Համալսարան Չգնաս, կամ, Կրթության Հոգեբանական ու Գործնական Վերլուծություն (պսիխոանալիզ)

(էս հոդվածը մի քիչ վիճահարույց ա լինելու, ուստի խորհուրդա տրվում զգայուն ու աղիքների թուլություն ունեցող մարդկանց չկարդալ: որոշ մարդիկ կարքին ձևով տակներն են անելու: Ստեղ լռիվ զուքարանի ջուրը քաշվելույա զորությամբ):

=========================

Սա իրական զրույց է մի մարդու, որին կկոչենք «Ոմն», ու իր ընկերոջ միջև՝ մի բիզնեսմենի որը տներ է գնում ու վերանորոգում ու վերավաճառում Լոս Անջելեսի անշարժ գույքի շուկաներում:

Ընկերը Ոմնին ասում է որ ինքը գնալով մեծանում է ու հավես չունի տների վերանորոգման բիզնեսով զբաղվի, ինքը պարզապես այլևս չի ուզում իր ձեռքերով աշխատի:

Ես էլ նրան հարցրեցի թէ բա ի՞նչ գործա ուզում անի:

Ինքն էլ ասաց որ ուզումա օֆիսային գործ անի, գրիչի գործ: Թերևս որ այդքան էլ ոգևորված չէր իր ասածից:

Ոմն էլ ապշած այդ մարդուն ասաց որ անհնարին կլինի որ նա մի այնպիսի օֆիսային գործ գտնի որը կարողանա փոխարինի իր տարեկան $200+ հազար դոլար տներ գնելու-վերանորոգելու ու վաժառելու եկամուտին: Դիմպլոմով դու միգուցե գնաս համալսարանում քարտուղար աշխատես տարեկան $35 հազար դոլարով կամ էլ բժիշկի օֆիսում հեռախոս պատասխանող աշխատես տարեկան $35 հազար դոլարով (Ամերիկայում տարեկան $35 հազար դոլարը հավասար է Հայաստանի ամսեկան մոտ 25 հազար դրամ աշխատավարձին, դրանով միայն տանդ վարձը կհասցնես մուծես, միգուցե): Արհեստավոր բանվորի աշխատավարձը ՇԱՏ ավելի բարձր է օֆիսային աշխատավարձից: Այստեղ մեր ասած օֆիսայինի մեջ նաև մտնում է դպրոցի դասատու, մանկավարժ, հաշվապահ, պետական աշխատող, բանկի աշխատող, բուգալտեր, և այլն:

Ամերիկայում նույնիսկ արտաթոր մաքրողներն են ավելի շատ փող աշխատում քան թէ համալսարան ավարտածները: Արտաթոր մաքրողները նրանք են ովքեր զասարենի եղած զուգարանի խողովակներն են բացում պռուժինատիպ օձանման գործիքներով:

Բայց մեր ոմնը իր ընկերոջը մի տեղական (Los Angeles) գարեջրի արտադրամասի մասին ասաց որտեղ 9-րդ դասարանի կրթություն ստացած բեռնատարի վարորդներ էին գործի վերցնում տարեկան $110 հազար դոլարով, իսկ համալսարան ավարտածներին գործարանի ներսի օֆիսի հեռախոսներին պատասխանելու գործի էին ընդունում տարեկան ընդամենը $55 հազար դոլարով (սա Ամերիկայում (LA) գոյատևման աշխատավարձ է): Երկրում ուղղակի շատ քիչ բանվորներ (արհեստավորներ) կան այդ պատճառով է բանվորների աշխատավարձը բարձրանում ու չափից դուրս շատ համալսարան ավարտածներ կան այդ պատճառով է որ օֆիսային աշխատավարձերը իջնում են:

«Հիմա ի՞նչ ես մտադիր անել», հարցրեց ոմնը իր ընկերոջը: «Ես ուզում եմ բեռնատար մեքենա՛ քշեմ», ասաց ընկերը:

— Բա ինչի՞ չես անում:

— Որովհետև չեմ ուզում որ մարդիկ ինձ ձեռ առնեն, ինձ վերևից նայեն:

Այդ պահին մեր Ոմնը բացականչեց <<Է՛վրիկա>>, մեծ հայտնություն ունեցա: Այս ամենը՝ համալսարան ավարտել, դիպլոմ ստանալ, այս ամենը մարդիկ գիտակցաբար թէ ենթագիտակցաբար (հիմնականում) անում են կարգավիճակի համար, ոչ թէ հարստանալու համար: Դա նրանք անում են որպեսզի հասարակության աչքին բարձր երևան, սա նրանք ստատուսի համար են անում, հարգվելու համար են անում, հոգևորի աչքերով դատելով դա նրանք մարդու վախից են անում կամ/և հպարտ զգալու համար:

Այս մարդը կարող էր բեռնատար մեքենա վարելով $150+ հազար դոլար փող աշխատեր տարեկան, բայց նա անհանգստացած էր որ տարեկան $40 հազար դոլար աշխատող (բոմժի աշխատավարձ) համալսարանավարտները իրեն վերևից կնայեին ու իրեն կծաղրեին:

Աստվածաշնչի մեջ մարդը հիմնականում որոշվում է իր ունեցվածքով, բայց հումանիստական աթեիստական դատարկ հասարակությունների մեջ մարդը հիմնականում կշռվում է իր կրթությունով, ոչ թէ հարստությունով:

Ունեցվածքը աստվածաշնչում շատ կարևոր բան է, այդ պատճառով է Աստված հազար ու մի օրենքներ տալիս մարդկանց ունեցվածքը պաշտպանելու համար (Չիմանալը ամոտ չէ, չունենալն է ամոթ): Եթե մեկը 40-50 տարեկան է ու ոչինչ չունի ապա առողջ ու հասուն հասարակությունը պիտի այդ մարդուն բացասական ձևով նայի քանի որ այդ մարդը մեծ հավանականությամբ իր կյանքի ամենա-արտադրողական տարիներին կամ շլանգա եղել կամ էլ իր աշխատածից ավելի շատա կերել, կամ էլ ամեն օր զոմբիի պես էկրանի դեմ նստած քաղաքական լուրերինա հետևել:

Ամերիկայում ժամանակին մարդուն իր ունեցվածքով էին դատում, բայց Ամերիկայի աճող հումանիստական մթնոլորտի մեջ մարդու պատիվը սկսել է որոշվել նրա համալսարանական կրթության աստիճանից: Հայաստանում իրավիճակը շատ ավելի խայտառակ է:

Հայաստանում ժողովուրդը համալսարան ավարտած ժուռնալիստ լրագրողին ավելի բարձր են դասում քան թէ հաջողակ բիզնեսմենին կամ հաջողակ ֆերմայի տիրոջը: Ո՞ր մի հարուստ տնտեսություն ունեցող երկրում են ժողովուրդը ժուռնալիստին ընտրում որպես երկրի ղեկավար: Ո՞ր մի հաջողակ երկրում են ժողովուրդը կյանքում ոչ մի հաջողությունների չհասած մարդուն ընտրում որպես երկրի Գիտության ու Կրթության Նախարար, միայն հանուն այն բանի համար որ նա համալսարան ավարտած է ու ամեն օր մետրոյով է գնում գործի քանի որ փող չունի մեքենա գնելու ( «մենք բոմժ ենք ու ինքն էլա բոմժ, ուստի մեր հոգին կարողա իրա հոգու հետ խոսա, հոգևոր կապ կարանք հաստատենք նախարարի հետ»):

Այստեղ կրթությունը դարձել է մի աղանդ, դասակարգային մի սիստեմ, ինչպես որ փնթի Հնդկաստանում է: 12-ամյա կրթություն ստացածը ավելի վեր է դասվում 9 ամյա կրթություն ստացածից: Համալսարանի Բակալերետ դիպլոմ ստացողը ավելի բարձր է դասվում 12-ամյա կրթության ատեստատ ստացողից: Մագիստրոսի աստիճանի հասածները ավելի բարձր են դասվում բակալերետներից, և այդպես շարունակ: Թվում է թէ այսպիսի համազգային վերաբերմունք ունենալը զարգացվածություն է, բայց սա ամենավատ հետամնացությունն է:

Մարդիկ համալսարան են ուզում ընդունվեն ու ավարտեն իրենց հպարտ զգալու համար, որպեսզի ուրիշների կողմից հարգվեն: Նրանք ՄՏԱԾՈւՄ են որ համալսարան ավարտելով իրենք ավելի շատ փող կաշխատեն, բայց իրենք ԳԻՏԵ՛Ն որ համալսարան ավարտելը իրենց կերաշխավորի դիտվել որպես բարձր խավի մարդիկ (երիտասարդ, գեղեցիկ, կրթված, աշխույժ … բայց գրպանները ծակ):

Բարձր խավի/դասակարգի մարդ համարվելը շատ զորեղ շարժառիթ է, ու սա էլ բացատրում է այն փաստը թէ մարդիկ ինչու՞ են շարունակում համալսարան ընդունվեն նույնիսկ երբ դա ոչ մի տնտեսական իմաստ չունի. օրինակ, երբ մարդիկ կամենում են 2,5 միլիոն դրամ ու 4 թանկագին տարիներ վատնեն ընդամենը ամսեկան 40 կամ 80 հազար դրամ աշխատավարձի համար: Ո՛չ ոք չի ուզում որ իրեն վերևից նայեն, ու այդ պատճառով ամեն ինչ անում են դրանից խուսափելու համար:

Հումանիստական անուղեղ հասարակության աչքին եթե դու համալսարան չգնաս դա նշանակում է որ դու ծույլ ես, <<ամբողջ կյանքումդ քրտինքով ես աշխատելու հացդ>>: Ամերիկայում մարդիկ կամենում են $300 հազար դոլար պարտքի տակ մտնեն ու 4 տարի ուղեղները վառեն որպեսզի դրանից խուսափեն: (Իմ ատամնաբուժը 47 տարեկան է ու իր կրթության պարտքի վերջին վարձը մեկ ամիս առաջ է տվել վերջացրել, մարդը ուրախացել էր):

Երբ տարին մի քանի անգամ մարդկանց մի մեծ խումբ ղռդաբով համալսարանի մի բաժին է ընդունվում ու տարին մի քանի անգամ ղռդաբով լիքը մարդիկ են ավարտում այդ բաժինը դա նշանակում է որ այդ աշխատանքի համար աշխատողների պաշարը չափից դուրս շատ է որը նշանակում է որ աշխատավարձի վրայից շան հոտ է գալու:

Ու միևնույն ժամանակ մարդիկ «վադապռավոդչիկ» բառը ցածր խավի մարդկանց են անվանում, ժանգոտած խողովակներ փոխող ու սվարկա անող մարդը բանվոր է, ցածր խավի բարձրագույն կրթություն չստացած մարդ, չնայած որ վադապռավոդչիկը տարեկան $140 հազար դոլար փող է աշխատում, համալսարանավարտներից 3 անգամ ավելին:

Ես պատանի ժամանակներից երբեք ոչ մի մտադրություն ու ցանկություն չեմ ունեցել սովորելու կամ համալսարան հաճախելու: Իմ ծնողները ինձ միշտ ստիպում էին որ համալսարան գնայի: Հանուն իրանց ես գնացի ու 5 տարի ամեն օր համալսարանը ատելով սովորեցի ու ավարտեցի:

Հիմա այդ տարիներին հետ նայելով գիտակցում եմ որ իմ ծնողները մեծ մասամբ իրենք իրենց որպես բարձր խավի մարդիկ դիտվելու համար ինձ համոզացրեցին իմ խղճի ու խելքի դեմ համալսարան գնամ ավարտեմ, քանի որ 5 երեխեքից միայն ե՛ս դրա հնարավորությունն ունեի: