Greg Bahnsen
Դժոխքին Չհավատալու Որոշ Պատճառները Դժոխքի գոյությանը չհավատացողները հաճախ ասում են «Ես չեմ կարա մի Աստծո հավատամ որը մարդկանց հավիտենական դժոխք է ուղարկում»: Բայց եթե ես խնձոր չեմ սիրում դա չի նշանակում որ խնձորը դադարումա գոյություն ունենալուց: Մեր մտքերը Աստծո գոյության փաստի վրա չի ազդում, կամ, դժոխքի գոյության փաստի վրա չի ազդում: Աստված երկնքում չի նստած ու մարդու մտքին նայելով ասում է «վաաայյյ, հիմա ինչ եմ անելու, էս մարդը դժոխքին (կամ իմ գոյությանը) չի հավատում»: Աստված Իր ստեղծած իրականությունը չի վերակազմելու որպիսի Իր ստեղծած էակների մտքերին համապատասխանի: Ու հետաքրքիրն այն է որ դժոխքի գոյությանը չհավատացողները միշտ ասում են «ես չեմ կարա հավատամ որ Աստված մարդկանց դժոխքա ուղարկում», իրանք երբեք չեն ասում «ես չեմ կարա հավատամ որ Աստված անապաշխարհ մարդկանց դժոխքա ուղարկելու»: Սրանք իրենց ճարպիկի տեղ են դնում: Հա, ես էլ չեմ կարա ասեմ որ Աստված մարդկանց դժոխքա ուղարկելու, ես ուղղակի հավատում եմ որ Աստված անապաշխարհ մեռնող մարդկանցա դժոխք ուղարկելու: Էս մարդկանց շուստրի խոսալու ձևը նմանա նրան երբ անհավատների հետ աբորտի մասին եմ խոսում: Նրանք աբորտը անվանում են «սաղմը հեռացնել» կամ «պտուղը հեռացնել»: Նրանք երբեք չեն ասի որ իրենք կողմ են չծնված անմեղ երեխա սպանելուն: Աստված մարդկանց դժոխք չի ուղարկում քանի որ հավիտենականությունից ընտրելա որ նրանց դժոխք ուղարկի, Աստված միշտ նրանց դժոխք է ուղարկում Իր առջև ունեցած հանցանքի համար ու կործանման անոթներ լինելու նրանց կամեցողության համար: Աստված երբեք ոչ ոքի կամայականորեն դժոխք չի ուղարկում, Աստված ամեն դեպքում նրանց դժոխք է ուղարկում նրանց մեղքի համար: Դժոխքը «կառավարելի» դարձնելու մարդկանց փորձերը Աստծուն «կառավարելի» դարձնելու փորձեր են: Մարդը ուզում է գերիշխան լինի, կամ, էդպես զգա: Մարդը ուզում է ինքը իր ճակատագիրը որոշողը լինի: Մարդը ուզում է Աստծուն իր պատկերով ստեղծի: Մարդիկ 5 տարբեր ձևերով են փորձում դժոխքը կառավարելի դարձնեն, դժոխքի վարդապետությունը ավելի հեշտ ընդունելի դարձնեն, թուլացնեն, ձայնը իջեցնեն:
Փորձ համար 1:
Աստվածաշունչը ուսուցում է որ Աստված սեր է, ուստի անապաշխարհ մեղավորներին հավիտենական տանջանքների ուղարկելու հասկացությունը Աստվածաշնչին հակասումա:
Պատասխան:
Ինձ համար սիրելը բնական չէ: Մենք սիրում ենք քանի որ սկզբում Աստված մեզ սիրեց: Ես Աստծուն կամ իմ հարևանին ինձնից ավել չեմ սիրում, կամ, իմ անձի հանդեպ ունեցած սիրո պես չեմ սիրում: Ու ոչ էլ դու ես Աստծուն կամ քո հարևանին քեզնից շատ սիրում: Միայն Կյանքի Խոսք եկեղեցի հաճախողներն են կարող ասեն որ իրենք Աստծուն ու իրենց հարևանին իրենց անձից ավել են սիրում, քանի որ այդ եկեղեցի հաճախողները ստախոս են, մոլորված են ու ուրիշներին են մոլորացնում իրանց ստերով: Հիմա, ինչպե՞ս է կարող ոչ-սերը հավիտենապես ապրի Աստծո հետ որը սեր է: Ինչպե՞ս ես կարող Նրա ներկայության մեջ բնակվել: Աստվածաշունչը ուսուցում է որ Աստված սեր է, բայց այն չի ուսուցում որ սերը Աստված է, այսինքն, ինչը որ դու սեր կամ սիրալիր ես համարում ապա աստված դա է: Հումանիստները սիրում են Աստծո խոսքը վերցնեն ու աղավաղեն, վերածական սկզբունքներ ստեղծեն ու դրանք իրենց մարդկային բովանդակությամբ/նյութերով լցնեն: Մարդիկ կան որոնք ասում են «ես հավատում եմ մեկս մեկին հոգ տանելուն ու դա է աստված»: Աստվածաշունչը չի ասում որ սերը աստված է, աստվածաշունչն ասում է որ աստված սեր է, ու սրանց մեջ հսկայական տարբերություն կա: Եթե տղան ու աղջիկը իրար հետ են ապրում առանց ամուսնանալու ասելով որ «հա բայց մենք իրար սիրում ենք», աստվածաշունչը դա չի կոչում սեր, դա կոչում է պոռնկություն, պղծություն: Մարդ չի կարող քրիստոնեական առաքինությունները սահմանի համաձայն իր անձնական ցանկությունների: Մարդ չի կարող իր զգացմունքները Աստծո խոսքի մեջ ներմուծի/կարդա: Ամերիկայում նորմալացվելա (նույնիսկ հայերի մեջ) երբ տղան ու աղջիկը առանց ամուսնանալու իրար հետ են ապրում ու ես հսկայական դժվարություններ ունեմ այս մարդկանց բացատրելու, որ իրանք մեղքի մեջ են ապրում, սիրո մեջ չեն ապրում: «Աստվածաշունչը ասում է որ մենք պիտի իրար սիրենք ուստի մենք կարանք իրար հետ ապրենք», ասում են նրանք: Ոչ, Աստվածաշունչն ասում է որ մենք պիտի իրար սիրենք ուստի պիտի իրար հարգենք ու իրար հետ ապրելուց առաջ իրար հետ ամուսնանանք: Մենք չենք կարող ինքներս սերը սահմանենք ու ասենք սերը սա՛ է, ու այդտեղից հետադարձ աշխատելով ասենք աստված էլ սա է, կամ այսպիսին պիտի լինի: Աստված սեր է, բայց Նա միայն սեր չէ: Ամբակում 1:13-ում ասում է «Աստծո աչքերը չափազանց մաքուր են չարիքին նայելու համար և Նա չարիքը չի կարող հանդուրժի..»: Աստված նաև սա՛ է: Եբրայեցի 10-ում ասում է որ «դեռ մնում է դատաստանի ահավոր սպասումը և կրակի սաստկությունը, որ լափում է հակառակորդներին»: Ահավոր բան է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը: Դու ինքդ քեզնից ոչ մի իշխանություն չունես որևէ մեկին ասելու թէ Աստված ով է: Դու բավական բարի ու խելացի ու մեծ չես որպիսի Աստծուն սահմանես: Միայն Աստված է կարող Իր մասին հայտնի: Ու երբ Աստվա՛ծ է խոսում Նա ասում է որ Աստված սեր է, ու Աստված նաև ոչնչացնող կրակ է: Աստված նաև խանդոտ է, սուրբ է, և այլն: Մարդ իշխանություն չունի որ Աստծո այս նկարագրություններից միայն մեկ կամ մի քանիսը ընտրի: Աստված սիրող կործանիչ կրակ է ու Աստված կործանիչ կրակային սեր է: Աստծո հատկանիշները չեն կարող վերացականացվեն Աստծո մասին Աստծո խոսքի ասածներից ու վերածվեն դատարկ պիտակների որը մարդը այնուհետև կարող է լցնի իր սեփական հասկացություններով: Այսպիսի բան անողները 2-րդ պատվիրանն են խախտում, որտեղ Աստված հրամայում է որ մարդը Իր պատկերը շստեղծի ու դրան երկրպագի, որի դեպքում սաստիկ հետևանքներ են սպասվում դա անողների համար: Պատկերացնել բառը պատկեր բառից է գալիս, մարդ իրավունք չունի Աստծուն պատկեր-ացնելու, կամ պատկեր-ելու, աստծո պատկերը ստեղծելու: Աստծո մասին իմ ունեցած անձնական պատկերցումներն ու հասկացությունները ոչ մի կապ չունեն Աստծո իրական էության հետ: Դժոխքը կառավարելի դարձնելու հաջորդ փորձը:
Փորձ համար 2:
Աստված մեղքը ատումա բայց մեղավորին սիրումա:
Պատասխան:
Այս խոսքը եկեղեցիներում կարծես թէ շաբլոն մի խոսք դարձած լինի, սա գրեթե բոլոր եկեղեցիների քարոզիչներից ես լսում: Աստվածաշունչն ասում է որ Աստված մեղքը ատում է, շատ ճիշտ է: Բայց Աստվածաշունչը նույնպես ասում է որ Աստված մեղավորներին է ատում: Մեղքը և մեղավորը իրարից անբաժանելի են, ուստի Աստված և՛ մեղքն է ատում և՛ մեղավորին: Սաղմոս 5.5 <<Ամբարտավանները չեն մնա Քո աչքի առաջ, Դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին>>: Ուշադրություն դարձրեք որ այստեղ չի ասում դու ատում ես բոլոր անօրենությունները, կամ մեղքը: Այստեղ բառացի ասում է որ Աստված մեղավորներին, անօրեններին է ատում, նրանց անձն է ատում: Սաղմոս 11.5 <<Տերը քննում է արդարին, բայց Նրա հոգին/անձը ատում է ամբարիշտին և բռնություն սիրողին>>: Երբ որ որոշ քարոզիչներ ասում են որ Աստված մեղավորին չի ատում դա աբսուրդություն է, հակա-Աստվածաշնչային է: <<Հակոբին Ես Սիրեցի, Եսավին ատեցի>>, ասում է Աստվածաշունչը: Աստված զորեղ ձևով զզվում է, ատում է մեղավորներին: Աստված ատում է որոշ բաներ, ու Նա ատում է որոշ մարդկանց: Կար ժամանակ երբ Աստված ինձ ատում էր, բայց Քրիստոսի շնորհիվ այլևս չի ատում: Իմ հանդեպ ունեցած Աստծո սերը հիմնված չէ իմ արած որևէ բարի գործի վրա: Ամեն օր որ Աստված ինձ սիրում է դա նրանից է որ Նա սկզբում Հիսուսին է նայում ու հետո ինձ է նայում: Եթե Աստված այդ հերթականությունը փոխի, սկզբում ինձ նայի, ապա ես մեռած եմ: Եթե քո առջև մեկին բերեն որը փոքրիկ երեխա է տանջամահ արել, մի՞թէ դու կասես որ դու այդ մարդու արածն ես ատում բայց այդ մարդուն չես ատում: Դա անհավատալի կլինի, անհեթեթություն: Տանջամահ անել չկա առանց տանջամահ անողի: Մարդ չի կարա միայն տանջամահությունը ատի բայց ոչ տանջամահ անողին, այդտեղ պիտի անձնական թշնամություն, ատելություն լինի: Ինչպե՞ս է կարող մեկը ատի ամուսնական անհավատարմությունը ու չատի այդպիսի մեղք գործողին: Ի՞նչ է նշանակում բամբասանքը ատելը բայց բամբասանքով զբաղվողին չատելը: <<Աստված մեղքը ատում է բայց մեղավորին սիրում է>> գաղափարը անհեթեթություն է: Ելից 34.7, Աստված հանցավորին անպատիժ չի թողնի:
Փորձ համար 3
Աստված մարդուն մահից հետո երկրորդ հնարավորություն կտա:
Պատասխան:
Երբեմն մարդիկ ասում են որ նրանք ովքեր երբեք ավետարանը չեն լսել, երբեք ավետարանը լսելու հնարավորություն չեն ունեցել, Աստված նրանց մահից հետո երկրորդ հնարավորություն է տալու: Բայց Աստվածաշունչը երբեք չի ուսուցում որ գերեզմանից այն կողմ երկրորդ հնարավորութուն է լինելու որևէ մեկի համար: Առակներ 11.7 <<Երբ ամբարիշտները մեռնում են, նրանց հույսը կկորչի, և նրանց ամբողջ հարստության խոստումներն էլ ոչինչ են դառնում>>: Եբրայեցի 9.27- ում ասում է որ ամեն մարդու համար նշանակված է մեռնելու մեկ անգամ, որից հետո դատաստանն է գալիս: Նաև Ղուկաս 16.26: Երբ անհավատը մեռնում է նրա հույսը նրա հետ է մեռնում, Աբրահամը Ղուկաս 16-ում ասում է որ մեռնելուց հետո մի կողմից մյուս կողմ անցնել չկա, դժոխքից դրախտ անցնել չի լինելու երբեք: 1 Պետրոս 3.19-20-ում ասում է որ Քրիստոսը գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծո համբերատարությունը երկարաձգվում էր այն օրերին, երբ Նոյը կառուցում էր տապանը. քչերն էին, այսինքն՝ ութ հոգի, որ փրկվեցին ջրից: Այս համարը Հռոմի կաթողիկե եկեղեցին է երկար ժամանակ օգտագործում ուսուցելով որ մահից հետո Քավարան կա, մահից հետո երկրորդ հնարավորություն է տրվելու անհավատին: Նրանք ասում են որ այն մարդիկ ովքեր երկրի վրա չէին ապաշխարհել ու մահացել էին, Քրիստոսը գնաց և նրանց մահից հետո քարոզեց ու նրանց երկրորդ հնարավորություն տվեց: Բայց այս համարները դա չեն ուսուցում: Առաջին հերթին, այստեղ նշվող քարոզելը Ավետարանի քարոզել չէ, հուներեն εὐαγγελίζω (Էուանգելիձո) բառը չի օգտագործում Պետրոսը այստեղ: Այստեղ այս բառը նշանակում է հռչակել, բայց չի ասում թէ ինչ է հռչակվում: Սա ավետարանի հռչակում չէ, սա ավելի շուտ դևերի վրա Քրիստոսի տարած հաղթանակի հռչակումն է, դևերին ուղղված հռչակում է ինչպես համատեքստն է նշում: Նոյի ժամանակներում այն անհնազանդների հոգիները, Ծննդոց գրքի պատմության մեջ, սրանք դիվային հոգիներն են եղել: Սրա վրա ես ավելի ընդարձակ ուսուցում եմ արել: Այս համատեքստում Պետրոսն ասում է որ հրեշտակները, իշխանություններն ու զորությունները ենթակա են դարձվել Քրիստոսին(3.21-22): Երբ Հիսուսը մեռնելուց հետո Հադիս/Շեոլ գնաց, նա այնտեղ մեռած մարդկանց հոգիներին ավետարան չքարոզեց, այլ, Քրիստոսը իր հաղթանակը հռչակեց դևերի վրա, դևերի դեմ: Ու Պետրոսը չի ասում որ սա շարունակական մի գործ է, սա մի բան է եղել որը Քրիստոսը մեկ անգամ է արել: Սա մի եզակի պատմական դեպք է եղել երբ դևերը տեղեկացվել են որ <<դուք պարտվեցիք>>:
Փորձ համար 4
Միգուցե դժոխքը ուղղիչ պատիժների/խրատների մի վայր է, և ոչ թէ դատաստանի մի վայր:
Պատասխան
Եթե մենք մեր երեխաներին իրենց սենյակ ուղարկենք հավիտենապես, կամ նրանց անվերջ կրակի ու տանջանքների ենթարկենք, դա ուղղիչ պատիժ չի լինի, դա դատաստան կլինի: Դժոխք տանող ճանապարհը միակողմանի ճանապարհ է, այնտեղից վերադարձ չկա: Դա ուղղիչ պատիժ չէ, դա դատաստան է:
Փորձ համար 5
Բոլորը դժոխքից փրկվելու են: Աստվածաշունչն ասում է որ բոլոր մարդիկ փրկվելու են:
Պատասխան
Պողոսն ասում է որ ինչպես որ Ադամում բոլորը մեռան, այդպես էլ Քրիստոսում բոլորը կենդանանալու են: Աստված Քրիստոսում աշխարհը Իր հետ հաշտեցրեց(2 Կորնթ 5.19): Մարդիկ այս համարները կարդալով ասում են որ ոչ ոք դժոխք չի գնալու: Բայց այս համարները այդ մարդիկ համատեքստից դուրս են կարդում: Աստվածաշունչը պարզ ասում է որ ոչ բոլոր մարդիկ են կենդանանալու, այլ բոլոր նրանք ովքեր Քրիստոսում են: Աստված աշխարհը Իր հետ հաշտեցնելով չի նշանակում Աստված աշխարհի վրա ապրող բոլոր մարդկանց է հաշտեցնում իրեն, սա ուղղակի նշանակում է բոլոր տեսակի մարդկանց, բոլոր դասակարգերի մարդկանց, հրեա և հեթանոս, տղամարդ և կին, ամբողջ աշխարհն է Աստծո սիրո առարկան: Ղուկաս 13.24 Ջանացեք նեղ դռնով ներս մտնել, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզենան մտնել բայց չեն կարողանա: Սա նշանակում է որ ոչ բոլորն են դրախտ գնալու: Մաթևոս 12.31-32 Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյանք մարդկանց կներվեն, բայց Հոգու դեմ հայհոյանքը մարդկանց չի ներվի։ 32 Ով Մարդու Որդու դեմ որևէ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։ Մաթևոս 22.14 Շատերն են կանչված բայց քչերն են ընտրված: Այստեղ չի ասում շատերն են կանչված ու բոլորն են ընտրված: Մաթևոս 25.46 Եվ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք: