Թող Որ Ես Խառնաշփոթ Չլինեմ Տեր Իմ, Թէ Դեում Լաուդամուսը – Te Deum Laudamus

Հովհաննես Ռշտունի 

Շարք – <<Հասարակական Կարգերի Հիմքերը>>

Եկեք Աղոթենք:

Ամենազոր Աստված մեր երկնային Հայր, մեզ զորացրու Քո խոսքով ու Քո Հոգով որպեսզի մենք լինենք նվաճողներ և ավելին Նրա միջոցով որը մեզ սիրեց, որպեսզի այս խավարով լցված աշխարհում մենք Հիսուս Քրիստոսի հաղթանակով ու խաղաղությամբ շարժվենք, որի անունով էլ աղոթում ենք, Ամեն:

Մեր այսօրվա թեման է մի հինավուրց երգ/հիմն, <<Թէ Դեում Լաուդամուս>>:   Մեր Աստվածաշնչի համարներն են Փիլիպեցի 4.1-4: 

<<1 Ուրեմն, իմ սիրելի և բաղձալի եղբայրներ ու քույրեր,  իմ ուրախությունը և իմ պսակը. այսպէս հաստատ կացեք Տէրումը, սիրելիներ։ 2 Եվոդիային աղաչում եմ, եւ Սինտիքին աղաչում եմ,  որ միևնույնը խորհեն Տէրումը(նույն միտքը ունենան Տիրոջումը)։ 3 Այո, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դու էլ օգնես այս կանանց, որ ճիգ թափելով աշխատեցին ավետարանի համար ինձ հետ միասին եւ Կղեմէսի հետ և իմ ուրիշ գործակիցների հետ էլ,  որ նրանց անունները կյանքի գրքի մեջ են։ 4 Ուրախ եղեք Տերումն ամեն ժամանակ. Դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք>>։

Առաջին դարերի եկեղեցին Պողոս առաքյալի խոսքերը լուրջ էին ընդունում, որը նրանց կանչում էր ուրախանալու, ուրախ լինելու:  Նրանց դեմ մի աշխարհը էր կանգնածը որը նրանց դեմ թշնամաբար էր տրամադրված ու նրանց հալածում էր, բայց նրանք ուրախությամբ ու վստահությամբ էին լցված, որը նրանց ընդդիմությանը կատաղեցնում էր:  Հավատացյալները Հռոմեական կայսրության մեջ մի փոքրիկ փոքրամասնություն էին կազմում, որոնց ապագան շատ մռայլ էր թվում, ու որոնց Հռոմեացիները երբ ուզում կոտորում էին:  Այս հավատացյալները Հռոմեական կայսրությանը զայրացնում ու զզվացնում էին:  <<Ինչպե՞ս էին նրանք կարող լցված լինել այդքան վստահությամբ ու ուրախությամբ, երբ Հռոմը կործանման եզրին էր կանգնած>>:   Ու Հռոմը վերջիվերջո կործանվեց:  Բայց հավատացյալները պատճառ ունեին ուրախանալու, նույնիսկ իրենց չարչարանքների մեջ, նույնիսկ իրենց մարտիրոսանալու մեջ:  Հավատացյալները իրենց շուրջ բոլորը տեսնում էին հումանիզմի փլուզումը, որը Քրիստոնեությանը ավելի ու ավելի էր ցույց տալիս որպես մարդու միակ հույսը:  Հումանիզմի խավարի ու մռայլության մեջ նրանք ունեին Երրորդություն Աստծո հաղթնանակը, նրանց ստեղծիչի ու փրկիչի հաղթանակն ու կառավարությունը:  Հումանիզմի անհուսության և անորոշության մեջ նրանք ունեին Աստվածաշնչի հաստատակամությունը, վստահությունը:  Հումանիզմի վատատեսության մեջ նրանք ունեին Հիսուս Քրիստոսի վստահելի հույսը:  Նրանց շուրջի աշխարհը մռայլապատ էր, ու նույնիսկ իրենց չարչարանքների մեջ իրենց չքավորության մեջ ինչը որ իրենք ունեին շատ ավելի գերազանց էր, ուստի նրանք կարող էին ուրախանային:  Նրանք հեթանոս կայսրության հալածանքների դեմ էին կանգնած:  Ու հետագա տարիներին նրանք նաև պայքարում էին Արիանիզմի հումանիզմի դեմ, որը եկեղեցու մեջ էր ներխուժել, բայց նրանք դեռ ուրախություն ունեին, իմանալով Աստծո Խոսքի վստահելիությունը իրենց շարունակական ու վերջնական հաղթանակի մեջ:  Այս հաղթական հավատքը հաստատակամորեն հիմնադրվել էր դավանանքային հաղթանակների մեջ՝ Առաքյալների ու Նիկիայի Հավատամքների մեջ, որը արտահայտվում էր Թէ Դեում Լաուդամուսում:  Սա հաղթանակի երգ էր ու նաև դավանանքային հայտարարություն էր, ընդդեմ հերետիկոսությունների:  Այս երգը արձագանքում էր եկեղեցու հաղթանակները Գնոստիկության ու Արիանիզմի դեմ, հալածանքների ու մնացած թշնամիների դեմ:  Այս երգի տողերը կարող ենք գտնել Աստվածաշնչի մեջ, եկեղեցու հիմների մեջ ու առաքյալների սահմանադրությունների մեջ:  Այս երգի տեքստը իր ներկա ձևին հասավ 300 թվերին, Նիկիայի և Կոստանդնուպոլսի ժողովների ժամանակներում:  Մեր օրերում այս հիմնը շատ ավելի ու ավելի քիչ ենք հանդիպում եկեղեցիներում:  Այս հիմնը/երգը սա է

<<Մենք Քեզ գովաբանում ենք, ով Աստված, մենք Քեզ ճանաչում ենք որպես Տեր:  Ամբողջ երկիրը Քեզ են երկրպագում, հավիտենական Հայր:  Քեզ են բարձր ձայնով կանչում հրեշտակները և երկնային բոլոր զորքերը:  Քերովբեներն ու Սերովբեներն են շարունակաբար Քեզ կանչում:  Սուրբ Սուրբ Սուրբ, Սաբաոթի Տեր Աստվածը:  Երկինքն ու երկիրը լի են քո փառքի պայծառությամբ, առաքյալների փառավոր խումբը Քեզ են փառաբանում, բոլոր մարգարեներն են Քեզ գովաբանում, մարտիրոսների բոլոր բանակն է Քեզ գովաբանում:  Սուրբ եկեղեցին է Քեզ ճանաչում որպես անսահման վեհության Հայր:  Ու նրանք երկրպագում են ամբողջ աշխարհի հետ Քո Միածին Որդուն, ու նույնպես Սուրբ Հոգուն:  Դու՛ ես փառքի թագավորը, ով Քրիստոս:  Դու հավիտենական Որդին ես Հոր:  Երբ Դու Քո վրա ստանձնեցիր որ մարդուն ազատեիր, Դու Քեզ խոնարհեցրեցիր, ու ծնվեցիր կույսից:  Դու հաղթահարեցիր մահվան սաստկությանը և բացեցիր երկնքի դռները բոլոր հավատացյալների համար:  Դու նստած ես Հոր աջ ձեռքին՝ փառքի մեջ:  Մենք հավատում ենք որ Դու գալու ես որպեսզի լինես մեր դատավորը:   Ուստի մենք աղոթում ենք որ Դու օգնես Քո ծառաներին, որոնց Դու ես փրկագնել Քո թանկագին արյունով:  Թող որ նրանց Դու հաշվես հավիտենական փառքի մեջ եղող սրբերի շարքին: Ով Տեր, փրկիր Քո ժողովրդին ու օրհնիր Քո ժառանգությունը:  Նրանց կառավարիր ու նրանց վեր բարձրացրու հավիտենապես:  Օր առ օր մենք Քեզ մեծացնում ենք ու Քեզ անվերջ երկրպագում ենք:  Այս օրը մեզ առանց մեղքի պահիր ով Տեր: Ով Տեր մեզ ողորմիր ու մեզ օրհնիր:  Թող որ Քո ողորմությունը մեզ վրա լինի ինչպես որ մեր վստահությունն է Քեզ վրա:  Ով Տեր, հաստատակամությամբ եմ ես վստահում Քեզ, ու թող որ ես երբեք խառնաշփոթության մեջ չընկնեմ>>: 

Ինչպես տեսնում ենք, Թե Դեումը հավատքի մեջ գերագույն ուրախությամբ է իշխում:  Սա հաղթական, պատերազմող հավատքի երգ է:  Թէ Դեումը երեք մասերից է բաղկացած:  Առաջին մասը հավատքի գործ է մեր կողմից, ուղղված Աստծուն: Երկրորդ մասը հավատքի խոստովանություն է, երկու մասից, առաջինը ընդհանուր համաձայնություն է հավատքին, երկրորդն էլ այդ հավատքի մանրամասնություններին համաձայնվելն է, այսինքն, այն ինչին որ մենք ենք հավատում մասնահատուկ ձևով:  Թէ Դեումի երրորդ մասը աղոթք է, աղերսանք, որը հիմնված է այդ հավատքի վրա:  Աղոթքի առաջին մասը Իր բոլոր ժողովրդի համար է, որպեսզի նրանք այստեղ պահպանվեն ու հավիտենապես փրկվեն:  Երկրորդը ավելի անձնական է, աղոթք մեզ համար, որպեսզի մենք պահպանվենք ապագա մեղքերից, ներվենք անցյալ մեղքերի համար, քանզի մենք վստահում ենք Նրան: 

Թէ Դեումի մեջ մի քանի առանձնահատկություններ կան որոնք պարզ կերպով այս երգի մեջ են ցուցադրվում: 

Առաջին, Թե Դեումը հաստատում է ճշմարիտ/ուղղափառ հավատքը:  Սա պատասխանն է բոլոր նրանց ովքեր ասում են որ եկեղեցական ժողովները միայն եկեղեցու աստվածաբանների կարծիքներն են ներկայացրել, որ այս ժողովներից եկած դավանանքները սովորական շարքային հավատացյալներին չեն վերաբերում:  Թէ Դեումը այդ մարդկանց պատասխանն է, քանի որ Թէ Դեումը այդ ժամանակների եկեղեցիների ամենատարածված ու սիրված երգն է եղել:  Թէ Դեումը շարքային հավատացյալների հավատքն էր արտահայտում, ու այս երգը եկեղեցու դավանքների երգի վերածված ձևն էր:  Երգի տարածվածությունը արտահայտում է ճշմարիտ հավատքի տարածվածությունը:  Սա շատ պարզ հավատք էր, սա Արիանիստների բարդ ու անհասկանալի հավատքը չէր, որտեղ Նոմադն ու Դեմիուրջը իրար հեչ են անում, ու որտեղ կա մի աստված որը ինքնա-գիտակցություն չունի, որը անձ չէ, այլ լուռ ու հեռու աստված է:  Այս երգի մեջ մենք տեսնում ենք անձնական Աստծո իրականությունը, որը մեր անձնական փրկիչն է, ու այս վստահությունները երգի մեջ են դղրդում բարձրաձայն: 

Թե Դեումի երկրորդ առանձնահատկությունը սա է:  Թերևս որ ուղղափառ ճշմարիտ հավատացյալները փոքրամասնություն էին կազմում հեթանոսների ու Արիանիստների մեջ, բայցևայնպես նրանք Թէ Դեումը վստահ ուրախությամբ էին երգում, որ ճշմարիտ հավատացյալը միշտ հսկայական մեծամասնության մեջ է Աստծո աշխարհի մեջ:  <<Ամբողջ աշխարհն է Քեզ երկրպագում, երկինքն ու դրա մեջի բոլոր զորությունները/զորքերը:  Երկինքն ու երկիրը լի են Քո փառքի վեհությամբ>>:  Թե Դեումը Սաղմոս 19-ի խոսքերն է արձագանքում որը ասում է <<Երկինքները հռչակում են Աստծո փառքը, և երկնքի հաստատությունը ցուցադրում է Նրա ձեռքի գործերը>>:  Ամբողջ ստեղծագործությունը շարժվում է Աստծո կամքի պայմաններով:  Այդ դեպքում ինչպե՞ս էին կարող հավատացյալները, թերևս նրանք սակավաթիվ էին, լինեին փոքրամասնության մեջ:  Նրանք Աստծո մեծամասնության մեջ են:  Հակառակորդը միայն մի լուռ, մեռած աստված ուներ:  Իսկ հավատացյալները ինքնա-հայտնող Աստված ունեին՝ երկնքի և երկրի ստեղծիչը:  Թշնամին իհարկե կայսրների ու օլիգարխների աջակցությունը ուներ, բայց այդ զորությունը կայսրների ու օլիգարխների զորությունն էր:  Բայց հավատացյալների Աստվածը Հիսուս Քրիստոսի միջոցով նրանց համար մահացել ու հարություն էր առել ոււ նրանց համար հոգ էր տանում:  <<Դու փառքի թագավորն ես, Քրիստոսում>>: 

Թէ Դեումի երրորդ առանձնահատկությունը վերջին եզրափակիչ նախադասության մեջ է:  <<Թող որ ես երբեք խառնաշփոթության/խառնակության մեջ չընկնեմ>>:  Սա մի զարմանահրաշ արտահայտություն է, այս երգի գագաթնակետն է:  Հեթանոսի տեսակետից ոչինչ այդքան ցնցող ու զայրացնող չէր:  <<Ինչպե՞ս է որևէ մեկը համարձակվում այդպես աղոթի>>, մտածում էին հեթանոսները:  Յուրաքանչյուր հեթանոսի համար ամենապարզ փաստն այն էր որ կյանքը, պարագաները, հանգամանքները, աստվածները, ամեն ինչը մշտապես շարժվում էին մարդուն խառնելու/շփոթելու համար:  Քրիստոսից դուրս բոլոր մարդկանց համար չորս բառեր էին սահմանում իրենց համոզմունքները, <<ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ>>, ամեն ինչ քո դեմ է, ուշ թէ շուտ դու մեռնելու ես, կյանքը իմաստ ու նպատակ չունի, դու չես կարող հաղթել, կյանքը քեզ շփոթեցնելու է:  Սա՛ էր նրանց հավատքը:  Ու այս ուրախ երգի մեջ հավատացյալները իրենց երգը եզրափակում են վստահ խոսքերով, <<Թող որ ես երբեք չխառնվեմ/չշփոթվեմ>>:  Սա անհավանական էր, ու սա հեթանոսներին կատաղեցնում էր:  Քանի որ հեթանոսները իրենց մեղքի մեջ մտածում էին որ, եթե ես թշվառ եմ լինելու ապա բոլոր մարդիկ պիտի թշվառ լինեն, ի՞նչ իրավունք ունի որևէ մարդ ուրախ լինելու(ոնց որ երբ աղջիկը հեթանոս կամ կիսա-հավատացյալ տղային մերժում է ու այդ ապուշ տղան ասում է <<եթե իմ հետ չես ամուսնանալու ուրեմն ոչ մեկի հետ չես ամուսնանալու, ես ամեն ինչ կանեմ որ դու դժբախտանաս>>):  Անգլիայի հավատացյալներից մեկը (Venerable Beed) Անգլիա ժամանած առաջին միսիոներներին է նկարագրում, հաղորդելով մի դեպքի մասին որը այն ժամանակ է տեղի ունեցել ամեն տեղ Անգլիայում, որը միսիոներների հետ է տեղի ունեցել:  Դա այն փաստն էր որ երբ այս միսիոներները աշխարհի տարբեր ծայրեր էին գնում, նրանք այն կատարյալ վստահությամբ էին գնում որ Աստված իրենց հետ է, որ ամեն ինչը ստեղծող ու նախասահմանող Աստվածը իրենց համար նպատակ ուներ ու իրենց համար հոգ կտաներ մինչև նրանց կյանքի վերջը:  Ուստի նրանք շփոթվելու կարիք չունեին, ու հեթանոսները նրանց վրա զարմանում էին:  Ուստի, այս հավատացյալը ասում էր որ զարմանալի չէր որ նրանք հավատարիմ էին մնում իրենց գործին քանի որ նրանք հավատարիմ էին մնում բոլոր քարոզիչների հեղինակին, Քրիստոսին:  Բայց ցավոք սրտի մենք կորցրել ենք ամբողջ ստեղծագործության վրա մեր ունեցած իշխանավորության զգացումը, մի ստեղծագործության վրա որը մեզ է ենթարկվել, քանի որ մենք թերացել ենք հնազանդվել ամեն ինչի Ստեղծիչին:  (Աստված Ծննդոց 1.26-ում մարդուն ստեղծագործության վրա թագավոր է կարգում, իշխան, սա նաև Սաղմոս 8.6-ում է հիշեցվում): 

Առաջին դարերի եկեղեցին պարզ կերպով է գիտակցել թէ ինչում է կայացել խնդիրը ու խնդրի դեմ է կանգնել, այսինքն, Քրիստոնյա լինել նշանակում է վերականգնել Ադամի կորցրած իշխանությունը և թագավորությունը երկրի վրա, ու այսպիսի հավատքը հսկայական ու մեծ վստահություն է ստեղծում հավատացյալի մեջ, անկախ նրանից թէ ընդդիմությունը ով է ու ինչքան ուժեղ է, լինեն դրանք մարդիկ թէ վայրի գազաններ:  Ու այս վստահության մեջ էին հավատացյալները ուրախանում, իսկ հեթանոսները նրանց վրա կատաղած էին: 

Ի դեպ, Անգլիայում ՔՀ 627 թվին, երբ Էդվին թագավորի խորհրդատուները նրան համոզեցին որ նա քրիստոնեությունը ընդունի, դրա պատճառը այն չէր որ թագավորի խորհրդատուներից որևէ մեկը քրիստոնյա էր (նրանք հեթանոսներ էին), այլ, դա նրանք արեցին գործնական պատճառներից ելնելով:  Նրանք Էդվին թագավորին ասացին որ քրիստոնեական կրոնն ու գաղափարախոսությունը/հավատքը ավելի վստահ բան է առաջարկում, այս կրոնը իր մեջ բաներ ունի որոնք արժանի են դարձնում որ մենք այս կրոնին հետևենք:  Ուստի, Անգլիան քրիստոնեությունը գործնական պատճառներից ելնելով է ընդունել:  Այս մարդիկ (քրիստոնյա հավատացյալները) վստահություն ունեին, հաղթանակի զգացություն ունեին հակառակ ամեն ինչի:  Նրանք գիտեին թէ ինչի էին հավատում, նրանք գիտեին որ իրենք մի օտարոտի ու տարօրինակ աշխարհի մեջ չէին առաջ շարժվում, այլ, Աստծո ստեղծած աշխարհի ու իրականության մեջ էին առաջ շարժվում (այս աշխարհի իշխանը Քրիստոսն է, ոչ թէ Սատանան, ինչպես որոշ կիսահավատացյալներ են քարոզում եկեղեցիների բեմերի վրայից):  Ուստի, Էդվին թագավորն ու իր խորհրդատուները որոշեցին որ <<այս կրոնը մեզ համար է, այս տեսակի կրոնը մարդկանց զորություն է տալիս>> … թող որ ես երբեք չշփոթվեմ:  Սա հրաշալի մի աղոթք է, հումանիստների և հեթանոսների անվստահությունների մեջ: 

Այս երգը իհարկե Աստվածաշնչի խոսքերն է արձագանքում: Դավիթ թագավորը նորից ու նորից այս աղոթքն է անում, օրինակ Սաղմոս 22.5-ում, <<Նրանք Քեզ կանչեցին ու փրկվեցին, Քեզնում նրանք վստահեցին ու ամոթի մեջ չմնացին (չշփոթվեցին)>>:  Սաղմոս 69.6 <<Օվ Տեր, Ամենազոր Տեր, թող իմ պատճառով չամաչեն նրանք ովքեր Քեզ են հուսանում/սպասում, Իսրայելի Աստված, թող Քեզ փնտրողները շփոթության մեջ չմնան (չշփոթվեն) իմ պաճառով>>:  Ու բազում այլ սաղմոսների մեջ Դավիթը աղոթում է որպեսզի ոչ-հավատացյալները/անաստվածները շփոթվեն/խառնվեն, խառնաշփոթ լինեն, և ուրիշ այլ սաղմոսները մեջ Դավիթը ուրախանում է որ Աստված անհավատներին խառնաշփոթության մեջ է գցում նորից ու նորից ու նորից: 

Պողոս Առաքյալը, 1 Կորնթացի 1.27-ում ասում է, <<Աստված այս աշխարհի հիմար բաներն է ընտրել (այսինքն՝ մեզ) որպեսզի դրանցով իմաստուններին խառնաշփոթության մեջ գցի, և Աստված աշխարհի թույլ/տկար բաներն է ընտրել որպեսզի խառնաշփոթության մեջ գցի այն բաները որոնք զորեղ են>>  անհավատների համար մենք հիմար ենք, մեր հավատացած բաների համար, իսկ <<իմաստունները>> անհավատներն են, նրանք ովքեր հավատում են որ իրենց մեջ իմաստություն կա:  Թույլերը մենք ենք, անհավատների աչքերին:  Թե Դեում երգը հվստահությամբ է երգվում, որ Աստված Իրեն հավատացողներին կփրկի խառնաշփոթությունից, ու նրանց կօգտագործի որպեսզի խառնաշփոթության մեջ գցի այս աշխարհի զորություններին: 

Թե Դեումի չորրորդ առանձնահատկությունը այն է որ այս երգը հայտարարում է որ այս խառնաշփոթության զորեղ գործոնը Փառքի Տերն է, Երրորդության երկրորդ անձը, Հիսուս Քրիստոսը:  Նա՛ է մեր մեծ դատավորը, մեր փրկիչը ու մեր ներկայի օգնությունը:  Նա մարմնացածն է, որը անցավ այն բոլոր փորձառությունների միջով որով մարդն է անցել, նեռառյալ մահվան սրությունը:  Ուստի Հիսուսը հասկանում է մեր յուրաքանչյուր զգացմունքը, ու մեզ համար հոգ է տանում:  Թե Դեումը հաղթանակի երգ է այն մարդկանց համար ովքեր կրակի միջով էին անցնում, բայց նրանք վստահ էին իրենց ապագայով ու ճակատագրով Հիսուս Քրիստոսում:  Սա քրիստոնյա ճշմարիտ հավատքի դավանանքի հաղթական արտահայտություն է:  Սա պատերազմում թրծված եկեղեցի էր որը այս երգը հաղթականորեն էր երգում:  Թէ Դեում Լաուդամուս, մենք Քեզ ենք գովաբանում, Ով Աստված:  Եկեք աղոթենք:

Մենք Քեզ գովաբանում ենք ով Աստված որ Դու ազատում ես Քո հավատացյալ սրբերին դարերից դար, որ նրանց փրկել ես հինավուրց ժամանակներից՝  Դավիթին, Մովսեսին, ու մարգարեներին, ու Դու խառնաշփոթության մեջ ես գցում չարա-գործներին:  Ու Դու փրկել ես առաջին դարերի հավատացյալներին:  Քեզ շնորհակալ ենք ով Տեր որ Քո զորությունը անփոփոխ է, ու վստահությամբ ու ուրախությամբ ենք լցված որ Դու ես Աստվածը, որ Փառքի Տերն է մեր փրկիչը, ու մենք վստահություն ունենք որ Դու մեզ կփրկես ու կազատես, ու մենք խառնաշփոթ չենք լինի:  Մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում Հիսուսի անունով, Ամեն:

ՀԱՐՑԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ՀԱՐՑ:  Դուք կարծում ե՞ք որ մեր օրերում էլ կան մարտիրոսացված քրիստոնյա հավատացյալներ:

ՊԱՏԱՍԽԱՆ:  Այո, մեր օրերում կան շատ հավատացյալներ որոնք իրենց հավատքի համար մարտիրոսացել են, մանավանդ Սովետական Միությունում ու Չինաստանում ու նաև Աֆրիկայում ու Հնդկաստանում(սա 1980-ականն թվերի սերտողություն է):  Ու իհարկե մենք պիտի հիշենք որ մարտիրոս բառը բառացիորեն նշանակում է վկա, Աստծո համար վկայություն տվող անձ:  Մարտիրոս բառի սկզբնական բուն իմաստով, ամեն ամգամ երբ մենք մեր հավատքի համար չարչարվում ենք մենք մարտիրոս ենք դառնում:  Ճշմարիտ քրիստոնեական հավատքի համար զոհվածներն ու չարչարվողները մարտիրոս են, ու Թե Դեումը ասում է որ նրանք մարտիրոսների հզոր բանակն են կազմում, որոնք Աստծուն են գովաբանում: 

ՀԱՐՑ:   Ի՞նչն է պատճառը որ Դարվինի էվոլուցիային հավատացող ժամանակակից գիտականները մեր օրերում հավատում են որ նրանք կարող են մի լուծում գտնեն որ մահը վերացնեն ու ահագին գումարներ են վատնում այդ ուղղությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ:  Հիանալի հարց:  Նրանք փորձում են <<Դու չես կարող հաղթել>> փիլիսոփայության դեմ գնան մարդկային հումանիստական ձևերով, իհարկե նույնիսկ Հռոմեական կայսրության ժամանակ էին նրանք հավատում որ կարող էին երկրի վրա դրախտ կառուցել իրենց ուժերով:  Դրա պատասխանն այն է որ հումանիստական մարդը ուղղակի շիզոֆրենիկ է:  Մի կողմից նրանք հավատում են որ կարող են երկրի վրա դրախտ կառուցեն, մյուս կողմից էլ այս անհավատ մարդիկ ինքնասպանական ձևով են շարժվում իրենց բոլոր գործերի ու մտքերի մեջ:  Ուստի, նրանք ինչքան շատ են մտածում որ կործանեն մահն ու պարտությունը, նրանք ավելի են մահվան ուղղությամբ շարժվում ու բոլորի կյանքը թշվառացնում իրենց պետական ծրագրերով:  Նրանք փորձում են ամեն ինչ անեն որ բոլոր խնդիրները լուծեն բայց նրանք ավելի ու ավելի շատ բաներ են ստեղծում որոնք մարդուն պարտության են մատնում ու մարդկությանը դեպի թշվառութան տանում:  Սա հումանիզմի խելագարությունն է: