Դժոխքի Վարդապետության Ուսուցումը Հին և Նոր Կտակարաններում
Robert Morey
Սա Աստվածաբանության Դոկտոր Ռոբերթ Մորիի <<Մահը և Հետմահու Կյանքը>> գրքի 3-րդ գլխից է: Մեջբերված աղբյուրների ինդեքսավորումները ժամանակ խնայելու նպատակով չեմ նշել տողերի մեջ բայց հետաքրքրվողները կարող են Մորիի գիրքը ձեռք բերել և դրանք այնտեղ ստուգել:
Շեոլ, Հեյդըս, և Գեհեն
(Sheol, Hades, Gehenna)
Նախքան մեր ուսուցման անցնելը սահմանենք մի քանի բառեր
Անդրաշխարհ (underworld) – Սա հասկացվել է որպես մի վայր որը գտնվում է երկրագնդի ընդերքում, գետնի տակ, մեծ խորության տակ:
Զարգացող Հայտնություն (Progressive Revelation) – Սա այն հասկացությունն է որ Աստծո հայտնությունը մարդկությանը տրվել է աստիճանաբար, որը նշանակում է որ Հին Կտակարանի հավատացյալները ավելի քիչ հայտնություն ու գիտելիք են ունեցել քան թէ Նոր Կտակարանի հավատացյալները ունեն կամ կարող են ունենան: Օրինակ, կարող ենք ասել որ Ծննդոց գրքում Աբրահամի ժամանակվա հավատացյալները ավելի քիչ գիտելիքներ են ունեցել ինչքան որ Աբրահամից 1000 տարի հետո Մովսեսից հետո ապրող հավատացյալներն են ունեցել, ու այդպես շարունակ: Օրինակ, Երրորդության իրականությունը Հին Կտակարանի շատ համարների մեջ է նշում, բայց Հին Կտակարանի հավատացյլաները այդքան զարգացած գիտելիք չեն ունեցել երրորդության վարդապետությունից ինչպես որ մենք ունենք: Ավելին, Երրորդության և որոշ այլ վարդապետությունները Նոր Կտակարանում է շատ ավելի խորը ձևերով զարգացել, ու նաև Նոր Կտակարանից հետո մի քանի հաջորդ դարերում տեղի ունեցած Քրիստոնեական Տիեզերական համաժողովների ընթացքում եկեղեցու հայրերի կողմից է սահմանվել և զարգացվել: Նույն ձևով, դժոխքի վարդապետությունը Հին Կտակարանում այդքան պարզ չի ներկայացվում ինչպես որ Նոր Կտակարանում է ներկայացվում, ու սա է այն հիմնական պատճառը որ դժոխքին չհավատացող խմբերը գրեթե միշտ Հին Կտակարանից են մեջբերում անում պաշտպանելու իրենց հավատքի դիրքերը, շատ հաճախ չհասկանալով որ իրենց բերած համարների մեջ Եբրայերեն ու Հուներեն բնագրերում մի քանի տարբեր բառեր են օգտագործում <<դժոխք>> բառի փոխարեն որոնք լրիվ տարբեն բաներ են նշանակում:
Անիհիլացիա (Annihilation) – ոչնչացում, ամբողջական ոչնչացում, անգոյություն, անգոյության անցնել, անգոյ դառնալ: Սա այն հավատքն է որ մահից հետո մարդը ամբողջովին ոչնչանում է: Կան մարդիկ որոնք Սահմանափակ Անիհիլացիային են հավատում, ասելով որ անհավատներն են մահից հետո անիհիլացիայի ենթարկվելու, բայց հավատացյալները անմահություն են ստանալու:
Անգոյություն – Սա անիհիլացիայի հետևանքն է: Անգոյություն նշանակում է այն որ մարդ մեռնելուց հետո ամբողջովին դադարում է գոյություն ունենալուց:
Մասնակիական կամ Պայմանական Անմահություն (Conditional Immortality) — Սա այն հավատքն է որ միայն որոշակի քանակի մարդկանց հոգիներն են որ անմահ են, կամ ինչպես իրենք են ասում, անմահություն են ստանալու, իսկ մնացածները մահից հետո ամբողջովին ոչնչացվելու են: Մենք հավատում ենք որ Քրիստոնեությունը ուսուցում է որ մարդկանցից բոլորն են անմահ, նրանք անմահություն չեն ստանում, նրանք անմահ ծնվում են իրենց մոր արգանդից ու այդ անմահությունը երբեք չի կորչում կամ ոչնչանում, չի կարող:
Այսպիսով, ծանոթանալով այսքանին եկեք ուսումնասիրենք մեր բուն թեման:
Մահի ու Հետմահու կյանքի մասին Աստվածաշնչում ուսուցվող մեր հասկացության կենտրոնական հարցերը որոշվում են Շեոլ, Հեյդըս, և Գեհեն բառերի պատշաճ սահմանումներով ու դրանց ճիշտ մեկնաբանություններով: Մահվան թեմայի մասին ոչ մի սերտողություն չի կարող ամբողջական լինել առանց այս բառերի պատշաճ հասկացողության:
Շեոլ
Եբրայերեն Շեոլ բառը Հին Կտակարանում 66 անգամ է օգտագործվում: Ու մինչ Հին Կտակարանը շարունակաբար խոսում է ՄԱՐՄՆԻ գերեզման գնալու մասին, Հին Կտակարանը միշտ խոսում է այն մասին որ մարդու ՀՈԳԻՆ Շեոլ է գնում: Շեոլի բնույթին և դրա մեջի բնակիչների վիճակին ծանոթ լինելը կարևոր է որպեսզի մենք հասկանանք թէ մարդու հետ ինչ է կատարվում մահից հետո:
Բառարանագրական Նյութերը
Lexicographical Material
Հին և Օտար լեզուների որևէ բառի իմաստը/իմաստները հասկանալու ամենա-առաջին քայլը բառարաններին, լեքսիկոններին, բացատրական բառարաններին ու թարգմանչական բառարաններին դիմելն է: Լեզուների մասնագետներ Բռաունը, Դռայվերը, և Բրիգը (Brown, Driver, Brigg) իրենց Նոր Կտակարանային եբրայերենի և անգլերենի բառարանը հիմնել են Գեսենիուսի աշխատութունների վրա, որը մարդկության պատմության մեջ Երբայերեն լեզվի ամենահզոր մասնագետն է եղել (Heinrich Friedrich Wilhelm Genesius – գերմանացի 1800): Նրանք Շեոլ բառը սահմանում են որպես <<անդրաշխարհ, որտեղ մարդն է իջնում մահից հետո>> (էջ 982): Նրանք Շեոլ բառի սկզբնաղբյուրն են համարում sha-al բառը, որ նշանակում է հոգիների աշխարհը որտեղ հոգիներն են բնակվում, կամ, երկրի ընդերքում մի մեծ դատարկ տեղ որտեղ մարդկանց հոգիներն են գնում մահից հետո: Langenscheidt-ի <<Հին Կտակարանի Եբրայերեն-Անգլերեն բառարան>>-ի մեջ (էջ 337) Շեոլը այսպես է սահմանվում, <<անդրաշխարհ, մեռածների աշխարհ, Հեյդըս>>: The International Standard Bible Encyclopedia-ն (4-րդ հատոր, էջ 2761) Շեոլը սահմանում է որպես <<անտեսանելի աշխարհը, մեռածների վիճակը կամ բնակավայրը, որը հավասար է հուներեն լեզվի Հայդըս բառին>>: Keil-ը և Delitzsch-ը գրում են որ <<Շեոլը նկարագրում է մի վայր որտեղ հեռացած հոգիներն են հավաքվում մահից հետո: Սա sha-al բառի անորոշ դերբայն է որը նշանակում է պահանջել, պահանջում, մի վայր որը անխոնջորեն (վերջիվերջո) բոլոր մարդկանց իր շողքի տակ է կանչում որպեսզի նրանք այնտեղ հավաքվեն>>:
Բառարանագրային փաստերը այնքան պարզ են որ Պրինցետոն համալսարանի ամենահզոր աստվածաբանը, B. B. Warfield-ը, նշել է որ Եբրայերենի ժամանակակից լեզվագետ/լեզվաբան մասնագետներից բոլորը առանց վարանելու հայտարարել են որ Իսրայելը պատմության հենց սկզբից էլ հավատացել ու համոզված է եղել մահից հետո հոգու կյանքի շարունակությանը, որ մարմինը գերեզմանի մեջ է դրվում իսկ հոգին հեռանում գնում է դեպի Շեոլ>>:
George Eldon Ladd-ը The New Bible Dictionary բառարանի մեջ այսպես է գրում (էջ 380), <<Հին Կտակարանում մարդը չի դադարում գոյություն ունենալ մահից հետո, նրա հոգին իջնում է դեպի Շեոլ>>: Ժամանակակից լեզվաբանական գիտությունը Շեոլ բառը հասկանում է որպես մի վայր որտեղ մարդու հոգին է գնում մահից հետո: Ոչ մի բառարանագրական գրականություն Շեոլ բառը չի սահմանում որպես գերեզման կամ որպես անգոյություն, անգոյության վիճակ, երբ մարդ դադարում է գոյություն ունենալուց:
Համեմատական Ուսումնասիրությունները
Հին ժամանակներում հինավուրց մի լեզվով օգտագործված որոշակի մի բառի իմաստը հասկանալու համար երբեմն օգտավետ է երբ այդ ժամանակվա օգտագործված ուրիշ լեզուների մեջ զուգահեռ բառերը փնտրենք: Շեոլ բառի համեմատական ուսումնասիրություններ են արվել որոնք ցուցադրում են որ օտար լեզուներում/մշակույթներում Շեոլ նշանակում է մի վայր որտեղ մարդու հոգին է գնում մահից հետո: Արված հետազոտություններից ոչ մեկը ոչ մի անգամ չի գտել որ որևէ լեզվի/մշակույթի մեջ Շեոլ նշանակում է գերեզման կամ անգոյություն: Օրինակ, հինավուրց Ուգարական ARS և Աքադական SU ALU բառերը անդրաշխարհին են վերաբերվել: Բաբելոնացիները, Ասորիները, Եգիպտացիներն ու Հույները իրենց լեզուների մեջ Շեոլի զուգահեռ բառեր են ունեցել որը նշանակել է <<հեռացած հոգիների վայր>>: Եթովպիական Si’ol բառն էլ նույն Շեոլ բառն է, որը նշանակել է անդրաշխարհ, մահից հետո գիտակից կյանքի վայր:
Պատմական Համատեքստը
Համեմատական Ուսումնասիրությունները նրանով են կարևոր որ դրանք Աստվածաշնչական բառերը իրենց պատմական ենթատեքստի մեջ են դնում: Ուստի, Շեոլ բառը պետք է հասկացվի Եբրայերեն լեզվում իր օգտագործման ձևի պայմաններով ու նաև այդ ժամանակվա ուրիշ լեզուներում իր ունեցած զուգահեռ բառերով: Ինչու՞:
Նրա համար որ երբ Աստված ուզում էր որ Իսրայելը մի բանի հավատար որը իրենց շրջապատի մշակույթների ու ազգերի հավատքից տարբեր ու ինքնատիպ ու հակառակ էր, Աստված այդ դեպքերում միշտ պարզ կերպով դատապարտում ու արգելում էր այդ հեթանոսական հավատքները ու այնուհետև ընդգծում էր Իսրայելացիներին տված նոր հասկացության/հավատամքի ինքնատիպությունը, տարբերությունը: Օրինակ, միաստվածության գաղափարը հաստատելու համար Աստված շարունակաբար ու անդադար դատապարտում էր հեթանոս ազգերի բազմաստվածության հասկացությունները և շեշտում էր միաստվածությունը:
Ու մինչ Աստված Հին Կտակարանում դատապարտում էր բազմաստվածությունը, ոչ մի անգամ Աստված (այդ ազգերի մեջ) երբևէ չի դատապարտել հետմահու գիտակից կյանքի հավատքը: Հին Իսրայելի Ժամանակների ազգերը հետմահու կյանքին են հավատացել, ու Աստված ոչ մի անգամ նրանց այդ հավատքի համար չի դատապարտել ու Աստված երբեք անիհիլացիայի կամ անգոյության հասկացությունը առաջ չի տարել որպես մարդու ճակատագիրը իր մահից հետո:
Ավելին, Հին Կտակարանում ամեն անգամ երբ Իսրայելը ուրիշ ազգերից ինքնատիպ ու հակառակ հավատք ուներ, Իսրայելի շուրջի հեթանոս հասարակությունները այդ տարբերվող հավատքն էին օգտագործում որպես նրանց հալածելու հիմք: Այսպիսով, հրեաներին հալածում էին բազմաստվածությունը մերժելու համար և միաստվածությունը ընդունելու համար: Դանիել-ի երեք ընկերներին վառվող փռի մեջ նետելու օրինակը այդ դեպքերից մեկն է:
Բայց պատմության մեջ ցույց տուր մի դեպք երբ հեթանոս կրոնները Հին Կտակարանի հրեաներին հալածել են հետմահու գիտակից կյանքի հավատքը մերժելու համար: Ուղղակի աբսուրդություն է հավատալ նրան որ հրեաները հետմահու գիտակից կյանքի համամարդկային հավատքը կարող էին մերժել ու հեթանոսները դա որպես պատրվակ չէին օգտագործի նրանց հալածելու համար:
Ու քանի որ Հին Կտակարանի ժամանակներում հետմահու գիտակից կյանքի հավատքի տարածվածությունը անհերքելի փաստ է եղել, ու ոչ մի ապացույց չկա որ Իրսայելը այս հավատքից խոտորվել է, ապա մենք կարող ենք ենթադրել որ Հին Կտակարանը ուսուցել է որ Շեոլում հետմահու գիտակից կյանքը եղել է մարդու մեռնելուց հետո կյանքը:
Ռաբիական Գրականությունը
Ժամանակակից հրեական Թալմուդի մասնագետներից բոլորը անվերապահորեն հավատում են որ Ռաբիական գրականության մեջ Շեոլ բառը երբեք չի նշանակել գերեզման կամ անգիտակցություն: Մասնագետ Գինզբուրգը նշում է որ ռաբիական գրվածքները ուսումնասիրողը գտնում է այն հաստատուն հավատքը որ <<անձի համար այս աշխարհից հետո գոյություն ունի ուրախության կամ տխրության վիճակ>>, Գուտմանը ավելացնում է որ <<Թալմուդը, ինչպես որ Ապոկրիֆային գրականության մեջ է, ճանաչում է հոգու մի միջանկյալ վիճակ որը գոյություն ունի մահից մինչև հարության ժամանակահատվածը: Ամբողջական հատուցումը միայն կիրարկվելու է մարմնի հարությունից հետո: Բայց սրա հետ մեկտեղ այս գրականությունների մեջ մենք նաև գտնում ենք որ հատուցում է նաև գալու մահից անմիջապես հետո, հատուցում հոգու համար՝ տառապանքների և օրհնանքների, հետմահու կյանքում>>:
Քրիստոսից առաջ, Քրիստոսի ժամանակ, ու Քրիստոսից հետո գոյություն ունեցող Ռաբիական ավանդույթները հավատացել ու հավատում են որ մահից հետո հոգին մարմնից հեռանում և իջնում է Շեոլ: Հրեա Ռաբիները միշտ այն պատկերացումներն են ունեցել որ և արդարները ու և անապաշխարհները մահից հետո գիտակից են եղել: Ապացույցները այնքան հսկայական են որ Պրինցետոն համալսարանի աստվածաբան Չարլզ Հադջը այս առումով ասել է որ <<այն փաստը որ հրեաները արդարի ու անարդարի մահից հետո գիտակից կյանքի են հավատացել անհերքելի է>>:
Անիհիլացիոնիստները երբեք ոչ մի ապացույց չեն հայտնաբերել որ Հրեաների մեծամասնությունը հավատացած լինեն որ հոգին մահից հետո ոչնչանում է, մարում է: Ռաբիական գրականության մեջ այս առումով ոչ մի խնդիրներ չեն եղել:
Շեոլը և Գերեզմանը
Անգլերենի King James աստվածաշնչի 1611 թվի թարգմանության մեջ (ու նույնիսկ դրա ժամանակակից տարբերակներում) Շեոլը 31 անգամ թարգմանվում է որպես <<դժոխք>>, 31 անգամ որպես <<գերեզման>>, և 3 անգամ որպես <<փոս>>: (King James-ի աստվածաշունչը 1611 թվի համար հիանալի թարգմանություն է եղել, քանի որ դրանից բացի անգլերեն լեզվով այդպիսի հարուստ բառապաշարով աստվածաշունչ դեռ չեր թարգմանվել, ոնց որ ասում են <<չեղածից լավն ա եղել>>, բայց նրա մեջ ահավոր սխալներ կան, այնպիսի սխալներ որ աղանդները հեշտ ու հանգիստ կարող են այս աստվածաշնչից մեջբերումներ անելով իրենց սխալ վարդապետությունները պաշտպանեն):
Թարգմանչական այսպիսի անհամապատասխանատվությունների պատճառով Արմստրոնգիստները, Եհովայի Վկաները, Ադվենտիստներն ու շատ ուրիշ խմբեր ուսուցում են որ Շեոլ նշանակում է գերեզման: Մասնակիական անմահության հավատացող բոլոր խմբերը (ներառյալ Ադվենտիստները) King James աստվածաշնչի թարգմանության վրա են միշտ հիմնվել որտեղ Շեոլը թարգմանվում է որպես <<գերեզման>>: Օրինակ, <<Conditional Faith of our Fathers>> գրքի մեջ Ադվենտիստ հեղինակ Լեռոյ Էդվին Ֆռումը հայտարարում է որ Շեոլն ու Հեյդըսը երկուսն էլ նշանակում են <<գերեզման>> (1 Հատոր էջ 162 և 298): Նույնիսկ աստվածաշնչի որոշ ժամանակակից թարգմանություններ են ցավոք սրտի Շեոլ և Հեյդս բառերը թարգմանում որպես գերեզման:
Քանի որ մասնակիական անմահությանը հավատացողները (Ադվենտիստները և այլն) պնդում են որ Շեոլը գերեզման է նշանակում, այստեղ մենք մի պահ կանգ կառնենք ցուցադրելու որ Շեոլը չի կարող գերեզման նշանակի: Առաջին հերթին, խոսելով Էքսեգետապես, Հին Կտակարանում Շեոլ բառի սկզբնական օգտագործումը չի կարող գերեզման նշանակի: Շեոլ բառը առաջին անգամ հայտնվում է Ծննդոց 37.35-ում: Հովսեփի եղբայրները նրան ստրկության վաճառելուց հետո իրենց հորը տեղեկացնում են որ Հովսեփը սպանվել էր ու որ գազանները նրա մարմինը կերել էին: Հովսեփի կտրտված ու արյունլվա շորերը իր ձեռքերի մեջ պահելով նա հայտարարում է որ
<<Նրան մի վայրի գազան է կերել, Հովսեփը անկասկած մաս-մաս է եղել>> 35
Հովսեփի մահվան պատճառած շոկից Հակոբը լացում է ասելով
<<Անկասկած ես Շեոլ կիջնեմ սգալով իմ որդու համար>>: Սա Եբրայերենի բառացի թարգմանությունն է:
Շեոլի այս առաջին օգտագործման համարի մեջ մի քանի բաներ կան որ հատկանշական են:
- Հակոբը ենթադրում էր որ իր որդին դեռ ողջ և գիտակից էր մահանելուց հետո, որը նա այս համարներում է մատնանշում, ու որ նա վերջիվերջո իր որդուն է միանալու իր մահից հետո: Գերմանացի մեկնաբան Լանջը այսպես է մեկնաբանում այս համարները, <<այստեղից մի բան է պարզ դառնում, Հովսեփի մահը անգոյության վիճակ չէր: Հակոբը իր որդու հետ էր լինելու, Հովսեփը դեռևս Հակոբի որդին էր, Հակոբի և իր որդու Հովսեփի միջև դեռևս կապ գոյություն ուներ, Հովսեփի մասին դեռ այնպես են խոսում որ նա անձնավորություն է, ոչնչացված չէ, Հովսեփին դեռևս համարում են որպես մի էակ որը ինչ որ ձևով ինչ որ մի տեղում է>>
- Ինչ իմաստ որ Շեոլը ունենա այն չի կարող այս համարներում նշանակի որպես Հովսեփի գերեզման, քանի որ Հակոբը հավատում էր որ Հովսեփին վայրի անասուններն էին կերել ու նա գերեզման չուներ: Ու քանի որ Հովսեփը գերեզման չուներ, այստեղ անհնարին է որ Հակոբը նկատի ունենար իր և Հովսեփի մի ընդհանուր գերեզմանի մեջ լինելու մասին:
- Համաձայն այս համարի համատեքստի Հակոբը պարզ կերպով խոսում է անդրաշխարհում իր ամենասիրած որդու հետ վերամիանալու մասին, անդրաշխարհ որը այստեղ բնագրերի մեջ կոչվում է Շեոլ: (Անգլերեն աստվածաշնչերի թարգմանության տարբերակների մեծ մասի մեջ ցավոք սրտի Շեոլի տեղը <<գերեզման>> բառն է օգտագործվում, Հայերեն թանգմանության մեջ էլ է այս բառը շատ ուրիշ բառերի պես աջափսանդալ ա եղել ու սխալմամբ <<գերեզման>> թարգմանվել: Անգլերենում ESV թարգմանության տարբերակի մեջ Շեոլ է գրված, ինչպես որ բնագրերում է): Հակոբը նույնիսկ ասում է որ ինքը <<իջնելու է>> ներքև որպեսզի վերամիանա իր որդուն, քանի որ (իրենց մտքի մեջ) նրանք հավատում էին որ Շեոլը հեռացած հոգիների վայրն է, մեծ հավանականությամբ երկրի ընդերքում եղող մի խոռոչային վայր: Շեոլը գերեզմանի հետ չնույնացնելու երկրորդ պատճառն այն է որ երբ Աստվածաշնչի հեղինակները գերեզմանի մասին էին ուզում խոսել նրանք Քեվեր (Kever) բառն են օգտագործել: Հին Կտակարանում Քեվեր և Շեոլ բառերի տարբեր օգտագործումներից պարզ է դառնում որ Աստվածաշնչի հեղինակները այս երկու բառերին/հասկացություններին նույն ձևով չեն նայել: Օրինակ, Եսայի 14.19-ում թագավորին իր գերեզմանից վտարվում է (տարագրվում է) որպեսզի Շեոլի մեջ նետվի որտեղ հեռացած հոգիները նրան կկարողանան հանդիմանել (համարներ 9, 10): Այս համարի մեջ Շեոլն ու գերեզմանը/քեվերը իրար հակադիր են, ոչ թէ հոմանիշ: Երրորդ, Հնգամատյանի մեջ (Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի մեջ) Շեոլը երբեք չի թարգմանվում որպես mneema, որը գերեզման բառի Հուներեն լեզվի թարգմանությունն է: Շեոլը միշտ թարգմանվում է որպես Հեյդըս, որը նշանակում է անդրաշխարհ: Քեվերը/գերեզմանը 36 անգամ թարգմանվում է որպես mneema ու 45 անգամ որպես taphos: Բայց Քեվեր/գերեզման բառը երբեք չի թարգմանվել որպես Հեյդըս, ինչպես որ Շեոլ բառը երբեք չի թարգմանվել որպես mneema: Չորրորդ, քեվեր և Շեոլ բառերը Եբրայերեն լեզվի պոետական զուգահեռականության մեջ երբեք չեն հավասարացվել: Թեմայից չշեղվելու համար ուղղակի ասենք որ հին Եբրայերեն լեզուն աստվածաշնչում զուգահեռական ձևով է շատ համարներ գրում, երկու բաները իրար հետ համեմատելով կամ հակադրելով կամ երբեմն հավասարեցնելով կամ անհավասարացնելով: Այս երկու բառերը միշտ հակադրության մեջ են դրվել ու երբեք չեն հավասարեցվել: Քեվերը/Գերեզմանը մարմնի ճակատագիրն է, մինչ Շեոլը հոգիների ճակատագիրն է(Սաղմոս 16.8-11): Ճակատագիր բառը այստեղ օգտագործում ենք որպես հանգման վայր, նպատակակետի վայր: Հինգերորդ, Շեոլը <<երկրի ընդերքում>> է, որը այստեղ մենք կոչում ենք անդրաշխարհ, մինչ գերեզմանները կառուցվել են որպես շիրիմներ/դամբարաններ երկրից/գետնից վերև, կամ քարանձավների մեջ են եղել կամ էլ գետնի վրա փոս փորելով: Շեոլը անդրաշխարհ է կոչվում Եսայի 14.9-ում: Այն նաև կոչվում է <<երկրի ներքևի մասերը>> Սաղմոս 63.9, Եսայի 44.23, Եզեկ: 26.20, 31.14, 16, 18, 32.18, 24 համարներում: Շեոլը երկնքի հակառակն է (Սաղմ 139.8), մեկը պիտի ներքև իջնի Շեոլ հասնելու համար (Ծննդ 37.35). Վեցերորդ, մինչ մարմինները գերեզմանոցում անգիտակից են, Շեոլի բնակիչները գիտակից են (Եսայի 14.4-7, 44.23, Եզեկ 31.16, 32.21): Յոթերորդ, Քեվեր/գերեզման և Շեոլ բառերի ուսումնասիրությունը ցույց է տալիս որ Շեոլ բառը չի կարող գերեզման նշանակել: Հետևայ քսան կետերը քեվեր/գերեզման և Շեոլ բառերը իրար են հակադրում ցուցադրելու այս փաստը:
- Մինչ Kabar/թաղել բայը քեվեր/գերեզման բառի հետ է օգտագործվում, այն երբեք Շեոլ բառի հետ չի կապակցվում: Մենք կարող ենք մեկին գերեզմանի մեջ թաղել բայց երբեք նրան Շեոլում չենք կարող թաղել (Ծննդ 23.4, 6, 9, 19, 20, 49.30, 31)
- Մինչ քեվեր/kever/գերեզման բառը իր հոգնակի ձևով է երբեմն օգտագործվում (Ծննդ: 14.11), Շեոլ բառը երբեք չի հոգնակիացվում: Ընդամենը մեկ հատ Շեոլ կա:
- Մինչ գերեզմանը մի մասնահատուկ աշխարհագրական վայրում է գտնվում(Ծննդ: 14.11), Շեոլը երբեք չի տեղականացվում, աշխարհագրական տեսակետից, քանի որ Շեոլը մահից հետո միշտ հասանելի է բոլորի համար, անկախ նրանից թէ մարդ որտեղ է մեռնում (գերեզման գնալու կամ գերեզմանի ընտրության համար մարդ կարող է ասել որ <<մեռնելուց ետքը գուզիմ իմ դիագը Հայասդան դեղաբոխվի>>, բայց այդ մարդու հոգին ուղղակիորեն Շեոլ է գնալու մեռնելուց հետո, առանց օդանավ նստելու): Շեոլ գնալու համար գերեզմանի կարիք չկա:
- Մինչ մենք կարող ենք գերեզմանը գնել ու վաճառել (Ծննդ. 23.4-20), Աստվածաշունչը երբեք չի ասում որ մարդ կարող է մի Շեոլ գնել կամ վաճառել:
- Մինչ մենք կարող ենք գերեզման գնել որպես անշարժ գույք, (Ծննդ 23.4-20), Աստվածաշնչում ոչ մի մարդ Շեոլի սեփականատեր չի կարող լինի:
- Մինչ մենք կարող ենք գերեզմանների միջև ջոկողություն դնել ու ամենալավը ընտրել (Ծննդ 23.6), Աստվածաշնչում ոչ մի տեղ չի խոսում ջոկած Շեոլի ու ավելի քյասիբ Շեոլի մասին:
- Մինչ մենք կարող ենք մի մեռած մարմին շպրտել գերեզմանի մեջ (Ծննդ 50.13), ոչ ոք չի կարող ինչ որ մեկին Շեոլի մեջ նետի:
- Մինչ մենք կարող ենք գերեզմանի վրա հուշարձան կառուցենք (Ծննդ 35.20), Շեոլում հուշարձաններ չկան
- Մինչ մենք կարող ենք հեշտությամբ գերեզմանը բացել ու փակել(3 Թագավ 23.16), մարդը երբեք չի կարող Շեոլը բացի ու փակի
- Մինչ մենք կարող ենք գերեզմանին ձեռք տալ(Թվոց 19.18), Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում որ ինչ որ մեկը Շեոլին կարող է դիպչել
- Մինչ գերեզմանին դիպչելը մարդու վրա ծիսական պղծվածություն/անմաքրությոն է բերում (Թվոց 19.16), Աստվածաշնչում ոչ մի տեղ չի գրված որ որևէ մեկը Շեոլին դիպչելով կեղտոտվում է:
- Մինչ մենք կարող ենք մտնել ու դուրս գալ գերեզմանից/դամբարանից(3 Թագավ 23.16), ոչ մի տեղ չի գրված որ որևէ մեկը կարող է մտնել ու հետո դուրս գալ Շեոլից
- Մինչ մենք կարող ենք մեր գերեզմանի վայրը ընտրել (Ծննդ 23.4-9), Շեոլի մասին չի խոսվում որպես մի վայ որը մենք կարող ենք ընտրել:
- Մինչ մենք կարող ենք գերեզմանի մեջից մարմինը կամ ոսկորները հանենք (3 Թագավ 23.16), Աստվածաշունչը ոչ մի տեղ չի գրում որ մարդ կարող է Շեոլից որևէ բան հանի
- Մինչ մենք կարող ենք գերեզմանը զարդարել ու ճոխացնել (Ծննդ 35.20), Շեոլը երբեք մարդու կողմից չի ճոխացվում կամ զարդարվում
- Մինչ գերեզմանը կարող է թալանվել ու պղծվել(Երեմ 8.1, 2), Շեոլը հնարավոր չէ թալանել կամ պղծել
- Մինչ գերեզմանը կարելի է քանդվի մարդու կողմից(Երեմ 8.1, 2), ոչ մի տեղ չի գրված որ մարդը կարող է Շեոլը քանդի
- Մինչ գերեզմանը կարող է լցված լինի, Շեոլը երբեք ամբողջովին լցված չէ (Առակ 27.20)
- Մինչ մենք կարող ենք գերեզմանը տեսնել, Շեոլը միշտ անտեանելի է
- Մինչ մենք կարող ենք մեր սիրելիների գերեզմանը այցելել, ոչ մի տեղ չի գրված որ մարդ հենց այնպես կարող է Շեոլ այցելել
Շեոլը և Դրա Բնակիչները
Ինչպես արդեն այս հոդվածի սկզբում Զարգացող Հայտնության սկզբունքի իրականությունը սահմանեցինք, պատահական չէ որ Հին Կտակարանը աղոտ կերպով է նկարագրում Շեոլին և դրա մեջի բնակիչներին: Մինչ Հին Կտակարանի մարգարեները շատ բաներ են ասել Շեոլի մասին, նրանք երբեք չեն խորացել դրա մանրամասնությունների մեջ: Սրա համար պատճառներից մեկն էլ այն է եղել որ բոլորը անխտիր հավատացել են գիտակից հետմահու կյանքին, սա եղել է գլոբալ ընդունված ճշմարտություն, ուստի մարգարեները ենթադրել են որ Աստվածաշունչը կարդացող յուրաքանչյուր անձ Շեոլին, գիտակից հետմահու կյանքին պիտի որ հավատային: Քանի որ այս թեմայի շուրջ կոնֆլիկտներ ու հակադրություններ ու անհամաձայնություններ չեն եղել, Հին Կտակարանի գրքերի հեղինակները այս թեմային այդքան ուշադրություն չեն դարձրել:
Հետևյալ բաներն են նշվում Շեոլի մասին այն նախազգուշությամբ որ աստվածաշնչական հեղինակները փոխաբերական լեզու են օգտագործել որպեսզի նկարագրեն Շեոլին և դրա մեջի բնակիչների վիճակը: Փոխաբերական մտադրությամբ գրված այս համարները որոշ մարդիկ բառացիացրել են, պատճառելով հսկայական վնասներ:
Առաջին հերթին, Շեոլի մասին գրվում է որ այն <<դարպասներ>> ունի որի միջով մտնում են ու նաև որ Շեոլը <<ձողեր>> ունի որոնք մարդկանց Շեոլի ներսում են պահում (Հոբ 17.16, Եսայ 38.10): Այսպիսի փոխաբերական լեզուն արտահայտում է այն գաղափարը որ Շեոլը մի աշխարհ է որտեղից փախուստ տալը անհնարին է:
Երկրորդ, Հին Կտակարանը Շեոլը նկարագրում է հետևյալ ձևերով:
- Շեոլը մի մութ վայր է, խավարոտ տեղ(Հոբ 10.21, 22 Սաղմ 143.3): Սա մի ուրիշ տարածություն է որտեղ արևի շողերը չեն հասնում:
- Շեոլը նկարագրվում է որպես մի տեղը որը <<ներքևում>> է, երկրի ներքևում, ընդերքում, կամ երկրի ստորին մասերում (Հոբ 11.8, Եսայ 44.23, 57.9, Եզեկ 26.20, Ամովս 9.2): Այսպիսի փոխաբերական խոսքի ձևերը չպետք է բառացիացվեն ու աբսուրդ տիեզերագիտություն ստեղծեն մարդու մտքի մեջ: Այս խոսքերը լոկ ցուցադրում են որ Շեոլը այս մեր աշխարհի մի մասը չի կազմում, այլ, ինքն իրեն մի առանձին գոյություն ունի մի ուրիշ տարածության մեջ:
- Շեոլը մի վայր է որտեղ մարդ կարող է իր նախնիների հետ վերա-միանալ (Ծննդ 15.15, 25.8, 35.29, 37.35, 49.33, Թվոց 20.24, 28, 31.2 Երկրորդ Օրին 32.50, 34.5 2 Թագ 12.23): Սա ցույց է տալիս որ Շեոլը չի կարող մի գերեզմանատեղ լինի որտեղ բոլորը իրար հետ են թաղվում: Այս է պատճառը որ Հակոբը ապագային նայելով սպասումներ ուներ հանդիպելու իր որդի Հովսեփին Շեոլում: Մինչ մահը նշանակում էր ողջերից բաժանում, Հին Կտակարանի մարգարեները պարզ կերպով հասկանում էին որ դա նշանակում էր հեռացածների հետ վերամիավորում, վերահանդիպում:
- Աստվածաշնչի համարներից երևում է որ Շեոլը տարբեր բաժինների է բաժանված: Հակադրություն է դրվում Շեոլի <<ամենաներքևի մասի>> ու նաև <<ամենավերևի մասի>> միջև(Երկրորդ Օրին 32.22): Այս փոխաբերական լեզուն ցույց է տալիս որ Շեոլի մեջ երկու տարբեր տեղեր կան, երկու տարբեր բաժինններ: Միգուցը այս կյանքում արդարների ու անարդարների միջև Հին Կտակարանի արվող ընդգծված տարբերությունները ցուցադրում են որ այդ տարբերությունները նաև շարունակվելու են հետմահու կյանքում: Ուստի, անարդարների/անհավատների մասին խոսվում է որպես Շեոլի <<ցածր վայրերում>> լինելու մասին, մինչև արդարները/հավատացյալները Շեոլի <<բարձր վայրերում>> են: Մինչ սա պարզ կերպով Հին Կտակարանում չի նշվում, բայցևայնպես այն տպավորությունն է տրվում մեզ որ Շեոլը ինչ որ ձևով բաժանված է տարբեր մասերի: Հրեա ռաբիական գրողները պարզ կերպով ուսուցել են որ Շեոլը երկու բաժիններ է ունեցել: Արդարները մի բաժնում երանության մեջ են եղել իսկ անարդարները մյուս բաժնում տանջանքների մեջ են եղել:
Երրորդ, Շեոլի բնակիչների վիճակը հետևյալ ձևերով է նկարագրվում:
- Մահից հետո մարդը դառնում է rephaim, ռեֆաիմ, հոգի, ստվեր, կամ <<անմարմին հոգի>> համաձայն Հոբ 26.5-ի, Սաղմ 88.10, Առակաց 2.18, 9.18, 21.16, Եսայ 14.9, 26.14, 19: Մահից հետո մարդու անգոյության մեջ անցնելու փոխարեն Հին Կտակարանը հայտարարում է որ մարդը անմարմին հոգի է դառնում: Ռեֆաիմ բառի օգտագործումը անհերքելիորեն այս փաստն է հաստատում: Լանգենսշայդթի Հին Կտակարանի Եբրայերեն Անգլերեն բառարանը ռեֆաիմ բառը սահմանում է որպես հեռացած հոգիներ, ստվերներ(էջ 324): Բռաունը, Դրայվերն ու Բրիգսը ռեֆաիմը սահմանում են որպես <<ստվերներ, հոգիներ, Շեոլում մեռածի անունը>> (էջ 952) Կայլն ու Դելիտշչը ռեֆաիմ բառը սահմանում են որպես <<նրանք ովքեր անմարմին են մահից հետո եղող վիճակի մեջ>>:
Ռեֆաիմ բառի իմաստից պարզ է որ երբ մարմինը մահանում է, մարդը մի նոր տեսակի գոյության ու փորձառության մեջ է մտնում: Նա սկսում է գոյություն ունենալ որպես հոգեղեն էակ և հրեշտակների փորձառությունն է ունենում, նրանց հոգեղեն գոյության փորձառության մեջ է մտնում: Ինչպես որ հրեշտակներն են անմարմին էներգիային էակներ կազմված միայն <<մտքից>> կամ մտային էներգիայից ու գերտարածքային գործունեության կարողություն ունեն, ու նաև կարողություն ունեն մտածելու և խոսելու առանց մարմնի կարիք ունենալու: Այս պատճառով է որ Աստվածաշնչի մեջ մեռածները նկարագրվում են որպես <<հոգիներ>>:
Այս հասկացությունը Հին Կտակարանից փոխանցվում է Նոր Կտակարանի մեջ, օրինակ Ղուկաս 24.37-39-ում: <<Հոգիներին>> հավատալը նախանշում է այն հավատքը որ մարդը ողջ է մնում մարմնական մահից հետո:
- Նրանք ովքեր Շեոլում են նկարագրվում են որպես իրար հետ զրուցողներ, ու նրանք նույնիսկ բարոյական դատողություններ են անում Շեոլ նոր ժամանողների ապրելաոճի վրա (Եսայի 14.9-20, Եզեկ. 32.21): Ուստի, նրանք Շեոլում եղած ժամանակ գիտակից էակներ են:
- Շեոլ մտնելով մարդկանց բոլոր ֆիզիկական/մարմնական գործունեությունները ավարտվում են: Շեոլում բնակվողները չեն ամուսնանում ու երեխաներ ունենում քանի որ նրանք մարմին չունեն: Ու նրանք ոչ էլ բիզնեսային գործարքներ են կնքում: Շեոլում մարդիկ չեն կարող հանրային/հավաքական երկրպագության մասնակցեն տաճարում/եկեղեցում ու նրանք նաև չեն կարող զոհաբերություններ կամ փառաբանություններ անեն: Շեոլում ուտելու և խմելու մարմնական հաճույքներ չկան: Շեոլում բնակվողները ոչ մի տեղեկություն չունեն թէ ողջերի երկրում/աշխարհում ինչ է կատարվում: Նրանք ողջերից կտրված են: Նրանք իրականության մի նոր տարածության մեջ են մտել որը ունի իր սեփական գոյությունը (Սաղմ 6.5, Ժողով 9.10). (Շեոլի բարձր բաժնում բնակվող Հին Կտակարանի հավատացյալները ովքեր մահացել ու այնտեղ էին գնացել գաղափար չունեին որ երկրի վրա Աստծո Որդի Հիսուս Քրիստոսն է մարմնացել ու երկիր եկել ու 33 տար ապրելուց հետո նրանց համար խաչվել/զոհաբերվել է: Այս պատճառով էր որ Հիսուսը մահանալուց հետո գնաց Շեոլ որպեսզի նրանց Իր արած/կատարած քավության գործի բարի լուրի մասին տեղեկացներ: Որոշ աստվածաշնչեր ասում են որ Հիսուսը մեռնելուց հետո <<դժոխք>> գնաց, բայց սա սխալ թարգմանություն է, Նա Շեոլ գնաց:)
- Անհավատների վրա Աստծո դատաստանը չի դադարում երբ նրանք իրենց մեղքերի մեջ են մահանում: Ուստի, Շեոլի հոգեղեն բնակիչները հետևյալ փորձառություններն են ունենում
Ա: Աստծո զայրույթը (2 Օրին 32.22): Համաձայն Մովսեսի անհավատները Եհովայի կրակով են վառվում Շեոլի <<ամենացածր վայրերում>>, կամ <<ներքին տեղերում>>: Աստվածաշնչի այս համարը ոչ մի իմաստ չէր ունենա եթե անհավատները/չարագործները մահից հետո անգոյ լինեին՝ գոյություն չունենային ու եթե Շեոլը ուղղակի գերեզման նշանակեր:
Բ: Անհանգստություն (Սաղմ 116.3): Երբայերեն մացար/ matzar բառը վերաբերում է դժվար ու նեղության ժամանակ ունեցած ահնանգստությանը: Այս իմաստով այս բառը տեսնում ենք Սաղմ 118.5-ում: Նույն ձևով, չեվել/chevel բառն է, որը մացար բառի պոետական զուգահեռն է, որը նշանակում է <<անհանգստության պարանները>>, կամ, <<անհանգստության շղթաները>> (2 Թագավ 22.6, Սաղմ 18.6):
Գ: Ցավի մեջ գալարվել (Հոբ 26.5). Եբրայերեն չուլ/chool բառը նշանակում է ցավի մեջ պտտվել ու ոլորվել ինչպես որ կնոջ մոտ է լինում ծննդաբերության ժամանակ:
Այս համարներից պարզ երևում է որ անգոյությունը չի կարող զայրույթի, անհանգստության ու ցավի փարձառություն ունենալ: Ուստի, վերը նշված համարները լի են այն ակնարկներով որ հետմահու կյանքի մեջ ոչ բոլորն են երանության մեջ գտնվում: Այս երեք համարներից դուրս Հին Կտակարանը մահի և վերջնական հարության միջև ընկած միջանկյալ վիճակում հավելյալ ուրիշ չարչարանքների մասին չի խոսում: Մինչ այն մեզ ասում է որ անապաշխարհներին հարությունից հետո <<հավիտենական նախատինք և անարգանք>> է սպասվում, Հին Կտակարանը մեզ շատ քիչ բան է ասում Շեոլում անապաշխարհների միջանկյալ վիճակի տանջանքների մասին:
- Հին Կտակարանում արդարներն ու անապաշխարհները Շեոլ էին գնում մահից հետո(Ծննդ 37.35): Մինչդեռ սա ճիշտ է, Հին Կտակարանի հավատացյալները պարզ հասկացություն չեն ունեցել թէ իրենց Շեոլում ինչ է սպասվել: Նրանք մշտապես մտախառն ու զգացմունքախառը վիճակի մեջ են եղել իրենց մահվան մասին մտածելուց: Նրանք նույն խնդությունն ու անվախ վստահությունը չեն ունեցել ինչպես որ Նոր Կտակարանի ժամանակների, մեր ժամանակների հավատացյալներն ունեն (Գործք 7.59): Մինչ Նոր Կտակարանի հավատացյալները մահը համարում են <<ՇԱՀ>> (Փիլիպ 1.21), Հին Կտակարանի հավատացյալները այն համարել են որպես <<կորուստ>>, հայտնության/գիտելիքի պակասի պատճառով:
Զարգացող Հայտնության սկզբունքներից ելնելով մենք կարող ենք տեսնել որ Հին Կտակարանի հավատացյալները ուղղակի այն ամբողջական տեղեկությունները չեն ունեցել որպեսզի կարողանային մահին խաղաղությամբ ու ուրախությամբ մոտենային: Նոր Կտակարանային հայտնությունների բացակայությունը նրանց արգելում էր որպեսզի նրանք մաքուր խիղճ ու հավատքի ամբողջական վստահություն ունենային (Եբր 10.1-4), ուստի նրանք մահին չէին կարող ուրախությամբ մոտենալ: Սրա ճշմարտությունը կարելի է հիմնել մի քանի տրամաբանական կետերով:
Առաջին, Եբրայեցիների գրքի հեղինակը մեզ ասում է որ Հին Կտակարանի հավատացյալները մահվան վախին գերի էին ու Սատանան դա նրանց դեմ էր օգտագործում նրանց ճնշելու համար
<<Քանի որ զավակները հաղորդակից եղան արյանն ու մարմնին, Քրիստոսն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի Իր մահով անզոր դարձնի նրան (սատանային) որը մահվան իշխանություն ուներ, այսինքն դևին: Եվ որպեսզի ազատի նրանց ովքեր իրենց ամբողջ կյանքում մահվան մշտական վախի գերության վիճակում էին>>: (Եբրայ 2.14,15)
Աստծո ժողովուրդը միայն այն ժամանակ կարողացան մահի վախից ազատվեն երբ Մեսիան եկավ և Սատանայից Հեյդեսի/Շեոլի մահվան բանալիները խլեց (Հայտնություն 1.18):
Վախի այն ստրկությունը որը Հին Կտակարանի հավատացյալներին էր մշտապես պաշարել իրեն տարբեր ձևերով էր արտահայտում: Նրանք իրենց սիրելիներից (ողջերից) բաժանվելու վախ ունեին: Նրանք վախենում էին որ կյանքի ուրախություններից կկտրվեին (Սաղմոս 6): Նրանք աղաչում էին որ մահից ու Շեոլից ազատվեին որովհետև նրանք չէին ուզում ապագա/գալիք մահը դիմավորեին (Սաղմ 13): Այս պատճառով է որ նրանք խոսում էին մահի <<վշտերի>> և <<սարսափների>> մասին (Սաղմ 18.4, 55.4, 116.3), ու ոչ թէ մահվան վրա հաղթանակելու մասին որը Նոր Կտակարանի հավատացյալներն են արտահայտում (2 Տիմոթ 4.6-8):
Երկրորդ, մինչ Հին Կտակարանում մահվան ընդհանուր պատկերը մռայլ էր, բայցևայնպես Աստված սկսել էր Իր հավատացյալ ժողովրդին բացահայտել որ նրանք Իր ուրախությամբ լի ներկայության մեջ պիտի ուղեկցվեին մահից հետո: Սրանք իհարկե ապագա փառքի լոկ ակնարկներ էին, բայց հզոր ակնարկներ էին: Ենոքի ու Եղիայի երկինք համբարձվելը ցուցադրում էր որ արդարները/հավատացյալները Աստծո ներկայության մեջ պիտի տարվեին (Ծննդ 5.24 Եբրայ 11.5, 3 Թագավ 2.11): Ենոքի և Եղիայի երկինք համբարձվելու նույն բայն է օգտագործվում (laqach) նկարագրելու հավատացյալների անցումը Շեոլից դեպի երկինք (Սաղմ 49.15, 73.24): Ասափը այն հույսն էր արտահայտում որ ինքը մահից հետո պիտի գնար ու փառքի գահի մոտ ապրեր: Հետագա Ռաբիական հեղինակները մշտապես խոսել են մահից հետո արդարների փառքի-գահի մոտ գնալու մասին:
<<Համենայն դեպս ես մշտապես Քեզ հետ եմ: Դու իմ աջ ձեռքն ես բռնել: Քո խորհուրդով Դու ինձ կառաջնորդես, և հետո ԻՆՁ ՓԱՌՔԻ ՄԵՋ ԿԸՆԴՈՒՆԵՍ: Երկնքում Քեզնից բացի ու՞մ ունեմ: Ու քեզնից բացի երկրի վրա ոչինչ չեմ ցանկանում >> (Սաղմ 73.23-25):
Հին Կտակարանի հավատացյալները ապագային էին նայում վերամիանալու իրենց հեռացած սիրելիների հետ (Ծննդ 37.35): Սա նրանց որոշ չափի մխիթարություն է տվել:
Նաև, Հին Կտակարանի հավատացյալները իմացել են որ Շեոլը Աստծո աչքերի առջև բաց է եղել (Հոբ 26.6), ու որ իրենք նույնիսկ Շեոլում էին լինելու Աստծո ներկայության և պաշտպանության ներքո (Սաղմ 139.8):
Մինչ Հին Կտակարանի նախահայրերը (Աբրահամ, Մովսես, Սամվել, Սամսոն, և այլն) վշտով գնացին Շեոլ, Իմաստության գրականության ժամանակ (Սաղմոսներ, Ժողովող, Առակաց) հավատացյալների մոտ ավելի լավատեսական վերաբերմունք էր սկսել ձևավորվել: Ծննդոց 37.35-ից մինչև Սաղմոս 73.24-ը գրանցված զարգացումները ցուցադրում են մահվան հանդեպ վերաբերմունքի փոփոխություն, որը հնարավոր էր դարձել Զարգացող Հայտնության սկզբունքի արդյունքով: Մինչ Հին Կտակարանի հավատացյալները գիտեին որ մահից հետո իրենք Շեոլ էին գնում, կային ակնարկներ որ նրանք երկինք էին տարվելու, լինելու Աստծո գահի ներկայության մեջ:
Հեյդըս
Մահվան և հետմահու կյանքի թեմայի մասին Աստվածաշնչական հասկացության երկրորդ բառը Հուներեն Հեյդըս բառն է (Hades): Այս բառը լեզվաբանական կամուրջ է ստեղծում որը մեզ մահվան Հին Կտակարանային տեսակետից տեղափոխում է դեպի մահի ու հետմահու կյանքի Նոր Կտակարանային հասկացությանը: Այս բառը հույժ կարևոր բառ է ու այս բառի ճշմարիտ բացատրությունը հասկանալը ծայրահեղ կարևոր է: Հնգամատյանի մեջ Հեյդըսը 71 անգամ է օգտագործվում: Սա Եբրայերեն Շեոլ բառի Հուներեն տարբերակն է որը Հնգամատյանի մեջ 64 անգամ է օգտագործվում, իսկ մնացած 7 անգամների թարմանությունը այն Եբրայերենի ուրիշ բառերի թարգմանությունն է որը հսկայական լույս է շողեցնում թէ Հեյդըսը Հնգամատյանի թարգմանիչների համար ինչ է նշանակել:
Հոբ 33.22-ում Հեյդսը Եբրայերեն memeteim բառի թարգմանությունն է, կամ <<կործանող հրեշտակներ, հրեշտակները որոնք Աստծո կողմից նշանակված են մարդկանց սպանելու համար>>: Այս իմաստով այս բառը մատնանշում է անմարմին հոգեղեն էակներին:
Այն նաև օգտագործվում է Հոբ 38.17-ում որպես Եբրայերեն թարգմանության <<հոգիների կամ ստվերների աշխարհը>> (KJV): Առակաց 2.18-ում այն վերաբերում է << անդրաշխարհի շողքերին>>: Սա վերաբերում է Շեոլում գտնվող հեռացածների հոգիներին ովքեր համարվում են <<մեռելների Թագավորության բնակիչները, ինչպես որ Հոմերի և Վիրջիլի կամ Լատիներեն Inferi-ում, սա վերաբերում է անմարմնացած հոգիների աշխարհին>>:
Հուներեն Հեյդըս բառը ոչ մի անգամ չի օգտագործվում որպես Եբրայերենի գերեզման (kever) բառի փոխարեն: Ոչ մի անգամ այս բառը չի նշանակում անգոյություն կամ անգիտակցություն: Շեոլ բառից տարբեր օգտագործվող համարներում այն նշանակում է հոգիների աշխարհ: Ուստի, մարդ ոչ մի ձևով չի կարող խուսափել այն փաստից որ Հնգամատյանի թարգմանիչները պարզ կերպով հասկացել են որ Հեյդըսը վերաբերվել է անմարմին հոգիների աշխարհին: Մենք պիտի նաև մատնանշենք այն որ Հնգամատյանի թարգմանիչները այս հասկացությունը չեն վերցրել Հունական Պլատոնական մտքից բայց Եբրայերեն Շեոլ բառի հասկացությունից:
Բառարանագրական Ապացույցները
Երբ մենք բառարանագրային նյութերին ենք անդրադառնում մենք տեսնում ենք որ Հնգամատյանի թարգմանիչները Հեյդըս բառի օգտագործումը ճշգրիտ կերպով են թարգմանել, որպես Եբրայերեն Շեոլ բառի հավասարը:
Arndt-ը և Gingrich-ը իրենց A Greek-English Lexicon of the New Testament բառարանը հիմնել են W. Bauer-ի աշխատությունների վրա, որը Հուներեն լեզվի ամենահզոր ու բանիմաց մասնագետն է եղել: Նրանք Հեյդըս բառը թարգմանում են որպես <<անդրաշխարհ, մեռելների վայրը>>: Thayer-ի Greek-English Lexicon-ը գրում է որ Հեյդըս բառը գալիս է երկու բառերից որոնք իրար հետ միացվելով նշանակել են <<անտեսանելին>>, <<չտեսնվածը>>: Ուստի, այն վերաբերում է <<անմարմնացած հոգիների ընդհանուր վայրը>>:
Բառարանագրային նյութերը միահամուռ կերպով Հեյդըս բառը սահմանում են որպես անմարմնացած հոգիների աշխարհը: Պրինցետոն համալսարանի աստվածաբան Ա Ա Հադջը այսպես է գրում
<<Ժամանակակից Եբրայերենի և Հուներենի մասնագետները միահամուռ են իրենց սահմանումների մեջ որ այս բառերը, Շեոլ և Հեյդըս, երբեք Աստվածաշնչում չեն նշանակել որպես <<գերեզման>> կամ որպես <<դժոխք>>, բայց միշտ նշանակել են որպես հոգեղեն էակների անտեսանելի աշխարհ>>:
Ժամանակակից մասնագետները չեն վարանում Հեյդըս բառը սահմանել որպես անմարմին հոգիների վայրը: Այս պատճառով է որ ոչ մի Եբրայերենի ու Հունարենի մասնագետ աստվածաբան Հեյդըս բառը չի սահմանում որպես <<գերեզման>> կամ որպես <<անգիտակցության կամ անգոյության վիճակ>>:
Հեյդըսի հասկացության պատմական ենթատեքստը և համեմատական ուսումնասիրություններն ու օտար լեզուներում զուգահեռ բառերը անհերքելի ձևով հաստատել են որ Հեյդըսը վերաբերում է անմարմին հոգիների վայրին, ու այս հարցի շուրջ աստվածաշնչական գիտնականների շրջանակներում ոչ մի վիճաբանություն կամ առարկություն չկա: Պայմանական անմահությանը հավատացողները, լինեն նրանք աղանդավորական(Եհովայի Վկանեը) թէ նեո-ուղղափառ (Ադվենտիստները), ողղակի անտեսում են այս լեզվաբանական և բառարանագրական նյութերը: (Պայմանական անմահության հավատացողներից գրեթե ոչ մեկը այս խորության ուսումնասիրություն չեն արել ու չեն ուզում անեն այս թեմայի շուրջ):
Հեյդըսը և Դրա Բնակիչները
Անգլերեն King James Աստվածաշնչի թարգմանությունը Հեյդըս բառը ամեն համարների օգտագործման մեջ սխալ է թարգմանել, ինչպես որ Շեոլ բառի հետ են վարվել (Հայերեն Աստվածաշնչերից բոլորն են այս բառերի թարգմանությունները աջափսանդալ դարձրել): Հեյդըս բառը Հուներեն բնագրերի Նոր Կտակարանում տաս անգամ է օգտագործվում: King James-ի Հուներենը տեքստը տասնմեկերորդ անգամ է այս բառը օգտագործում 1 Կորնթ 15.55-ում բայց սա աղավաղված թարգմանության և կարդացողության ձևով է արվել:
Միգուցե Նոր Կտակարանում օգտագործվող Հեյդըս բառի իմաստը պարզաբանելու համար ավելի լավ կլինի ասենք թէ այն ինչ ՉԻ նշանակում: Երբ որ մենք այս բառի ու հասկացության սխալ հասկացությունները մեջտեղից հանենք այնուհետև մենք կարող ենք Նոր Կտակարանում այս բառի իմաստը ճշգրտապես ներկայացնենք:
Առաջին հերթին,Հեյդըսը չի նշանակում մահ, որովհետև մահ բառի համար Հուներեն Thanatos բառն է օգտագործվում Նոր Կտակարանում: Նույնպես, Հեյդըսը և մահը իրար հետ են օգտագործվում Հայտնություն 1.18-ում որոնք այս համարում չեն կարող հոմանիշներ լինեն, չեն կարող նույն բառը/հասկացությունը նշանակեն:
Երկրորդ, Հեյդըսը գերեզման չէ, որովհետև գերեզման բառի համար Հուներեն mneema բառն է օգտագործվում Նոր Կտակարանում: Նույնպես, Շոել բառը գերեզման չնշանակելու բոլոր փաստարկները/ապացույցները կարող են օգտագործվել ցուցադրելու որ Հեյդըսը Շեոլ բառի հավասարն է ու չի կարող գերեզման նշանակել: Հնգամատյանի վրա Նոր Կտակարանի հիմնվելու փաստը ցուցադրում է այս կետը:
Երրորդ, Հեյդըսը <<դժոխքը>> չէ, որը անհավատների վերջնական պատժի վայրն է, քանի որ Նոր Կտակարանում Հուներեն Գեհեն բառն է օգտագործվում <<դժոխքի>> համար:
Չորրորդ, Հեյդըսը <<երկինքը>> չէ, որտեղ որ արդարների/հավատացյալների հոգին է գնում սպասելու վերջնական հարությանը, որովհետև Նոր Կտակարանում Հուներեն Ouranos բառն է օգտագործվում <<երկինք>> բառի համար:
Հինգերորդ, Հեյդըսը ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ երանելի վիճակի վայրը չէ, որը հարությունից հետո հավատացյալների վայրն է, քանի որ նոր երկինքն ու նոր երկիրն է այս վայրը (Մաթևոս 25.34, Հայտն: 21.1):
Պարզաբանելով թէ Հեյդըսը ինչ ՉԻ նշանակում, մենք հիմա կարող ենք հայտարարել թէ այս գերկարևոր բառի իմաստը Նոր Կտակարանում ինչ է նշանակում:
Առաջին հերթին, մենք մեկ անգամ ևս պետք է ընդգծենք Զարգացող Հայտնության սկզբունքը: Մինչ Հեյդըս բառը շարունակաբար Հին Կտակարանի Հուներեն տարբերակի մեջ օգտագործվում է որպես Եբրայերեն Շեոլ բառի համարժեքը, սա չի նշանակում որ Հեյդըս բառը/հասկացությունը պետք է սահմանափակվի Հին Կտակարանի Շեոլ բառի իմաստով: Նոր Կտակարանը շարունակում է այնտեղ որտեղ Հին Կտակարանն է Զարգացողական Հայտնությամբ այս բառը ձևավորում, ու Նոր Կտակարանը ավելին է բացահայտում թէ ինչ է պատահում մարդու հոգուն մահից հետո: (Զարգացող Հայտնությունը շատ կարևոր սկզբունք է: Օրինակ, եթե մեկը միայն Հին Կտակարանից մեջբերումներ անի մի որևէ վարդապետություն ապացուցելու համար ապա նա չի կարող պատշաճ կերպով Երրորդության վարդապետությունը սահմանի ու հասկանա: Այս պատճառով է որ աղանդները գրեթե միշտ Հին Կտակարանից են մեջբերում անում իրենց սուտ վարդապետությունները ապացուցելու համար: Օրինակ, Եհովայի Վկաները միշտ Հին Կտակարանն են մեջբերում անում փորձելով ապացուցել որ Երրորդության վարդապետությունը սխալ է ու Հիսուսը Աստված չէ ու Սուրբ Հոգին էլ անձ չէ):
Մենք պիտի այն սպասումները ունենանք որ Քրիստոսի ամբողջական հայտնությունն ու առաքյալների նամակները մեզ համար պիտի Նոր Կտակարանում պարզաբանեն այն բաները որոնք աղոտ կերպով են հայտնվել Հին Կտակարանում (Եբր 1.1-3):
Միջ-կտակարանային ժամանակաշրջանում (Հին և Նոր Կտակարանների մեջտեղում ընկած 400 տարվա ժամանակահատվածում) Շեոլի եբրայերեն հրեական հասկացությունը այն աստիճանի էր արդեն զարգացել որ նրանք հավատում էին որ Շեոլը երկու տարբեր բաժիններ ուներ, երկու տարբեր մասերի էր բաժանված: Մի բաժինը տանջանքների վայրն էր որտեղ անհավատներն/անապաշխարհներն էին գնում, մինչ մյուս բաժինը գիտակից երանության մի վայր էր, որը հաճախ կոչվում է <<Աբրահամի ծոցը>>, կամ, <<դրախտ>>, որտեղ որ ապաշխարած (բողոքական) հավատացյալներն էին տեղափոխվում հրեշտակների կողմից: Հրեա Ռաբիները նույնիսկ քննարկում էին թէ քանի հատ հրեշտակ էր պահանջվում որպեսզի հավատացալին Աբրահամի ծոցը տեղափոխեին:
Շեոլի Ռաբիական հասկացության վրա է հիմնվում Քրիստոսի արած Ղուկաս 16.19-31-ի լուսաբանությունը: Մինչ միայն հարուստն է ուղղակիորեն գտնվում <<հեյդըսում>> (23-րդ համար), <<Աբրահամի Ծոց>> ֆռազան պետք է հասկացվի որպես մի վայր որտեղ Ղազարոսն է տարվում հրեշտակների կողմից (22,23 համարներ), որը Հեյդըսի մի վայրն/բաժինն էր որտեղ հավատացյալներն էին գնում մահից հետո: Հարուստի ու Ղազարոսի երկխոսությունը արձագանքում է այն բազում պատմությունները որտեղ այս տեսակի զրույցներն են նկարագրվում: Ուստի, սկզբում Նոր Կտակարանում Հեյդըսի օգտագործումը վերաբերում է հետմահու կյանքի մի հասկացությանը որը արդեն զարգացել ու ձևավորվել էր Հին Կտակարանի Շեոլ բառից այն կողմ և արտահայտում էր այն զարգացող հասկացողությունը որը ձեռք էր բերվել Մաղաքիայի և Մաթևոսի գրքերի մեջ ընկած ժամանակահատվածում (Մաղաքիան Հին Կտակարանի վերջին գիրքն է Մաթևոսն էլ Նոր Կտակարանի առաջին գիրքն է): Հասկանալի և սպասելի է որ Զարգացող Հայտնության սկզբունքներով ու իրականությունով Հեյդըս բառը պիտի ձևավորվեր ու զարգանար Հին Կտակարանի Շեոլ բառի համարժեքից ու հետագա հայտնություններում ավելի մեծ իմաստ ստանար: Մենք նաև կարող ենք սպասել որ Հեյդըս բառը միջկտակարանային ռաբիական իմաստ կունենար Նոր Կտակարանի սկզբներում ու հետո Նոր Կտակարանի հետագա գրքերի մեջ ավելի կձևավորվեր ու ավելի շատ իմաստ կստանար քան թէ Ռաբիական հասկացության մեջ էր:
Այս պատճառով է որ մենք պետք է մերժենք այն սխալ տեսակետը որ հետմահու կյանքի ուսուցումները պետք է մի-միայն սահմանափակվեն ավետարանների նյութերին, ինչպես օրինակ Ղուկաս 16-ում է մեզ ներկայացվում: Այս սխալ տեսակետը հիմնված է այն ենթադրության վրա որ Հեյդըսի ավետարանում ներկայացված հասկացութունը պետք նշանակի այն ինչպես որ առաքյալների թղթերի մեջ է ներկայացվում: Նոր Կտակարանի սկզբից, ավետարանների գրքերից, մինչև առաքյալների գրած նամակների/թղթերի միջև դեռևս Զարգացող Հայտնության սկզբունքն էր աշխատում:
Մենք նաև պետք է մատնանշենք այն որ թերևս որ Հին Կտակարանի հավատացյալները ու միջկտակարանային Հրեաները պարզ ու մանրամասն գաղափար չունեին թէ ինչ է կատարվում մահից հետո, սա չի նշանակում որ նրանց փորձառությունը ավելի պակաս էր նրանց հասկացողությունից: Ասելով որ նրանք ամբողջովին չէին հասկանում թէ մահից հետո իրենք որտեղ են գնալու չի նշանակում որ նրանք այդտեղ չէին հասնում:
Սա մեզ նաև ուսուցում է որ մենք խուսափենք բանավիճելու թէ հարուստի ու Ղազարոսի պատմությունը Ղուկաս 16-ում բառացի իրական պատմությու՞ն է թէ որպես առակ է մեզ ներկայացվել:
Հավատացյալներից շատերը Ղուկաս 16-ի պատմությունը բառացի են ընդունում: Նրանք մերժում են այն տեսակետը որ սա լոկ առակ է այն բաների հիման վրա որ Ա, մուրացկանը պետք է իրական պատմական անձ եղած լիներ քանի որ նրա անունն է տրվում, Բ, Աբրահամը իրական պատմական անձ էր, Գ, առակների մեջ մարդկանց անունները չի նշվում: Ուստի շատ հավատացյալներ պահանջում են որ հարուստի ու Ղազարոսի պատմությունը իրական/բառացի ընդունվի:
Ուրիշ գրողներ սովորաբար Ղուկասի պատմությունը որպես առակ են ընդունում ու հետո մերժում են այն փաստը որ այս պատմությունը մահի ու հետմահու կյանքի մասին է ուսուցում: Սովորաբար այս գրողները այս համարներին այնպիսի մեկնաբանություններ են տալիս որոնք անիրկան ու անճոռնիացած են:
Հիմնական խնդիրը այստեղ այն է որ երկու կողմերն էլ ենթադրում են որ եթե Քրիստոսի պատմությունը առակ է ապա այն անիմաստ է, ու եթե առակ չէ ու իրական պատմություն է ապա սա պետք է բառացի հասկացվի: Այս երկու կողմերն էլ չեն հասկանում որ Քրիստոսի ուսուցումը իր մեթոդոլոգիայով ռաբիական էր ու որ ռաբիական առակները հաճախ իրական պատմական անձերի շուրջ էին ձևավորված:
Քրիստոսից առաջ, Քրիստոսի ժամանակ, ու Քրիստոսից հետո գրված Ռաբիական գրականությունները լցված են առակներով որոնք երևակայական պատմվածքներով են եղել լցված ու որոնք իրական պատմական անձերին են վերաբերվել: Թալմուդում և Միդրաշում (հին հրեական գրականություններ) բազում պատմությունների օրինակներ կան որոնց մեջ Աբրահամը զրույցներ է ունենում Նեբրովթի հետ, որը բացառվում է, քանի որ նրանք նույն պատմական ժամանակահատվածում չեն ապրել, Աբրահամը չէր կարող բառացիորեն խոսեր Նեբրովթի հետ:
Ուստի մեզ ընդհանրապես չի անհանգստացնում այն որ Քրիստոսը ռաբիական պատմություն և երկխոսություն (Դիալոգ) էր օգտագործում Ղուկաս 16.19-31-ում որը իրական պատմություն չէր այն իմաստով որ դա բառացի չէր, միգուցե առակ էր: Իհարկե պարզ է որ Ղազարոսը բառացիորեն Աբրահամի բառացի ծոցում նստած չէր: Հարուստ մարդը բառացի մարմնական շուրթեր չուներ որոնք կարող էին բառացի ջուր խմեին, հետմահու կյանքում մարդիկ հոգեղեն էակներ են:
Այստեղ հասկանալու համար մեզ համար կարևորն այն է որ Քրիստոսը այս ռաբիական առակից մտային պատկերներ էր հավաքում ու իրար կպցնում որպեսզի ուսուցեր որ մահանալուց հետո հետմահու կյանքում անհավատները տանջանքների մեջ էին ապրում ու արդարները/հավատացյալները երանության մեջ են: Սա պարզ է այն ռաբիական աղբյուրներից որոնցից Քրիստոսն էր քաղում ու ձևավորում այս պատմությունը:
Քանի որ հարուստ մարդու և Ղազարոսի երկխոսությունը ուսուցման մի գործիք էր որը հրեաներն էին օգտագործել Քրիստոսից առաջ, այստեղ ակնհայտ է որ Քրիստոսը չէր փորձում ուսուցեր որ մենք հավատացյալներս անհավատների հետ զրուցելու ենք հետմահու կյանքում (ինչպես որ Արթուր Սիմոնյանն է ուսուցում իր <<Դրա՞խտ թէ Դժոխք>> քարոզի մեջ YouTube-ի վրա, կլիպի 30-րդ րոպեից նայի): Քրիստոսը ուղղակի այս երկխոսության մեթոդն է օգտագործում հայտնելու այն հասկացությունը որ տանջանքներից փախուստ չկա, մահից հետո երկրորդ հնարավություն չկա, մենք պետք է Աստվածաշնչին ԱՅՍ կյանքում հավատանք որպեսզի փրկվենք:
Առաքյալների նամակները/թղթերը ավելի են զարգացնում հետմահու կյանքի վարդապետությունը, ավելին քան ավետարաններն են մեզ հայտնում: Առաքյալները գիտակից էին այն փաստին որ Քրիստոսի հետ իրենց անցկացրած երեք տարիների ընթացքում իրենց հասկացողությունը աղոտ է եղել (Հովհ 12.16): Միայն Պենտեկոստեից հետո էր երբ նրանց վերջնական ու ամբողջական հայտնությունները տրվեց որպեսզի նրանք վերջիվերջո կարողանային մահի ու հետմահու կյանքի մասին պարզ ու հասկանալի ձևով խոսեին ու դրանց մասին գրեին, մեզ համար: Նրանք ամբողջական պատկերը կարողացան տեսնել միայն այն ժամանակ երբ տիեզերական հանելուկի վերջնական մասերը նրանց տրվեցին:
Քրիստոսի համբարձումից առաջ հավատացյալների ու անհավատների վերաբերյալ խոսվում է որպես նրանց Շեոլ կամ Հեյդըս մտնելու մասին, բայց Քրիստոսի համբարձումից հետո Նոր Կտակարանը հավատացյալներին մահից հետո պատկերում է որպես երկինք մտնողների, որպեսզի նրանք Քրիստոսի հետ լինեն (Փիլ 1.23), որը շատ ավելի լավն է քան թէ Հեյդըսը կամ Շեոլը: Նրանք Տիրոջ հետ ներկա են (2 Կորնթ 5.6-8), երկնքի հրեշտակների զորքերի հետ են երկրպագում (Եբրայ 12.22, 23) Աստծո զոհասեղանի առջև (Հայտն 6.9-11): Այսպիսով, հավատացյալները հիմա մահից հետո Հեյդըս չեն մտնում բայց միանգամից Աստծո գահի մոտ են գնում:
Ուստի Նոր Կտակարանում հասկացողության զարգացում/առաջընթաց կա որը Քրիստոսի հարությունից հետո է տեղի ունենում: Հիսուսի մեռելներից հարություն առնելուց առաջ առաքյալները ենթադրում էին որ բոլորը Շեոլ կամ Հեյդըս էին գնում մեռնելուց հետո: Այս Հեյդըսը երկու բաժիններ ուներ, մեկը հավատացյալների համար մյուսն էլ անապաշխարածների համար: Բայց Քրիստոսի հարությունը փոխեց այս պատկերը: Այսպիսով, Պողոս առաքյալը փոխանցման լեզուն/խոսքի ձևն է օգտագործում երբ նա խոսում է այն մասին որ Քրիստոսը արդարներին Հեյդըսից վերցնում է ու նրանց երկինք է տանոմ (Եփես 4.8, 9):
Այն փաստը որ Քրիստոսը գնաց Հեյդըս, մահից հետոյի աշխարհ, պարզ է Գործք Առաք 2.31-ից: Պողոսը ասում է որ երբ Հիսուսը Հեյդըսում էր նա <<բանտի մեջ եղող հոգիներին>> Իր կատարած քավության մասին էր հայտարարում(1 Պետ 3.18-22). Մինչ ավետարանի պատմությունների մեջ <<դրախտը>> (Ղուկաս 23.43) վերաբերում էր Հեյդըսի այն բաժնին որը հավատացյալների համար էր, Քրիստոսի հարությունից հետո Պողոսը 2 Կորնթ 12.2-4-ում այնպես է բացատրում որ դրախտը Հեյդըսի մեջից վերցվել էր ու երրորդ երկնքում էր դրվել (Եփես 4.8, 9)(Աստված Իր ստեղծած բաների հետ ինչ ուզի կանի):
Համաձայն Նոր Կտակարանի հետ-հարության ուսուցումների հավատացյալը մահից հետո հիմա դեպի երկինք է գնում սպասելու վերջնական մարմնական հարությանը և հավիտենական փառավոր վիճակին: Իսկ ի՞նչ է կատարվում ու կատարվելու անհավատների հետ: Մահից հետո անհավատները իջնում են Հեյդըս որը նրանց ժամանակավոր տանջանքների վայրն է, մինչ նրանք սպասում են գալիք մարմնական հարությանը և նրանց հավիտենական պատժին:
Առաջին, պարզ է որ անհավատների հոգիները միջանկյալ ժամանակահատվածում Հեյդըսում տանջանքների մեջ են: Պետրոս առաքյալը այս փաստի մասին ավելի պարզ ձևով չէր կարող գրեր քան երբ նա այս տողերում է գրում,
<<Տերը գիտե թէ ինչպես փրկի աստվածաշապտներին գայթակղությունից, ու անարդարներին/անհավատներին պատժի տակ ՊԱՀԻ մինչև դատաստանի օրը>> (2 Պետրոս 2.9):
Պետրոսը ասում է որ անհավատները <<պահվում են>> մինչև դատաստանի օրը: Այս բառը ներկա, ակտիվ, անորոշ դերբայի ձևով է օգտագործվում այստեղ, որը նշանակում է որ անհավատները շարունակաբար գերի են պահվում: Եթե անհավատները մահից հետո լոկ անգոյության մեջ անցնեին, ապա ոչինչ չէր մնա որ <<պահվեր>> մինչև դատաստանի օրը: Ակնհայտ է որ Պետրոսը քերականորեն անհավատներին այնպես է ներկայացնում որ նրանք գերիների պես պահպանվում են բանտի մեջ մինչև վերջնական դատաստանի օրը:
Պետրոսը նաև ասում է որ անհավատները <<տանջվում են>>: Այս բառը ներկա, կրավորական սեռի, ածական դերբայի ձևով է օգտագործվում, որը նշանակում է որ անհավատները շարունակաբար տանջվում են, որը անդադար արվող գործունեություն է: Եթե Պետրոսը ուզենար ուսուցեր որ անհավատները իրենց ամբողջական պատիժը ստանում են մեռնելով ու անգոյության անցնելով, ապա Պետրոսը հուներեն քերականության աօրիստական (aorist) ժամանակը կոգտագործեր: Դրա փոխարեն նա այն հուներեն բառերի ժամանակներն է օգտագործում որոնք առաջին դարի հուներեն լեզվի մեջ գոյություն ունեին արտահայտելու գիտակից, շարունակական տանջանքներ: Տեքստի քերականությունը անհերքելիորեն հիմնադրում է այն իրականությունը որ անհավատները մահից հետո գիտակից տանջանքների մեջ են, մինչ նրանք սպասում են վերջնական դատաստանին:
Երբ դատաստանի օրը գա, Հեյդըսը կդատարկվի իր բնակիչներից, ու անհավատները Աստծո առջև կկանգնեն իրենց վերջնական դատավճռի համար (Հայտն. 20.13-15): Այսպիսով, մենք կարող ենք այն հետևությունը անել որ Հեյդըսը մահվան և հարության միջև ընկած ժամանակավոր միջանկյալ վիճակն է որտեղ որ անհավատներն են պահվում գիտակից տանջանքների մեջ: Հեյդըսը հարության ժամանակ կդատարկվի ու անհավատները կնետվեն <<դժոխք>> (Գեհեն):
Գեհեն
Երրորդ ու շատ կարևոր օգտագործվող բառը Գեհեն բառն է: Այս բառը տասներկու անգամ է օգտագործվում Նոր Կտակարանում ու King James Աստվածաշունչը ամեն անգամ սա ճշգրտապես թարգմանում է որպես <<դժոխք>>: Սա մի բառ է որը նկարագրում է անհավատների ճակատագիրը ընդհանուր մարմնական հարությունից ու վերջնական դատաստանից հետո: Մինչ Շեոլը և Հեյդըսը որպես մեռածների ժամանակավոր կացարանն են նկարագրում, մինչև նրանց հարությունը, Գեհենը նկարագրվում է որպես ապագա պատժի վայրը հավիտենական վիճակի մեջ:
Բառարանագրային Ապացույցները
Գեհենը <<Ենովմի Ձորի/հովտի>> հուներեն համարժեքն է(Եսու 15.8, 18.16, Նեհեմ 11.30): Սա սկզբում վերաբերվել է Ենովմի ձորին, որը Երուսաղեմ քաղաքի դրսում է եղել: Համաձայն Thayer-ի Greek-English Lexicon-ի (էջ 111), սա մի վայր է եղել որտեղ կռապաշտ հրեաները մարդկային զոհաբերություններ են արել հեթանոս աստվածներին (3 Թագավ 23.10, 2 Մնացոր 28.3, 33.6): Այս ահավոր կռապաշտական գործերի հետևանքով Ենովմի ձորը հրեաները ատել են ու այն բարեպաշտ հրեաների կողմից համարվել է որպես <<անմաքուր>> մի վայր:
Քրիստոսի ժամանակներում այս ձորի հանդեպ ունեցած մարդկանց ատելությունը ազդել էր որ այս ձորը զիբիլանոցի վերածվեր, Երուսաղեմ քաղաքի աղբանոցի, որտեղ ժողովուրդը իրենց աղբն էին թափում: Այստեղ թափվում էին անմաքուր դիակները ու նաև սովորական աղբը: Ու քանի որ այս ձորի մեջ մշտապես զիբիլ էր թափվում այնտեղ կրակը երբեք չէր անջատվում ու որդերը երբեք չէին դադարում ուտելուց: Անմաքուր զիբիլանոցի այս պատկերը, որտեղ կրակը երբեք չէր մարում ու որդերը երբեք չէին մեռնում, հրեաների մտքի մեջ հասկացվում էր որպես կուռք պաշտողների վերջնական ճակատագիրը: Գեհենը սկսել էր հասկացվել որպես մի վերջնական հավիտենական զիբիլանոց որտեղ կռապաշտները պիտի նետվեին հարությունից հետո: Անհավատները Գեհենում պիտի հավիտենապես պատժվեին որովհետև կրակները երբեք չէին դադարի նրանց վառելուց ու որդերը երբեք չէին դադարի նրանց կրծոտելուց:
Arndt-ն ու Gingrich-ը մատնանշում են որ հրեական հավատքը, Քրիստոսից առաջ, Նրա ժամանակ ու Նրանից հետո, անհավատների վերջնական դատաստանը տեղադրել է Ենովմի ձորում: Նրանք այն եզրակացությանն են հանգել որ դա նշանակում է <<դատաստանի վայր>>:
The International Standard Bible Encyclopedia-ն գրում է որ Գեհենը վերաբերում է <<անհավատաների/անբարիշտների հավիտենական պատժի վայրին>>: McClintock-ի և Strong-ի Encyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature-ը Գեհենը սահմանում է որպես <<հավիտենական պատժի վայր>>: Coon-ն ու Mills-ն էլ են Գեհենը սահմանում որպես <<հավիտենական պատժի վայր>>:
Միջ-Կտակարանային Գրականությունը
Սա Հին և Նոր Կտակարանների միջև ընկած 400 տարվա ընթացքում գրված գրականությունն է: Մահից հետո անբարիշտները/անհավատները միանգամից Գեհեն չեն իջնում, քանի որ Գեհենը ամբարիշտների պատիժների վերջնական վայրն է իրենց հարություն առնելուց հետո:
<<Այդ ժամում Տերը աշխարհի ազգերից կպահանջի մեծ ու անդադար հատուցումով, ու նրանց կշպրտի ներքև դեպի Գեհեն, որտեղ նրանք պատժվելու են սերնդից սերունդ>> (Միդրաշ Ծննդոց 908):
Թալմուդական գրականությունը գրում է որ Գեհենի մեջ երկու դասակարգի մարդիկ են իջնում: Իսրայելի մեջի անբարիշտները Գեհեն են իջնում տասներկու ամսով որպեսզի կրակով մաքրվեն իրենց մեղքերից: Այնուհետև նրանք բարձրանում են դեպի փառքի գահի մոտ դրախտում, որտեղ Իսրայելի հավատացյալներն են արդեն բարձրացել իրենց մահից հետո (Բաբելոնյան Թալմուդ RH64): Իսկ կռապաշտներն ու հայհոյողները Գեհենում են մնում հավիտենապես (Բաբելոնյան Թալմուդ RH65):
Ռաբիական գրականությունը մեծ մասամբ պատկերավոր բառերից ու լեզվից է օգտվել նկարագրելու Գեհենը, օգտագործելով այնպիսի բառեր ինչպիսին են <<Կրակ>>(Միդրաշ Ծննդոց 214), <<որթեր>>(Բաբելոնյան Թալմուդ Շահ 777, 778 Սիրաքի Իմաստությունը VII.9), <<լացել>>(Բաբելոնյան Թալմուդ er129), <<խավար>>(Միդրաշ Ծննդոց 257), <<դատաստան>>(Բաբելոնյան Թալմուդ er126), ու Քրիստոսն ու Իր Առաքյալները այս հասկացութունները վերցնում են ու Նոր Կտակարանի մեջ են օգտագործում: Պետրոսի, Հուդայի և Հովհաննեսի գրածներից պարզ երևում է որ նրանք օգտվել են հրեական ապոկալիպտային նկարագրական լեզվից, խոսալու ձևից, օգտագործելով այնպիսի տերմիններ ինչպիսին են <<կրակ և տանջանք>> (4-րդ Մակաբեացի 12.12, 13), <<կրակ և ծծումբ>> (Ենոք LXVII.6), <<դժոխքի մութ անկյուններ>> (Սիբիլին IV էջ 83), ու առաքյալները իրենց գրածների մեջ այս տերմիններն են օգտագործում նկարագրելու անհավատների վերջնական ճակատագիրը հարությունից հետո:
Միջկտակարանային ապացույցները այնքան հզոր ու հաստատուն են որ Եկեղեցու հայտնի պատմաբան Ֆիլիպ Շաֆը այսպես է գրել,
<<Անհավատների հավիտենական պատիժը եղել է ու միշտ կլինի միակ ճշմարիտ վարդապետությունը: Քրիստոսի ժամանակի հրեաներն էին դրան հավատում, բացառությամբ Սադուկեցիների, որոնք ընդհանրապես ոչ մի ձևի հարությանը չէին հավատում>>
Միջկտակարանային գրականության մեջ լայնածավալ հետազոտություններ անելուց հետո Թալմուդական կրոնի աշխարհի ամենահզոր ու գիտուն մասնագետ Alfred Edersheim-ը, որը ազգությամբ հրեա բայց հավատացյալ քրիստոնյա է, այն եզրակացությանն է եկել որ Քրիստոսի ժամանակներում Գեհենը հասկացվել է որպես մի հավիտենական, գիտակից պատիժների վայր, որտեղ հարությունից հետո անհավատներն են գնալու: Մենք այս ռաբիական ուսումնասիրությունների աղբյուրները գրքի վերջում ենք դրել (Appendix I):
Քրիստոսը և Գեհենը
Գեհենի կրակների մեջ հավիտենական տանջանքների ահավոր մտային պատկերը առաքյալների մտքի մեջ հենց ինքը, Հիսուս Քրիստոսն է կառուցել: Նոր Կտակարանում Գեհեն բառի 12 օգտագործումներից 11-ը Հիսուսի շուրթերից է եկել: Եթե մեկը մտածում է որ Քրիստոսը անտեղյակ էր թէ Գեհենը ինչ իմաստ ուներ Իր ժամանակվա շարքային քաղաքացիների համար կամ ենթադրել որ Նա սխալ էր թույլ տվել երբ նա օգտագործում էր Ռաբիական գրականությունը նկարագրելու Գեհենը, այս տեսակի մտածելակերպը անարդար է վերաբերում Քրիստոսին, որը մարդկության պատմության ամենամեծ ուսուցիչն էր: Ու հենց այն փաստը որ Քրիստոսը Գեհենի հետ կապված Ռաբիական խոսքերն էր օգտագործում, օրինակ <<անհանգչելի կրակ>>, կամ <<երբեք չմեռնող որդեր>>, անկասկած ցուցադրում է որ Նա դիտավորյալ կերպով Գեհեն բառն էր օգտագործում Իրեն լսողների մտքերի վրա տպավորելու այն որ հավիտենական տանջանքներ են սպասում անհավատներին/անբարիշտներին իրենց հարությունից հետո: Սրանից դուրս ոչ մի այլ հետևություն հնարավոր չի անել:
Գեհենի վերաբերյալ Քրիստոսի ուսուցումները հետևյալն են,
Առաջին, Գեհենը դատաստանի վայր է(Մաթևոս 23.33): Նա նույնիսկ Ռաբիական արտահայտությունն է օգտագործում, <<Գեհենի դատաստանը>>(Բաբելոնյան Թալմուդ ER126):
Երկրորդ, Գեհենը միշտ աշխարհի վերջում է տեղադրվում հարությունից հետո(Մաթև 5.22, 23.33): Սրա մասին Հովհաննեսն է մեկնաբանում Հայտնություն 20.1-5-ում: Սա նաև Ռաբիական դիրքորոշումն է եղել (Միդրաշ Ծննդոց 159):
Երրորդ, Գեհենը մի վայր է որտեղ և մարմինն է պատժվում և հոգին(Մաթև 5.22, 10.28, Մարկոս 9.43-48): Ռաբիները անհավատների հարությունը հարկավոր էին համարում որպեսզի նրանք իրենց ամբողջական պատիժը ստանային իրենց մարմնի վրա(Միդրաշ Ծննդոց 159, 211n4):
Չորրորդ, Գեհենը գիտակից ցավի վայր էր: Երբ Քրիստոսը <<անհանգչելի կրակ>> և <<երբեք չմեռնող որդեր>> ֆռազան էր օգտագործում(Մարկոս 9.47, 48), Նա օգտվում էր Աստվածաշնչային (Եսայի 66.24), Ապոկրիֆային(Հուդիթ XVI.17), և Թալմուդական(Միդրաշ Ծննդոց 214) պատկերներից որոնք բոլորը նշանակում էին գիտակից չարչարանքներ:
Այս պահին Անիհիլացիոնիստները հակառակ փաստարկ են ներկայացնում:
Նրանք մատնանշում են որ բառացիորեն խոսելով, մինչ որդերն ու կրակը կարող էին քաղաքային զիբիլանոցում մեռած մարմինները կործանեին/ոչնչացնեին, մենք չենք կարող ասել որ մեռած դիակը կարող է ինչ որ ցավ զգալ: Ուստի, նրանք այն հետևությունն են անում որ Քրիստոսի խոսակցական լեզուն պետք է մեկնաբանվի այնպես որ այն նշանակում էր որ անհավատները/անբարիշտները ամբողջովին ոչնչանալու էին, ոչ թէ տանջվելու: Այսինքն, նրանք անիհիլացիայի էին ենթարկվելու:
Այս ձևի մեկնաբանության խնդիրն այն է որ երբ Քրիստոսը Գեհենի մասին <<որդեր ու կրակ>> տերմիններով է խոսում, Նա ռաբիական դարձվածքաբանություն էր օգտագործում: Ուստի, ավելի կարևոր է հայտնաբերելու թէ այս բառերը ինչ ձևով էին ՀԱՍԿԱՑՎՈՒՄ ռաբիական գրականության մեջ քան թէ ժամանակակից քաղաքային զիբիլանոցներին մատնանշելու, դրանց հետ համեմատություն անելու: (Շատ մարդիկ Նոր Կտակարանում Հիսուսի ասած առակներն ու խոսքերն են կարդում առանց հասկանալու թէ այդ խոսքերը առաջին դարի հրեաների համար ինչ են նշանակել: Նրանք ուղղակի իրենց 21-րդ դարի մտածելակերպը օգտագործելով են փորձում Նոր Կտակարանի խոսքերը հասկանան, որը նրանց հազար ու մի վնասների ու հակասական կյանքի է հասցնում: Ունկնդիրը կարող է մեր կայքի վրայի <<Հիսուսն Ընդդեմ Երուսաղեմ>> գիրքը կարդա հասկանալու համար թէ Հիսուսի Խոսքերը իրականում ինչ են նշանակել առաջին դարի հրեաների համար, մեր կայքն է http://www.grqer.com):
Միջկտակարանային գրականություններից շատ պարզ է դառնում որ Հրեաները հավատացել են որ հեռացածները կարող էին զգալ թէ ինչ է կատարվում իրենց մեռած մարմնի հետ: Անկասկած, երբ որդերը սկսեն մարմինը կռծոտել, <<որդերը մեռածների համար այնքան ցավոտ են ինչպես որ ողջերի մարմնի մեջ մտցվող ասեղն է>> (Բաբելոնյան Թալմուդ Շահ 777, 778):
Քանի որ ռաբիական մտքի մեջ <<կռծոտող որդերը>> նշանակում էին գիտակից ցավ, անիհիլացիոնիստների բերած փաստարկները սխալ են քանի որ նրանք ռաբիական բառապաշարից անտեղյակ են: Հուդիթ XVI.17-ն է պարզ կերպով ուսուցում գիտակից ցավ:
Հինգերորդ, անհավատները նետվում են Գեհեն ու այնտեղ են մնալու հավիտենապես (Մաթ 5.29, 30): Գեհենում անհավատները <<կործանվում>> են (Մաթև. 10.28): Կործանվում են բայց չեն ոչնչանում, սրանք տարբեր բառեր են:
Ռաբիական բառի իմաստից պարզ է որ <<կործանվել>> (apollumi) բառը չի նշանակում <<ոչնչանալ>>, անիհիլացիա, կամ <<անգիտակցության մեջ անցնել>>: Սա նաև պարզ է այդ բառի բառարանագրային կարևորությունից ու նաև նրանից թէ այս բառը Նոր Կտակարանում ինչպես է օգտագործվում:
Thayer-ի Greek-English Lexicon-ում apollumi (էջ 36) բառը սահմանվում է որպես <<հանձվնել հավիտենական թշվառության>>: Ու քանի որ Thayer-ը ինքը նույնիսկ Երրորդությանը չի հավատացել, Յունիտարիան է եղել, ու նաև հավիտենական պատժին չի հավատացել, այս բառի նրա սահմանումը միայն կարող է հիմնված լինի Հուներենի նրա իմացության վրա: Ոչ մի բառարանագրային փաստ գոյություն չունի որի համաձայն apollumi բառը նշանակի <<ոչնչացում>> կամ <<անգիտակցության մեջ անցնել>>:
Նոր Կտակարանում այս բառի օգտագործումներից պարզ երևում է որ այս բառր չի կարող նշանակի <<անգոյություն>> (Մաթ 9.17, Ղուկաս 15.4, 6, 8, 9, Հովհ 6.12, 27, 2 Կորնթ 4.9): Սրով կամ օձով սպանվող մարդիկ անգոյության մե՞ջ են մտնում(1 Կորնթ 10.9): Արդյո՞ք մարդիկ անգոյության մեջ են մտնում երբ նրանք սովածանում են(Ղուկաս 15.17): Կամ, միթե գինու տիկը անգոյության մեջ է մտնում/ոչնչանում է, երբ այն պատռվում է(Մաթ 9.17): Մի՞թէ ուտելիքը ամբողջովին ոչնչանում է (անիհիլացիայի է ենթարկվում) երբ այն փչանում է ( Հովհ 6.27):
Նոր Կտակարանում ամեն անգամ apollumi բառի օգտագործման ժամանակ այն ոչնչացում չի նշանակում, անիհիլացիա չի նշանակում:
Ամփոփում
Գեհենը ռաբիական ուսուցում էր որպես վերջնական պատժի վայր, նախքան Քրիստոսի ծնվելը: Միդրաշը, Բաբելոնական և Երուսաղեմական Թալմուդները և ապոկրիֆային գրականությունը Գեհենի մասին են խոսում մի քանի հարյուր անգամ:
Միջկտակարանային գրականության մեջ հանդիպող վառ պատկերավորումներն ու սուր դարձվածքաբանությունը, որոնք Գեհենն են նկարագրում որպես անհավատների հավիտենական տանջանքների վայր, պարզ կերպով փոխանցվում են Նոր Կտակարանի մեջ Քրիստոսի ու առաքյալների կողմից: Այս գրքի մեջ մեկ այլ գլխում մենք հավելյալ փաստարկներ կբերենք որ անհավատների վերջնական ճակատագիրը հավիտենական է լինելու, բայց մենք այս գլխի մեջ ցուցադրել ենք որ Գեհենը անապաշխարհ մեղավորների վերջնական ճակատագիրն է լինելու համաձայն ռաբիական ուսուցումների ու Նոր Կտակարանի գրականության: Յունիվերսալիզմի այն հասկացողությունը որ ոչ ոք Գեհեն չի գնալու, որ Գեհենը վերջում դատարկվելու է մեղավորներից, սա մի գաղափար է որը օտարոտի է միջկտակարանային և Նոր Կտակարանային գրականությանը: Անիհիլացիոնիստների այն գաղափարը որ անհավատները մեռնելուց հետո այլևս գոյություն չեն ունենալու, միգուցե այս հավատքը գտնվի միջկտակարանային գրականության մեջ, մասնավորապես Սադուկեցիների և Ստոիկների հավատքների մեջ: Բայց այս գլխում բավարար նյութեր ենք տրամադրել ցուցադրելու մեծամասնական տեսակետը, որ անհավատները հավիտենական գիտակից տանջանքների մեջ են լինելու Գեհենում:
ՀԳ
Ռոբերթ Մորին շատ ավելի մասնահատուկ թեմաների մասին է խոսում իր գրքի մյուս գլուխների մեջ, միգուցե հետագայում այս գիրքը ամբողջությամբ հայերեն լեզվով թարգմանենք: Ես անձամբ հանդիպել եմ Մորիին 2000 թվին երբ տղաներով իրեն հրավիրեցինք տղաներից մեկի տանը Լոս Անջելեսում նրան հարցուփորձ անելու համար: Մորին 2014 թվին քաղցկեղից մահացավ և մեր Տիրոջը միասավ դրախտում, սպասելու մինչև աշխարհի վերջը երբ նա և բոլոր հավատացյալներս Նոր Երկնքի ու Երկրի մեջ կապրենք Երրորդության Աստծո հետ հավիտենապես: