Երեվակայությունն ընդդեմ Պատմության: Նիկիա, Արիանիզմ եվ Գնոստիցիզմ
Հովհաննես Ռշտունի
Շարք – <<Հասարակական Կարգերի Հիմքերը>>
Եկեք աղոթքով սկսենք: Ամենազոր Աստված մեր երկնային Տեր, մենք Քեզ շնորհակալ ենք որ ամեն տեսակի եղանակները քեզնից են գալիս, որ սա հասկանալով մենք կարողանանք կյանքի բոլոր իրավիճակներին դիմակայենք, փոթորիկն ու արևը, անձևն ու երաշտը, ու մենք վստահություն ունենք որ Դու ամեն ինչ բարիին ես գործակից անում նրանց համար ովքեր Քեզ են սիրում, նրանց համար ովքեր կանչվել են համաձայն Քո նպատակների: Ուստի մեզ սովորեցրու Տեր մեր որ մենք ընդունենք որ ամենը Քո ձեռքից է գալիս, ու ուրախանանք գիտենալով որ Քո նպատակը Քո սրբերին հիմնադրելն է Քո հավիտենական թագավորության մեջ, Հիսուսի անունով, ամեն:
Այսօր մենք սերտելու ենք Նիկիո Հավատամքի/Հանգանակի գործը նրանց գրած հավատամքի տեքստի տեսակետից: Մեր թեման է, <<Երևակայությունն ընդդեմ Պատմություն/Իրականություն>>: Այսօրվա մեր Աստվածաշնչի համարներն են Գործք Առաքելոց 20.28-38
<< 28 Արդ զգույշ կացէք ձեր անձերին՝ և բոլոր Աստծո հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրավ, որ արածեցնեք Աստծո եկեղեցին, որ իր արյունով ձեռք բերեց։ 29 Որովհետեւ ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո հափշտակող գայլեր կգան ձեր մէջ, որ հոտին չեն խնայի։ 30 Եւ հենց ձեր մեջից մարդիկ վեր կկենան, որ ծուռ բաներ կխոսեն, որ աշակերտներին իրենց ետևից քաշեն։ 31 Այս պատճառով արթուն կացէք, հիշելով որ երեք տարի գիշեր և ցերեկ չդադարեցի ամեն մէկիդ արտասուքով խրատելու։ 32 Եւ հիմա՝ ձեզ Աստուծուն եմ հանձնում, եղբայրներ, և Նրա շնորհքի խոսքին, որ Նա կարող է ձեզ շինել՝ և բոլոր սրբացածների/սրբվածների հետ ձեզ ժառանգուիթյուն տալ։ 33 Ես ձեզանից մէկի արծաթին կամ ոսկուն կամ հանդերձին չցանկացա/չնախանձեցի։ 34 Դուք ինքներդ գիտէք, որ իմ այս ձեռքերը վաստակեցին իմ պէտքությունների համար, և նրանց համար էլ՝ որ ինձ հետ էին։ 35 Ամեն բան ցույց տվեցի ձեզ՝ որ այսպես պէտք է աշխատել, և տկարներին հոգ տանել, և Տէր Հիսուսի խոսքը հիշել, որ ինքն ասաց. Ավելի երանելի է տալը քան թէ առնելը։ 36 Եւ երբ որ այս ասաց, ծնկի եկավ ամենի հետ և աղոթք արավ։ 37 Եւ ամենքն էլ շատ լաց էին լինում, և Պօղոսի վզովն ընկած՝ նրան համբուրում էին։ 38 Ցավում էին մանավանդ այն խօսքի համար՝ որ ասում էր, թէ նրա երեսը այլևս պիտի չտեսնեն. Եւ նրան ճանապարհեցին դէպի նավը։>>
Քրիստոնեությունից դուրս բոլոր կրոնները ուզում են իրենց երևակայության մտքերը հարկադրեն պատմության վրա ու դա իրականացնեն: Ուստի, քրիստոնեության և մնացած բոլոր կրոնների միջև եղող պատերազմը պատմության և երևակայության միջև է: Օրինակ, հումանիզմը հավատում է մարդուն, մարդկության եղբայրությանն ու հավասարությանը (ինչպես հումանիստ/կոմունիստ դարձած Ձորի Միրոն էր ասում, <<Բա՞հ է>>, <<բահ է>>, Հավասարութուն, բոլշեվիկներ շեն մնան>>): Մարդուն հավատալ նշանակում է պատմության դեմ գնալ, քանի որ պատմության մեջ մարդը մեզ ոչ մի հիմք չի տվել որ մենք նրան հավատանք: Ու մարդկության եղբայրությանը հավատալ նշանակում է մի բանի հավատալ որը իրական չէ, այլ, հումանիստները հույս ունեն որ դա իրական կդարձնեն: Հավասարությանը հավատալ նշանակում է որ դու քո երևակայությունների մեջ դա համարում ես մի սքանչելի բան, ու հետո դու պահանջում ես որ իրականութունը դրան համակերպվի: Ուստի, հումանիզմի ու քրիստոնեության միջև ընթացող պատերազմը (հումանիզմը մեր ժամանակների իշխող փիլիսոփայությունն է) պայքար է երևակայության և պատմության: Նույն բանն էլ Իսլամին է վերաբերվում: Մուսալմանությունը մի հումանիստական հավատք է որը կրոնականացվել է: Իսլամը մի քաղաքական փիլիսոփայություն ունի որը նրանք փորձում են հարկադրել իրականության/պատմության վրա, ու հետո փորձում են որ իրականությունը դրան համակերպեն: Բուդդայականությունը, նույն ձևով, հավատում է գերագույն հարաբերականությանը, որ չարի և բարու միջև տարբերություն չկա, կյանքի ու մահվան միջև տարբերություն չկա, որ ամեն ինչ հավասարապես անիմաստ է, ու անիմաստությունն է գերագույնը: Բուդիզմը փորձում է իր երևակայությունը հարկադրի պատմության/իրականության վրա, քանի որ իրական պատմության մեջ տարբերություն կա մահվան ու կյանքի միջև, բարիի ու չարի միջև, բայց բուդիզմը ցանկանում է իր երևակայությունը հարկադրի աշխարհի վրա, պատմության վրա, ու ստիպի որ աշխարհը դրան համակերպվի (բուդիզմը իր աբսուրդ դրսևորումներով է հանդես գալիս յոգայի միջոցով, երբ մարդը ծալապատիկ լուռ նստած անջատված վիճակով աչքերը փակում է ու իմաստունի տպավորություն է ուզում թողնի իր շրջապատի մարդկանց վրա, բայց դա իրականում ուղղակի ժամանակի կորուստ է, անիմաստություն):
Ուստի, քրիստոնեությունից բացի բոլոր մնացած կրոնները թշնամաբար են տրամադրված պատմության/իրականության դեմ: Մի միայն քրիստոնեությունն է ընդունում պատմությունը/իրականությունը, քանի որ այն հավատում է երկնքին ու երկրին ու դրանց մեջի ամեն ինչին, ներառյալ պատմությանը: Ամեն ինչ ստեղծվել ու կարգվել է Աստծո կողմից ու ամեն ինչ շարժվում է համաձայն Աստծո գերիշխան նպատակների: Պատմության մեջ իրականության դեմ ամենամեծ պատերազմների օրինակներից մեկը Գնոստիսիզմն է, Գնոստիկությունը: Շատ վաղ ժամանակներից Գնոստիկությունը փորձեց Քրիստոնեությանը իր ձեռքի մեջ վերցնի, ներթափանցելով քրիստոնեության մեջ: Գնոստիկները ասում էին որ նրանք հավատում են ճշմարիտ քրիստոնեությանը, օրինակ, նրանք հաստատում էին երրորդության վարդապետությունը, բայց երրորդության մասին մեկնաբանելով նրանք ասում էին որ կան երեք աստվածներ, Մոնադը, Դեմիուրջը, և Երկիրը: Մոնադն ու Դեմիուրջը աստված ու հակա-աստված էին որոնք մեկը մեկին հեչ էին անում, ուստի միակ աստվածը որը կանգուն է մնում դա աշխարհն է, մարդն է: Օրինակ, Գնոստիկների Մարկոժյան խումբը, որոնք ասում էին թէ իրենք քրիստոնյա են, մարդկանց մկրտում էին մի մկրտական հավատամքով որով նրանք մարդկանց մկրտում էին աշխարհի անանուն աստծո անունով ու մեր բոլորի մոր անունով որը ներքև եկավ աշխարհ հիսուսի միջոցով որպեսզի մեզ բոլորիս զորությունների հաղորդության մեջ բերի: Այս կարճ հավատամքը թվում է թէ անվնաս հավատք է, ու շատ պարզամիտ մարդիկ սա կուլ էին տվել: Բայց իրականում, հայտարարելով որ աստված անհասկանալի ու անճանաչելի մի էակ է, ու նաև մերժելով Հիսուս Քրիստոսին աստվածությունը, նրանք սրանով հաստատում էին որ Հիսուս Քրիստոսը Աստված չէ, ու գոյություն չուներ այնպիսի աստված որին մարդ կարող էր ճանաչել, ուստի միակ ճշմարիտ աստվածը մարդն էր: Ու նրանք մարդկանց մկրտում էին զորությունների հաղորդության մեջ, որպեսզի նրանք աստվածներ դառնային: Գնոստիկների Մարկոժյան խմբի հավատքի նպատակը այն էր որ նրանք աստվածությունը բացեին ու մարդու համար աստված դառնալը հավանական դարձնեին: Արանիուսի համաձայն նրանց հավատքը այն էր որ փրկությունը գիտելիքի միջոցով է լինում, ու այդ ճշմարիտ գիտելիքը այն էր որ դու ինքդ քեզ ճանաչես որպես աստված: Գնոստիկներն ու մնացած հերետիկոսները հավատո հանգանակներ չէին գրում, դրա փոխարեն նրանք քրիստոնեական հավատամքներն էին վերցնում ու դրանք վերամեկնաբանում էին: Նրանք Առաքյալների Հավատքի հանգանակը վերցրել էին ու արմատապես վերամեկնաբանել էին: Ուստի, <<ես հավատում են Աստծուն, ամենազոր Հորը, երկնքի ու երկրի ստեղծիչին>> ասելու տեղ, գոնե ասեին որ կա իրական Աստված որը ամեն ինչ է ստեղծել, նրանք դրա տեղը ասում էին որ <<մենք հավատում ենք որ մի զորություն գոյություն ունի ինչ որ մի տեղում, ու այդ զորությունը աշխարհ եկավ, բայց մենք չպետք է մասնահատուկ ձևով ասենք ամեն ինչ մանրամասնորեն, քանի որ մանրամասնալով մարդը դառնում է չափից դուրս նեղ, դոգմատիկ, ծայրահեղ: Մենք ուղղակի պետք է հավատանք որ մի աղոտ աստված կա որ ներքև իջավ, ու այդքան բան>>: Նույն ձևով նրանք Քրիստոսի վարդապետությունն էին աղոտացրել, կույսական ծնունդին նրանք բառացիորեն չէին հավատում: Նրանք Հայր Աստծուն ու Հիսուս Քրիստոսին շատ աղոտացված ձևով էին հասկանում, նրանք Նրանց աղոտացրել էին, բայց նրանք մարդուն շատ պարզ ձևով էին հասկանում, ուստի ամեն ինչ մարդուց էր սկսվում ու մարդը աստվածացվում էր: Ուստի, Գնոստիսիզմը հումանիստական կրոն էր, մարդապաշտական կրոն էր: Նրանք Աստծո գերագույնությունն էին վերացնում որպեսզի մարդուն գերագույն դարձնեին: Նրանք դիտավորյալ կերպով փորձեր էին անում որպեսզի Աստծո վարդապետությունը, Աստծո Որդու և Սուբ Հոգու վարդապետությունները աղոտացնեին, պղտորացնեին, ու միաժամանակ մարդու որպես աստված վարդապետությունը շատ պարզ կերպով էին հայտարարում:
Գնոստիսիզմին հետևեց Արիանիզմը, որը հումանիզմի ավելի զարգացած տեսակն էր: Այս կրոնը իր առաջնորդ Արիուսի անունով է կոչվել(ՔՀ 256-336, Արիուսը Ալեքսանդրիայի եկեղեցու քահանա էր): Արիանիզմը հումանիստական դիտավորյալ ներխուժում էր քրիստոնեության մեջ: Արիանիստները իրենց հավատքի մեջ երեք կետեր ունեին: Առաջին, Քրիստոսը ստեղծված էակ է, Երկրորդ, Քրիստոսը հավիտենապես գոյություն չի ունեցել, և Երրորդ, Քրիստոսը Հայր Աստծո նույն էությունից չէ: Այլ կերպ ասած, Քրիստոսը Աստված չէ, նա ուղղակի մեկ ուրիշ քարոզիչ էր:
Ճշմարիտ քրիստոնեությունը իրենց հավատամքների մեջ հաստատապես հաստատեց որ Քրիստոսը Երրորդության երկրորդ անձն է, հավիտենապես գոյություն ունեցող, ու նույն էությունն ունի ինչպես որ Հայր Աստծո էությունն է: Արիանիզմի հավատքը պարզ կերպով արտահայտվում է Արիուսի գրածներից մեկի մեջ, Ֆելիայի մեջ, որը մի երկար սաղմոս է եղել գրված Արիուսի կողմից, հասարակական ընթերցման համար, որը Արիանիզմի հիմնական հավատքն էր արտահայտում: Հինգ կետեր են արտահայտվում Ֆելիայի ու Արիանիզմի պատարագակարգի մեջ: Առաջին, աստված ամբողջովին անհայտ է, անճանաչելի, որը պարզ կերպով ասում է որ աստված գոյություն չունի: Քանի որ եթե մարդ ասի որ աստծո որևէ գիտություն չի կարող գոյություն ունենալ ու աստված անհայտ է, դրանով դու ասում ես որ դու չգիտես թէ աստված կա թէ չկա: Ես կարող եմ ասել ու հաստատել որ Մարս մոլորակի վրա երեք հրեշներ կան, բայց եթե ես ասեմ որ Մարսի վրայի այդ երեք հրեշները անհայտ են, մենք չենք կարող նրանց իմանանք, ու մարդը նրանց գոյության մասին երբեք չի կարող իմանա, ու նրանք իրենց երբեք չեն կարող մարդուն հայտնել, այդ դեպքում ես ուղղակի բառախաղ եմ անում, բառերի հետ խաղ ու պար եմ անում: Ես ուղղակի ասում եմ որ այդպիսի բան գոյություն չունի: Ուստի եթե ասում են որ աստված անիմանալի է, դրանով նրանք ասում են որ աստված չկա:
Համաձայն աստվածաշնչական հավատքի Աստված չի կարող ամբողջովին իմացվի, սահմանվի, քանի որ Աստծուն ամբողջովին իմանալը նշանակում է Աստծո միտքը ունենալ, Աստծո մտքի հավասար միտք ունենալ: Ուստի մենք մինչ Աստծո մասին ամբողջական գիտելիք չունենք, բայցևանպես մենք կատարյալ և վստահելի գիտելիք ունենք Աստծո մասին, Հիսուս Քրիստոսի՝ Նրա Որդու միջոցով: Քանի որ Աստված ճշմարիտ է Ինքն Իրեն, ու ինչը որ Նա հայտնել է Աստվածաշնչի ու Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջով ամբողջովին համահունչ է Աստվածության գոյությանը: Ուստի, մինչ մենք Նրան ամբողջովին չգիտենք, չենք կարող իմանալ, բայցևայնպես մենք Աստծուն ճշմարտապես գիտենք: Բայց Արիանիսների համար Աստված անիմանալի էր, ուստի նրանց համար աստված գոյություն չուներ:
Երկրորդ, Արիանիստների համար Քրիստոսը ուղղակի քարոզիչ էր, և ոչ թէ Երրորդության Երկրորդ անդամը: Արիուսը Քրիստոսին հայտարարել էր որպես քարոզիչներից/ուսուցիչներից ամենամեծը, բայց ոչ Աստված: Քրիստոսի մեծությունը բաց էր բոլորի համար, այնպես որ բոլոր մարդիկ կարող էին Քրիստոսներ դառնային:
Երրորդ, Արիանիստները աստվածաշունչն էին վերացնում, քանի որ եթե Աստված անիմանալի է, Նա չի կարող ինքն իրեն հայտնի, ուստի աստված անհասկանալի է: Ուստի, կարևոր չէ թէ աստված գոյություն ունի թէ ոչ: Նա մի աստված է որը ամբողջովին անկարողունակ է ինքն իրեն արտահայտելու, հայտնելու: Ուստի աստվածաշունչը չի կարող ճշմարիտ լինի: Ու Աստծո հայտնություն չի կարող լինի:
Չորրորդ, արիանիզմի համար մեկի և բազումի աստվածաշնչական պատասխանը մերժվում էր: Նրանք միության/միակության հեթանոսական շեշտադրումն էին վերականգնում:
Համաձայն Աստվածաշնչի Երրորդությունը երեք անձեր է մեկ Աստվածության մեջ: Երրորդության մեջի անձերի անհատականությունը պարզ ու հստակ է ու նրանց միությունն է պարզ ու հստակ: Ուստի, և նրանց անհատականությունն է գերագույն և նրանց միությունը: Այս վարդապետության գործնական հետևանքը այն է որ մենք այս աշխարհում չենք կարող ասել որ կամ միությունն է գերագույն, կամ էլ անհատականությունը, երկուսից մեկը, ոչ թէ երկուսը իրար հետ: Մենք չենք կարող ասել որ կամ մենիշխանությունն է ճիշտ կամ էլ անարխիան: Մենք հավատում ենք որ և՛ անհատականն է գերագույն և՛ միությունը, քանի որ դրանք երկուսն էլ աստվածության մեջ գերագույն են: Բայց Արիանիզմի համար անհատը ոտնահարվում էր, միությունն էր գերագույն, ու այդ միությունը պետության մեջ էր, կայսի մեջ էր(ինչպես որ մեր Հայաստան երկրի աթեիստ գիտուններն են 1990-ական թվերի սկզբից ասում, <<պետականություն ենք կառուցում, պետականությունը ամեն ինչ է, անհատը ոչինչ, անհատը պիտի զոհաբերվի հանուն պետականության կառուցման ու պահպանման>>, իսկ այդպիսի հավատքը օլիգարխական իշխանություններ է ստեղծում, սա ունկնդիրներին ապացուցելու կարիք չունենք):
Հինգերորդ, Արիանիզմը հումանիզմ ու պետապաշտություն էր: Ուստի իշխանավորները Արիանիզմի կողմն էին: Սրա հետևանքով մի քանի դարեր շարունակ Եվրոպայի երկրները իրենց համարում էին քրիստոնյա երկրներ, բայց իրականում Արիանիստներ էին ու իրական քրիստոնյաներին հալածում էին: Այսինքն, մի քանի դարեր շարունակ Եվրոպայում հումանիզմն էր իշխում: Այսպիսով նրանք կարող էին իրենց հին հեթանոսական կրոնները՝ լինեին դրանք անգլո-սաքսոնային թէ հռոմեական, շարունակել արիանիզմի միջոցով: Ուստի, սա պետապաշտության վարդապետությունն էր, կոլեկտիվիզմի/կոլխոզ-սովխոզի վարդապետությունն էր (ինչպես որ սովետական միությունում էր տիրում 70 տարի շարունակ, ու մեր մեծերից շատերը չգիտես ինչու երանի են տալիս այդ ապուշ ժամանակներին): Ու Եվրոպայի Արիանիստ քահանաները առանց բացառությամբ պետապաշտ էին, կոլեկտիվիստ էին: Նրանց համար իրական փրկիչը կայսրն էր (ինչպես որ Հայաստանում էին 2018 թվին մարդիկ Փաշինյանին համարում որպես աստված, փորձելով նրա հանդերձներին դիպչեին որպեսզի բժշկվեին, ու ինչպես որ Փաշինյանից առաջ էին որոշ իշխանական խմբեր նախկին իշխանությանը նայում որպես փրկիչ, մտածելով որ այդ իշխանություններն էին որ հաստացրել էին իրենց որովայնները ու առանց նրանց իրենք սովամահ ու անպաշտպան կլինեին): Նրանց համար փրկիչը պետությունն էր, ոչ թէ Հիսուս Քրիստոսը: Ու քանի որ այս Արիանիստները Առաքյալների Հավատամքը/հանգանակը վերցնում ու սխալ ձևով էին օգտագործում, եկեղեցու հայրերը ՔՀ 325 թվին Նիկիո եկեղեցական տիեզերական համաժողովը արեցին: Սա եկեղեցու առաջին եկեղեցական/էկումենական խորհուրդն էր: Նրանք հավաքվեցին որպեսզի դեմ կանգնեին Արիանիզմին ու եկեղեցու մեջ նրանց ստեղծած համատարած պառակտությունների հարցը լուծեին: Բայց երբ այս խորհուրդը հանդիպեց, քահանաների փոքրամասնությունն էին ճշմարիտ/ուղղափառ հավատքի մարդիկ: Մի մարտական փոքրամասնություն էլ կար որ Արիացիներն էին: Իսկ մնացած մեծամասնությունը կիսա-արիացի էին կամ ձեռնպահ էին, որոնք ոչ մի դիրքորոշում չէին ուզում ընդունեին: Արիացիների մարտականությունն ու հաստատակամությունը հաղթանակ տարավ այդ օրը, մեծամասնությանը նրանց կողմը քաշելով, թերևս որ Նիկիո հավատամքը դատապարտեց նրանց հավատքը: Բայց Նիկիո խորհուրդի հետևանքն այն էր որ այն պարզ կերպով բացահայտեց թէ Արիացիները ինչի կողմն էին ու իրականում ինչպիսի դիրքորոշում ունեին: Արիացիները այս խորհուրդից հետո այլևս արդարացում չունեին, նրանք կամ պետք է պարզ կերպով հայտարարեին թէ ինչի էին հավատում, կամ էլ ապաշխարեին ու ուղղափառանային: Նիկիո Հավատամքը արիացիներին մերկացրեց:
Խորհուրդը Առաքյալների Հավատամքը/հանգանակը ընդարձակելով դարձրեց Նիկիո Հանգանակը: Մեր եկեղեցիներում օգտագործվող Նիկիո հանգականը Առաքյալների Հանգանակի/հավատամքի, Կոստանդնուպոլիսի հավատամքի, և Քաղսեդոնի հավատամքի ընդարձակված տեսակները մի տեղում են: Այս հավատամքներից ամեն մեկը այս դավանանքը ձևավորել ու զարգացրել էր համաձայն իրենց ժամանակների հերետիկոսությունների, դրանց դեմն առնելու համար, ամեն մի խորհուրդը իր հերթին հայտարարություններ ավելացնելով զարգացնելու աստվածաշնչական հավատքը, որպեսզի ոչնչացնեին հերետիկոսությունները: Այս մի քանի խորհուրդներից առաջացած Նիկիո Դավանանքը սա է,
<<Ես հավատում եմ մի Աստծո
Ամենազոր Հորը,
Երկնքի ու երկրի ստեղծիչին,
Ամեն ինչի ստեղծիչին որոնք տեսանելի և անտեսանելի/աներևույթ են:
Ես հավատում եմ մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին,
Աստծո Միածին Որդուն,
Ծնված Հայր Աստծուց Միածին բոլոր ժամանակներից առաջ (այսինքն, հավիտենականությունից):
Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե՝ արարած/ստեղծված։ Նույն ինքը՝ Հոր նույն բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա՝ երևելիներն ու աներևույթները։ Որ հանուն մեզ՝ մարդկանց ու մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կույս Մարիամից Սուրբ Հոգով։
Մեզ համար նա խաչվեց Պոնտացի Պիղատոսի ներքո,
Նա չարչարվեց ու մահացավ ու թաղվեց, ու նորից հարություն առավ երրորդ օրը, համաձայն Աստծո Խոսքի գրվածների: Նա երկինք բարձրացավ և նստեց Հոր աջ կողմում: Նա նորից վերադառնալու է փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին և Նրա թագավորությունը վախճան չի ունենա: Ես հավատում եմ Սուրբ Հոգուն, Տիրոջը, կյանք տվողին, որը առաջանում է Հորից և Որդուց, որը Հոր և Որդու հետ երկրպագվում է փառավորված է, որը մարգարեների միջով խոսեցավ:
Ես հավատում եմ մեկ սուրբ ընդհանրական/կաթողիկ և առաքելական/առաքյալների եկեղեցու, ես ճանաչում եմ մեկ մկրտության մեղքերի ներման/քավության համար: Ես հավատում(սպասում եմ) եմ մեռելների հարության և գալիք աշխարհի կյանքին: Ամեն>>:
Այս դավանանքի մեջ վիճաբանությունը պտտվում էր այս արտահայտության մեջ, որ Քրիստոսը Հայր Աստծո նույն բնությունն ուներ: Բնություն բառը այստեղ հուներեն Հոմո-ուսիոն բառն էր(homo-ousion): Այսինքն, Հիսուս Քրիստոսը Աստված էր Աստծուց, Հայր Աստծո նույն բնությունը/էությունը ուներ: Արիացիներն ու կիսա-արիացիները փորձում էին մի <<փոքրիկ>> փոփոխություն անեին, կամ թվում էր թէ դա փոքրիկ փոփոխություն էր, նրանք ուզում էին Հոմո-Ուսիոն բառի փոխարեն Համո-ի-ուսիոն բառը դներին, այսինքն, ոչ թէ Հոր բնությունից այլ Հոր բնության նման մի բնություն: Տարբերությունը ընդամենը <<Ի>> տառն էր: Իր <<Հռոմեական կայսրության անկման և Կործանման>> գրքի մեջ Էդվարդ Գիբոնը մեծ պատմություն է բացում այս մի տառի շուրջ: Գիբոնը քրիստոնեությանը ատելով ատում էր: Նա իր գրքի մեջ ծաղր ու ծանակի է ենթարկում եկեղեցու ճշմարիտ/ուղղափառ հայրերին, որ այս մի տառի համար չուզեցան զիջում անեին ու իրենց դիրքերը պահպանեցին: Նա ասում է որ տեսեք թէ այս մի տառը ինչքան խառնակություն ու պատերազմներ սկսեց ամբողջ Եվրոպայի տարածքի երկրներում: Գիբոնն ու նրանից հետո եկած պատմաբանները գիտեին թէ ինչն է հարցի բնույթը: Հարցի բնույթը սա է, քրիստոնեությունը այս մի տառով դեմ էր կանգնում Արիանիզմի ու հումանիզմի Պետապաշտությանը, կոլեկտիվիզմին, կոլխոզ-սովխոզին: Սա՛ էր այս մի տառի կարևորությունը, ազատություն կամ ստրկություն, Երրորդություն կամ մենիշխանություն: Կարելի է ասել որ Հռոմեական Կայսրությունը այս մեկ տառի, <<Ի>> տառի պատճառով պառակտվեց ու փլուզվեց: Ուղղափառ/ճշմարիտ հավատքի հավատացյալները իրենց դիրքերից չնահանջեցին, ու Նիկիո դավանանքը որդեգրվեց որպես քրիստոնեական ճշմարիտ դավանանք: Բայց ինչի որ Արիացիներն ու հումանիստները չկարողացան հասնեին բաց բանավիճության մեջ, (քանի որ նրանց դիրքորոշումները այս բանավիճությունների մեջ պարզ էին դառնում բոլորի համար, երբ որ պարզ էր դառնում որ նրանք իրենց փրկություն Պետության մեջ էին տեսնում, ոչ թէ Քրիստոսի), արիացիներն ու հումանիստները փորձեցին հաղթանակներ տանել քաղաքական ձևով: Նրանք քաղաքական ազդեցություններով Նիկիայի դավանանքը սկսեցին հեչ անել: Արիացիներն ու հումանիստները սկսեցին կայսրի իշխանությունը առաջ տանել (Հայաստանում մեր օրերում Առաքելական եկեղեցին է պետության ու օլիգարխների հետ մեկ դարձել ու ուզում է պետության ուժն ու բյուջեն օգտագործելով իրենց հումանիստական հավատքն ու կարգերը առաջ տանեն: Այս պատճառով է որ որբերին ու այրիներին կողոպտող Օլիգարխներ Սամվել Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Էջմիածնի հոգևոր արարողություններն են կատարում քահանաների ու կաթողիկոսների կողքը կանգնած):
Կայսրն ու իշխանավորները հերետիկոս Արիուսի կողմն էին, քանի որ Արիուսը նրանց իշխանության շարունակությունն էր երաշխավորում: Ուստի, պատրաստություն էին տեսել որ մի մեծ շքերթով Արիուսին Ալեքսանդրիա քաղաքի փողոցներով տանելով կենտրոնական եկեղեցի հասցնեին նրան գլխավոր քահանա նշանակելու համար:
Այդ շքերթից մեկ օր առաջ, գիշերը, Ալեքսանդրիայի ճշմարիտ հավատքի մեջ եղող քահանան` Ալեքսանդրը, ծնկի եկավ և աղոթեց, ասելով,
<<Տեր Աստված, եթե վաղը Արուսը գա հասնի եկեղեցի, ապա խնդում եմ ինձ վերցրու Տեր իմ, ու մի թող որ ես մեռնեմ հանցավորների հետ: Բայց եթե Դու խղճում ես եկեղեցուն, ինչպես որ Դու խղճացող Աստված ես, ապա Արիուսին հեռացրու, որպեսզի հանկարծ Արիուսը եկեղեցի չմտնի ու իր հետ էլ հերետիկոսությունը եկեղեցու մեջ մտնի>>:
Սա աղոթք էր, կրքոտ ու եռանդուն աղոթք էր, որ Աստված Արիուսին հեռացներ:
Հաջորդ օրը շքերթը սկսվեց, մի հաղթական շքերթ, զորությունը Արիանիստների ու հումանիստների ձեռքում էր, ու նրանք գալիս էին որպեսզի իշխանությունը վերցնեին ուղղափառ/ճշմարիտ հավատացյալներից: Բայց եկեղեցի գնացող շքերթի կեսին հանկարծ Արիուսը բռնվում է մի ահավոր փորացավով: Նա պահանջում է որ շքերթը կանգնեցվի, ու գնում է մոտական շինարարական մի կառույցի բաց զուգարան: Շքերթը սպասում է ու սպասում է, ու հետո նրանք գնում են ուսումնասիրելու թէ ինչու Արիուսը չի վերադառնում զուգարանից: Գնալով նրանք տեսնում են որ Արիուսը ստամոքսի արյունահոսություն էր ունեցել ու գլխով ընկել էր զուգարանի փոսի մեջ, արյունախառն: Շքերթը վերջացավ: Իհարկե ուղղափառ/ճշմարիտ հավատացյալները խնդության մեջ էին: Նրանք դավաճան Հուդայի մահը հիշեցին ինչպես որ Գործք Առաքելոց 1:18-ում է գրված: Արիուսի մահը գրեթե նույն ձևի մահ էր: Այս դեպքը իհարկե Արիացիներին ամոթով ծածկեց, ինչպես որ նրանք Արիուսի կեղտերն էին ծածկել: Հռոմեական կայսրության մեջ ծայրից ծայր ճշմարիտ հավատացյալները մեծ խնդությունով էին խոսում այս դեպքի մասին: Նրանք ասում էին <<Թող որ Քո բոլոր թշնամիները այսպես կործանվեն, ով Տեր>>:
Ճշմարիտ հավատքի կողմնակիցները ընդամենը մեկ երկու տարի առաջ էին գնացել Նիկիայի խորհուրդին մասնակցելու, հալածանքներից ելնելով: Նրանցից ոմանց իրենց հալածողները կույրացրել էին, որոշների ձեռքերն ու ոտքերն էին կտրել: Նրանք այդ վիճակով գնացել էին Նիկիա հավատքի համար պատերազմելու: Ու Նիկիայում նրանք մի մեծ աստվածաբանական ինտելեկտուալ հաղթանակ էին տարել: Բայց հիմա Կայսրն ու իր զորքերը եկեղեցին Արիուսին էին տվել, բայց Աստված Ալեքսանդրի աղոթքին պատասխանեց: Իսկ Արիուսը ամենա ամոթալի մահով մահացավ որը նրա գործերն ու նրա կողմնակիցներին խառնակության մեջ գցեց: Ու զարմանալի չէ որ ժամանակակից պատմաբանները այս հիանալի պատմությունը ջնջել են պատմության գրքերից: Սա մի մեծ դեպք է որը պատահել է պատմության մեջ ապրած մի մեծ դեմքի հետ, բայց սրա մասին ոչ մի պատմական գրքերի մեջ ոչինչ չենք կարող գտնել, որոնք վերջին 200-300 տարվա մեջ են գրվել: Պատմաբանները հումանիստներ են, հակա-երրորդական են, ու իրենց դուրը չի գալիս որ այսպիսի խայտառակ վախճան է ունեցել պատմության մեջ ապրած ամենամեծ հումանիստը՝ Արիուսը: Բայց մենք կարող ենք ուրախանալ, ինչպես որ հին ժամանակների սրբերն են ուրախացել: Սա Աստծո ձեռքից է եկել ու Աստված հումորի զգացում ունի: Ու մեր շուրջը հավաքված թշնամիներին նայելով մենք հին սրբերի հետ կարող ենք ասել որ «Օ՛վ Տեր, թող որ Քո բոլոր թշնամիները այս կերպով ոչնչանան>>:
Եկեք Աղոթենք:
Ամենազոր Աստված, մեր երկնային Հայր, մենք շնորհակալ ենք որ Դու հին ժամանակների սրբերին ազատել ես, ու Արիուսին խառնակության մեջ գցելով նրան ամոթալի վախճանի ես հասցրել: Ու մենք շնորհակալ ենք Քեզնից որ Քո ձեռքը կարճ չէ ու քո զորությունը սահման չունի: Ու շնորհակալ ենք քեզնից Տեր որ մինչ չարերը իրենց ձեռքերն են բարձրացնում Քո գահի առջև, ու մինչ այսօրվա հումանիստները փորձում են Քո դեմ և Քո եկեղեցու դեմ գործեն, Քո Խոսքի ու թագավորության դեմ գործեն, Դու՛, Տեր, վրեժնդիր կլինես հանուն Քեզ, Քո թշնամիների դեմ: Մենք շնորհակալ ենք Քեզնից Հայր մեր որ կարող ենք այս վստահությամբ շարժվել, իմանալով որ Դու մեր մշտական պաշտպանն ես ու մեր գերազանց մեծ պարգևն ես: Հիսուսի անունով: Ամեն:
ՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆ
ՀԱՐՑ: Այս պատմական փաստերը որտեղի՞ց եք գտել, օրինակ Արիուսի այդ մահվան պատմությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ: Սա մի-միայն կարելի է գտնել 1700-ական թվերից առաջ գրված պատմական գրքերի մեջ, ու նաև այն ժամանակների Եկեղեցու հայրերի գրվածքների մեջ: Ինչպես արդեն ասացի, այսպիսի շատ հիանալի պատմություններ կան եկեղեցու պատմության մեջ բայց հումանիստները այդ պատմությունները խեղդել են:
ՀԱՐՑ: Ամերիկայի պատմության մեջ քրիստոնեությունը ե՞րբ է սկսել նահանջ ապրել: Ու արդյո՞ք Ամերիկայի քրիստոնեական պատմության մեջ էլ կան Աստծո ձեռքի գործի պատմություններ երբ Աստված միջամտել է:
ՊԱՏԱՍԽԱՆ: Ամերիկայում քրիստոնեությունը սկսել է նահանջ ապրել 1860-ական թվերից: Ամերիկայի պատմության մեջ էլ ենք մենք կարող շատ հիանալի պատմություններ գտնել երբ Աստված հավատացյալներին ազատել է չարիքից: Օրինակ, սկսված Պիլգրիմների ժամանակներից երբ առաջին հավատացյալները նավով ժամանեցին Ամերիկա: Եթե օրինակ, Պիլգրիմները ընդամենը մեկ տարի առաջ հասնեին Ամերիկա, նրանց բոլորին կկոտորեին, բոլորին, քանի որ այդ ժամանակ շատ հզոր ու մարտական հնդիկ ցեղեր կային Ամերիկայում, բայց Պիլգրիմների ժամանումից մեկ տարի առաջվա մեջ համաճարակներ ու մահացու հիվանդություններ էին հարվածել հնդիկ ցեղերի մեջ սպանելով նրանցից շատերին, այնպես որ երբ Պիլգրիմները Ամերիկա ժամանեցին այդ տարածքների հնդիկների մեջ մասը մահացել էին: Տարածքը անմարդաբնակ էր: Ու նրանց ժամանելուց ի վեր հազար ու մի նախախնամական դեպքեր ենք կարող տեսնել որը Աստված է օգտագործում նրանց փրկելու ու Նոր Երկրում հաստատելու համար:
ՀԱՐՑ: Արիանիզմը ո՞րտեղից է սկսվել: Արիուսը ո՞րտեղից է վերցրել իր գաղափարները:
ՊԱՏԱՍԽԱՆ: Արիանիզմը հին հունական հեթանոսության շարունակությունն էր, Պլատոնի, Արիստոտելի, Ցիցերոյի հավատքի շարունակությունն էր քանի որ նրանք բոլորը արմատապես հումանիստներ են եղել, նրանք պետապաշտներ են եղել: Նրանց միակ նպատակը ուժեղ պետականություն կառուցելն է եղել, ու անհատին մեջտեղում ոչնչացնել: Օրինակ, Հունաստանի երեսուն բռնակալները փիլիսոփա ուսուցիչ Պլատոնի աշակերտներն են եղել: Իսկ Արիստոտելի ամենամեծ աշակերտներից մեկը Ալեքսանդր Մեծն է եղել, որը տոտալիտարական բռնակալական կարգեր է ստեղծել փորձելով ամբողջ աշխարհը գրավել: Նրանց հավատքով պետությունը երկրի վրա եղող աստվածն է եղել: Այս պատճառով է որ նրանք ովքեր ասում են որ արևմուտքի ազատությունը/ազատ հասարակական կարգերը հին Հունաստանից է եկել այս մարդիկ անհեթեթություն են դուրս տալիս: Արևմուտքի բռնատիրությունն է Հունաստանից եկել, ոչ թէ ազատությունն ու զարգացվածությունը: Երբ որ ես 1930-ական թվերին համալսարանում էի սովորում մեզ Պլատոնի <<Պետություն>> աշխատությունն էին սովորեցնում ու մեզ ասում էին որ սա մեծ գործ է ու արևմտյան մշակույթի հիմքն է կազմում, բայց իրականում այս գործը կոմունիստական բռնատիրական օլիգարխային պետության հիմքն է:
ՀԱՐՑ: Ի՞նչ կասեիք Հին Կտակարանի ժամանակների հայրապետների, օրինակ Մովսեսի, Աբրահամի և մնացածների բազմակնության մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ: Եկեք այս հարցին աստվածաշնչային տեսակետից նայենք: Աստվածաշնչի տեսակետից մարդկության հասարակության ամենա-հիմնական ու կարևոր հաստատությունը ընտանիքն է: Ուստի, Աստվածաշունչը ընտանիքին նայում է դրա դեմ թշնամաբար տրամադրված ամեն ինչի պայմաններով: Ուստի, ամեն տեսակի այլասերվածություն, շնություն, պոռնկություն, ամեն ինչը որը ընտանիքի դեմ է, թշնամական ձևով է նայվում Աստվածաշնչի տեսակետից: Հիմա, հենց սկզբից՝ Եդեմի Պարտեզից, Աստվածաշունչը ընտանիքի չափանիշը համարում է միակնությունը: Նույնիսկ Մովսեսական օրենքն է ճանաչում միակնությունը որպես ընտանիքի կառուցվածքի չափանիշ: Իսկ ընտանիքի բազմակնության ձևը Աստվածաշունչը համարում է թերի, պակաս, մեղավոր ձև: Բայց, բազմակնությունը այնքան վատ չի եղել համեմատած այն բաների հետ որոնք կատարյալ թշնամաբար են տրամադրվել ընտանիքի դեմ: Բայց, մեր ժամանակակից մշակույթի մեջ ժողովուրդը բազմակնությանը զարհուրանքով են նայում, բայց միևնույն ժամանակ այս նույն մարդիկ պոռնկությանն ու շնությանը այդ նույն զարհուրանքով չեն նայում: Դա նրանից է որ մեր տեսակետը ընտանեկան չէ: Սա իհարկե չի նշանակում որ Աստվածաշունչը բազմակնությանը հավանություն է տվել, ոչ մի դեպքում: Բայց Աստվածաշունչը բազմակնությունը համարել է ընտանիքի մի կառուցվածք, զգալիորեն թերի կառուցվածք, որը գերադասելի էր այլ հակա-ընտանիքային ձևերին: Այն ժամանակներում շնություն ու պոռնկություն գործողները մահվան են դատապարտվել, դա այդքան լուրջ հանցագործություն է համարվել: Օրինակ, այն դեպքերը երբ Աբրահամն ու Իսահակը ուրանում են իրենց կանանց, քանի որ նրանք վախեցան որ հեթանոսները նրանց կսպանեին, ձև տալով որ իրենց կանայք իրենց քույրերն են եղել: Գիտե՞ք ինչն է եղել պատճառը նրանց այդ ձևով վարվելու: Դա նրանից է որ պոռնկությունն ու շնությունը մահապատժի ենթակա հանցագործություններ են եղել, քանի որ սրանք համարվել են ընտանիքակործան զարհուրելի բաներ, բայց մարդասպանությունը այն ժամանակ այդքան լուրջ հանցագործություն չի եղել: Ուստի, այն ժամանակներում մարդ ավելի պատրաստ էր մարդասպանություն գործել քան շնություն/պոռնկություն գործեր: Դրա համար է Աբրահամը Սարային ասում որ մեկը կգա ու իրեն կսպանի որպեսզի Սարայի հետ ամուսնանա, ուստի, ձև տուր որ դու իմ քույրն ես: Եթե մենք այս տեսակետը հասկանանք, մենք կհասկանանք թէ իրավիճակը ինչ է եղել: Սովորական ժողովուրդը բազմակնությամբ այդքան շատ չեն զբաղվել: Երկրորդ Օրինացի օրենքները թագավորներին կարգադրում են որ նրանք մի կին ունենան, բայց այն ժամանակներում թագավորների համար բազմակնությունը դիվանագիտական/քաղաքական քայլ է եղել: Ժամանակակից մարդը բազմակնությանը սեռական տեսակետից է նայում, բայց հին ժամանակներում սա հիմնականում քաղաքացիության ծառայության համար է արվել: Օրինակ, եթե մի փորձված դատավոր մահացել է, ու նրա կինը իր ամուսնու այդ գործերին ծանոթ է եղել, թագավորը այդ կնոջ հետ է ամուսնացել որպեսզի այդ կինը շարունակի իր նախկին ամուսնու գործերի տնօրինությունը: Կամ, Սողոմոն թագավորի դեպքում: Սողոմոնը շատ կարևոր միապետ էր որը տարբեր ազգերի հետ կարևոր պայմանագրեր ուներ կնքած, ու այդ ազգերը Սողոմոնին մի կին կամ հարճ էին ուղարկում: Ու այդ կնոջ դերը այդ օտար երկրի հետ ունեցած առևտրական հարաբերությունների կառավարիչ լինելն էր, ու այդ կինը ծառայում էր որպես այդ ազգի ներկայացուցիչը Սողոմոնի պալատում, որպես այդ ազգի դեսպան: Ու այդ կինը այդ օտար երկրի մի կարևոր ընտանիքից էր գալիս: Ուստի, այս ամուսնական բազմամուսնական վիճակը երկու երկրների բարեկեցության համար էր գործում: Այս կնոջ հիմնական դերը քաղաքացիական ծառայության դեր է եղել: Մենք պիտի այս տեսակետից նայենք այն ժամանակվա միապետների բազմակնությանը: Բայց սա հիմնականում ընտանիքամետ տեսակետն է եղել, ընտանիքը ընդդեմ այն ամենի որը ընտանիքի դեմ է:
Հարց: Կասեի՞ք որ մեր ժամանակների մորմոնների բազմակնությունն էլ է այդ նպատակով արվում:
ՊԱՏԱՍԽԱՆ: Ո՝չ: Մորմոնների բազմակնությունը ամբողջովին գալիս է հեթանոսական աղբյուրներից: Մորմոնների բազմակնությունը ավելի մոտ է Հինդուիզմին ու Շինտոիզմին: Մորմոների տեսակետի մեջ տղամարդը աստված է, ու կինը ոչ մի իրական գոյություն չունի իր ամուսնուց դուրս: Մորմոն հոր նպատակը այն է որ ինչքան կարա շատ երեխաներ ունենա, հիմնականում տղա երեխաներ, որպեսզի նրանք իրեն երկրպագեն որպես աստված: Իրենց համար այս տղա երեխաները ապագա գալիք աշխարհում աստվածիկներ են լինելու իրենց հոր ներքո: Մորմոնների ձևը շատ տարօրինակ ու հեթանոսական սիստեմ է: Սա Հին Կտակարանի բազմակնության հետ ոչ մի կապ չունի: Մորմոնների բազմակնությունը հիմնականում սկսվել է նրանց տղամարդ հիմնադիրների կողմից իրենց սեռական կարիքները բավարարելու համար, որոնք ի միջի այլոց շատ ահավոր ռեպուտացիայի մարդիկ են եղել:
Մորմոնները նաև շատ թշնամաբար են տրամադրված ոչ սպիտակների հետ: Օրինակ, նրանք սևամորթներին ու Ամերիկայի հնդիկներին համարում են դիվահար մարդիկ: Սևամորթը միայն կարող է մարդ դառնալ եթե նա իր մաշկի գույնը փոխի ու սպիտակամորթ դառնա:
(նկարում Օլիգարխ Սամվել Կարապետյանն է, էջմիածնում կաթողիկոսի հետ կրոնական արարողություն անելիս)