Հաջողակ Երեխա Մեծացնելը: Տնային Կրթության Օրերից Մի Օրինակ

«Գավազանն ու հանդիմանությունը իմաստություն են տալիս, բայց ինքն իր կամքին թողնված երեխան իր մորը ամոթ է բերում» Առակներ 29:15

Կյանքում հաջող մարդ լինելը մեծ մասամբ մարդու ծնողներից է կախված: Ու կյանքում մարդու հաջող լինելը գալիս է նրանից թէ արդյոք նրա ծնողները նրան սովորեցրել են բարոյական չափանիշներ, աշխատասիրություն, ճիշտ մտածել, ուրիշների հետ պատշաճ կերպով շփվել, դիմացինի լավ ու վատ լինելը դատել ու նրանց ճշգրիտ որակավորել որպիսի անօգուտ ու մանիպուլյացիա անող մարդկանցից խուսափի ու լավ ու օգտակար մարդկանց հետ շփվի, ու իր հերթին նրանց հետ երկուկողմանի օգտակարություն գտնի: Այսպիսի երեխա մեծացնելու համար ծնողից ահագին ջանք ու զոհաբերություն է պահանջվում: Սա ահագին աշխատանք է որի համար հավատք է պահանջվում քանի որ օգուտները երկարաժամկետ են, միանգամից չեն երևում: Սրա համար նաև սեր է պահանջվում որը ծնողների մեծամասնությունը չունեն: Երեխան պետական դպրոցներ հաճախելով բարոյականություն չի սովորում, նա մեծ մասամբ անբարոյականություն է սովորում: Ես 1980-ական թվերի Սովետական Միության պետական դպրոցներն եմ հաճախել: Ու կարամ ասեմ որ ինչ խուժանական խոսք ու պահվածք որ սովորել եմ այդ դպրոցներից եմ սովորել, ներառյալ ծուլություն, պոռտաբույծություն, մանիպուլյացիաներ, մարդկանց հետ շփվել չիմանալ: Իր երեխային տնային քրիստոնեական կրթության փոխարեն նրան հեշտ ու հանգիստ պետական դպրոց ուղարկող ծնողը իր երեխային ԱՏՈւՄ է: Իսկ եթե մեկը իր երեխային ատում է ապա նա ուրիշներին(իր հարևանին) ընդհանրապես չի սիրի: Ինչ հարաբերություններ որ նա ուրիշների հետ ձևավորի դրանք հիմնականում գործարքային են լինելու (ոչ թէ ուխտական), ժամանակավոր, մեկը մյուսին օգտագործելու համար: Հաճախ լսել եմ երբ մարդիկ ինձ ասում են որ «եթե երեխայիդ տնային կրթություն տաս ապա նրանք երբ մեծանան ուրիշների հետ չեն կարող շփվեն»: Այս խոսքը ասողները կատարյալ տգետ մարդիկ են: Եթե նրանց հարցնես թէ նրանք քանի հատ տնային կրթություն ստացած մարդիկ են հանդիպել նրանք կասեն զերո, նրանք իրենց բացարձակ տգիտությունից են խոսում ու իրենց շուրթերով իրենց ներսի հիմարությունն են հայտնի դարձնում: Ես անձնապես երկու խմբերի հետ էլ շփվել եմ՝ տնային և պետական կրթություն ստացած խմբերի: Ու այն եմ տեսել որ քրիստոնեական տնային կրթություն ստացածները ուրիշների հետ շփվելու ու համագործակցելու շատ ավելի գերազանց կարողություններ ու հմտություններ ունեն քան թէ պետական դպրոցներ հաճախածները, ու այդ պատճառով է որ տնային կրթություն ստացածները մեծանալով աշխատանք գտնելու ոչ մի խնդիր չունեն: Շատ դեպքերում նրանք(և տղա, և աղջիկ) 24 տարեկանում արդեն ամուսնացած են ու մի քանի հատ երեխաների ունեն: Ամուսինը իր մասն ավոր աշխատանքը ունի, կինն էլ տանը մնալով երեխաներին է կրթում ու խրատում ու տան գործերը անում, ու հաճախ տնից է մի ավելնորդ գործով զբաղվում ու փող աշխատում:

Քանի՞ հատ պետական դպրոցներ մեծացածների գիտես որ այդ տարիքում այդքան ձեռքբերումներ ու կազմակերպված կյանքեր ունեն: Այստեղ մենք չենք ասում որ տնային կրթություն ստացածների %100-ը հաջող կյանք են ունենում ու պետական դպրոց հաճախածները %100-ով անհաջող կյանք են ունենում: Այստեղ մենք ճնշող մեծամասնությունների մասին ենք խոսում: Սա բոլորին է հայտնի: Ու կարելի է ասել որ այս ամենը հենց օրորոցից է սկսվում:

Ծնողի, մանավանդ մոր սիրո պակասի նախնական նշանները կարելի է երեխայի ծնված օրվանից տեսնել: Եթե մայրը կրծքի կաթի փոխարեն նորածին երեխայի ստամոքսը արհեստական փոշի կաթա բրախում այդտեղից երևումա որ նա իր երեխային չի սիրում: Երեխային կրծքի կաթ տալը դժվար է, մորը երեխային շղթայված է պահում: Բայց արհեստական փոշի տալով այդ կինը կարող է երեխային մեկ ուրիշի վրա գցի ու ամեն օր տանից դուրս գա, ազատությունը վայելի: Նա թույլ չի տա որ նորածին երեխայի հանդեպ սերը նրա ազատությունը սահմանափակի: Դա նրան իր մայրական պատասխանատվության հսկա մասից «ազատագրում» է: Ու երբ նրանց հետ ես խոսում նրանք սովորաբար այս պատճառներն են բերում, «կաթը մի շաբաթից կտրվեց», կամ «երեխան կրծքի կաթ չվերցրեց».: LOL. Սրանք իրանց շուստրիի տեղեն դնում ու իրանց թվումա թէ մենք երեկ ենք ծնվել: Խոսքի մեջ ստելն ու մանիպուլյացիաներ անելը սրանք պետական դպրոց հաճախելով են սովորել: Սա՛ է նրանց սովորած շփվելու ձևը: Իրանք չգիտեն որ այդպիսի տուֆտություններ միայն կարան գնան 15 տարեկանին կերարեն, ոչ թէ 45 տարեկանին:

Պողոսը իր գրած նամակներում հավատացյալ հրեաներին հաճախ հորդորում է որ իրենց հայրերի/պապերի պես անհավատ ու տգետ ու անբարո չլինեն, բայց իրենց ստացած նոր կյանքով ապրեն: Նույն ձևով էլ, մենք չպետք է կոմունիստական ժամանակներում ապրած մեր աթեիստ հայրերի ու պապերի անհավատությունով ու տգիտությունով ու անբարո կյանքով շարունակենք ապրել:

Տնային Կրթության Մոդելի մի Օրինակ

Սա Ամերիկայում տնային քրիստոնեական կրթություն անող 11 երեխա ունեցող ընտանիքի օրն է:

Տարբեր ընտանիքներ սա տարբեր ձևերով են անում, սա ուղղակի օրինակներից մեկն է, միակ օրինակը չէ:

6:30 – 9:00 Հանգիստ Առավոտներ

Այս ընտանիքը տանն է իրենց երեխաներին դպրոց անում ուստի նրանք վաղ առավոտյան չեն վռազում երեխաներին տանից ինչքան կարան շուտ դուրս հանելու համար: Իրենց առավոտվա ժամերը վայելելու ճկունություն ունեն: Երեխաները զարթնում են երբ պատրաստ են ու գնում իրենք իրենցով նախաճաշ են անում: Այսօր նրա 7 տարեկան աղջիկը մորը խնդրում է իրեն օգնի փոքր բլիթներ պատրաստելու համար: Մայրը օգնում է որ բաղադրամասերը խառնի աղջիկն էլ գրդնակելով է զբաղվում, ու շաքար ու ջուր խառնելով ու եռացնելով մի պարզ սիռուպ է պատրաստում բլիթի համար: Պատրաստված խմորները վառարանի մեջ դնելով մայրը փոքր երեխաներին է օգնում շորերը փոխել ու իր պատանի հաշմանդամ տղային է օգնում որ նա շորերը հագնի ու իր հաշմանդամի սայլակի մեջ նստի: Մնացած երեխաներն էլ զարթնելով ու հագնվելով տաք կակաո են խմում ու իրենց առավոտվա գործերն են անում՝ ինչպես օրինակ իրենց անկողինները հավաքելն ու սենյակները դասավորելը: Ժամը 8:40 մայրը երեխաներին հիշեցնում է որ իրենց օրվա սկիզբը մոտենում է: Բոլորը միանում են խոհանոցն ու ուտելու սենյակը մաքրելուն որպիսի իրանց դպրոցիժամանակի համար պատրաստ լինեն:

9:00 – 12:00: Տնային կրության զվարճալի ժամանակը:

Ժամը 9-ից ընտանիքը տեղափոխվում է իրենց օրվա ավելի կազմակերպված մասին: Մի քանի փառաբանական երգեր երգելուց ու օրացույցը նորացնելուց հետո նրանք իրենց օրվա դասի թեման են քննարկում: Այս ձևով բոլորը կարող են իմանան թէ ինչ սպասումներ ունենան ու օրվա առաջնակարգությունները հասկանան: Հետո նրանք Աստվածաշնչից են կարդում ու մի գլուխ միսիոներական գրքից ընթերցում: Մի թեթև մարզանք անելուց հետո նրանք բաժանվում են իրենց առարկաների թեմաների խմբերին, տարիքների համաձայն: Նրանք սովորում են պատմություն, գիտություն, և արվեստ, ու մայրը դասի առաջադրանքներ է տալիս բոլորին համաձայն իրենց տարիքի (այստեղ մի քիչ անիմաստա ասել «տնային աշխատանք» քանի որ այստեղ ամեն ինչնա տնային): Խմբային ուսուցումը ավարտելով նրանք անցնում են անհատական աշխատանքների որտեղ նրանք սովորում են մաթեմաթիկա, կարդալ, գրել (առանց տառասխալներ): Այս ժամանակում մայրը տարբեր երեխաների հետ է աշխատում երբեմն ուսուցելով, երբեմն նրանց հետ պարապելով, ու երբեմն էլ նրանց խրախուսելով:

12:00 – 12:15 Արագ մաքրել ու հավաքել

Սովորելը թափթփված վիճակ է ստեղծում, ու սեղանը դասի վերջում հազար ու մի պիտույքներով է լցված: Նախքան ճաշվա հաց ուտելը բոլորը օգնում են որ ամեն ինչը հավաքեն ու գետինը սրբեն, որպիսի տունը ճաշվա ժամանակի համար պատրաստ լինի:

12:15 – 1:00 Ճաշի ժամանակը

Մայրը արդեն ամբողջ տարվա համար ուտելիք պատրաստելու ծրագիր ունի գրած: Այս տարի ամեն երկուշաբթի օրվա նրանց ուտելիքը կալբասով քեսադիյա է, որը նրա 14 տարեկան տղան է օգնում որ նա պատրաստի: Ամուսինը այս պահին գործից տուն է գալիս որ նրանց հետ ճաշի ու երեխաները նրան իրենց առավոտվա եռուզեռի մասին են պատմում: Ճաշը ուտելը ավարտելուց հետո բոլորը օգնում են որ սեղանն ու խոհանոցը հավաքեն ումաքրեն ու ամեն ինչ կարգի բերեն:

1:00 – 1:45 Ընտանիքի խաղերի ժամանակը

Շաբաթվա յուրաքանչյուր օրը երեխաներից մեկը ընտրում է թէ ինչ խաղ են խաղալու (board games, monopoly). Խաղալ չիմացող փոքր երեխաներին խաղալիքներ ու զբաղվելու առարկաներ են տալիս:

1:45 – 3:15 Հանգիստ ժամանակ

Մայրը կարևոր է համարում որ երեխաները օրվա մեջ հանգստի ժամանակ ունենան: Ամբողջ առավոտը իրար հետ լինելուց հետո բոլորը անցնում են իրենց հանգիստ անձնական ժամանակին: Փոքր երեխաները կամ թեթև քնում են կամ էլ կինո են նայում, մեծերն էլ իրենք են որոշում թէ ինչով զբաղվեն: Այսօրվա օրը մայրը իր ազատ ժամանակը որոշում է անցկացնի հանգստանալով ու մի քանի հոդվածներ կարդալով: Հետո կոմպյուտերը միացնելով որոշ աշխատանք է տանում իր ժուռնալիստական հաճախորդներից մեկի հոդվածի վրա: Նա տանից փող է աշխատում:

3:15 – 4:45 թեթև ուտելիքներ, էկրան, արև

Հանգստի ժամանակից հետո բոլորը իրենց տեղերն են մաքրում ու սեղանի շուրջ ենհավաքվում թեթև ուտելիք ուտելու համար: Այսօր ուտելիքը սխտորե պրեցելներ է, երբեմն կարտոֆիլի չիպսեր կամ ուրիշ փոքր բան են ուտում: Հետո երեխաները կամ էկրաններով են զբաղվում կամ էլ տան պարտեզում են խաղում: Այսօր մայրը նաև որոշել է որ երեխաներին դուրս տանի քայլելու:

4:45 – 5:45 Ընթրիք պատրաստել, Լվացք, Մաքրություն

Էկրանների ու դրսում խաղալու ժամանակից հետո մայրը սկսում է ընթրիքը պատրաստել, երեխաներից մի քանիսն էլ գալիս նրան օգնում են: Մնացածներն էլ գնում լվացք արած-չորացրած շորերն են ծալում ու տան մեջ մնացած թափած բաներն են հավաքում ու դասավորում, որից հետո նրանք ազատ են խաղալու մինչև ընթրիքը:

5:45 – 6:45 Ընթրիք

Այս ընտանիքի ամենալավ ժամանակն է քանի որ նրանք հնարավորություն ունեն նստելու ուտելու ու իրար հետ զրուցելու: Ամեն ընթրիք մի մասնահատուկ թեմայով է պատրաստվում որը նախապես արդեն պլանավորված է: Այսօրվա թեման Ամերիկյան է՝ տավարի մսով ստեկ, սալաթ, կարտոֆիլի պյուրե, խնձորե սաուս: Ու անկախ նրանից թէ ինչ են ուտում, իրար հետ լինելը ամենակարևորն է նրանց համար: Ուտելուց հետո էլ բոլորը օգնում են որ սեղանն ու խոհանոցը մաքրեն ու հավաքեն:

6:45 – 7:30 Բարձրաձայն ընթերցանություն և տեղաշորների պատրաստում:

Նախքան քնելը մայրը նրանց համար բարձրաձայն մի պատմություն է կարդում մի գրքից, ու երեխաները ազատ են խաղալու ու տետրերի էջերի վրա ներկելու: Դրանից հետո բոլորը իրենց պիժամաներն են հագնում ու ատամներն են լվանում: Հետո նրանք նստում ու իրենց օրհնանքների մասին ենք խոսում ու իրար հետ ենք խաղում մինչև փոքրերը մեկ առ մեկ անկողին են մտնում: Մեծ երեխաները մի քիչ ուշ են գնում քնելու:

7:30 – 8:00 Հատուկ ժամանակ:

Ամեն երեկո մայրը 30 րոպե ժամանակ է անցկացնում իր երեխաներից մեկի հետ, ու թողնում է որ իրանք ընտրեն թէ ինչ են անելու: Այսօր 14 տարեկան տղայի հերթն էր: Ինքը ուզում էր որ կոմպյուտերով Minecraft խաղը խաղային, ուստի YouTube-ի վրա նայեցին թէ դա ոնց են անում ու իրար հետ դրանով ֆերմա կառուցեցին:

8:30 – 11:30 (կամ ավելի ուշ): Աշխատանքային ժամանակ:

Բոլոր երեխաների քնելուց հետո մայրը վերցնում է իր նոթբուկ կոպյուտերը ու իր աշխատանքով է զբաղվում: Նա հոդվածագիր է(freelance writer): Սա իր ընտանիքի համար եկամտի ավելնորդ աղբյուր է: Դրանից հետո նա գնում է քնելու որպիսի վաղվա համար էներգիա ունենա:


Այստեղ ուշադրություն դարձրեք որ այս ընտանիքը պետությունից նպաստներ ստանալու վրա չեն կենտրոնացած, նրանք պետությունից ոչինչ չեն ստանում, նրանք նախկին կամ ներկա իշխանություններին կամ օլիգարխներին չեն քննադատում իրենց խնդիրների համար, ամեն օր վերջին քաղաքական լուրերը կարդալով չեն զբաղվում, քաղաքական ցույցերի չեն գնում մասնակցում: Այս ընտանիքը անհեթեթ ու հիմար բաների հետևից չի ընկած, ինչպես որ անուղեղ ու նվնվացող անհավատներին է բնորոշ, նրանք ժամանակ չունեն դրանցով զբաղվելու: Այս մայրը քաղաքակրթություն կառուցող մայր է: Երկիրը փոխելն ու բարելավվելը նրանք իրենց ընտանիքից են սկսում:

Բապտիստների ու ադվետիստների ու մնացած նորմալ հավատացյալների հետ տնային քրիստոնեական կրթության այս թեմայով խոսալուց իրանց թվումա թէ ես աղանդավորական եմ, կամ ինչ որ մի ծայրահեղական հրեշ: Թերևս իրանք դժվարանում են բացատրեն թէ ինչու 50 տարվա ընթացքում իրենց եկեղեցիները Հայաստանում ոչ մի աճ չեն գրանցել ու որպես հասարակական գործող ուժ նրանք կարելի է ասել գոյություն չունեն: Նրանք միայն այն անհամ պատճառն են բերում որ «մենք վերջին ժամանակներում ենք ապրում, երբ լիքը անհավատություն պետք է լինի», չնայած որ Նոր Կտակարանում առաքյալները «վերջին ժամանակներ» ասելով նկատի են ունեցել առաջին դարը, իրենց ժամանակները, ոչ թէ մեր ժամանակները:

Երկիրը կարելի է քրիստոնեացնել միայն այն դեպքում երբ հավատացյալները իրենց սեփական երեխաներին սկսեն աստվածապաշտ կրթություն տալ: Եթե նա սրանք չանեն 1000 տարի հետո էլ նրանք փոքրամասնություն ու աննշան կլինեն, նրանք ոչինչ չեն փոխի: Ու մինչև նրանք ընտանիք ունենալու և կառավարելու Աստծո պատվիրաներին չենթարկվեն, մինչև իրենց ընտանիքներից չսկսեն, նրանք իզուր են անվերջ նվնվում որ ամեն ինչ երկրում վատ է: