Ռուսական Պարադոքս, Ռուսներին Հասկանալը
Սահմանում
Պարադոքս – Պարադոքսը մի վիճակ է որը հակասական է, կամ, թվում է թէ հակասական է բայց երբ մանրամասն ուսումնասիրում ես սկսում ես հասկանալ այդ վիճակը: Միաժամանակ, սա մի վիճակ է որը կարող է իրականում գոյություն ունենա բայց ոչ մի տրամաբանական բացատրություն չունի: Սա սովորական կարծիքից խիստ կերպով տարբերվող կարծիք է, դատողություն, որը առաջին հայացքից հակասում է առողջ բանականությանը:
Ռուսաստանին ու ռուս մարդու հոգեբանությունն ու դրանով ձևավորված մշակույթն ու արժեքները հասկանալու համար կարևոր է հասկանալ Ռուսաստանում «Սուրբ Հիմար» կամ «Սուրբ Գիժ/խելագար» ասած երևույթը:
Սա մասնավորապես հայ ազգի համար է կարևոր հասկանալ քանի որ հայ ազգի զգալի մասը ռուսներով հիպնոզացված վիճակում են եղել երկար տասնամյակներ ու մինչև օրս էլ այդպիսին են, նույնիսկ երբ այդ հիպնոզացված վիճակը հայ ազգին հսկայական վնասներ է պատճառել:
Ժողովրդին ամենահայտնի սուրբ հիմարը եղել է Գրիգորի Ռասպուտինը, որը շատ տարօրինակ ազդեցություն է գործադրել ցարական ընտանիքի վրա (Ռոմանովների):
Բայց Ռասպուտինը «սուրբ հիմար» մարդկանց երկար դարերի շղթային պատկանողներից ուղղակի մեկն է եղել, ու ցարական ընտանիքի վրա նրա ունեցած ազդեցությունը իրականում արտասովոր բան չի եղել:
Դարեր շարունակ ռուսաստանի ամեն գյուղում է մի սուրբ գիժ եղել, որը պետական և հասարակական կյանքի մեջ իր ազդեցությունն է ունեցել: Հին ժամանակներում նրանք եղել են ամբողջովին մերկ, անլվա, ու փնթի, իսկ հետագա ժամանակներում նրանք տարօրինակ հագուստներ են հագել, ու ամեն անգամ հասարակության կյանքում խառնակություններ են արել:
Նրանք անհասկանալի ձևով են խոսացել, մեր ժամանակվա լեզուներով խոսացող խարիզմատների պես, ու նրանց խոսքերը ժողովուրդը որպես մարգարեություններ են ընդունել:
Ժողովուրդը այս մարդկանց նայել են որպես խորհրդավոր ուժերի տեր մարդիկ, որոնք գերբնականի հետ կապեր են ունեցել, և ժողովուրդը փնտրել ու հետևել է նրանց խորհուրդներին, ինչպես որ մեր ժամանակվա անհավատներն են բախտ նայողներին հետևում:
Այս սուրբ գժերը իրենց դիմադրողների դեմ սկանդալային ու դիվային բաներ են արել, վախեցնելով բոլորին: Այս գժերի սեռական ու այլասերված պահվածքը մարդիկ արդարացրել են այն հիման վրա որ նրանք ստիպվա՛ծ են մեղք գործել որպիսի իրենց կարևոր գործերն անեն, կամ, մեղավոր բաներ են արել որպիսի իրենք իրենց խոնարհեցնեն (Ռասպուտինը 12 տարեկան աղջիկների էր բռնաբարում Մոսկվայում ու ռուս հասարակությունը դա որպես նորմալ երևույթ էր համարում): Ու Սուրբ Գժի երևույթը ռուս հասարակության մեջ համատարած է եղել:
Ու նրանց անհասկանալի խոսակցությունը ընդունվել է որպես խորհրդավոր խորության նշան:
Այս սուրբ գժերը շամաններ են եղել (դերվիշ), որոնք ռուսաստանում ու հարակից տարածքների մշակույթների շամանիզմից են սկզբնավորվել:
Շամանների պես նրանք իրենց վրա երկաթէ շղթաներ են կրել, հաճախ ընկնելով տրանսների ու էկստատիկ վիճակի մեջ, կատարել են օկուլտական հրաշքներ ու կանխատեսական մարգարեություններ, հաճախ այդ ամենը անելով ցուցադրական նպատակներով:
Ի տարբերություն Քրիստոնյա սրբերի որոնք հրաշքներ են գործել ուրիշներին օգնելու համար, այս սուրբ գժերը դրանք արել են իրենց վրա ուշադրություն գրավելու ու ժողովրդին վախեցնելու/իշխելու համար:
13-15-րդ դարերում այս շամանների ազդեցությունը Բյուզանդական մշակույթի ավանդույթները չեզոքացրեց սլավոնական տարածքներում: Բյուզանդական քրիստոնեությունում եղել են ճգնավորներ որոնք մարդկանց են ավետարանչել, բայց սլավոնական այս սուրբ հիմար ճգնավորների տարբերակը ոչ մի ավետարանչությունով չէին զբաղում, քանի որ նրանք միշտ անհասկանալի ու խառը լեզուներով էին խոսում: Նրանք հաճախ պիղծ գործերով էին զբաղվում, ժողովրդին էին զզվացնում ու վնասում: Նրանց պատմության մեջ ոչ մի բարեգործական գործեր չկան, նրանք միայն ագռեսիայով ու ուրիշներին իշխելով էին զբաղվում:
Այս շամաններին ընդունելը ռուսական մշակույթի վրա հսկայական ազդեցություն է ունեցել ու նրանց ազգային մշակույթն է ձևավորել:
Հետևաբար, պատմության ընթացքում Ռուսաստանում մի կրոն է առաջացել որը կես քրիստոնյա էր ու կես շամանական ու ինքնա-գիտակցորեն հակասական՝ պարադոքսային:
Սուրբ Գժերի անբարոյականությունը ընդունվեց որպես պարադոքսական մաքրություն: Սուրբ լինելու համար նրանք պիտի պիղծ բաներով զբաղվեին:
Օրինակ, սուրբ գժերի ագռեսիան նայվում էր որպես պարադոքսական հեզություն, իսկ սուրբ գժի անողորմ դաժանությունը պարադոքսորեն նայվում էր որպես ռուսական ավանդության մի մաս:
Ու այս արմատական համատարած ձևով ընդունված պարադոքսային վիճակը ռուս ժողովրդին պատրաստեց որպիսի նրանք հետագայում գալիք Հեգելիանիզմն ու Մարքսիզմը՝ կոմունիզմը հեշտությամբ ընդունեին:
Ու այս ամենի մեջ հետաքրքիր է համեմատել հոգեկան հիվանդության հանդեպ ունեցած ռուսների ու արևմուտքի վերաբերմունքների տարբերությունները:
Արևմուտքում հոգեկան հիվանդ մարդկանց գթասրտությամբ էին վերաբերում ու եկեղեցին փորձում էր նրանց օգներ ու բուժեր: Նույնիսկ արևմուտքի հասարակության ոչ հավատացյալ մասը հոգեկան հիվանդությունը համարում էին որպես դեֆեկտ, թերություն, ամբողջովին բացասական մի բան: Արևմուտքում երկուական հասկացություն է եղել. Մարդը կամ նոռմալ էր կամ աննոռմալ, երրորդ վիճակի հասկացություն չկար:
Բայց ռուսների մոտ երեքնյակ հասկացություն էր ձևավորվել հոգեկան հիվանդության հանդեպ:
- Որոշ մարդիկ ողջամիտ ու նորմալ էին:
- Որոշ մարդիկ հոգեկան հիվանդ/խելագար ու աննոռմալ էին:
- Ու կային մարդիկ որոնք կիսա-նոռմալ խելագարներ էին, սրանք Սուրբ Հիմարներն էին, շամաններն էին, Ռասպուտինի պես:
1800-ականներին ռուս ուղղափառ եկեղեցին փորձել է այս երեքնյակ հասկացությունը փոխել, փորձելով վերացնել սուրբ գժերի հատուկ կարգավիճակը, բայց առանց հաջողության: Սուրբ գժերի իրականությունը ռուսական մտքի մեջ արդեն խորը արմատներ էր դրել:
Ու այս երեքնյակ հասկացողության շատ կործանարար ու կարևոր արդյունքներից մեկը ա՛յն եղավ որ ռուս հասարակությունը սկսեց որոշ լուրջ ձևով խելագար մարդկանց համարել մեծ իմաստություն ունեցող սրբեր (սուրբ գժերը), ու որոշ ողջամիտ ու խելացի մարդկանց համարել որպես խելագարներ: Ու ռուսների պատմության մեջ սա այն վիճակն է ստեղծել որ նրանց իշխանությունները քաղաքական ընդդիմություններին համարել են խելագարներ: Սա սովետական իշխանությունների գործիքն էր, երբ իրենց որևէ ձևով քննադատողներին համարում էին խելագար ու հոգեկան հիվանդ ու նրանց գժանոց էին նետում, ու այս նույն մեթոդը Պուտինն է օգտագործում մեր ժամանակներում, իր կողմը ունենալով ռուս ազգայնական «հայրենասերներին» ու ռուսաստանի ժողովրդի մեծամասնությանը, որոնք սուրբ-գժերի պարադոքսի սկզբունքներով են շարժվում:
30 տարի շարունակ հայերը ռուսներին հավատարիմ դաշնակիցներ են եղել, նույնիսկ ռազմական բազա տրամադրել, որը կովկասի ոչ մի երկիր չկամեցավ անել, քանի որ դրանով նրանք իրենց անկախությունը պիտի վաճառեին: Ու երբ հայերը որոշեցին ռուսներից բացի օտար ազգերի հետ հարաբերություն ունենալ, հանկարծ հայերը ռուսների աչքին սկսեցին երևալ որպես հոգեկան հիվանդներ: Եթե չեք հավատում ապա կարող եք ռուս բլոգների գրածները կարդալ, մանավանդ Տելեգրամի կանալներում: Նրանք հայերին սկսել են ամբողջովին անմարդկայնացնել ու ամեն տեսակի ծաղր ու ծանակի ենթարկել: Բայց սա ռուսների սուրբ-հիմար պարադոքսի պատմությունը իմացող հային չպետք է զարմացնի, սա ռուսների համար բոլորովին նորմալ բան է:
Պուտինի ներկա բռնատիրական մեթոդները ռուս պատմության մեջ նորույթ չեն, սա ամբողջովին նորմալ վիճակ է, որը իհարկե ռուսական տնտեսությանը վերածել է մի հսկա բենզակալոնկայի ու հասարակության հասունացումը կաթվածահար է արել: Ռուսաստանի միջին քաղաքացին տուպոյ, հետամնաց ու վախկոտ արարածա, կամ էլ մյուս ծայրահեղությունում՝ շատ ագռեսիվ ու վայրի անձ է:
Ապատիա (apathy) – Անզգայություն
Շամանները մի մասնահատուկ բնավորությամբ էին նշանավորվում՝ ապատիայով: Ապատիան անզգայության, անտարբերության մի վիճակ է: Օրինակ, ապատիա ունեցող մարդուն կարող ես գնաս ասես որ իր երեխաներն ու կինը ավտովթարի հետևանքով մահացել են, ու նրա պետքը չի լինի, նա կշարունակի իր զրույցը կարծես թէ ոչ մի մեծ բան չի եղել:
Սա Պուտինի վերաբերմունքն էր, երբ իր ամենամոտ ու հավատարիմ դաշնակից հայերը 2020 թվին պատերազմի հսկա նեղությունների մեջ էին գտնվում ու նրա վերաբերմունքը կատարյալ սառն էր, ապատիա, անտարբերություն:
Ապատիա՝ Ոչ մի զգացմունք, քանի որ զգացմունքը մարդու համար է, բայց նրանք մարդկանցից վեր են, նրանք աստված են:
Այս նույն վերաբերմունքը 1917 թվի բոլշեվիկյան հեղափոխության առաջնորդներն ունեին, երբ նրանք ու նրանց ենթակաները միլիոնավոր խաղաղ բնակիչներ էին մոռթում առանց խղճի խայթի, առանց զգացմունքի: Ու հետաքրքիր է որ իրենց այդ ապատիայի վիճակը հաստատելու համար բոլշեվիկյան հեղափոխության առաջնորդներից մեծ մասը իրենց անունները փոխեցին: Իոսիֆ Ջուգաշվիլին դարձավ Իոսիֆ Ստալին՝ երկաթէ Ստալին, Վյաչեսլավ Սկրյաբինը դարձավ Վյաչեսլավ Մոլոտով՝ Վյաճեսլավ Մուրճ: Մարդիկ պետք է զորությունների աստվածներին հարգեին: Նրանք իրենց բոլորից վեր էին մեծացնում, ինչպես Դանիելի մարգարեության 11-րդ գլուխն է խոսում ապագայի Անտիոքուս Եպիֆանեսի մասին: Նրանց աստվածը ուժն է, զորությունն է:
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդներից Բուլգակովն ու Ֆլորովսկին քննադատական ձևով էին վերաբերվում սուրբ գժերի երևույթին, բայց ռուսական եկեղեցու պաշտոնյաները աստվածաշնչի գիտելիքներից շատ թույլ էին որպիսի դրանց դիմադրեին: Ուղղափառ եկեղեցին ժողովրդի կարիքներին չէր կարողանում ծառայեր, ու նրանց միակ գործը վերածվել էր կիրակի օրվա արարողություն անելուն(ինչպես որ այսօր է): Ու մինչև օրս էլ ռուս ուղղափառ եկեղեցին իմպոտենտ է, Առաքելական եկեղեցու պես: Ի դեպ, Առաքելական եկեղեցին այնքան թույլ ու դատարկ են որ ժողովուրդը նույնիսկ նախընտրում են հաճախել ցնդած Կյանքի Խոսք ու նմանատիպ հիմար խարիզմատ եկեղեցիները ու լսել այնպիսի տխմար տիպերին ինչպես են Գոռ Մեխակյանը, Արթուր Սիմոնյանը, Պավել Եղբայրը, Վարդան Նաջարյանը, և այլն:
Եթե մի անձ մասնահատուկ մի խնդրի համար խորհուրդի կարիք ունի կամ հասարակությունը ճգնաժամի մեջ է ընկել, ապա ուղղափառ եկեղեցու քարոզը կամ քարոզիչը որևէ ասելու բան չունեն, որևէ լուծում չեն կարողանում առաջարկեն:
Ուստի, Երկուշաբթի օրվանից մինչև Շաբաթ օրը ռուս ժողովուրդը իրենց համակերպում են մեկ այլ՝արտաքին ձևի քրիստոնեությանը, ու քանի որ եկեղեցին Շամանական ավանդույթներին ոչ մի մարտահրավերներ չի նետում, սա աստիճանաբար փոխարինում է քրիստոնեությանը:
Արդյունքում, ռուսաստանի պատմության մեջ ուղղափառ եկեղեցու որոշ պաշտոնյաներ դեմ են եղել շամաններին երկրպագելու ավանդությանը, ու որոշ պաշտոնյաներ էլ դա ընդունել են որպես նորմալ»:
Ռուս Գրականության մեջ սուրբ գիժը մեծ դեր է ունեցել: Ռուս մտավորականները սուրբ գժին ռոմանտիկացնելով նրան դարձրել են «սուրբ Ռուսաստանի» ձայնը, ինչպես որ Պուշկինի «Բորիս Գոդունով» պիեսի մեջ է, ու նաև Տոլստոյի որոշ գրվածքներում:
Պիեռ Բեժուկովն (Պատերազմ և Խաղաղություն) ու Յուրի Ժիվագոն (Բժիշկ Ժիվագո) սուրբ գժի ավելի ոճավորված ձևերի պատկերավորումներն են:
Նաև, Դոստոևսկու Պրինց Միշկինը «Իդիոտում» և Սոնյա Մարմելադովան «հանցանք ևպատիժ»-ում (Դոստոեվսկին քրիստոնեությունը ավելի լավ է հասկացել Տոլստոյից ու Պուշկինից ուստի սուրբ-գժերին որոշ բացասական ձևերով է պատկերել):
Սոնյան Ռասկոլնիկովին խորհուրդ չի տալիս որ նա գնա ու եկեղեցում մեղքերի խոստովանություն անի: Ո՜չ: Սոնիան ուզում է որ Ռասկոլնիկովը ստորանա, որ նա գնա ու շուկայում խոնարհվի ու գետնի փոշին համբուրի ու հրապարակայնորեն իր գործած մեղքը դատապարտի: Այստեղ շեշտը դիմացինին ստորացնելու վրա է դրվում:
30 տարի առաջ երբ համալսարանում էի մի աղջկա հետ էի խոսում, նրանով հետաքրքրված էի: Նա ռուսական գրականության մեջ էր խրված ու %100-ով ռուսամետ էր, ես էլ ուրախ էի որ նա «կարդացած» աղջիկ էր: Մի անգամ մի փոքրիկ սխալ էի գործել իրա դեմ ու նա ինձ փորձեց այսպիսի ստորացման ենթարկեր: Շոկի մեջ էի ընկել: Իհարկե մեր հարաբերությունը հենց այդտեղ վերջացավ քանի որ ես իրա մտածած ռուս շլանգներից չէի: Ու իհարկե այն ժամանակ ես այսքան գիտելիք չունեի որպիսի իր հիստերիկության ակադեմիական աղբյուրների պատճառները հասկանայի:
Ինչպես Ջեոֆռի Գորերն է նկատել, «շատ ռուսներ ապաշխարհելը ավելի բարձր են գնահատում քան թէ անմեղությունը»: Որոշ հավատացյալներ մեխանիկորոն սա աստվածաշնչի անառակ որդու վերադարձի հետ կկապեն, բայց ռուսական համատեքստի ու հոգեբանության մեջ սա բոլորովին ուրիշ բան է նշանակում:
Ռուսների համար ապաշխարհել նշանակում է հրապարակայնորեն սեփական մեղքերը դատապարտել, ինչպես որ Ցար Իվանն էր մարդկանց ստիպում որ անեին. ստորացում, ոչ թէ սրտի փոփոխություն, ինչպես որ իմ համալսարանի ռուսահայ ընկերուհին էր փորձում իմ հանդեպ աներ: Ինչպես որ Վլադիմիր Պուտինն է շատ ռուս պաշտոնյաներին արել՝ հրապարակային ստորացում, կամեռայի դեմ, որը իհարկե ռուսաստանի բնակիչների դուրը շատա գալիս, չհասկանալով որ Պուտինը ապուշ քաղաքացիների զգացմունքներն է մանիպուլյացիաների ենթարկում:
Պուտինը վերը նշված սուրբ հիմարի պարադոքսի մեջ է գործում, աշխարհիկ մասշտաբներով: Ու սա նաև բացատրում է սովետական ժամանակների հրապարակային խոստովանությունների դեպքերը, երբ բարձր պաշտոնյաները իրենցից ցածր պաշտոնյաներին ստորության էին ենթարկում, նրանց ստիպելով բոլորի առջև իրենց մեղքերը խոստովանել, որով նրանք այդ պաշտոնյայի հաշվին աչոկներ էին հավաքում բանվորների աչքին ու միաժամանակ բանվորներին էին վաղեցնում, սուրբ գժի պարադոքսը: Այսպիսի բաներ նաև սովետական ժամանակների դպրոցների ուսուցիչներն էին անում, երբ նրանք այս կամ այն աշակերտին հրապարակայնորեն ստորացնում էին բոլորի առջև:
1970-ական թվերին Մասիս քաղաքի քաղաքապետ Ալեքսանյանը այն ժամանակվա Մասիս Ավանի փողոցով (գործկոմի շենքի դեմի) քայլելիս մի փոքրիկ դեֆեկտ նկատելով միանգամից քաղաքի սանեպիտկայանի տնօրենին էր կանչել տալիս ու բոլորի առջև նրան ստորացնում էր ու ստիպում էր որ նա հրապարակայնորեն ներողություն խնդրի ու իր մեղքը խոստովանի այդտեղ կանգնած ապշած ժողովրդի դեմ: Ու նա այսպես էր վարվում Մասիսի մնացած՝ իրենից ցածր պաշտոն ունեցողների հանդեպ: Ժողովուրդը քաղաքապետով(ռայկոմի/գործկոմի նախագահով) հիանում ու միաժամանակ նրանից սարսափում էին:
Նրանք գաղափար չունեին որ այստեղ ռուսական սուրբ հիմարի պարադոքսի սկզբունքի մանիպուլյացիան էր գործում:
Աթեիատ Ալեքսանյանի սատկելուց հետո էլ ժողովուրդը նրան էին գովաբանում, «էտ ինչ լավ մարդ էր, անվախ, ուժեղ, դիսիպլինայով»: Նույնիսկ Պարսկաստանից ու Եգիպտոսից ու Սիրիայից ներգաղթած Մասիսի բնակիչները, որոնք տեղացի հայերից շատ ավելի իմաստուն ու աչքաբաց էին (սովորաբար), նույնիսկ նրանք էին հիպնոզացված ոչխարի պես Ալեքսանյանին գովում: Սուրբ գժի պարադոքսը բոլորի ուղեղն էր սրբել տարել:
Սուրբ գժի պարադոքսը Ռուսաստանին այնպիսի մի երկիր է դարձրել որը ներսում բռնատիրական է իսկ դրսում ագռեսիվ: Հաստատուն ու հասկանալի կրոնական գաղափարախոսության բացակայության պատճառով Ռուսաստանի մշակութային և հոգեբանական դատարկությունը լցվել է պետական իշխանության ուժով, որը ժողովրդի մեջ սնուցվում է մամուլի պրոպագանդայով և հայրենասիրական հաղթական-հերոսական կինոներով:
Պետությունով կառավարվող մամուլն ու պետական դպրոցները սովորական ռուս քաղաքացուն երաշխավորում են որ իրենց երկրի վիճակը շատ ավելի գերազանց է ուրիշ երկրների վիճակից, ուստի պետությունը անպայմանական հավատարմության և նվիրվածության է արժանի քաղաքացիների կողմից, նույնիսկ եթե դրա գինը իրենց երկրում քաղաքացիների ստրկական վիճակն է, իսկ երկրից դուրս ագռեսիան է (փոքր ու թույլ երկրների վրա հարձակվելով ու նրանց ստորացնելով ու իշխելով):
Ռուսաստանում բոլշեվիկյան հեղափոխությունը սուրբ գժի միֆի պատճառո՛վ հեշտ ու հանգիստ հաջողությամբ իրագործվեց: Այդ միֆը մարքսիստական դիալեկտիկայի համար հսկա հիմք եղավ, ու նաև նրանով որ սուրբ գիժը քաղաքացիական կարգերի ու հիմնադրված կրոնի հանդեպ արհամարանք էր տածում, ու այս վերաբերմունքը ժողովրդի կողմից գովաբանվում էր: Արդյունքում, Ցարական ռեժիմի ու ուղղափառ եկեղեցու ամբողջական կործանումը տեղի ունեցավ առանց որևէ մի իրարանցման:
Հատկանշական է, որ 1917 թվերի ժամանակներում Մարքսիստական սոցիալիստական գաղափարախոսությունը նաև արևմուտք էր ներխուժել հզոր ձևով, բայց արևմուտքի հասարակությունները դա մերժեցին: դրա պատճառը այն էր որ արևմուտքում մեծ մասամբ Բողոքական կրոնն էր տարածված, երբ կան եկեղեցիներ որտեղ շաբաթը մի քանի անգամ Աստծո խոսքն է քարոզվում տեղական եկեղեցիներում, որտեղ եկեղեցու քարոզիչները հսկայական աստվածաբանական գիտելիքներ ունեն, ու այդ գիտելիքները օգտագործելով հասարակության ու անհատների խնդիրներն ու ճգնաժամներն են լուծում:
Ռուս ուղղափառ եկեղեցում, ինչպես որ հայ Առաքելական եկեղեցում է, այսպիսի բաներ գոյություն չունեն: Նրանց համար կրոնը հիմնականում բաղկացած է կիրակի օրվա արարողություններով, անհասկանալի շարականներ լսելով, մոմ վառելով, ու նմանատիպ անիմաստ ու անօգտակար կապիկություններ անելով:
Ռուսական կայսրության ծայրերում եղող մարդիկ զարհուրանքով էին նայում տեղի ունեցող բոլշեվիկյան հեղափոխության փոփոխություններին, բայց ռուսական հասարակության կորիզը մարքսիզմ կոմունիզմը շատ արագ ընդունեցին, ինչպես որ այդ ժամանակվա Հայաստանի ոչխար ժողովուրդը բոլշեվիկներին արագ ընդունեցին:
Ադրանիկն ու Նժդեհը մեծ սարսափով ու զարհուրանքով էին նայում թէ իրենց փրկած ժողովուրդը ինչպես իրենց ետևը նրանց դարձրեցին ու աթեիստ ու բռնատեր բոլշեվիկների գիրկը թռան մարմնավաճառի պես: Սա իհարկե ամբողջովին Հայ Առաքելական եկեղեցու իմպոտենտության պատճառով էր: Այս նույն բանը 1990-ականներին տեղի ունեցավ, երբ Հայաստանի ժողովուրդը սկսեցին նոր նվիրվածությամբ ու հարգանքով ընդունել Առաքելական եկեղեցուն, ու կարճ ժամանակ հետո ժողովրդի մեծամասնության համաձայնությամբ ամբողջ հայ ազգը նորից դարձավ ռուսների պռաստիտուտկան: Հայաստանում ռուսական բազա տեղադրելով Հայաստանը իր անկախությունը կորցրեց, ու ժողովրդի մեջ ոչ մի իրարանցում չեղավ, ոչի՛նչ: Ու մինչև օրս ահագին անհասկացող հայվաններ կան մեր ազգի մեջ որոնք Առաքելական եեղեցուց գառշելու փոխարեն նրան են նվիրված, որը երաշխավորում է ազգային անվերջ թշվառ ու ստրկացված ու ստորացված վիճակը (Պարույր Հայրիկյանի խոսքերով <<ծախված վիճակը>>):
Առաքելականների մեջ կան շատ կրթված մարդիկ ովքեր իրենց պերճախոս ու կատարելագործված հայերենով ամեն ինչ անում են որպիսի իրենց առաքելական հասարակության չարիքները ուրիշներին վերագրեն, լինեն դրանք Սորոսները, մասոնները, Փաշինյանները, Սերժ Սարգսյանները, ղարաբաղցիները, թէ ուրիշները: Այս ապուշների հավատքով <<մաքուր>> հայի գենը արդար ու ազնիվ է, նա երբեք դավաճանություն ու գողություն ու բռնատիրություն չի անի:
Հետաքրքիր է, որ Ռուսաստանում էլ կար մի մարդ որը ռուս հասարակության մասին նմանատիպ ազգայնական կարծիքներ ուներ, նրա անունը Ալեքսանդր Սոլժենիցին էր: Սոլժենիցինը այն տեսակետն էր առաջ տանում որ ռուս ժողովրդի արժեքները խոնարհ, մաքուր և տանջվող ժողովրդի արժեքներն են: Ռուս ժողովուրդը ուղղակի անմեղ զոհ են եղել պատմության մեջ, նրանք սովետական կարգերի դեմ են եղել, ոչ թէ սովետական կարգերի գործիքը: Սոլժենիցինի ասելով սովետական կարգերի ռեժիմուն ոչ-ռուսական արժեքների ներխուժում տեղի ունեցավ ռուս ժողովրդի դեմ: Օրինակ, գաղտնի ոստիկանությունը (NKVD), 24 ժամանոց քաղաքական վերահսկողությունը, անձնագրերի ներքին համակարգը, ուրիշ երկրներ ու նույնիսկ հենց սովետական միության տարածքում ճանապարհորդելու սահմանափակումները, աշխատանքային ճամբարները(որոնք ստրկության ձև էին), ու ժողովրդի դեմ ԿաԳեԲե-ի մշտկան լրտեսությունը, այս բոլոր ահավոր չարիքները ոչ-ռուսական արժեքներ էին, դրանք դրսից էին ներմուծվել ռուս հասարակության մեջ, դրսից սորոսներն էին բերել: Բայց Սոլժենիցինը մոռանում է հիշատակել որ այս բոլոր չարիքները 1800-ական թվերի ռուսաստանում արդեն գոյություն ունեին (օխռանա, բոյարներ, ֆյոդալիզմ), սրանք օտար երկրներից կամ օտար մշակույթներից չէին ներմուծվել ռուս հասարակության մեջ: Սրանք ռուս հասարակության վրա ավելնորդ բեռ չէին, սրանք ռուս հասարակության ավանդության անբաժանելի ու ընդունված մասնիկներն էին: Ու Սոլժենիցինը չի նշում որ այս ավանդույթների դեմ ռուս հասարակության մեջ ոչ մի դիմադրություն չի եղել, ոչ մի հասարակական բողոքի ակտ չի գրանցվել:
Հայության մեջ էլ կան լիքը Սոլժենիցիններ ովքեր ազգային ախտերը ազգից դուրս ուժերին են վերագրում, «հայի գենը այդպիսի չարիքներ չի կարող անի»: Ու հաճախ մենք այսպիսի խոսքեր ենք լսում այն հայերից ովքեր իրենց ամուսնության ուխտն են լքել, իրենց սեփական երեխաներին են աբորտով սպանել, շնության ու պոռնկության կյանքով են ապրում, Տիրոջ շաբաթն են անարգում, ու հազար ու մի պիղծ բաներով են զբաղվում: Ու կարող եք վստահ լինել որ այսպիսի արժեքներով ապրող մարդի՛կ են որ ազգային դավաճանությամբ են զբաղվում:
Ով որ ուզում է ռուս-գժի ավելի մանրամասն պատմությունը կարդա, խորհուրդ կտամ այս գիրքը կարդալ, թերևս անգլերենով է
<< Understanding Russia: The Holy Fool in Russian Culture>>,
Ewa Majewska Thompson