Երբ մարդիկ ասում են որ աշխարհում ամեն ինչ գնալով վատանում է այստեղ մենք պիտի սահմանենք թէ նրանք աշխարհ ու վատանալ ասելով ինչ նկատի ունեն:  Իհարկե մենք կույր չենք ու տեսնում ենք որ շատ բաներ գնալով վատանում են, և՛ բարոյապես և՛ հասարակապես և՛ տնտեսապես:  

Բայց այստեղ մենք պիտի տեսնենք որ անհավատների աշխա՛րհն է որ գնալով փլուզվում է, նրա՛նց իշխանություններն են գնալով թուլանում:  Հազար տարուց ավել քրիստոնեությունը  հսկայական դրական ազդեցություն էր տարածել ամբողջ աշխարհով մեկ, աշխատելով հիմնադրել Աստծո արքյաությունը՝ երկրի վրա այնպես ինչպես որ երկնքում է, ամեն տեղ տարածելով Աստծո օրենքը:  

Ինչպես Եսայի 42:4-ն է ասում, «Նա (Քրիստոսը) չի տկարանա և չի թուլանա, մինչև որ արդարադատություն հաստատի երկրի վրա. և կղզիները Նրա օրենքին են սպասում»։  Քրիստոսը մի՛շտ է ակտիվ կերպով գործում երկրի վրա արդարադատություն հաստատելու համար, համաձայն Աստծո խոսքի: 

Բայց վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում հումանիզմը ահագին վնաս է հասցրել քրիստոնեական քաղաքակրթությանը, մանավանդ Ֆրանսիական հեղափոխության ու Լուի 14-ից սկսված (1660 թիվ), երբ ուժերը սկսեցին կենտրոնանալ պետությունների ու խորհրդարանների ու թագավորների ձեռքում ու մարդը սկսեց հասարակության մեջ գործող Աստծո օրենքները փոխարինել մարդու հումանիստական օրենքներով:   Իսկ Ամերիկայում անկումը սկսվեց 1869 թվի Ամերիկայում ամենատարածված Երեցական (Presbyterian church) եկեղեցու համաժողովից, որտեղ նրանք հայտարարեցին որ Աստծո օրենքը այլևս ուժի մեջ չէ հասարակության մեջ, ու սա սկսեց Երեցական եկեղեցու անկումը ու քրիստոնեական քաղաքակրթության աստիճանական հանգուցալուծումը:  

Ամեն օրենքի համակարգ (սիստեմ) նվաճելու միջոց է:  Նվաճելը երկու ձևով է արվում մարդկանց գործերի մեջ:  Մեկը ռազմական միջոցով է մյուսն էլ օրենքի էթիկայի(բարոյականության) միջոցով է, քանի որ բարոյականությունը մարդուն պարտադրացնում է, ասելով … սա՛ է ճանապարհը, այստեղով ու այսպես քայլեք:  Ու սա պարգևատրում է մարդկանց երբ նրանք այդ ճանապարհով են քայլում, ու նրանց տուգանում է երբ նրանք դրանից հեռանում են: Մենք Աստծո օրենքի միջոցով տիրապետություն/իշխանություն ենք գործադրում անձնապես՝ մեր կյանքերի վրա, ու հասարակապես՝ որտեղ որ կանք: Ուստի օրենքը նվաճելու ծրագիր է:  Եթե մենք չհասկանանք որ օրենքո՛վ է Աստծո արդարությունը/արդարադատությունը իշխելու այս մեղավոր աշխարհում, ինչպես որ Եսայի 42-ն է պնդում, ապա մենք կունենանք այն թերի աշխարհը որը հիմա ունենք:  

Հայտնություն 22:14-15-ում հռչակում է որ «օրհնված ենք նրանք ովքեր Նրա պատվիրաններն են կատարում, նրանք կյանքի ծառից օգտվելու իրավունք կունենան ու քաղաքի դարպասներից ներս կմտնեն:  

Այս ամենը ուղիղ հարաբերական կապ ունեն հասարակության բարգավաճման ու տնտեսության զարգացման հետ:  

Աստվածաշնչական տնտեսագիտությունը երկու պատվիրանների միջոցով է կարող հասկացվել:  1.  Մի գողոցիր և 2. Հիշիր Շաբաթը, այն սուրբ պահելու համար:  

Կյանքում ձրի հաց չկա, երբ պետությունը այսպես կոչված նպաստ է տալիս ժողովրդին դա անվճար չէ:  Պետությունը նպաստով մեկից գողանում ու մյուսին է տալիս:  Երկրորդը, մարդը պիտի Տիրոջ Շաբաթը (Կիրակին) պահի, դրանով ցույց տալով որ ինքը հավատում է որ ամեն ինչ իր ձեռքում չէ, այլ Աստծո՛ ձեռքում է:  

Աշխատանքը այն միջոցն է որով մենք մեզ բարելավվում ենք, կատարելագործում ենք, զարգացում ենք հիմնադրում, ձեռք ենք բերում այն ինչը ուզում ենք:  Բայց մենք մեր հույսը միայն մեր մեջ չենք կարող դնել, ինչպես որ հումանիզմն է մարդու ամբողջ հույսը մարդու մեջ դրել:  Ֆեյսբուկում որոշ այսպիսի կապիկների խումբ կա որոնք Աստծո օրենքից դուրս այսպես կոչված «մարդու ինքնակատարելագործման» մասին են խոսում: 

Շաբաթի պատվիրանը միաժամանակ խոսում է աշխատելու անհրաժեշտության մասին ու ինչպես նաև մեր ձեռքերը մեր կյանքից վերցնելու անհրաժեշտության մասին, որպեսզի մենք Տիրոջմում հանգստանանք:  Դրանով մենք ընդունում ենք այն որ Աստծո կամքն է որ վերջիվերջո իշխում է: Այս երկու պատվիրանները հասկանալով մենք հասկանում ենք Կապիտալիզացիայի ամբողջ էությունը:  

Առանց կապիտալիզացիայի հասարակության մեջ զարգացում ու առաջխաղացում չի կարող լինել:

Կապիտալիզացիան կուտակումն է ապրանքների, մատերիալների, գործիքների, օգտավետ հողերի ու հաստոցների, որով հնարավոր է արտադրություն ու առևտուր ու վաճառականություն անել, որով մարդ կարող է ապրի:  Կապիտալիզացիայի հիմքում ընկած է աշխատանքը և կողոպտվելու վտանգից ազատ լինելը, որպեսզի մարդ կարողանա ապահովությամբ աշխատի ու իր աշխատանքից հանգստանա այն վստահությամբ որ  այն ամենը որ ինքն է անում չի կործանվելու, գողությունով կամ մոնոպոլյաներով, որը գողության մի տեսակ է: 

Ուստի, աստվածաշունչը մեզ կապիտալիզացիայի ծրագիր է տալիս:  

Պատահական չէ որ 1500 թվերին եվրոպայում բողոքական ռեֆորմացիայի ժամանակ Առակաց գիրքը մեծ համբավ էր վայելում հասարակության մեջ քանի որ Առակաց գիրքը Աստվածաշնչի մեկնաբանությունն է:  Առակաց գրքի մեջ Աստծո խոսքը մեկնաբանում է Աստծո Խոսքը:  Ուստի Առակաց գիրքը այդ ժամանակների Եվրոպայում նույնիսկ առանձին էր տպվում ու ձեռնարկատերերը, աշխատողներն ու բոլորը Առակաց գրքի մեծ մասը անգիր էին արել: 

Իսկ կապիտալիզացիան իրականացնելու համար Աստծո խոսքը երկու կարևոր բանի մասին է նշում, Անշարժ Գույք և Առանց Պարտքի կյանք:  

Պետությունը ոչ մի իրավունք չունի անշարժ գույքի վրա հարկեր դնի կամ այն բռնագրավվի քանի որ հողը Աստված է ստեղծել:  Այս պտճառով էր որ երբ Իսրայելի Աքաբ թագավորը ուզում է Նաբովթի հողը նրանից վերցնի Նաբովթը դա մերժում է, քանի որ այն ժամանակ ոչ ոք իրավունք չուներ իր պապենական հողից հրաժարվեր քանի որ դա կապիտալիզացիայի և ընտանեկան ժառանգության միջոց էր: 

Միգուցե Նոր Կտակարանում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել այս թեմայի շուրջ բայց սկզբունքը նույնն է:  Պետությունը իրավունք չունի անհատ մարդկանց անշարժ գույքը բռնագրավվի:  Այս պատճառով էր որ հակաքրիստոնեական աթեիստական Սովետական Միության հումանիստական օրենքով սովետական միության բնակիչը իրավունք չուներ անշարժ գույք ունենար որպեսզի ազատություն չունենար:  Հումանիստները պնդում են որ իրենք մարդու փրկության համար են մտահոգված, բայց նրանց արածների արդյունքում մարդը դառնում է փալաս, բոմժ:  Ամերիկայում էլ հումանիզմի հետևանքով 50 նահանգից 47-ում անշարժ գույքի վրա հարկ է գանձվում 1978 թվից սկսված:  

Կապիտալիզացիայի երկրորդ խոչընդոտը Պարտքն է:  Աստված բազում օրենքներ է տալիս որով մարդկանց պարտքը պետք է մարվեր ամեն 7 տարին մեկ, ամեն 14 տարին մեկ, ու ամեն 50 տարին մեկ (Հոբելյանի օրենքը):  Սրանք հակամոնոպոլյային օրենքներ էին, այս օրենքները կասեցնում են օլիգարխների գոյացումը:  Հարստությունը պետք է հետ վերադառնար իր սկզբնական տիրոջը ու աղքատ մարդկանց պետք է հնարավորություն տրվեր նորից ոտքի կանգնելու:  Մարդ պիտի փորձի ամեն ինչ անի որպեսզի մշտական պարտքի տակ չընկնի, ու եթե պարտքի տակ է ապա պիտի մրջունի պես ջանասեր աշխատելով փորձի շուտափույտ կերպով այդ պարտքից ազատվի: 

Այսօրվա Աստծո օրենքն ու  իմաստությունը մերժած հումանիստների աշխարհում մի տարօրինակ պարտքի երևույթ է սկսվել որը կոչվում է 85 տարվա պարտքի գեր-շրջան (85 year old debt super cycle ):   Աշխարհի երկրները այս տասնյակ տարիների ընթացքում հսկայական պարտքեր են դիզել:  Օրինակ, Ամերիկայի պետական պարտքը կազմում է մոտ $31 տրիլիարդ դոլար, ու հաշվի առնելով որ Ամերիկայում ամեն օր 10 հազար հոգի թոշակի են անցնում ու իրենց առողջական խնդիրների համար թանկ բուժօգնության կարիք ունեն իրենց մեծ տարիքում, Աներիկայի մոտակա ժամանակների ընդհանուր պարտքերի պատասխանատվությունը կազմում է $240 տրիլիոն դոլար:  Սա մի գումար է որը երբեք հնարավոր չի մուծել:  Ուստի, ամերիկայի «ճարպիկ» առաջնորդները այս չլուծվող հարցը լուծելու համար դիմել են փողի արժեզրկմանը:  Բայց սա նման է այն սառցակալած մարդուն որը տաքանալու համար իրա շալվարի մեջ է ստիպված մեզում որպեսզի տաքանա, ու ամեն տեղ սկսում է գոզահոտ տարածել:  Սրանք մտածում են որ եթե դոլարը %50-ով արժեզրկեն ապա իրենց $240 տրիլիարդ պարտքը կիջնի $120 տրիլիարդի:  Սրանք ժամանակավոր լուծումներ են կիրառում ու հոգ չեն տանում որ այդպիսի քայլերը հաջորդ սերունդների համար կործանարար են լինելու, ու արդեն այդ վարած քաղաքականության աղքատացնող հետևանքները սկսել են ներկա սերունդի վրա երևալ:  Ինչպես որ Լիբանանի ժողովուրդն էին 30 տարի շարունակ պարտքով ուտում խմում ու հիմա էլ Լիբանանի ներկա սերունդը սկսել են աղբամանների մեջից ուտելիք փնտրեն, այս վիճակը սպասվում է չմուծվող պարտքեր կուտակած մնացած երկրներին:  Հայաստանում օրինակ մի ապշեցուցիչ բան նկատեցի երբ 2015 թվին հայրենիք այցելեցի:  Մարդիկ պարտքի տակ ճկռում են (իրանց էշ խելքի պատճառով) ու երբ Դեկտեմբերն է գալիս այս տխմարները գնում նորից հսկայական պարտքեր են անում որպեսզի Նոր Տարի տոնեն ու իրանց շատակեր ու խոզ բարեկամների ստամոքսները լցնեն:  Այս մարդիկ ամոթ չունեն, սա ապուշության գագաթնակետն է:  Եթե բարեկամս պիտի Նոր Տարի գա շնորհավորի ու դա ինձ վրա հարյուր հազար դրամներ պիտի արժենա ապա ես թքած ունեմ բոլոր բարեկամների վրա:  Իսկական բարեկամը այնպիսի բան չի անի որ ինձ պարտքի տակ գցի:  Դրա մեջ սեր չկա, դրա մեջ միայն ստամոքս կա:  Ես պատկերացնում եմ որ եթե ես Հայաստանում ապրեի իմ բարեկամները իմ մասին ինչ կեղտոտ բաներ կասեին, ինչպես որ Ամերիկայում ապրող իմ անուղեղ բարեկամներն են ասում:  Ես ազատ մարդ եմ ու ոչ ոքի գերին չեմ դառնա ու տենց փողեր էլ չունեմ ծախսելու, մի հատ ապուշ տոն նշելու համար:  Եթե մեր տուն եք գալիս ապա հացը ձեր տունը կերեք ու կոֆեն էլ մեր տունը կխմեք:  Թանգ բաստուրմեն կերել պրծել ենք, հազիվ մեզ հերիքացրեց:  

Կարճ ասած, Աստծո օրենքը սիրողը չի կարող մարդահաճո կյանքի ապրի:  

Ու մենք կարող ենք ասել որ չնայած ամեն տեսակի տեխնոլոգիական զարգացվածություններին, մարդու կյանքի որակը վերջին 80 տարվա ընթացքում վատացել է, ու մարդու ազատությունն էլ նվազել է:  Օրինակ, Ամերիկայում 1940 թվին ավտոմեքենայի միջին գինը $600 դոլար էր:  Ու գրեթե բոլորը կարող էին ավտոմեքենա գնել:  Նույնիսկ 1955 թվին վարսավիրը կարող էր իր մեկ ու կես տարի աշխատավարձով կանխիկ տուն գներ:  2022 թվին Ամերիկայում մեքենայի միջին գինը կազմում է մոտ $30 հազար դոլար, իսկ Լոս Անջելեսում միջին տան գինը կազմում է $650 հազար դոլար:  Գրեթե ոչ մի քաղաքացի ի վիճակի չի ոչ մեքենա գնի ու ոչ էլ տուն:  Որը նշանակում է որ մարդիկ մեքենա գնելուց բանկից 5 տարով փող են պարտք անում, իսկ տուն գնելուց 30 տարի պարտքի տակ են անցնում:  Այսինքն, երբ Ամերիկայի հայերին ես տեսնում սիրուն մեքենա քշելուց ու սիրուն տան մեջ ապրելուց, դրանցից ոչ մեկը իրենցը չեն, ամեն ինչը պարտքով է վերցված:  Ու հաճախ լինում է որ նրանք պարտքը չեն կարողանում մուծեն ու բանկը գնում է մարդկանց ձեռքից մեքենաներն ու տները վերցնում է:  Երբ 1990-ականների նոր էինք Ամերիկա եկել մեր բարեկամներից մեկը 8 հատ մեքենա ունեին ամեն մեկը 50-60 հազար արժողությամբ, ու այն ժամանակ 300 հազարանոց տան մեջ էին ապրում(այսօրվա արժեքով 1,2 միլիոն):  Ու օրերից մի իր տեսա որ մի հատ ժանգոտած մեքենա էր քշում ու հանրակացարանի պես մի տեղ էր ապրում:  Իրա ավտոմեխանիկության Գործերը թուլացել էր ու պարտքերը չէր կարողացել մուծել:  Ու եթե մեկը ասի հիմիկվա մեքենաները իրենց վրա հազար ու մի բան ունեն դրա համար են թանկ արժենում քան թէ 1940 թվի մեքենաները ապա ես կասեմ ՈՉ, դա այդպես չէ:  1940 թվի մեքենաները ամեն ինչը ձեռքով էին պատրաստում ու այն ժամանակ երկաթն ու ալյումինն ու ապակին ու կտորն ու կաշին շատ ավելի թանկ են արժեցել:  Այն ժամանակ 100 մեքենա պատրաստելու համար միգուցե 2000 հոգի են աշխատել, հիմա մոտ 50 հոգի են աշխատում քանի որ ամեն ինչ աֆտոմատացված է:  

Ուստի, ինչ վերաբերում է անհավատների կառավարած աշխարհին, այն գնալով փլուզվում է, որը նշանակում է որ հավատացյալները հաղթում են:  Ամեն ինչ ուղղակի ժամանակի հարց է:   Ու այստեղ մենք պետք է նշենք ժամանակակից տեխնոլոգիայի անփոխարինելի դերը:  

(Digital Revolution).  

Հովհաննես Ռշտունին իր 1970-80 ական թվերի սերտողությունների մեջ կանխատեսել էր որ մինչև 20-րդ դարի վերջը Սովետական Միության հումանիստական կարգերը կփլուզվեին, ու այդպես էլ եղավ:  Սա նույնիսկ Ամերիկայի ՑեՌեՈւն (CIA ԿՀՎ) չէր կանխատեսել:  Բայց Ռշտունին նաև մեկ այլ կանխատեսում արեց: Ըստ նրա, 21-րդ դարը լինելու է բոլոր հակաքրիստոնեական հումանիստական պետությունների կարգերի ու հասարակությունների փլուզման դար: Ու հաշվի առնելով այս պետությունների անհավատալի քանակի պարտքերը, մենք կարող են տեսնել որ սա հավանական է:  Ռշտունին նաև ասաց որ 21-րդ դարը քրիստոնեության վերելքի դար է լինելու, երբ ավելի զարգացած աստվածաբանություններ են ձևավորվելու, ինչպես որ քրիստոնեության առաջին 451 տարվա ընթացքում են ձևավորվել:  Սա Ռշտունին ասել էր նախքան ժամանակակից ինտերնետի ու տեխնոլոգիաների հայտնվելը:  

Հաշվի առնենք սա:  Մինչև կոմպյիտերների ու ձեռքի հեռախոսների ու ինտերնետի ստեզծումը մի հատ Աստվածաշնչի գիրքը մոտ $40 արժեր, կամ $20 (USA).  Բայց հիմա մարդիկ իրենց ձեռքի հեռախոսի մեջ անվճար Աստվածաշունչ ունեն ու կարող են անվճար քարոզներ լսեն ու երբեմն քրիստոնեկան գրքեր կարդան:  Ամենաորակով քրիստոնեական գրքերը անգլերենով են գրված, բայց սրանք ժամանակի ընթացքում տարբեր լեզուներով են թարգմանվում ու ինտերնետի վրա են դրվում, մեծ մասամբ անվճար, ինչպես օրինակ մեր grqer.com կայքում ենք դնում:  Ու ժամանակի ընթացքում այս խորացված նյութերը բոլորը կսկսեն կարդալ որը մի աննախադեպ թափ կտա Աստծո արքայության տարածմանը:  

21-րդ դարը կործանարար է լինելու անհավատներ կառուցած աշխարհի համար:  Արդեն վառածի հոտը գալիսա: