Նրան Ազատ Արձակիր, Կամ, Դադարիր Դավաճանությամբ Վարվել Նրա Հետ
Sam Powell
Մաղաքիա 2:16-ը շատ անգերեն և հայերեն աստվածաշնչերում այսպես է թարգմանվում:
«Որովհետև ես ատում եմ ամուսնալուծությունը», ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը, և նա իր հանդերձը բռնությամբ է ծածկում, ասում է զորքերի Տերը, ուրեմն զգուշացեք ձեր հոգիների համար և անհավատարիմ մի եղեք:
Սա սխալ թարգմանություն է քանի որ բնագրերի մեջ այս համարներում ամուսնալուծություն կամ ապահարզան բառ ընդհանրապես գոյություն չունի,
սա այսպես պիտի թարգմանվի
«Քանի որ նա ատում է, թող նրան արձակի (բաց թող)», ասում է Տերը, Իսրայելի Աստվածը, «և նրա հագուստը բռնությունով է պատված»: Ուստի զգույշ եղեք ձեր հոգիներում, որպիսի դավաճանությամբ չվարվեք:
Եթե Աստված ամուսնալուծությունը ատեր ապա նա Իսրայելից չէր ամուսնալուծվի, և 2 Օրինաց 24:1-4-ում ամուսալուծություն թույլ չէր տա: Աստված երբեք ոչինչ թույլ չի տալիս որը Նա ատում է:
Աստվածաշունչը առաջին անգամ գրվելու ժամանակ օգտագործվել է Եբրայերեն լեզուն, իսկ եբրայերեն գրելու լեզուն բաղաձայնային լեզու է եղել, նրանք ոչ մի հնչյուններ չեն ունեցել: Հնչյունները միայն բանավոր են օգտագործվել որոնք ավանդույթների միջով են փոխանցվել դարից դար:
Առաջին անգամ ՔՀ 800-ական թվերին Մասորետներ կոչվող հրեա լեզվի մասնագետները կետեր ու գծեր ավելացնելով հնչյուններ են ծանոթացրել եբրայերեն գրական լեզվի մեջ: 10-րդ դարում այս գրելու համակարգը մի քանի հարյուր տարի զարգանալուց ու զտվելուց հետո բոլորի կողմից ստանդարդացված ձևով ընդունվել է, ստեղծելով առաջին եբրայերենի ամբողջական աստվածաշունչը: (Երբ մարդիկ ասում են թէ Աստծո անունը Եհովա է արտասանվում սա մի քիչ ճիշտ չէ, քանի որ Հին Եբրայերենի մեջ ինչպես ասացինք հնչյուններ չեն եղել, <<ո>> և <<ա>> տառերը չեն եղել: Առաջին անգամ Աստվածաշնչի թարգմանիչ Վիլիամ Թինդեյլն է Եհովա անունը ծանոթացրել, կամ, իր հավատքով բնագրերի մեջ պետք է որ դրան մոտ հնչեր Աստծո անունը):
Իհարկե, բաղաձայնային լեզվին հնչյուններ ավելացնելով բառերի արտասանությունն էփոխվել, որը նշանակում է որ բառերի որոշ իմաստն է փոխվել, որը նշանակում է որ քերականությունն է փոխվել: Այսքանով հանդերձ մենք հավատում ենք որ Աստվածաշունչը անսխալակամ է քանի որ Աստված Իր նախախնամությա’մբ է այն պահպանել սխալներից:
Անսխալակամության վարդապետությունը չի նշանակում որ բնագրերի բառերը %100-ով մեզ են հասել: Բնագրերի արտագրումները, ի դեպ, իրարից %3 տարբերություններ ունեն: Անսխալական ասելով մենք հասկանում ենք այն որ ոչ մի վարդապետություն փոփոխության չի ենթարկվել որոշ բառերի սխալ թարգմանությունով կամ փոխանցումով կամ արտասանությունով:
Բայց սա բացատրում է թէ ինչու է որ Մաղաքիա 2:16 համարի այդքան տարբեր ձևի թարգմանություններ գոյություն ունեն: Այստեղ ու այնտեղ մի հատ կետի ու գծի միջոցով հնչյուն փոխելով «նա ատում է»-ն դարձել է «ես ատում եմ», իսկ «արձակիր»-ը դարձել է«ամուսնալուծություն»:
Այստեղ շատ տեխնիկապես չենք ուզում խորանանք եբրայերենի մեջ քանի որ իմ ունկնդիրները Հին եբրայերենի մասնագետներ չեն: Բայց Մաղաքիա 2:16-ը մեծ հավանականությամբ ամենաճիշտը այսպես է թարգմանվում «քանի որ նա (տղամարդը) ատում է (իր կնոջը), թող նրան (կնոջը) թողնի գնա», կամ, թող նրան ազատ արձակի: Այստեղ ամուսնալուծություն կամ ապահարզան բառը չի օգտագործվում, արձակել (shallach, կամכִּי־שָׂנֵא שַׁלַּח ki-sane shallach) բառն է օգտագործվում: 2 Օրինացում ամուսնալուծության և ազատ արձակելու համար 2 տարբեր բառեր է օգտագործվում, սրանք նույն իմաստը չունեն: Օրինակ, Նոյը աղավնի ազատ արձակելով(shallach) չի նշանակում որ Նոյը աղավնուց ամուսնալուծվեց:
Տղամարդը կարող է կնոջը ազատ արձակի առանց ամուսնալուծելու, առանց ապահարզանի փաստաթուղթ տալու:
Ջոն Կալվինը 1500-ականներին այս համարը փայլուն ձևով է մեկնաբանել:
Նրա խոսքերով …
«Ուրեմն սա՛ է պատճառը թէ մարգարեն (Մաղաքիան) ինչու է ասում «եթե դու ատես, ազատ արձակիր», ոչ թէ որ սրանով նա ամուսնալուծելու հանգիստ թույլտվություն է տալիս, այլ՝ որ այս (արձակելու) պարագայով նա իր հանցանքն է ավելացնում, քանի որ մարգարեն հետո ավելացնում է ասելով «քանի որ նա իր բռնությունը հագուստով է ծածկում»:
Եթե այսքանը կարդալով խառնաշփոթ վիճակում ես ապա կարդա 2:16-ի անմիջական համատեքստը, Մաղաքիա 2:10-16: Այստեղ դավաճանություն (նենգություն) բառը 5 անգամ է օգտագործվում, և ընդհանուր թեման «ինչու՞ ես դավաճանությամբ վարվում» հարցն է: Դավաճանությունը մի անձը մյուսի հետ հետ անհավատորեն, խաբեբայորեն վարվելն է: Աստված մեզ ստեղծել է որպիսի Իր և մեկս մեկի հետ հարաբերվենք
ու դրա համար կանոններ է տալիս: Այս հարաբերությունները կոչվում են «ուխտեր»: Որոշ հարաբերություններ պարզ են, օրինակ ես մարդկանցից սպասում եմ որ ինձ հատ քաղաքավարի վարվեն ու չվիրավորեն, ուրիշ հարաբերություններ էլ, ինչպես օրինակ ամուսնությունն է, նշանավորվում են Աստծո առջև երդվելով: Երբ մենք մի եկեղեցու ենք միանում, դատարանում երդվում ենք կամ պայմանագրեր ենք կնքում, սրանք բոլորը ուխտեր են:
Դավաճանությամբ վարվել նշանակում է այս հարաբերությունները խախտել, կոտրել: Հուդայի երկրի քաղաքացիները դավաճանությամբ էին վարվում, նրանք իրենց հարաբերությունները չարաշահում էին, նրանք “ուրիշ աստծո դուստրի հետ էին ամուսնանում», ուրիշ հավատքի աղջիկների հետ էին ամուսնանում:
Եթե մեկը Աստծո ուխտից դուրս է ամուսնանում նա դրանով ցույց է տալիս որ կամ իր և Աստծո միջև եղած ուխտն է անարժեք կամ էլ իր և իր կնոջ միջև եղած ուխտն է անարժեք:
Ինչպե՞ս է մարդ կարող իր տիկնոջ հետ «մեկ մարմին» լինել որը միակ ճշմարիտ Աստծո հետ հարաբերություն չունի: Երբ հավատացյալը անհավատի հետ է ամուսնանում դրանով նա ամուսնությունը միայն սեռական հարաբերությունով է սահմանափակում կամ էլ Աստծո հետ ունեցած իր ուխտը վերածում է լոկ ավանդության ու սեփական հարմարության: Երկու դեպքում էլ այսպիսի անձը դավաճանության մեղքն է գործում:
Ավելին, Հուդայի երկրի որդիների դեմ արված հաջորդ մեղադրանքն այն էր որ Աստծո զոհասեղանը արցունքներով էր ծածկվել: Երբ որ կինը զոհասեղանին է լացում ապա նա նշանակում է որ նա ոչ մի ուրիշ դեղ ու դարման չունի, օգնություն ու ուժ չունի այլևս: Կնոջը միայն մնում է որ գնա ու իր բողոքները լցնի Աստծո առջև: Իսկ ինչու՞ էր կինը իր վիշտը զոհասեղանին լցնում. քանի որ նրա ամուսինը իր հետ դավաճանությամբ էր վարվում: Նա իր ամուսնու հետ ամուսնական ուխտի մեջ էր մտել որով նա խոստացել էր նրան սիրել ու փայփայել ու պատվել: Ամուսինը խոստացել էր նրան կպչելով բոլոր այլ կանանցից հեռու մնար: Նա իր երիտասարդության կինն էր, նրա «Կողակիցը»: Կողակից բառը ամբողջ Հին Կտակարանում միայն այստեղ է այս ձևով օգտագործվում: Մեկ այլ տեղ որ օգտագործվում է դա խորանի վարագույները նկարագրելիս է, որ իրար հետ պիտի կապով/հանգույցով կապնվեին: Կողակիցը նա է որ քեզ հանգույցով է կապնված(քարկապ եղած): Աստված նրան քեզ է միացրել:
Նա քո ուխտի կինն է: Դրանից ավելի մոտ հարաբերություն չկա:
ԱՅՍ կինը, որին դու երդվել ես որ սիրես ու փայփայես, դու նրա հետ դավաճանությամբ/նենգությամբ ես վարվել: Դու նրա հետ այնպես վատ ես վարվել որ նա Տիրոջ զոհասեղանը արցունքներով է պատել ու Աստված քո նվիրատվությունները այլևս չի ընդունում: Աստված քո երդումները լսել է: Ու Աստված տեսել է թէ դու նրա հետ ինչպես ես վերաբերվում, երբ դու մտածում էիր թէ ոչ ոք դա չի տեսնում: Վկան Աստված է:
15-րդ համարի թարգմանությունը դժվար է բայց իմաստը պարզ է: Աստված Ադամին ու Եվային ստեղծեց լինելու պտղատու ու երկիրը լցնելու, և երկիրը տիրապետելու/իշխելու: Նրանք Աստծո պատկերով էին ստեղծվել ու կանչված էին տարածելու Աստծո արքայությունը համայն ստեղծագործության մեջ, ինչպես որ Եդեմում էր:
Սա տեղի ունենալու համար Աստված մի նոր ցեղ/տեսակ չստեղծեց ու Ադամին բերեց: Այլ, Նա Եվային Ադամի կողից վերցրեց: Մեկ մարմին, մեկ արյուն, տղամարդ և կին, ամուսին և նրան համեմատ կատարյալ օգնական, ու նրանց մեկ մարմին դարձրեց: Նա «Աստծո սերմի» հետևից էր:
Բայց դրա փոխարեն մեղքը մտավ աշխարհ ու մարդիկ դավաճանացին/նենգացան, խաղդելով այդ ներդաշնակությունը՝ սիրելու փոխարեն ատելով ու ճնշելով իրենց կանանց: Սա այսպես չպետք է լինի, մանավանդ հավատացյալների մոտ:
Վերջապես անդրադառնալով 16-րդ համարին մենք կարող ենք սրա իմաստը հասկանալ: Եթե դու կնոջդ այքան շատ ես ատում ապա նրան ազատ արձակիր, նրան բաց թող, ազատ թող: Դու արտաքինից ուրիշ բան ես ցույց տալիս բայց տանդ մեջ ընդհանրապես ուրիշ ես: Ինքդ քեզ քո կյանքը սահմանող բռնությամբ հագցրու ու կնոջդ ազատ արձակիր: Բացահայտ եղիր ամեն ինչում, իրականությունը մի թաքցրու (ինչ զիբիլ որ կաս էդպես էլ քեզ ցույց տուր):
Արդյո՞ք սրանով Աստված հանդուրժում է ամուսնալուծությունը: Ոչ, ու այս համարների գլխավոր թեման դա չէ: Հիմնական կետը վերջին հատվածն է, «Ուստի զգույշ եղեք ձեր հոգիներում, որպիսի դավաճանությամբ չվարվեք»:
Այստեղ հիմնական կետն այն է որ այս աշխարհում կան բաներ որ Աստված շատ ավելի է ատում քան ամուսնալուծությունը: Նա ատում է դավաճանությունը: Դա Իր բնության, հավատարմության խախտում է, ու նաև մարդու համար Նրա պատկերով կանչված լինելու խախտումն է: Նա դավաճանության ամեն ձևն է ատում՝ ճնշողականություն, հալածանք, խաբելը, մոլորացնելն ու մանիպուլացիաներ անելը: Աստված ատում է հպարտ, նենգ սիրտը:
Աստված ատում է այն ատելությունը որը ամուսինը ունի իր կնոջ հանդեպ, որի պատճառով նրա վրա է հարձակվում ու նրան ճնշում է, ու հաճախ կողքից սիրած է պահում: Աստված այս տեսակի ամուսիններին ատելով ատում է: Աստված ատում է այն աններդաշնակությունն ու լարվածությունը որ ամբարիշը մարդիկ են ստեղծում իրենց տան մեջ:
Եթե դու շարունակելու ես քո կնոջ հետ այս ձևով վարվես ապա նրան ազատ արձակիր: Դա քո արած գործերից միակ պատշաճ բանը կլինի:
Բայց շատ ավելի լավ կլինի որ դու քո հոգում զգուշանաս ու կնոջդ հետ այս ձևով չվերաբերվես:
Եթե դու սա մերժես ապա Աստված Իր զոհասեղանին արցունքներ թափած կնոջդ ձայնը կլսի ու դրանք անպատասխան չի թողնի:
Աստված ինչու՞ չի լսում քո աղոթքները, ինչու՞ չի ընդունում քո զոհաբերությունները: Քանի որ դու կնոջդ հետ նենգությամբ ես վերաբերվում:
Եթե նրան ատելով ատում ես ապա նրան ազատ արձակիր:
Ու եթե մարդը ուզում է իր կնոջը ուժով ու վախեցնելով պահի որ իրենից չհեռանա ապա նա մարդ արարած չէ:
Դրա փոխարեն այս տեսակի ամուսինը պիտի հարցնի թէ «ինչպե՞ս եմ ես կարող իմ կնոջ մեջ ցանկություն առաջացնեմ որ նա ԿԱՄԵՆԱ ինձ հետ ամուսնացած մնալու»:
Պողոսը այս հարցին Եփեսացի 5-ում է պատասխանում, «Ձեր կանանց սիրեք այնպես ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցուն»:
Կամ ինչպես Մաղաքիան է ասում, ձեր հոգիներում զգուշացեք, ձեր երիտասարդության կնոջը սիրեք: Նրա հետ հարաբերություն կառուցիր, զայրացած ու դառը մտքերը մի կողմ ձգիր: Նրա մասին մտածիր քո երիտասարդության կնոջ պես, ինչպես որ պատանու ծաղկող սրտում է առաջին անգամ այդպիսի զգացմունք առաջանում: Այդ ծաղիկը կարող է աճի միայն այն դեպքում երբ դու նրան հոգ տանես, տարեց տարի գնալով ավելի ու ավելի գեղեցկանալով, մինչև դու 100 տարեկան լինես ու կինդ 90 տարեկան, ու ինքը քեզ իր սրտում տեր կոչի, ինչպես Սառան էր Աբրահամին կոչում:
Դու միգուցե ասես «դե, ինքը Սառայի նման չէ», բայց դու էլ Աբրահամի նման չես:
Քո պարտեզին հոգ տար, կնոջդ սիրիր, չհամարձակվես դավաճանությամբ վերաբերվել նրան որին Աստված քո հոգու հետ է կապել, որը քո կինն է՝ ուխտով: