Ողորմություն
Հովհաննես Ռշտունի
(սա Ռշտունու ամենաընտիր սերտողություններից մեկն է)
<<Օրհված են ողորմածները (գթասիրտները), քանի որ նրանք ողորմություն են ստանալու»:
Ողորմություն բառը կոինէ հուներեն eleos (իլիոս) բառն է (eleēmones ἐλεήμονε), որը ժամանակակից սահմանումով հասկացվում է որպես բարեգործություն:
Բայց Հին Կտակարանի եբրայերեն բնագրերի մեջ ողորմություն բառի հասկացությունը ոչ մի կապ չունի բարեգործության հետ: Հին Կտակարանի եբրայերեն բնագրերի մեջ ողորմության համար Խեսեդ բառն է օգտագործվում: Առաջին դարում Կոինէ հուներեն Իլիոս բառը օտարօտի է եղել հրեաների հասկացած ողորմության հասկացությանը: Հուներենը ավելի շուտ թարգմանվում է որպես բարեպաշտություն, գեղեցկություն, լավություն, բարեսրտություն, խղճահարություն և այլն: Բայց ինչևէ ձևով որ այս բառը որ թարգմանվի, Աստվածաշնչում ողորմություն բառը օրենքի հետ է կապված եղել: Բայց ցավոք սրտի երբ մենք այսօր ողորմություն բառի մասին ենք մտածում այս բառը մեզ համար ոչ մի օրինական, իրավական իմաստ չունի:
Մենք այսօր ողորմություն հասկանում ենք այն իմաստով երբ մեկը իր զգացմունքներից շարժվելով առատաձեռնություն կամ բարեգործություն է ցուցադրում մեկ այլ անձի հանդեպ, մենք սա էմոցիալացնում ենք, զգացմունքների վրա ենք հիմնում:
Բայց ողորմություն բառի աստվածաշնչական հասկացությունը արմատապես տարբեր է:
Աստվածաշնչի սահմանումով ողորմությունը ուխտական գործ է ու շնորհից ու ճշմարտությունից անբաժանելի է: Սա վերաբերում է մարդկանց միմյանց միջև եղած ուխտական հարաբերությանը, ինչպես նաև երկու ընկերների, ուխտյալ հավատացյալի և օտարի, աղքատի, դժբախտի միջև եղած հարաբերության: Բայց ամեն դեպքում սա օրինական/ուխտական հարաբերության հետ է կապված: Ուխտը պայմանագիր է, դաշնագիր, սա օրինական հարաբերություն է որի համաձայն երկու հոգի համաձայնվում են անել ամեն հարկավոր բան որպիսի մեկը մյուսին օգնեն, որ մեկը իր կյանքը տա մյուսի համար: Սա ամբողջական հարաբերություն է որը մարդկանց արյունակցական եղբայրներ է դարձնում: Մարդ կարող է իր մորից ծնված եղբոր հետ հարաբերությունը կոտրի, բայց երբեք չի կարող իր հարաբերությունը իր ուխտական/արյունակցական եղբոր հետ կոտրի: Ողորմությունը ուխտի հետ է կապված:
Ողորմության բառի ժամանակակից սահմանումը այն կապում է հումանիտարության հետ, բարեգործության հետ: Աստվածաշնչական սահմանումը այն կապում է սուրբ ժողովրդի հետ, ուխտյալ/ուխտական մարդու և կնոջ հետ:
Հին հեթանոսական աշխարհում մարդու և հեթանոս աստծո միջև եղած հարաբերությունը պայմանագրային հարաբերություն էր ոչ թէ ուխտային/ուխտական (ինչպես որ քրիստոնեական աստվածաշնչում է սահմանվում):
Մարդու հետ Աստծո ուխտը սիրո, ողորմության և շնորհի ուխտ է: Եթե մարդը ուզենա իր կողմից Աստծո ուխտին մի բան ավելացնի, օրենք կամ որևէ այլ մի բան, ապա դա կնշանակի որ մարդը ինքն իրենԱստծո հետ հավասարացնում է:
Ողորմությունը հարաբերություն է նախա-ենթադրում, մասնավորապես 6 տեսակի հարաբերություններ:
1. Հարաբերություն ծնունդով, տոհմով, ընտանիքով, ամուսնությունով,
2. Հարաբերություն հյուրընկալի և հյուրի միջև, հին աշխարհում իրար հետ հաց ուտելով մարդիկ իրենց հարաբերությունն էին հաստատում, քանի որ իրար հետ հաց ուտելով նրանք կարծես թէ հաղորդություն էին անում, այնպես ինչպես որ Աստվածաշունչն է նաև սահմանում: Հաց ուտելը ուխտական հարաբերության հետ է կապված:
3. Հարաբերություն դաշնակիցների միջև, և նրանց հարազատների
4. Հարաբերություն ընկերների միջև
5. Հարաբերություն իշխանավորի և հպատակների միջև
6. Հարաբերություն նրա միջև ով օգնություն է տրամադրում կարիքավորին, և կարիքավորի միջև, որով այդ օգնությունը այդ կարիքավորին պարտավորության տակ է դնում:
Ողորմության հասկացության մեջ երկու-կողմանիություն կա, փոխհարաբերականություն կա: Հավատարմությունն ու պարտականությունը ողորմության հետ են կապված:
Հին Կտակարանում ողորմություն բառը հարյուրավոր անգամ է օգտագործվում, երբեմն այն թարգմանվում է որպես բարություն (լավություն), երբ Բոոսը Հռութին է ասում Հռութ 3:10-ում, <<օրհնյալ լինես դու Տիրոջից, դուստրս, քո այս վերջին բարությունը/լավությունը ավելի մեծ է քան առաջինը քանի որ երիտասարդ տղաների հետևից չգնացիր, լինեին դրանք հարուստ թէ աղքատ>>:
Աստվածաշնչում ողորմությունը իրավական/օրինական հասկացություն է, այստեղ կապ գոյություն ունի, պարտավորեցնող կապ, ընդհանուր կյանք: Մեկին ողորմություն մեկնելով դու պարտավորեցնող կապ ես հիմնադրում քո և նրա միջև, նույնիսկ եթե նրանք օտար են: Եթե դու նրանց օգնում ես ապա նրանք քո հանդեպ պարտավորված են մնում ու նրանք դա գիտեն, ու դու էլ նրանց ես շարունակական պարտավորվածության մեջ լինում նրանց օգնելով: Աստվածաշնչում ողորմությունը օրինական կապ է:
Մեր ժամանակներում այսպիսի սահմանումը շատ սառն է թվում, տարօրինակ: Մենք ուզում ենք ողորմությունը կապված լինի մեր զգացմունքների, էմոցիաների հետ, ու ոչ մի կապ չունենա օրենքի հետ: Սրա պատճառն այն է որ ժամանակակից մարդու համար օրենքը դադարել է լինել Աստծո խոսքի մի մասը: Օրենք ասելով ցավոք սրտի մենք ուզում ենք հասկանալ պետական օրենք, հարկային ծառայությունը, ոստիկանությունը, թաղային ծառայությունը, և այլն:
Երկրում գոյություն ունեցող օրենքների մեծամասնությունը ոչ մի կապ չունեն ճշմարտության հետ: Ամերիկայում եթե 1930 թվին ձեռքդ օղու շիշ ու մեկ կիլոգրամ ոսկի վերցրած քայլեին ապա քեզ կձերբակալեին օղու շշի համար, բայց եթե այս նույն բանը 1960 թվին անեիր ապա քեզ ոսկու համար կձերբակալեին: Ոչ 1930 թվի օրենքն է ճշմարտության հետ կապ ունեցել ոչ էլ 1960 թվի օրենքը: Հայաստանում եթե մարդ գնա ամուսնացածի հետ սեռական հարաբերություն ունենա սա օրենքի դեմ չէ, բայց եթե մեկը զենքով դրսում քայլի ապա նրան կձերբակալեն:
Այս պատճառով է որ օրենքը մարդու համար դարձել է սառը, անանձնական, մեռած մի բան: Բայց Աստվածաշնչում այսպես չէ: Օրենքը Աստծո խոսքի հետ է կապված: Աստվածաշունչը Ծննդոցից մինչև Հայտնություն Աստծո օրենքն է, սա օրենքի գիրք է, ինչ որ Աստված ասում է պարտավորեցնող է: Աստծո խոսքը նաև մեզ համար Իր շնորհն ու ողորմությունն է: Ուստի, Աստվածաշնչում ողորմությունը մի բան չէ որը մենք տալիս կամ ստանում ենք, այլ՝ սա հարաբերություն հիմնադրող բան է, հարաբերություն նախա-ենթադրող բան է: Ուստի ողորմությունը օրենքի հետ է կապված:
Եբրայերեն օրենք բառը Թորա բառն է, որը նշանակում է ուսուցում, որը նաև կարող է նշանակել սեր: Մենք մեր երեխաներին Աստծո խոսք/օրենք ուսուցելով նրանց նաև սեր ենք ցույց տալիս: Աստված էլ մեզ օրենք/թորա տալով մեզ հետ սիրո հարաբերութան մեջ է մտել: Աստծո օրենքը սեր է, ու մենք էլ այդ սերը պիտի դրսևորենք: Աստված Իր շնորհով մեզ հետ կապվածություն է հաստատել, ու մենք էլ մեր ողորմությամբ մեկս մեկի հետ ենք կապվածություն հաստատում: Այս պատճառով է Աստվածաշունչը մեզ պատվիրում որ երկուկողմանի համբերատարություն ցուցադրենք: Մենք գիտակցում ենք որ մենք կատարյալ չենք ու գիտենք որ մեր մոտիկներն էլ կատարյալ չենք, ուստի մենք ողորմություն ենք ցույց տալիս ու ողորմություն ստանում: Սա երկուկողմանի բան է, այստեղ փոխհարաբերականություն կա:
Ողորմությունը այն կապն է որը մեր սրտերը իրար է կապում սիրով:
Այս պատճառով է Հիսուսը ասում <<Օրհված են ողորմածները (գթասիրտները), քանի որ նրանք ողորմություն են ստանալու», այստեղ փոխհարաբերականություն կա, տալ ու առնել կա, տալիք ու առնելիք կա: Երբ մենք մեկս մեկի հանդեպ ողորմած ենք մենք ոչ միայն մեկս մեկից ենք ողորմություն ստանում այլ նաև Աստծուց, որը ամենակարևորն է: Այս պատճառով է որ մենք չպետք է ողորմությունը ռոմանտիկացնենք, սենտիմենտալացնենք, էմոցիոնալացնենք, կամ ժամանակակիցացնենք ողորմության հասկացությունը. ողորմությունը օրենքի շրջանակում պիտի հասկացվի:
Օրինակ, ողորմություն բառը հաճախ թարգմանվում է որպես բարություն:
Ողորմությունը բարության տեսակետից ամուսնության մեջ է դրսևորվում, երբ երկու թերություններով ու մեղքերով լի մարդիկ իրար հետ են ապրում, ու պիտի իրար ողորմություն ցուցադրեն շարունակաբար որպիսի ամուսնությունը աշխատի: Ու ողորմությունը հարաբերություն լինելու հետ մեկտեղ ամուսնությունը օրինական/իրավական հարաբերություն է, փոխհարաբերական. այստեղ պայմանագիր է կնքվել, ուխտ է կնքվել:
Մարդ ամուանությունից հենց այնպես չի կարող թողնի հեռանա (բացառությամբ հոգեկան հիվանդների), ուստի այստեղ մենք տեսնում ենք օրենքի և սիրո միությունը:
Մարդիկ ամուսնության դժվար հարաբերութունից կարող են օրհնանք ստանան, եթե ողորմություն ցուցադրեն իրենց կողակցին: «օրհնյալ են ողորմածները …»: Ամուսնությունը կյանքի հարաբերություններից ամենաբարդն ու դժվարն է, բայց կարող է նաև ամենահեշտն ու օրհնաբերը լինի: Ամուսնության մեջ ահագին քանակի բարություն է պետք, ողորմածություն, փոխհարաբերականություն, տալիք-առնելիք, որպիսի ամուսնությունը աշխատի:
Քրիստոսը սա՛ նկատի ունի երբ հայտարարում է ողորմածության օրհնվածության մասին: