Նեղ Ճանապարհը և Դրախտի Բնակիչների Քանակը

Քրիստոնյա հավատացյալների մեջ ընդունված է այն հավատքը որ դրախտում շատ ավելի քիչ մարդիկ են լինելու քան թէ դժոխքում:  Սա ես համարում եմ սխալ հավատք ու այս կարճ սերտողությունով կցուցադրեմ թէ ինչու:

Հավատացյալները ասում են որ <<ես չեմ կարող պատկերացնեմ որ այս ներկա աշխարհը մեծամասնությամբ քրիստոնյա հավատացյալ կդառնան, մանավանդ երբ Քրիստոսը լայն ու նեղ դարպասների մասին է խոսում, ու նաև այն որ Նա ասում է որ <<շատերն են կանչվելու բայց քչերն են ընտրված>>:  Աշխարհը երբեք Աստծո բարեկամը չի եղել ու Աստվածաշնչի մեջ էլ այդպիսի ուսուցում չեմ գտնում որ ապագայում այն Քրիստոնյա կդառնա>>, ասում են նրանք:

Ու մարդիկ Մաթևոս 7.14 և 22.14 համարներն են մեջբերում ցուցադրելու որ իրենք ճիշտ են:  Մաթ 7.14-ում Հիսուսն ասում է <<քանի որ կյանք տանելու դարպասը նեղ է ու ճանապարհը դժվար է, ու քչերն են որ դա գտնում են>>, իսկ Մաթ 22.14-ու ասում է <<Քանի որ շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված>>:

Ես իմ վերջաբանական հավատքով հետ-հազարամյակային եմ ու հավատում եմ որ ապագայում աշխարհի բնակչության մեծամասնությունը փրկվելու են: 

Առաջին հերթին մենք պիտի ուշադրություն դարձնենք որ Աստվածաշունչը փրկվածների հսկայական քանակության մասին է խոսում:  Ի միջի այլոց, հենց Մաթ 8.11-ում նույն Քրիստոսն ասում է որ <<Եվ ես ձեզ ասում եմ որ շատերը կգան արևելքից ու արևմուտքից և կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ երկնքի արքայությունում>>:  Այստեղ <<շատերը>> բառը, Polus, նույն բառն է որը 7.13-ում է օգտագործում չփրկվածների համար: 

Հայտնություն 7.9-ը փրկագնվածների հսկայական քանակի մասին է խոսում, <<Եվ այս բաներից հետո ես նայեցի ու տեսա, մի հսկայական բազմություն որը ոչ ոք չէր կարող հաշվել, բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից, լեզուներից, որոնք գահի առջև էին կանգնած՝ Գառան առջև, սպիտակ զգեստներ հագած, և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերում>>:  Ու իհարկե մենք պիտի հիշենք այն բոլոր համարները որոնք խոսում են <<բոլոր ազգերի>> մասին որոնք դեպի արքայության մեջ են հոսում <<Եսայի 2.2-4 Միկա 4.1-4):

Հավատացյալի համար Աստվածաշնչում հակասություններ չկան:  Ուրեմն, մենք ինչպե՞ս ենք կարող այսպիսի հակասական թվացող համարները իրար հետ համաձայնեցնել:  Ու մասնավորապես մեզ համար, որ հավատում ենք ապագայի քրիստոնյա հավատացյալների մեծամասնությանն ու հաղթանակին, ինչպե՞ս ենք մենք կարող Մաթ 7.13-14-ը հասկանալ մեր դրական սպասումների պայմաններում: 

Այս հարցը լուծելու համար մենք պիտի երկու կարևոր փաստեր հասկանանք:

Առաջին, երբ Քրիստոսը այս խոսքերն է ասում Նա Իր ներկա ժամանակի վիճակի մասին է խոսում, այդ վիճակից է խոսում:  Այդ ժամանակ իրավիճակն այսպիսին էր.  Շատ քիչ մարդիկ էին հավատացյալ դառնում ու փրկվում, աշխարհի մեծամասնությունը կործանման լայն դարպասի միջով էր անցնում:  Քրիստոսի այս խոսքերը ապագայի մարգարեություն/կանխատեսում չեն, սրանք Իր ներկա ժամանակի իրավիճակի արտահայտություն է:  Նա առաջին դարի մասին էր խոսում: 

Երկրորդ:  Քրիստոսի նպատակը բարոյական տպավորություն/արտահայտություն է և ոչ թէ մարգարեական հայտնություն, ինչպես որ աստվածաբան Վարֆիելդն է ասում:  Այսինքն, Քրիստոսը Իր աշակերտներին հորդորում է որ նրանք իրենց շուրջի ներկա իրավիճակը հաշվի առնեն:  Նրանք իրենց շուրջը նայելով պիտի տեսնեին որ շատ հոգիներ կործանվում էին (իրենց) ներկայում ու շատ քչերն էին արդարություն և փրկություն փնտրում:  Նրանք ի՞նչ պիտի անեին այս տխուր վիճակի համար:  Արդյո՞ք նրանք Քրիստոսին բավարար սիրում էին որպիսի այդ ամենը հետադարձ ուղղությամբ շուռ տային:  Նրանց նետված Քրիստոսի մարտահրավերը բարոյակա՛ն էր, բարոյականի՛ հետ կապ ուներ, ոչ թէ ապագայի՝ մարգարեականի: 

Հովհ 4.35-ում Հիսուսը իր աշակերտներին հորդորում է որպիսի նրանք տեսնեն ու հասկանան թէ ինչքան գործ պիտի արվի, <<մի՞թէ դուք չեք ասում որ <դեռ չորս ամիս կա որից հետո բերքահավաքն է գալիս>, բայց ես ձեզ ասում եմ, աչքներդ բարձրացրեք ու դաշտերին նայեք, քանի որ դրանք բերքահավաքի համար պատրաստ/սպիտակ են արդեն>>:  Մաթ 7.21-27-ում Հիսուսն ասում է որ մարդ պիտի Իր խոսքերը լսի ու դրանք գործադրի::  Նրա աշակերտները պետք է որ իրենց ներկա ժամանակները զարհուրելի վիճակի մեջ տեսնեին, երբ աշխարհի բնակչության հսկայական մասը լայն ճանապարհով դեպի կործանման էին գնում: 

Իհարկե, երկնքի ճանապարհը նեղ է, Քրիստո՛սն է միակ ճանապարհը, միակ ճշմարտությունը, միակ կյանքը (հովհ 4.16), <<երկնքի տակ ուրիշ ոչ մի անուն չկա որը մարդկանց է տրվել որով մենք կարող ենք փրկվել>>, նաև Գործք 4.12, 1 Կորն 3.11: 

Բայց Մաթ 7.13-15-ում Տիրոջ ասածները չեն նշանակում որ Նա ամեն ժամանակներում լոկ մի փոքր քանակի մարդկանց կփրկի:  Ի դեպ, Աստվածաշունչը հաճախ նշում է որ հսկայական բազմություններ են փրկվելու, որ բոլոր ազգերը աշակերտվելու են Աստծո խոսք-օրենքի մեջ, ու որ աշխարհը, որպես մի օրգանական համակարգ, Քրիստոսի փրկագնական գործի հետևանքներից է օգտվելու ու դրանք տեսնելու, որ Քրիստոսի բոլոր թշնամիները ենթարկեցվելու են, <<մինչև երկրի ծայրերը>>: 

Նոր Կտակարանը կարդալու ձև կա:  Նոր Կտակարանը գրվել է առաջին դարում, 2000 տարի առաջ, ու դա պատշաճ հասկանալու համար ունկնդիրը պետք է մտքով դեպի առաջին դար տեղափոխվի, առաջին դարի մարդու մտածելակերպը ունենա, որը իհարկե ահագին ժամանակ ու կրթություն է պահանջում:  Ու շատ հեշտ է Հիսուսի խոսքերը կարդալն ու սխալ հասկանալը, ինչպես վերևի բացատրության մեջ տեսանք:  21-րդ դարը ցավոք սրտի հավատացյալների տգիտության դարն է:  Հսկայական քանակի հավատացյալներ հավատում են որ մենք աշխարհի վերջին ժամանակներում/տարիներում ենք ապրում, որ ինչ որ սատանայական ուժեր են իշխում այս աշխարհին, ու ինչ որ մի հակա-քրիստոս է գալու ու ինչ որ մեկ աշխարհի պետություն է լինելու, յոթ տարվա նեղությունների ժամանակներ են լինելու, և այլն:  Նրանք այսպես են հավատում քանի որ նրանց տգետ քարոզիչները իրենց էդպես են սովորացրել:  Ու այս վատատեսությամբ լցված լինելով նրանք Հիսուսի բոլոր խոսքերն են սկսում վատատեսությամբ հասկանալ:  Ու իրենց ամբողջ աշխարհայացքն է դառնում վատատեսական:  Այս մարդկանց համար բառացիորեն Սատանան է որ գերիշխան է, ոչ թէ Աստված:  Սատանան է որ իշխում է, ոչ թէ Քրիստոսը:  Այս տեսակի վերջաբանություն ուսուցողները հավատացյալներին մշտական ճգնաժամի ու անձկության մեջ են պահում:  Նրանք հավատում են որ քրիստոնեությունը կործանան անդունդի առաջ է կանգնած ու շուտով պիտի ոչնչանա, այս հավատքի ուրացության ժամանակներում:  Եվ ահա ահա, Հիսուսը շուտով գալիս է մեզ այս աշխարհից փախցնի տանի:  Սա դիվային ուսուցում է: Սա աղանդավորական է:  Այս տեսակի հավատացյալները Քրիստոսի մահվան ու հարության զորությունն են անարգում: 

Աստված չի նախասահմանել որ չարիքը հաղթական դուրս գա այս աշխարհում, այս կյանքում, այս երկրի վրա:  Աստված նախասահմանել է որ քրիստոնեությունը վերջնականորեն հաղթանակող լինի, այս երկրի վրա:  Քրիստոսը հենց հիմա Հայր Աստծո աջ ձեռքում է նստած ու իշխում է և՛ երկնքում, և երկրի վրա, ու այդ պատճառով Քրիստոնյաները հաղթելու են, իսկ նրանց թշնամիները պարտվելու են: 

Եթե մյուս անգամ մի քարոզիչի ես լսում որը աշխարհի վերջի ու նեռի ու դժվար ժամանակների մասին է քարոզում, ապա պիտի իմանաս որ այդ ուսուցումը Սատանայից է, դիվային է, ու այդ քարոզին լսելով քեզ հսկայական վնաս է լինելու, ՀՍԿԱՅԱԿԱՆ:  Դա Սատանան է որ այդ քարոզիչների բերանով իր ստերն է տարածում հավատացյալների մեջ որպիսի նրանց վաղեցնի ու վհատեցնի ու անհուսության մեջ չեզոքացնի: