վշտացողները նրանք են ովքեր վշտանում են որ երկրում ամեն տարի 15 հազար անմեղ հայ երեխաներ են սպանվում աբորջի միջոցով, իսկական վշտացողի մտքից այս դժբախտությունը չպետք է վերանա մինչև այն օրը գա որ այս պղծությունն ու արյունահեղությունը երկրից վերացվի): 


<<5 Մի՞թէ այդպիսի ծոմապահությունը եմ Ես ձեզնից պահանջել, և այն էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, սակայն, Ես դա չեմ համարի ծոմ և ընդունելի օր: Մի՞թէ այսպիսի՛ ծոմապահությունն չէ որ Ես ընտրել եմ Ինձ ընդունելի, ասում է Տերը: —
6 Որ դուք քանդեք անարդարության հանգույցները/կապերը, որ խորտակեք ձեր վաճառականական խարդախությունն ու բռնությունը, որ ներեք ու ազատ արձակեք նեղյալներին
և պատռեք բոլոր անիրավ մուրհակները>> (ժողովրդի պարտքերը հեչ անեք):

Որպեսզի օրենքով պահանջված պարտքի բեռը մարդկանց վրայից հանեք, ու աշխատեք որպեսզի ազատ հասարակություն ստեղծեք, ոչ թէ պարտքերի տակ ճկռող ստրկացած հասարակություն:

(Աստծո օրենքը պահանջում է որ ամեն 7-րդ ու 14-րդ ու 49-րդ տարին մեկ ժողովրդի մեջ եղող բոլոր փողի պարտքերը վերացվեն: Մարդկանց անվերջ պարտքի ու տոկոսների ստրկության բեռի տակ պահելը անիրավության գագաթնակետն է: Պարտքերը չեղյալ հայտարարելը հենց հիմա է կարող կատարվել: Աստծո սուրբ խոսքին ենթարկվելը երկրի բնական ռեսուրսների պակասի կամ երկրի անբարենպաստ աշխարհագրական դիրքի հետ ոչ մի կապ չունի: Երկրի տնտեսությունը չի կարող զարգանա այսպիսի ստրկատիրական սատանայական պայմաններում: Ով որ մեկին պարտք է տվել ու 7-րդ տարվա մեջ այդ պարտքերը հեչ չի անում այդ պարտքատերը քրիստոնյա չէ, նա դժոխք է գնալու, դրա մասին ոչ մի կասկած թող չունենա:): 

<<7 Քաղցածների՛ն բաժանեք ձեր հացը և անօթևան աղքատների՛ն տարեք ձեր տունը.
եթէ մերկ մարդ տեսնեք, նրան հագցրեք, բայց ձեր սեփական մարմնից մի թաքնվեք>>:

<<Քո սեփական մարմին>> նշանակում է քո սեփական հարազատները, բարեկամները:  Ինչպես Պողոս առաքյալն է ասում, <<նա ով որ իր բարեկամին հոգ չի տանում նա հավատքը մերժել է ու անհավատից էլ վատն է>>:  Սա նաև մշտապես գործազուրկներին է վերաբերում:

8-14 համարներում Աստված ասում է

<<8 Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծավալուի քո լույսը, և արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանայ քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ>>:

Դոկտոր E. J. Young-ը այս խոսքերի կարևորության մասին մեկնաբանելով ասում է որ (մանավանդ <<այն ժամանակ>> ֆռազայի մասին)

<<Այս ֆռազան կարևոր է պատճառականության վարդապետության համար:  Այս ֆռազան հսկայական կարևորություն ունի, քանի որ ժամանակի կետերում երբ փառավոր փոփոխություն է տեղի ունենում, երբ Աստծո ժողովուրդը այս նկարագրված բաներն են կատարում, ապա այստեղ շեշտադրումը արագության վրա է ընկնում, <<արագորեն>>:  Ուրիշ տեղերում Եսային այս ֆռազան օգտագործում է ձվից ճտերի դուրս գալուն, կեղևը ճեղքելով, ու ջրերի բխելուն:  Այս ֆռազան նշանավորում է հանկարծակիություն, արագություն, ու նորույթ >>:  

<<9 Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա, այստեղ եմ»: Եթէ դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու դատարկ/տրտունջի խոսքերը, 10 ձեր հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մէջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրէի>>:

Այստեղ մենք տեսնում ենք կրոնական կապակցություն ունեցող պատճառականությունը:  Ամեն ինչ Աստծո կողմից է կառավարվում:  Ապաքինվելն ու վերականգնվելը հավատարմությանն են հետևում, երբ որ օգնության մեր կանչը լսվում է, երբ մենք կանչում ենք, Տերն ասում է <<Ահա, այստեղ եմ>>, Նա մեզ լսում է:  Իրական ծոմապահությունը ողորմություն է որը իրական գործնական քայլերով է զուգակցվում:  Երբ որ մենք այս բաներն անենք, մենք կնմանվենք կենսատու ջրի առվին, քանի որ մեր պատճառականությունը Տիրոջից է գալիս: 

<<11 Քո Աստվածը ամէն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության hագեցում կստանա,
և քո ոսկորները կչաղանան/կլիանան ու կլինեն ինչպէս ջրարբի (ջրամատակարարված) պարտեզ,
ինչպէս աղբյուր, որից ջուրը չի պակասի>>:

Աստված ասում է որ այս բաները անելով մենք կլինենք ջրված պարտեզի պես:  Սա կարևոր միտք է, քանի որ այն տեղերում որտեղ ջրամատակարարում չկա հողը կախված է անձրևից, որը ջրի անկայուն աղբյուր է:  Իսկ ջրամատակարարում ունեցող հողերը այս խնդիրը չունեն:  Բայց ամենալավ ապահոված հողը մարդու անձնական պարտեզն է, որի համար մարդ մասնավոր ու մանրամասն հոգ է տանում, համեմատած իր դաշտի հողին:  Աստված այստեղ ասում է որ երբ մենք Նրան հավատարիմ ենք, երբ մենք Նրա խոսքի մեջ ենք արմատավորված ու Նրա Հոգով արդարության պտուղներն ենք արտադրում, այդ դեպքում մենք նույն հոգատարությամբ ենք վերաբերվում Աստծո կողմից ինչպես ջրամատակարարված պարտեզն է:   

E. J. Young-ը Ջոն Կալվինին մեջբերում անելով իր մեկնաբանության մեջ սրա մասին ասում է որ

<<Շարունակական շնորհ է գալիս առատաձեռն Աստծուց, ու միայն մարդու մեղքն ու անհնազանդությունն է կարող կանգնեցնել Աստծո առատաձեռնության հորդառատ ընթացքը>>:

Այս վերականգնման նպատակը աստվածապաշտ մարդուն ուխտական կյանքի մեջ հաստատելն է:  Ուխտական մարդը Աստծո նշանակած տերն է ամբողջ երկրի վրա, որպեսզի վերաշինի հին ավերակները,



<<12 Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու պիտի հառնես ու կոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող
և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող>>:

Մենք սա՛ պետք է լինենք՝ հին սերունդների հիմքերը կառուցողներ, որպեսզի Աստծո նախատեսած կառույցները շինենք ու Աստծո արդարությունը վերականգնենք որպեսզի մարդիկ այդ ճանապարհներով քայլեն:  Որպեսզի այս աշխարհը Տիրոջ թագավորությունը դարձնենք:  Մենք վերականգնողներ ենք:  Ուստի, այս համարների մեջ մենք ունենք Աստծո պատճառականության հայտարարությունը և Աստծո վերջաբանությունը:  Աստծո վերջաբանությունը պետք է լինի մեր վերջաբանությունը:  Վերջաբանությունը այսպես կոչված <<մեծ նեղություններից>> փախուստ տալ չէ, այլ, Աստծո թագավորությունն ու Նրա արդարությունը վերականգնել է, հենց հիմա, հենց այստեղ: 

Ու եթե մենք պատճառականության այս վարդապետությունը մերժենք, մեզ մնում է մի դատարկ աստվածաշունչ, քանի որ Աստված այլևս մեր շուրջը ու մեր մեջ կատարվող դեպքերի պատճառը չէ:  Այդ դեպքում Աստված մի հեռավոր Աստված է որը սկզբում մի բան է արել ու Քրիստոսը խաչի վրա մի բան է արել ու հեռացել է, բայց մեր ներկա ժամանակում Հայր Աստվածը, Որդի Աստվածը ու Սուրբ Հոգի Աստվածը մեզնից հեռավոր են, անհետևանքային են, մեռած են մեր ժամանակներին:  Մեզ մնում է աստվածաշնչի այս կամ այն համարներից անձնական հոգևորության համար բաներ փնտրենք, քանի որ մեզնից դուրս ամեն ինչ մշտական տափաստան է:  Այդ դեպքում ամբողջովին ներկա ու կենդանի ու ամեն ինչի պատճառ Աստծո իրականությունը մերժվում է: Բայց եթե մենք ընդունենք Աստվածաշնչական պատճառականությունն ու վերջաբանությունը, այդ դեպքում ամեն կետի վրա ու ամեն դեպքի մեջ Աստծո հետ ենք գործ ունենալու, մի Աստված որը մեզ ավելի մոտ է քան թէ մենք ենք ինքներս մեզ մոտ:  Այդ դեպքում մենք կունենանք Աստծո կառավարող խոսքը, որը մեզ տալիս է բանալի ու զորություն որպեսզի մենք ամեն ինչում հաղթանակելու համար ծրագրավորենք:  Այսպիսի հսկայական հարստություն ունենալով ու այն մերժելով մենք մուրացկան ենք դառնում, ու սա ապշեցուցիչ մի ձախորդություն է:  Եկեք աղոթենք: 

Ով մեր Տեր ու Աստված, մեծ ու հրաշալի են Քո գործերը:  Քեզ շնորհակալ ենք Աստված մեր որ դու հեռավոր Աստված չես, բայց մեզ ավելի մոտ ես քան մենք ինքներս ենք մեզ մոտ:  Դու մեզ միշտ մոտ ես, ու երբ մենք կանչում ենք Դու պատասխանում ես, <<Ահա այստեղ եմ Ես>>:  Ու Դու Որդի Աստված, մեզ խոստացել ես որ երբեք մեզ չես լքի, այնպես որ մենք համարձակությամբ ենք կարող ասել <<Տերն է իմ օգնականը, ես չեմ վախենա թէ մարդը ինչ է կարող անել ինձ>>:  Եվ Դու, Սուրգ Հոգի Աստված, մեր մեջ ներբնակում ես որ մեզ լուսավորես ու առաջնորդես ու օրհնես ու ուղղես մեր բոլոր ճանապարհներում:  Մենք Քեզ գովաբանում ենք Հայր Աստված, Որդի Աստված, ու Սուրբ Հոգի Աստված, ու մենք ուրախանում ենք այն փաստով որ Դու ամեն ինչի Տերն ես ու ամեն ինչի պատճառն ես:  Հիսուսի անունով, Ամեն:

ՀԱՐՑԵՐ  ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ՀԱՐՑ:  Ես մտածում էի ձեր ասածների մասին պատճառականության վերաբերյալ, ու թէ դա ինչպես է կապված էվոլուցիայի հետ:  Եթե մարդ մերժում է մեխանիկական պատճառականությունը ապա նա պետք է անպայմանորեն մերժի բիոլոգիական էվոլուցիան:

ՊԱՏԱՍԽԱՆ:  Ճիշտ այդպես, մեխանիկական պատճառականությունն է հանգեցրել էվոլուցիայի հավատքի ստեղծմանը, բայց երբ էվոլուցիայի հավատքի հետևանքները հասունացան, ժողովուրդը հասկացան որ դա իրականում դեվոլուցիա է, ոչ թէ էվոլուցիա, դիսինտեգրացիա, հանգուցալուծում, քաոս:  Ուստի, Էվոլուցիայի հավատքը հորինող Չարլզ Դարվինի սկզբնական հատևողների լավատեսությունը իրականում ամրատական վատատեսություն է ստեղծել, քանի որ նրանց ուսուցումների, նրանց հասկացած պատճառականությունը պահանջում է որ ամեն ինչ վերջում դիսինտեգրացվի, ամեն ինչ կործանվի:  Կամ, եկեք մի ուրիշ բան հաշվի առնենք:  Եթե մարդ այդ տեսակի պատճառականության հասկացությանը հավատա, որը ժամանակակից կրթված մարդկանց մտածելակերպի հիմքն է, թերևս որ գիտությունը դա վաղուց արդեն մերժել է, ու նրանք պատճառականության այդ գաղափարը մերժելով մեկտեղ նաև Աստծուն են մերժել, այդ դեպքում ստեղծվում է նախա-հազարամյակային վերջաբանական հավատք, երբ մարդիկ հավատում են որ ամեն ինչ գնալով վատանում է, որը ոչ-աստվածաշնչական հավատք է, կատարյալ տխմարություն:  Աշխարհը գնալով կործանվում է ուստի հաղթանակի հույս չենք կարող ունենալ:  Ուստի մարդիկ, մասնավորապես շատ հավատացյալ քրիստոնյաներ, թշնամաբար են տրամադրված այն մտքին որ կարող է վերականգնում լինել, որ երկիրը կարելի է նորացնել, ու մարդը կարող է նորացվել, փոխվել, վերածնվել, քանի որ այս մարդկանց հավատքի մեջ Աստվածության երեք անձերը հեռավոր են, նրանք պատճառ չեն կարող լինել, նրանք ներկա չեն հենց հիմա հենց այստեղ: 

ՀԱՐՑ:  Էվոլուցիային հավատացողները իրենց հավատքը նաև ֆիզիկայի թերմոդինամիկայի օրենքի հետ են կապում:

ՊԱՏԱՍԽԱՆ:  Այո, Թերմոդինամիկայի երկրորդ օրենքի հետ:  Թերևս որ այդ օրենքը հաճախ պատերազմում է Էվոլուցիայի տեսության դեմ:  Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը աշխարհը մեխանիկական ձևով է հասկանում:  Բայց աստվածաշունչը աշխարհը այսպես չի ներկայացնում, Աստված ներկա է ու կապված է ամեն ինչի հետ ու կարող է փոփոխություններ անել ու անում է, ամեն ինչի մեջ:  Շատ քրիստոնյա հավատացյալներ են օգտագործում թերմոդինամիկայի երկրորդ օրենքը, բայց սա շատ վտանգավոր դիրքորոշում է իրենց հավատքի համար, այն չեզոքացնում է նրանց հավատքը:  Բայց թերմոդինամիկայի երկրորդ օրենքը ինքնին հերքում է Էվոլուցիոնիստների հավատքը, քանի որ Էվոլուցիայի տեսությունը/հավատքը ասում է որ ամեն ինչ մի պարզ բջիջից է սկսվել ու գնալով բարդացել ու կատարելագործվել ու զարգացել է, մինչդեռ Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը ասում է որ ամեն ինչ գնալով կործանվում ու պարզանում ու պրիմիտիվ է դառնում:  Էվոլուցիոնիսնտերը փորձում են իրենց հավատքը փրկեն ասելով որ ամեն ինչ մի մեծ հսկայական պայթյունից է սկսվել ու այդ սկզբնական հսկայական էներգիայով է զարգացել, ու հետո զարգանալու գագաթնակետին հասնելով ամեն ինչ սկսվել է անկում ապրել:

Եկեք աղոթքով եզրափակենք:

Ով Տեր մեր Աստված, մենք Քեզնից շնորհակալ ենք որ Դու մեզ շատ մոտ ես, որ մենք քնում ու արթնանում ենք Քեզնում, ու մենք միշտ Քեզնով ենք շրջապատված, ու օրհնված ենք Քո Հոգու ներբնակումով ու ներկայությունով:  Մեզ միշտ գիտակից դարձրու Տեր մեր որ մենք երբեք մենակ չենք, որ այս աշխարհը կառավարող բոլոր պատճառները Քեզնից են գալիս, և Քո ամենասուրբ նպատակները իրագործվելու են, որպեսզի մենք միշտ իմանանք որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարության համար ովքեր Աստծուն են սիրում, նրանց համար ովքեր Քո նպատակների համար են կանչվել:  Ու Քո Հոգով մեզ կենդանի ու մասնակից դարձրու Քո գործերին, Հիսուսի անունով, Ամեն: