Դժոխքի Վարդապետությունը, կամ, Դժոխքի Վերջաբանությունը (26)
Հովհաննես Ռշտունի
Եկեք աղոթքով սկսենք:
Ամենազոր Աստված մեր երկնային Հայր, մենք ուրախությամբ ու շնոհակալությամբ ենք գալիս գովաբանելու Քո բոլոր օրհնանքները, խնդալու Քո շնորհի հաստատակամությամբ և կառավարությամբ, իմանալով ով Տեր որ մարդու նույնիսկ զայրույթն է գովաբանելու քեզ: Աշխարհի բոլոր բռնատիրությունները, Սովետական Միությունում, Չինաստանում, ու նույնիսկ Ամերիկայում, Դու դրանք բոլորը Քո նպատակների ու ծառայության ու գովաբանության համար ես օգտագործելու: Ուստի Տեր Քո առջև ենք գալիս ուրախանալով Քո շնորհի համար, Քո կառավարության ամբողջականության համար, ու Քո փրկության համար: Մեզ զինիր Քո խոսքով ու Քո Հոգով որպեսզի մենք զորեղ լինենք այս աշխարհի բաներին դիմադրելով, իմանալով որ ամեն բան Քեզնից է գալիս ու իրագործելու է Քո նպատակը: Հիսուսի անունով, Ամեն:
Այսօրվա մեր ուսուցումն է Դժոխքի Վերջաբանությունը, կամ, դժոխքի վարդապետությունը/ուսուցումը: Մեր սերտողության համարներն են Մարկոս 9.41-47-ը: Սրանք Հիսուս Քրիստոսի խոսքերն են:
<<41 Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ ինձ են հաւատում, աւելի լաւ կլինի նրա համար որ նրա վզիցը մի ջաղացի քար կախվի, և ինքը ծովը գցվի։ 42 Եւ եթէ քո ձեռքը քեզ կգայթակղեցնէ՝ կտրիր դեն գցիր քեզնից, որովհետեւ ավելի լաւ է քեզ համար որ խեղված/հաշմանդամ մտնես յաւիտենական կեանքը, քան երկու ձեռք ունենաս՝ եւ գեհենը գնաս այն անմար կրակի մէջ. 43 Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը երբեք չի հանգում։ 44 Եւ եթէ քո ոտքը քեզ գայթակղեցնէ՝ կտրիր նորան. Լաւ է քեզ որ կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս՝ եւ գեհեն/դժոխք ընկնես՝ այն անմար/անանցանելի կրակի մէջ. 45 Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չի մարում/անցնում։ 46 Եւ եթէ քո աչքը քեզ գայթակղեցնէ, պոկիր դուրս հանիր նորան. Ավելի լաւ է քեզ համար որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս։ 47 Որտեղ նորանց որդը չէ մեռնում՝ եւ կրակը չի անցնում>>:
Մեր մտածելակերպը աղավաղող խնդիրներից մեկը մեր ժառանգած Հունական փիլիսոփայական գաղափարախոսությունն է: Մենք հաճախ հունական ձևով ենք մտածում քան թէ Աստվածաշնչական: Հունական փիլիսոփայության ժառանգությունը ամեն ինչ վերածում է աբստրակտության, վերածականության: Այս աշխարհի իրականությունները գաղափարներն են, մտքերն են, ձևերն են, պատկերներն են, համաձան հունական փիլիսոփայության: Արդյունքում, եթե իրականությունները վերածականություններ են, ապա յուրաքանչյուր անձ որը այս հավատքով է կառավարվում պատրաստ չի լինի իրականության հետ գործ ունենալու, այն իրականությունը որը Աստծո ներքո գոյություն ունի: Նա մարդկանց, հանցանքի, մեղքի հետ պատրաստ չի ունենալու գործ ունենա ու այդ հարցերը լուծի, քանի որ դրանք ամենը ուղղակի վերածական են: Այդ հավատքի մարդիկ հակվածություն կունենան ամեն ինչ վերածականացնելու, աբստրակտացնելու (այսպիսի հասարակությունների մեջ մոր արգանդի մեջ ապրող երեխան երեխա չէ, իրական մարդ չէ, դրա համար էլ նրանք հեշտ ու հանգիստ երեխային սպանում են ու հասարակության մեջ ոչ մի աղմուկ աղաղակ չի բարձրացվում, մարդիկ գնում հանգիստ գիշերը քնում են: Այս տեսակի հավատքի մարդիկ նույնիսկ իրենց երկրի բանակի ու թշնամու բանակի զորությունն են վերածականացնում, կործանարար հետևանքներով):
Այսօրվա հասարակագիտությունն է այսպես անում, նրանք ամեն ինչ վերածականացնում են, որի հետևանքով Աստվածաշնչական իրականությունները փոխարինվում են մարդկային վերածականությամբ, նույնիսկ մարդկանց բառապաշարն է ձևավորվում համաձայն այդ վերածականացման: Ամեն ինչ վերածականացնելու այս հակվածությունը կյանքի մեջ կործանարար հետևանքներ է բերում: Բարոյական բնագավառում սա նծանակում է որ բարին ու չարը Աստծո օրենքից առանձնացվում են ու մարդկանցից վերածականացվում են: Այս դեպքում ժողովուրդը բարին ու չարը անձին չեն վերագրում, այլ, մարդու շրջապատին են վերագրում, ինչ որ մի վերածականությանն են վերագրում, որը կարող է որևէ բան լինի: Ուստի, այն մարդիկ ովքեր հունական փիլիսոփայության ավանդական ձևով են մտածում, որը նշանակում է աշխարհի մեծ մասը, այս մարդիկ չեն կարող զբաղվել կյանքի ամենօրյա խնդիրները լուծելով: Ավելին, սրանով մարդիկ իրականությունը զգալիորեն կեղծում են: Օրինակ, մենք հազար ու մի տեղերից սիրո մասին խոսքեր ենք լսում, ու թէ սերը ինչպիսի հիանալի բան է որ բոլորը պետք է ունենան, ու որ մենք պետք է ատելությունից, ատելուց խուսափենք: Բայց սա վերածականացնել է, աբստրակտություն է: Եթե մի անձ իր կնոջը սիրում է դա բարի է, բայց եթե անձը իր հարևանի կնոջն է սիրում ապա դա չարիք է: Սերը մի ինքնավար բան չէ: Եթե մի անձ մեղք է սիրում ապա դա չարիքային սեր է, դա չարիք է: Իսկ եթե մի անձ մեղքը ատում է ապա դա բարի է, լավ է: Ուստի, սիրո կամ ատելության մասին որպես ինքնավար բաներ խոսելը հսկայական սխալ մի բան է, դա մեր տեսակետը ծռմռում է, բայց մեր օրերում սա հասարակագիտական տեսակետն է, սա հումանիզմի տեսակետն է, իրականությանը վերածականության պայմաններով նայելով: Ուստի մեր օրերում սեր կոչված բանը գովաբանվում է, բայց մեր օրերում շատերը սեր ունեն նարկոտիկների, ալկոհոլի, միասեռականների, տրանսգենդերների, շնութան, ամուսնությունից դուրս սիրած պահելու, խաբելու: Բայց ժամանակակից տեսակետն ասում է որ մենք չենք կարող այսպիսի մարդկանց դատապարտենք, նրանց խնդիրները պետք է վերագրվեն աբստրակտության, վերածականության:
Բայց, եթե մենք ամեն բան Աստծո ստեղծած կյանքի իրականության համատեքստից աբստրակտացնենք, ապա այդ դեպքում մենք Աստվածաշնչին կսկսենք մոտենալ որպես մի կոպիտ մի տեքստ, բռիություն, դաժանություն, իսկ դժոխքի վարդապետությունը մի հսկայական վիրավորանք կլինի: Բայց դժոխքը մերժում է վերածականությունը, քանի որ դժոխքը դժոխք գնացողին ասում է <<դու՛ ես այդ մարդը>>, կամ, ինչպես ՀԻսուսն է ասում որ ավելի լավ է մարդ այս կամ այն ցավալի բանը անի քան թէ դժոխքի կրակների մեջ ընկնի: Ինչու՞, քանի որ հանցանքի մեջ ընկնելու համար մարդ այս կամ այն բաներն է անում, իսկ հանցանքի հետևանքը միշտ դատաստանն է, իսկ վերջնական դատաստանը դժոխքն է, որը իրական է, սա վերածական չէ: Հանցանքը վերածական չէ, իրական է, ու դատաստանն ու դժոխքն էլ վերածական չեն, իրական են:
Էքսիստենցիալիզմը մի փիլիսոփայություն է որն ասում է որ աշխարհում ոչ մի իմաստ չկա, ու այս փիլիսոփայության հավակնորդները դժոխքի գաղափարը ատում են, քանի որ նրանք ասում են որ անցյալը իրական չէ, ապագան իրական չէ, միայն ներկան ու մարդն են իրական: Այսինքն, հետևանքներ չկան, ոչ դրախտ կա ոչ էլ դժոխք (այսպես էին հավատում մեր մի քանի նախկին սերունդները, մեր պապերը սովետական միությունում, ու ներկա ժամանակների Հայաստանի հասարակութան մեջ համատարած այլասերվածությունն ու դժոխային թշվառ վիճակը այդ անցյալ սերունդների սատանայական հավատքի ցանած սերմերն են որ հիմա պտուղ են տալիս):
Այս պատճառով է Էքսիստենցիալիզմը թշնամաբար տրամադրված դժոխքի վարդապետությանը:
Ու կան ուրիշ փիլիսոփայություններ որոնք անմիջական դրախտի ու դժոխքի են հավատում: Օրինակ, մենք ունենք Պոետական Արդարադատության վարդապետությունը, որը 18-րդ դարի մտածելակերպի մեջ է շատ իշխել ու մինչև 20-րդ դար է հասել: Պոետական Արդարադատության հավատքի համաձայն դատաստանը վերջում չի լինելու, այն պետք է լինի հիմա և այստեղ, ամեն ինչ պետք է միանգամից տեղի ունենա, անմիջապես հանցանքից հետո: Սա է պատճառը որ Շեյքսպիրի Լեր թագավորը պատմվածքը ուրախ է վերջանում, այն պե՛տք է որ դրական վերջանար: Քանի որ դժոխքի վարդապետությանը չհավատալով նրանք պետք է ամեն ինչ վերագրեն ներկա կյանքին, հիմա և այստեղ, ինչ դատաստան լինելու կամ կատարվելու է պետք է հիմա և այստեղ լինի, քանի որ ապագա դատաստան չկա: Բայց իրականությունը այդպիսին չէ: Իրականության մեջ մասնակի պարգև ու մասնակի դատաստան կա, պարգևի ու դատաստանի ամբողջականությունը հավիտենականության մեջ է լինելու:
Իսկ 21-րդ դարում Պոետական Արդարադատության հակառակն ենք ստացել, Պոետեական Անարդարադատություն: Օրինակ, նայիր այսօրվա կինոներին/ֆիլմերին ու ուրիշ հեռուստացույցի հաղորդումենրին: Ամեն ինչ վատ է վերջանում: Ամեն ինչ խափանվում է, կյանքը ամեն տեղ խափանվում է, խափանված է: Ամեն ինչ անում են դրամատիզացնելու համար:
Երբ մենք Աստծուն ենք մերժում, երբ մենք դրախտն ու դժոխքն ենք մերժում, դրանով մենք մերժում ենք այն հավանականությունը որ մենք կարող ենք կյանքին ու իրականությանը ամբողջապես ու պարզապես տեսնել: Մենք մերժում ենք մեղքը և դրա հետևանքները լուծելու հնարավորությունը: Աստծուն մերժող մարդկանց համար դժոխքը վիրավորական է քանի որ նրանք արդարադատությունն են մերժել: Բայց դժոխքը մեզ ասում է որ աշխարհում արդարադատություն կա:
Ուստի, մեզ, քրիստոնյա հավատացյալների համար դժոխքը Աստծո արդարադատության հաղթանակն է:
Հումանիզմը փորձում է մարդուն արդարացնել ուստի այն գործում է որպեսզի ստեղծի մի հասարակական համակարգ որի մեջ մարդը կփառավորվի, ուստի հումանիզմը մերժում է Աստծուն և Նրա արդարադատությանը:
Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը շարունակաբար ու նորից ու նորից դժոխքի մասին է խոսում: Ու հետաքրքիր է որ Հիսուսի ուսուցումների մեջ դժոխքի մասին ավելի շատ նշումներ կան քան թէ ամբողջ Աստվածաշնչում: Սա մեզ մի բան պիտի ասի: Հիսուսը դժոխքը շատ լուրջ է ընդունել, ու ոչ ոք դժոխքի իրականությունը այնքան լուրջ չի ընդունել ինչպես Հիսուս Քրիստոսը: Նորից ու նորից Նա մարդկանց դժոխքից է զգուշացնում:
Աստվածաշնչի մեջ <<դժոխք>> բառի համար Եբրայերենում ու Հուներենում շատ հետաքրքիր բառ է օգտագործում: Երբայերենում ՀԻՆՆՈՒՄ բառն է օգտագործում, իսկ Հուներենում ԳԵՀԵՆԱ բառն է օգտագործում, որը մի ձորի է վերաբերվում, մի ձոր որը Երուսաղեմ քաղաքի զիբիլանոցն էր: Դժոխքը նկարագրվում է որպես Աստծո այս աշխարհի զիբիլանոցը:
Այն ժամանակների զիբիլանոցներում, ու նույնիսկ մեր ժամանակներում որոշ վայրերում, զիբիլանոցը մի վայր է եղել որտեղ մարդիկ աղբն էին տանում: Ու այդ զիբիլի մի մասը վառվում էր, իսկ մյուս մասը ուղղակի նեխում էր այնտեղ: Դա կրակի և որթերի մի վայր էր: Ու Հիսուսը նորից ու նորից Իր ուսուցումների մեջ դժոխքի այս փաստն է մեջ բերում: Որթեր և Կրակ: Սա՛ է դժոխքի պատկերը: Որթ, փչացվածություն, կրակ, վառվել: Հանցանքի գիտելիքն ու հանցանքի կրակը/վառելը:
Մեկ այլ բան: Զիբիլանոցը մի վայր է որտեղ ոչ մի բան ոչ մի բանի հետ որևէ իմաստավոր հարաբերություն չունի: Մի տեղում հին մի խալի է գցված, դրա վրա զիբիլ, ու մի տեղում կեղտոտ մաշած վառվող դիվանի է ու դրա վրա ժանգոտած կաբելներ են լցված, մի տեղում մեքենայի հին անիվներ են լցված ու դրա կողքը ցելաֆոն է թափած: Ոչ մի հարաբերություն, ամեն ինչ անկապ է:
Օրինակ, որևէ մի տան սենյակի մեջ, ինչքան էլ փնթի սենյակ լինի, առարկաները համենայն դեպս իրար հետ հարաբերություն ունեն: Սենյակի մեջ կա աթոռ և սեղան, կա գրադարակ և դրա մեջ դրված գրքեր, կա պատուհան և վարագույր, վարագույրը գետնի վրա ընկած չէ: Սենյակի մեջ ամեն ինչ իմաստավոր հարաբերություն ունի ամեն ինչի հետ: Բայդ մեզ ասվում է որ դժոխքում ոչ մի իմաստավոր հարաբերություն չկա, ոչինչ ոչնչի հետ հարաբերություն չունի: Ուստի, դժոխքում հաղորդակցություն գոյություն չունի: Դժոխքում ամբողջական մեկուսացում է տիրում հավիտենապես:
Ես անցյալում մի քանի անգամ ֆրանսիացի փիլիսոփա Ժան Փոլ Սարտրի (Jean-Paul Sartre) <<Ելք Չկա>> պիեսի մասին եմ խոսացել: Սարտրը բայց շատ վարպետորեն դժոխքի մասին է գրել: Օրինակ, դժոխքում մարդիկ մի սենյակի մեջ են նստած, բայց նրանք չգիտեն թէ այդ սենյակի դուռը կողպեկով փակված է թէ ոչ, քանի որ նրանցից ոչ մեկը վեր չի կենում որ ստուգի: Այնտեղ մարդիկ կան բայց ոչ ոք ոչ ոքի հետ հավիտենապես չի խոսելու, ամեն մեկը միայն ինքն իր հետ է խոսում ու ինքն իրեն է լսում, քանի որ դժոխքի մարդիկ իրենցից դուրս իրականություն չեն ընդունում, այստեղ Ծննդոց 3.5-ում Ադամին ու Եվային տված Սատանայի խոստումը ամբողջովին իրականացված է, ամեն մարդ իր աստվածն է իր ստեղծած իրականության մեջ: Նույնիսկ մեր կյանքում այսպիսի մարդիկ կան որոնց հետ խոսելիս նրանք չեն ուզում քեզ լսեն, նրանք միայն ուզում են որ դու իրենց լսես: Նրանց միտքը միշտ ինքնակլանված է: Այս մարդիկ կարծես թէ դժոխք մտնելու միջանցքում են գտնվում:
Դժոխքում ապրող մարդիկ ոչ մի հաղորդակցության չունեն մարդու կամ Աստծո հետ: Ամեն մեկը այնտեղ իր սեփական աստվածն է իր սեփական աշխարհի մեջ: Դժոխքը մեղքի ու անկումի իրականացումն է: (Դժոխքը կոչվում է մահ, մահվան վայր, քանի որ անտեղից Աստված ամբողջովին բացակա է, իսկ որտեղ որ Աստծո ներկայությունը չկա այդտեղ մահ կա, դա կոչվում է մահ: Երբ Ադամն ու Եվան մեղքի մեջ ընկան նրանք մի քանի ձևով մահացան, ու դրանցից մեկը այն էր որ ընկնելուց առաջ Ադամն ու Եվան Աստծո հետ էին քայլում, Աստծո ներկայությունը նրանց հետ էր, բայց մեղքից հետո Աստված շատ հսկայական ձևերով նրանց կյանքում ալևս ներկա չէր, Նրա ներկայությունը հեռացավ, որը նշանակում է որ Ադամն ու Եվան այդ ձևով մահացան):
Դժոխքը նաև ուխտական փաստ է, ուխտական տուգանք: Բոլոր բաները որոշվում են ուխտական պայմաններով, ուխտական օրենսդրական ակտով: Օրինակ, մեղքի արժեվորումը և դրա պատիժը: Պատիժը ուխտի վրեժխնդրությունն է, ինչպես որ մեղքն է ուխտի խախտումը (Skilder):
Աստծուն մերժել նշանակում է կյանքը ու կյանքի իմաստը մերժել: Աստծուն մերժել նշանակում է համայնքը և հաղորդությունը մերժել, իսկ դժոխքում չի կարող լինել ոչ համայնք, ու ոչ էլ հաղորդություն: Դժոխքը կյանքի մերժումն է: Ինչպես որ այն մարդիկ են որոնք անաստված են ու Աստծուն են ատում ու չեն ուզում եկեղեցի գալ, այդպես էլ նրանք դրախտում իրենց լավ չեն զգա, նրանք դրախտում իրենց ահավոր կզգան: Բոլոր նրանք ովքեր Ինձ ատում են մահն են սիրում, այսպես է ասում Տերը: Դժոխքը այս մարդկանց տեղն է, հավիտենապես մեկուսացված Աստծուց և մեկը մյուսից, յուրաքանչյուրը իր անձնական աշխարհի մեջ: Այս տեսակետից դժոխքի մարդիկ չեն ասում <<Ինձ Աստված է ստեղծել ուստի ես եմ>>, այլ, նրանք ասում են <<Ես մտածում եմ, ուստի ես եմ>> (այս խոսքը ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտն է ասել առաջին անգամ, Դեկարտը հայտնի է կորդինատային համակարգը սիստեմատացնելու գործի մեջ), ուստի, եթե ես քեզ կամ Աստծուն չընդունեմ ու չճանաչեմ, ապա դուք չեք, դուք չկաք: Այսպիսով, անապաշխարհները դժոխքում են ապրում մշտնջենական մեկուսացման ու մենության մեջ Դժոխքը Դեկարտյան հայտարարության տրամաբանական վերջավորությունն է, վախճանն է: 1 Կորնթ. 13.12բ-ում Պողոսը դրախտի մասին ասում է որ <<… բայց այն ժամանակ այնպես կգիտենամ՝ ինչպես գիտեցված եմ>>, այսինքն, ես ինքս ինձ ամբողջովին կիմանամ/կճանաչեմ ինչպես որ Աստված ինձ հիմա է ամբողջովին ճանաչում/գիտե: Աստված մեզ ամբողջովին գիտե, ու երբ մենք ձերբազատված լինենք մեղքի ու մահվան խավարից, երբ մենք կատարելապես ու ամբողջապես մաքրագործված ենք դրախտում, մենք Աստծուն ճշմարտապես ու ամբողջապես կճանաչենք ինչքան որ ստղծված արարածի համար է հնարավոր Աստծուն ճանաչել: Պողոսն ասում է որ մենք հիմա հայելու մեջ ենք նայում, բայց դրախտում դեմ առ դեմ, երես առ երես, պարզ ու մաքուր տեսողությամբ: Բայց դժոխքում կատարյալ կուրություն է տիրում: Դժոխքի խավարը/մթությունը ամենից առաջ խորհրդանշում է մեղքի խավարը: Այսպիսով, դժոխքը սկսվում է այստեղ և հիմա: Մարդիկ ովքեր իրենք իրենց Աստծուց են առանձնացնում դժոխքի քաղաքացիներն են, դժոխքի հավիտենական բնակիչներն են, այնպես ինչպես որ մենք ենք դրախտի հավիտենական քաղաքացիները: Մարդիկ դժոխքում ապրում են տանջվելով իրենց հանցանքով, նրանց քնելն ու զարթները խավարի մեղքի շողքի տակ է: Ու այս կյանքում այդպիսի մարդկանց համար խավարը գնալով խտանում ու զորանում է, ինչքան էլ որ նրանք կամենան ծածկել ու խեղդել այդ խավարը, իսկ դժոխքը կատարյալ խավարի վայր է, քանի որ այնտեղ նրանք ստեղծագործության մեջ իրենցից բացի ոչինչ չեն տեսնում, ու նրանք այնտեղ իրենք իրենց աշխարհն են դառնում: Սա՛ է մեղքի անկման տրամաբանությունը:
Ինչպես Սատանան ասաց, դուք ձեր աստվածները կլինեք, ամեն մարդ իր աստվածն է լինելու, իմանալով և որոշելով ինքներդ ձեր համար թէ ինչն է բարին ու չարը: Ուստի, դժոխքում նրանք դառնում են իրենց աստվածն ու իրենց աշխարհը: Այս պատճառով էր որ Փիլիսոփա Ժան Փոլ Սարտրը ասում էր որ իր խնդիրը Աստված չէ, իր խնդիրը ուրիշ մարդիկ են: Որպես տրամաբանական Էքսիզտենցիալիստ, ինչպե՞ս էր Սարտրը կարող հաշվի առներ ուրիշ մարդկանց, ինքը պիտի լիներ իր սեփական աշխարհը, իր աստվածը ինքը պիտի լիներ: Դժոխքում այսպիսին է կյանքը, կատարյալ կուրություն, մարդը իրենից բացի ոչինչ ու ոչ մեկին չի տեսնում (դժոխքում մարդ կարող է իր թոռնիկի կողքը լինի ու նրանք հավիտենապես իրար գոյությունը չեն նկատելու), դժոխքում ամբողջական փչացվածություն է, ամբողջական վառում: Դժոխքը երևակայական աստվածների ամբողջական ու ինքնակամ կուրություն է, ովքեր աշխարհը կատարելապես ու վերջնականապես իրենք իրենցով են սահմանափակել, այնտեղ նրանք Աստծո հրամանով սահմանափակված են միայն իրենցով: Սա՛ է դժոխքը:
Ուստի, մեր Տերը Հիսուսը խոսելով մարդկանց զգուշացնում է որ նրանք դժոխքից վախենան, իրենց մեղքից դառնան ու հավատան, ու իրենց գոյությունը բացեն Աստծո ամբողջականությանը և Նրա աշխարհին, Նրա օրենքին, իրենց կյանքի համար ունեցած Նրա նպատակին, ու ոչ թէ իրենց տեսակետը ու տեսադաշտը իրենք իրենց վրա կենտրոնացնեն: Այս պատճառով է որ մեզ հրամայված է որ մեր աղոթքների մեջ հիշենք Աստծո ամբողջական արքայությունը/թագավորությունը, հիշենք ուրիշներին, բարձր պաշտոնների ու ցածր դիրքերի մարդկանց համար աղոթենք, մեկս մեկի համար աղոթենք, քանի որ դժոխքի հակառակը շնորհով աճելն ու ամբողջ աշխարհը Աստծո ներքո տեսնելն է: Միայն այսպես ենք մենք Աստծո արքայության մեջ կարող աճել որպես դրախտի քաղաքացիներ:
Եկեք աղոթենք:
Ով Տեր մեր Աստված, դու մեզ կանչել ես որ մենք դառնանք Քո նոր ստեղծագործության քաղաքացիները: Մեզ կարողություն տուր որ օր առ օր մենք տեսնենք Քո նոր ստեղծագործության մեծությունը ու իրականությունը, որ մենք իմանանք որ Դու ես նստած գահի վրա, որպեսզի մենք իմանանք որ մենք մեկս մեկի անդամներն են, որ մենք կանչվել ենք որպեսզի իմանանք Քո թագավորության և դրա քաղաքացիների կարիքները, որպեսզի իմանանք Քո հանդեպ ու մեր կյանքակից մարդկանց հանդեպ ունեցած մեր պարտականությունները, որպեսզի մենք աճենք մեր քաղաքացիության մեջ, որպեսզի մենք աճենք լույսի մեջ ու քայլենք Քո լույսի մեջ: Աղերսում ենք Քեզ որ մեզ այս նպատակի համար օրհնես, Հիսուսի անունով, ամեն:
ՀԱՐՑԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Հարց: Արվեստի մասին մի բան եմ ես նկատել որ միջին դարերում արվեստագետները գունազերծ նկարներ էին նկարում սրբերի ու եկեղեցիների ու դրախտի ու դժոխքի ու հրեշտակների ու ընկած հրեշտակների, ամեն ինչ արվեստի մեջ իրական էր: Բայց վերջին ժամանակների արվեստի մեջ հաճախ արվեստագետները աբստրակտ/վերածական բաներ են նկարում, նույնիսկ Դեկարտի ժամանակներից սկսված, երբ արվեստագետը երբեմն ներկը կտավի վրա է նետում ու դա համարում արվեստի գործ, կամ անիմաստ ծռմռած պատկերներ կամ քանդակներ են սարքում:
Պատասխան: Այո դու շատ հիանալի նկատառում ես անում, վերջին ժամանակներում արվեստը ամբողջովին անիմաստացել ու այլասերվել է: Միջին դարերում եկեղեցին ոչ միայն Քրիստոսի բուժիչ զորության նկարներ ուներ այլ նաև դժոխքի ու վերջին դատաստանի պատկերներ, այնպես որ այն ժամանակվա եկեղեցի հաճախողը երկու կողմի հավասարակշռված իրականությունն էր տեսնում, բայց հիմա մենք այդպիսի բաներ չենք տեսնում (մեր ժամանակում եկեղեցիներում վախենալու նկարներ չկան, ու հաճախ քարոզիչը մի-միայն դրական բաների մասին է խոսում ու ժողովրդին հորդորում որ ապուշավարի բաներ անեն իրենց տեղները նստած, օրինակ, <<պտտվիր ու կողքինիդ ասա այս տարի որոշել եմ ուրախ ու դրական լինեմ>>): Մեր ժամանակվա եկեղեցիներում միակ արվեստի գործ որ թույլ են տալիս <<քաղցրություն և լույս>> թեման է, մարդանց մի թույլ տվեք որևէ մի բան տեսնեն դժոխքի վերաբերյալ (հանկարծ չնեղվեն ու եկեղեցի չգան ու եկեղեցու անդամության քանակը քչանա, մեր նպատակը եկեղեցին աճեցնելն է ամեն գնով): Հանկարծ մի պատկեր չլինի որը մարդկանց նեղացնի իրենց մեղավորության ու անտարբերության առումով: Այսպիսով նրանք քրիստոնյային շատ աղավաղված տեսակետ են տալիս:
ՀԱՐՑ: Անիհիլացիայի վարդապետությունը, որը ասում է որ կյանքից հետո դժոխք չկա, որ նրանք ովքեր ապաշխարած չեն մահից հետո ոչնչանալու են, այլևս գոյություն չեն ունենալու: Արդյո՞ք սա հակասական է դժոխքի աստվածաշնչյան վարդապետությանը: Եթե կարող էիք դրա մասին խոսել:
ՊԱՏԱՍԽԱՆ: Այո, անիհիլացիայի վարդապետությունը բազում անգամներ է ծլել դարերի ընթացքում: Աստվածաշնչի մի քանի համարներ են օգտագործվում որպեսզի աստվածաշնչական աղբյուրներով փորձեն ապացուցել այդ վարդապետությունը, հիմնականում այն որ աստվածաշունչը դժոխքի մասին խոսում է որպես <<հավիտենական մահ>>, բայց Աստվածաշունչը <<մահը>> սահմանում է որպես Աստծո բացակայություն, Աստծուց բաժանում: Բայց անահիլացիայի վարդապետության մեջ հսկայական երազային մտածելակերպ է մտել, <<շատ լավ, եթե ես դրախտ չգնամ, ապա հավիտենապես մեռած կլինեմ>>: Ըստ Աստվածաշնչի դժոխքի պատիժը այն է որ մեղավորին թույլ է տրվում որ ինքը իրենով լինի հավիտենապես, Աստծուց առանձնացված լինի, ինքն իր աստվածը լինի, ու հասկանա հանցանքի տուգանքը, հանցանքի պատիժը, որը վառվող կրակն ու ուտող որթն են: Սա ինքնատանջանքի մասին է խոսում: Այդ նույն պատկերները որոնք օգտագործվում են հանցանքի վերաբերյալ, մարդու կյանքում հանցանքի վառվող կրակի վերաբերյալ, դժոխքը այդպիսին է լինելու: Մարդը դժոխքում ապրում է իր հավատքի նախադրյալով, ու դեմ առ դեմ հասկանում ու զգում է թէ դա ինչ է նշանակում: Աստվածաշնչական արդարադատությունն ընդդեմ պոետական արդարադատության, դժոխքը Աստվածաշնչական արդարադատություն է, ոչ թէ մարդաստեղծ պոետական արդարադատություն, երբ մարդը մեկ անգամ պատժվում է ու վերջ, դժոխքի պատիժը հավիտենական է: (Աստծո սրբությունը անսահման է, մեղքը Աստծո անսահման սրբության դեմ հանցանք է, իսկ քանի որ Աստծո արդարադատութունը կատարյալ է դժոխքի պատիժը պետք է անսահման լինի):
Եկեք աղոթքով եզրափակենք:
Մեր Տեր ու մեր Աստված, մենք շնորհակալ ենք որ Քո ձեռքերում ենք ու դու ամեն ինչ բարի ես անում մեզ համար, մենք Քեզնից շնորհակալ ենք որ դու մեզ մեղքի մահից կանչել ես դեպի արդարության կյանքի մեջ Քրիստոսում, մեզ աճեցրու ու մեզ խնդություն տուր որպեսզի մենք լցվենք խնդությամբ ու խաղաղությամբ որը մերն է Հիսուս Քրիստոսում, Որի անունով էլ աղոթում ենք, Ամեն: