Կին Քարոզիչները Մեռնող Հարանվանություններ են Առաջնորդում: Ամերիկյան Հեռանկար:   Կին քարոզիչների տարածվածութունը այլասերվածության տարածվածությունից է:  Կին քարոզիչների երևույթը հաստատողները սովորաբար Կողոսացի 4.15-ի աղոտ համարն են մեջբերում որտեղ խոսում է <<Նիմփայի և նրա տան եկեղեցու>> մասին:  Նիմփան կին է, ու այս մարդիկ այս համարին նայելով ասում են որ Նիմփայի տանը եկեղեցի էր հավաքվում որը Նիմփան էր առաջնորդում: Բայց այս համարում ոչինչ չի ասում որ Նիմփան եկեղեցի էր առաջնորդում, ուղղակի եկեղեցին նրա տանն էր հավաքվում:  Ու հետո նրանք բերում են 1 Կորնթացի 11.5-ը որտեղ խոսում է այն մասին որ կանայք մարգարեանում (ուսուցում/քարոզում) են եկեղեցում:  Մեկ անգամ ևս, այս մարդիկ Աստծո խոսքն են աղավաղում, այս համարում <<եկեղեցում>> բառը չկա, կինը եկեղեցում չի կարող մարգարեանա որպես պաշտոնական ուսուցում, որպես եկեղեցու պաշտոն:  Սրանք Աստծո խոսքը աղավաղելով ժողովրդին են փորձում մոլորացնեն:  Սրանք եկեղեցին կոտրելու ու փշրելու փորձել են, ու կին քարոզիչները Հիսուս Քրիստոսի եկեղեցին են փորձում քանդեն:    Մարգարեանալ բառը նշանակում է ուսուցել, քարոզել:  Կինը միգուցե ընտանիքի մեջ ուսուցի կամ քաղաքական պաշտոն զբաղեցնելով ուսուցի ու խոսա, բայց ոչ մի դեպքում եկեղեցու մեջ:  Հին Կտակարանում Դեբորան քաղաքացիական իշխանության պաշտոն ուներ, թերևս դա Իսրայելի ամենավատ վիճակում էր երբ երկրում տղամարդկություն ունեցող տղամարդ չէր գտնվում որ երկիրը առաջնորդեր, ինչպես որ Ղարաբաղում ղարաբաղցիները ժամանակին կին վարչապետ էին նշանակել, քանի որ երկրում տղամարդկություն ունեցող տղամարդ չկար որ երկիրը առաջնորդեր, կամ էլ կին վարչապետ նշանակելով փորձում էին համաշխարհային հանրության հետևը մտնեին, մտածելով որ այդ հետև մտնելը պիտի փոխարիներ այն բոլոր բարդ ու դժվար բաներին որոնք պահանջվում են որպիսի հզոր ու բարգավաճ երկիր կառուցես (բողոքական հավատք, տղամարդկություն, ընտանիք, արդարադատություն, երկրպագություն, Աստծո օրենքի հասկացում, և այլն):  Աստվածաշունչը կնոջ քաղաքացիական պաշտոնի շրջանակներում, կամ ընտանեկան շրջանակներում ուսուցելու/մարգարեանալու դեմ ոչ մի բացահայտ արգելք չի դնում, բայց եկեղեցում պաշտոն զբաղեցնելու կամ քարոզիչ դառնալու/ուսուցելու դեմ բացահայտ դատապարտություն է անում.   Ոչ մի ձևով հնարավոր չի 1 Կորնթ 14.34-35-ի հրամանը շրջանցել, որտեղ ասում է որ թող կանայք լուռ մնան եկեղեցում, նրանք իրավունք չունեն խոսելու/ուսուցելու, նրանք պետք է հնազանդ լինեն ինչպես որ Օրենքն է ասում:  Եթե նրանք ցանկանում են մի բան սովորեն ապա թող իրենց ամուսիններին հարցնեն տանը, քանի որ ամոթալի է երբ կինը եկեղեցում խոսում/ուսուցում է:  Կին քարոզիչները իրենց պաշտոնի արդարացումը ոչ մի ձևով չեն կարող խցկեն այս համարների մեջ:  Կին քարոզիչները բացահայտ կերպով Աստծո օրենքի դեմ են գնում, նրանք ԱՆՕՐԵՆ են, բացարձակ խոտակեր արարածներ:  Նրանք փորձում են երբեմն ասեն որ Պողոսը այստեղ իր ժամանակի մշակույթի տեսակետից է խոսում որտեղ կանայք իրավունք չունեին ուսուցեին, բայց մենք հիմա 21-րդ դարում ուրիշ մշակույթում ենք ապրում:  Իհարկե միասեռական գոմիկներն էլ իրենց հերթին են ասում որ Աստվածաշունչը այն ժամանակ միասեռականությունը դատապարտում էր քանի որ այդ ժամանակվա մշակույթը դա ընդհունելի չէր համարում, բայց մենք հիմա 21-րդ դարում ենք ապրում, ավելի զարգացած ժամանակներում, ու ազատ կերպով կարող ենք բոլորս գոմիկ դառնանք:   Կին քարոզիչների երևույթը նորություն չէ:  Ի դեպ, առաջին անգամ եկեղեցում Մոնտանիստներն են կին քարոզիչներ նշանակել իրենց եկեղեցիներում:  Մոնտանիզմը ՔՀ 170 թվին մի աղանդ էր որը ձևավորվել էր Փռյուգիայում:  Մոնտանիստները ուսուցում էին Սուրբ Հոգու նորանոր լցվելը իրենց հետևորդների վրա, ու իրենց եկեղեցու անդամներին ու հավատքի հետնորդներին մի ուրիշ հոգևոր աստիճանի վրա էին դնում, ինչպես որ ժամանակակից հիսունական և Կյանքի Խոսք եկեղեցիներն են անում իրենց աղանդավորական ձևով, երբ որ մեկը սկսում է կովի նման անհասկանալի լեզուներով բարբաջել ու դա կապում են Սուրբ Հոգու հետ ու այդ մարդուն համարում հատուկ ձևով հոգևոր անձ, հոգևոր էլիտներությանը պատկանող մի անձ:  Ու այսպիսով Մոնտանիստները հռչակում էին որ իրենք բարձր իշխանություն ունեին:  Մոնտանիստները կին քարոզիչներ ունեին Պիսկա և Մաքսիմիլիան անունով որոնք կոչվում էին մարգարեուհիներ:  Ու սրանք նաև իրենց հավատքի մեջ վերջաբանական թեքում ունեին, ինչպես օրինակ մեր ժամանակների խարիզմատների մետ է տարածված նախա-հազարամյակային զիբիլ հավատքը՝ որ աշխարհը շուտեվ վերջանալու է, հակա քրիստոս է գալու և այդ տեսակի անհեթեթություններ:    Ամերիկայում հազար ու մի այսպիսի վերջաբանական խմբեր կան որոնք հավատում են որ աշխարհի վերջը մոտ է, ամեն ինչ վատանում է, ու որ իրենց եկեղեցիների վրա հատուկ Սուրբ Հոգու օրհնություն ու լցում է արվել ու արվում որը նրանց մի ինչ որ հատուկ հոգևոր բարձր աստիճանի վրա է դնում:  Սրանք սովորաբար սկսում են խիստ օրինապաշտական կանոններով՝ կինը պիտի երկար փեշ հագնի, չքսվի, մազերը հատուկ երկարության պահի:  Սա կեղծ բարեպաշտություն է:  Ու այնուհետև այս խմբերը այդ ծայրահեղությունից անցնում են ամբողջական ազատամտության ծայրահեղության:  Սա ոչ միայն Ամերիկայում է տեղի ունեցել, այլ նաև Հայաստանում է տեղի ունեցել, երբ 1980-1990-ականներին Հիսունական եկեղեցիները պառակտվեցին ու ճյուղավորվեցին ու հազար ու մի ազատամիտ բառադի խարիզմատ և Կյանքի Խոսքական եկեղեցական խմբերի բաժանվեցին:  Ու այս եկեղեցիների մեջ անխուսափելիորեն սեռական այլասերված սկանդալներ են տարածված:  Սրանք կեղծ բարեպաշտություն ունեն, որտեղ Աստվածաշնչական բարեպաշտության զորությունը բացակա է:  Սա մի մարդաստեղծ սիստեմ է որը անզորությունից է տառապում:    Մոնտանիստների շարժումը մոտ 150 տարի տևեց ու նրանք անհետացան պատմության էջերից: Պարզվեց որ հավատքի էությունը զգացմունքայնական փորձառության մեջ չէր, սուտ վերջաբանության հավատքի պանիկայի ուժն էլ նրանց այդքան չօգնեց, քանի որ երկար ժամանակ մարդկանց չես կարող ահաբեկել <<աշխարհի վերջի>> պատմություններով, մանավանդ երբ նրանք երկար ապրելուց հետո տեսնում են որ այդքան շատ բան էլ չի փոխվում, ու նրանց ձանձրանում են վախենալուց:  Նրանք շարժումները, ինչպես որ ժամանակակից հիցունական-խարիզմատ-Կյանքի-Խոսքական երևույթն է, կործանվում են մարդկանց չաշակերտելուց այն ամենի մասին որը Հիսուսն է մեզ տվել որ ուսուցենք:  Սրանց մեջ Սուրբ Հոգու ներկայությունն ու գործը ամբողջովին կեղծված է:    Ամերիկայում կին քարոզիչների երևույթը 1930-40-ական թվեին սկսվեց մեծ մասամբ, ու 1960-ականներին սկսեց ազատամիտ հարանվանությունների մեջ տարածվել:  Ու այստեղ մի բան է հատկանշական, որ կանայք ամենա-ուրացող ու մեռնող հարանվանությունների առաջնորդներն են:  Օրինակ, Յունիտարիան (Unitarian) եկեղեցու %57-ը կին են, ու նրանք իրենց անդամների %18-ը կորցրել են:  ՔրիստոսիՄիացյալ Եկեղեցի (United Church of Christ) հարանվանության առաջնորդների %50-ն են կին ու նրանք իրենց անդամների %65-ին են կորցրել, 1950-ականներից հաշված:  Էպիսկոպալ (Episcopal) եկեղեցու քարոզիչների %37-ն են կին,  ու նրանք իրենց անդամների %52-ն են կորցրել:  Լութերական (ELCA Lutheran) հարանվանության քարոզիչների %37-ն են կին, ու նրանք իրենց եկեղեցու անդամների %45-ն են կորցրել 1970-ականներից:  Միացյալ Մեթոդիստ (United Methodist) հարանվանության քարոզիչների %27-ն են կին, ու նրանք իրենց անդամների %46-ն են կորցրել 1960-ականներից:   PC-USA հարանվանության քարոզիչների %25-ն են կին, ու նրանք իրենց անդաների %63-ն են կորցրել 1984 թվից ի վեր:  Ինչ վերաբերում է Ամերիկյան բապտիստներին՝ մկրտականներին, ապա նրանք կարելի է ասել որ որոշ ձևով պահպանողական են կին քարոզիչների հարցում:  Ամերիկյան բապտիստ եկեղեցիների քարոզիչների %9-ն են կին, ու նրանք իրենց անդամների %33-ն են կորցրել 1960-ականներից:  Հարավային Բապտիստները (Southern Baptists), որոնք ավելի պահպանողական են այս հարցում, 1960-ական թվերից մինչև հիմա կրկնապատկել են իրենց անդամների քանակը:    Այս թվերը ցույց են տալիս որ երբ որ որևէ հարանվանություն կին քարոզիչներ է նշանակում, այդ հարանվանությունը սկսում է մեռնել ու անհետանալ:  Կին քարոզիչ նշանակելը հավատքի ուրացում է, եկեղեցիները այսպես են քանդվում:   Ու կարող ենք ասել որ եկեղեցում կանանց առաջնորդությունը գոյանում է երբ տղամարդիկ նահանջում են, նրանք այլևս իրենց եկեղեցիներին չեն ուզում առաջնորդեն, նրանք իրենց ընտանիքները չեն առաջնորդում, իրենց ընտանիքներին հովվություն չեն անում, որը նշանակում է միջ-սերնդական օրհնությունը այդտեղ իր վերջին է հասնում, ու նրանց համար Աստվածաշունչը այլևս իշխանություն չունի:  Նրանք իրենց հավատքը ապրում են արտ-աստվածաշնչական հայտնություններով, զգացմունքային փորձառություներով, և այլ ախմախ ձևերով:  Այսպիսով, այս մարդկանց կյանքում Աստծո խոսքի իշխանությունը նվազում ու կամաց կամաց անհետանում է:  Ու այս եկեղեցիները ոչ մի բարոյական դիրքորոշում չեն որդեգրում ժամանակակից հարցերի շուրջ:  Հայաստանի եկեղեցիներում ոչ մի հակա-աբորտային շարժումներ չկան, ոչ մի հրապարակային քարոզներ չկան դրա վերաբերյալ, գրեթե ոչ մի (գնա ու փորձի այն աղվես Պավել Եղբոր կամ Արթուր Սիմոնյանի Յութուբային էջերի վրա որևէ այսպիսի քարոզ գտնես):  Նրանք ավետարանը կորցնում են ու նրանց կրոնականությունը չափվում է իրենց զգացմունքայնական փորձառություններով, լեզուներով խոսելով, տեսիլքներ ու երազներ տեսնելով:   Սրանք իրենց շուստրիի տեղ դնելով հետևյալ հարցն են տալիս.  Եթե մի կին քաղաքում միակ հավատացյալն է մնացել, ապա այդ դեպքում կինը ի՞նչ պիտի անի, ավետարանը չքարոզի՞:  Ճիշտ այդպես, նա պիտի հավաքվի ու մեկ ուրիշ քաղաք գնա:  Եվ առհասարակ, եթե մի կին քաղաքում միակ կանգուն մնացած հավատացյալն է, ապա այդ կինը պիտի գիտակցի որ ընտանիքի և եկեղեցու կանքում տղամարդկանց տապալումը այդ հասարակության վրա անեծք է:  Դա ազգի/հասարակության վրա եկած Աստծո դատաստանն է:  Եկեղեցին ու երկիրն ու ընտանիքը չես կարող դզել առանց մարդկանց վերականգնելով, որոնք Աստծո մեջ հավատքը կպահպանեն ու կսկսեն իրենց ընտանիքներում ու եկեղեցիներում առաջնորդություն անել:  Մեր երկրում՝ Հայաստանում, երկրի առաջնորդներ չկան քանի որ տղամարդիկ իրենց ընտանիքներում ու եկեղեցիներում առաջնորդություն չեն անում, տղամարդը յուբկա հագածնա:  Մեծամասնությունը նույնիսկ քրիստոնեական բողոքական հավատք չունեն ուր մնաց եկեղեցի հաճախեն:  Մարդիկ օրը 24 ժամ նվնվում ու բողոքում են որ երկիրը առաջնորդներ չունի, բայց խնդիրը երկրի աթեիստ վիճակից է, երկրում տղամարդիկ չկան, տղամարդկություն ունեցող տղամարդիկ չկան, որոնք հավատարմորեն իրենց ընտանիքներին առաջնորդեն ու իրենց եկեղեցիներում առաջնորդ լինեն:    Մեզ մնում է որ մենք ծնկի գանք ու Աստծուն աղոթենք, որ Նա ողորմություն ցույց տալով մեզ օգնի որ ճիշտ եկեղեցիներ հիմնադրենք, կամ, լավ եկեղեցիները պահպանենք:  Առանց տղամարդկանց քաղաքակրթությունները, եկեղեցիները, ընտանիքները մեռնում են:  Պիտի ապաշխարենք և ապաշխարհենք ինչպես Հայտնության գիրքն է ասում (2-3), ու սկսենք առաջին գործերն անել, ու հասկանանք թէ որտեղ ենք ուրացել Աստծո ճշմարտությունը, կանչենք Աստծո անունը ու ողորմություն ստանանք Քրիստոսի խաչի առջև: