Հրեշտակների Ընկնելու Պատմությունը.
Այլընտրանքային Տարբերակ:
(սա այս ուսուցման պարզեցված տարբերակն է որպիսի սովորական ժողովուրդը կարողանան հասկանան, այստեղ Սուպրալապսարիանիզմի և Ինֆրալապսարիանիզմի տարբերությունների մասին շատ չենք քննարկելու քանի որ ունկնդիրներից ոչ ոք դրանց ծանոթ չեն ու մտադիր չեմ ունկնդիրներին ավելնորդ ծանրաբեռնեմ ու բոլորի ֆազերը քցեմ)
Աստվածաշնչում հրեշտակների ընկնելու մասին շատ բացահայտ ու մանրամասն հայտնություն չի տրվում մեզ: Հայտնության որոշ մասնիկներ են տրվում այստեղ այնտեղ, բայց ընդհանուր պատկեր կազմելը շատ դժվար է, թէ այն հինավուրց ժամանակում առաջին անգամ ինչ է տեղի ունեցել այդ ընկնող հրեշտակների և Աստծո միջև:
Ամենաընդունված պատմվածքն այն է որ Սատանան ուզում էր Աստծո գահին տիրանար ու Աստված նրան երկնքից ներքև նետեց, դեպի երկիր: Բայց Եսայիա 14-ի այդ համարները այդքան հստակ չեն, քանի որ կարդալուց թվում է թէ այս համարները Բաբելոնի թագավորի մասին են խոսում:
Առավել ավելին, Հոբի պատմությունից մենք գիտենք որ (ամենաքիչը Հին Կտակարանի ժամանակներում) Սատանան երկնքում էր գտնվում ու Աստծո գահի առջև էր կարող գնալ ու Նրա հետ խոսեր, Աստծո դեմ ապստամբելուց հետո նա երկնքից դեռ չէր նետվել:
Հրեշտակների ընկելու պատմության ու պատճառի մասին ավելի մանրամասն պատկեր կազմելու համար մենք կարող ենք վերցնել Աստվածաշնչի տարբեր համարներում մեզ տրված հայտնությունները, ու սիստեմատիկ աստվածաբանություն օգտագործելով կարող ենք դրա մասին ավելի խորը գիտելիք կազմենք:
Եկեք սկսենք Դևի մասին ասված Հիսուսի խոսքերից.
Հովհաննես 8-ում Հիսուսը հրեաներին այսպես է ասում.
«Ձեր հայրը սատանան է, և ինչ ձեր հայրն է ցանկանում, ա՛յդ եք ուզում կատարում: Նա սկզբից մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, քանի որ նրա մեջ ճշմարտություն չկա: Երբ նա ստում է նա իր մայրենի լեզվով է խոսում, քանի որ նա ստախոս և ստերի հայրն է»:
Մեկի դեմ մարդասպանություն գործելու համար մարդասպանը սկզբում պիտի իր զոհի մասին ստեր ասի, մարդասպանը պիտի իր արածը արդարացնի: Սրա պատճառն այն է որ մենք Աստծո ստեղծած բարոյական աշխարհի համակարգում ենք ապրում: Թալիաթն ու Էնվերը հայերի ցեղասպանությունը արդարացնում էին ասելով որ նրանք ռուսների հետ դաշնակցելով օսմանյան կայսրության գոյության համար մահացու վտանգ էին ներկայացնում: Հիտլերն ու Ստալինն ու Մաոն էլ իրենց արդարացումներն էին ներկայացնում, միլիոնավոր խաղաղ բնակիչներ սպանելու համար: Ու այս բոլոր մարդաապանները իրենց զոհերի մասին ստեր էին ասում: Հիսուսը Հովհ 8-ում հրեաներին ասում է որ նրանք ուզում են իրեն սպանեն, ու սա Նա կապում է այն բանի հետ որ հրեաները դևի զավակներն են, որը «հենց սկզբից» մարդասպան ու ստախոս է եղել:
Սա շատ հետաքրքիր կապակցություն է:
Մարդիկ հաճախ ասում են որ առաջին մեղքը Եդեմի պարտեզում տեղի ունեցավ, երբ մարդը մեղք գործեց: Բայց սա առաջին մեղքը չէր: Առաջին մեղքը հրեշտակները գործեցին:
Բայց ո՞րն էր հրեշտակների գործած մեղքը, կամ, ավելի կարևոր հարցն այն է թէ ո՞րն էր հրեշտակների գործած մեղքի Շարժառիթը: Ի՞նչը դրդեց նրանց որ նրանք Աստծո դեմ ապստամբեին:
Իմ կարծիքով Հովհ-8-ում Քրիստոսի խոսքերը շատ կարևոր լույս են շողացնում այս հարցի վրա:
Աստված՝ Երրրդությունը, հավիտեականությունից գոյություն ունի, ու երեք անձերը այդ Աստվածության մեջ հավիտենապես Իրար սիրել են ու Իրար հետ հաղորդակցվել են ու Իրար վայելել են:
(Այստեղ կարող ենք ասել որ սերը և բանականությունը (Խոսքը) Աստծո ստեղծված բաներից չեն, սերն ու բանականությունը հավիտենականությունից գոյություն են ունեցել քանի որ Աստված սեր է, և Աստված միշտ է բանականություն/խոսք ունեցել: Աստված սեր է, բայց սերը Աստված չէ):
Ու մենք պիտի հասկանանք որ ամեն ինչը ստեղծելուց առաջ Աստված հավիտենականությունից ամեն ինչն է վճռել: Աստված հավիտենականությունից վճռել է որ Իր ստեղծած ստեղծագործության մեջ մեղք է մտնելու, որի հեղինակը Ինքը չէր լինելու: Երբ մեղքը առաջին անգամ պատահեց Աստված անակնկալի չեկավ, մեղքի հասկացությունը Հավիտենականությունից Աստծո մտքի մեջ է եղել: Աստված ամենիմաց է ու նա թազա ինֆորմացիա չի սովորում, Աստծո իմաստությունը ու գիտելիքը չի կարող ավելանա քանի որ ամեն գիտելիք ու իմաստություն Աստծո մեջ է:
Հաջորդը, Աստծո վճռած բաներից մեկն այն է եղել որ Նա Իր պատկերով մարդ է ստեղծելու, որոնք բազմանալով մարդկություն են կազմելու, ու Իր Որդին՝ Երրորդության երկրորդ անդամը, մարդանալու է ու այդ մարդկությանը ավելի փառավոր դիրքի վրա է բարձրացնելու: Ի դեպ, Որդին վերջիվերջո այդ մարդկության փեսան է լինելու, Որդի Աստվածը մարդանալու է որպիսի Իր հարսին պատրաստի գալիք հարսանիքին:
Եկեք ենթադրենք որ Աստծո (մտքի մեջ) հավիտենական վճիռների (տրամաբանական) հերթականությունը այսպես է դասավորված եղել,
Նախքան ամեն ինչ ստեղծելը
- Աստված սկզբում վճռել է որ Իր Որդու համար հարս է ստեղծելու, մարդկություն է ստեղծելու,
- Հետո Աստված իր մտքի մեջ վճռել է որ մեղք է լինելու ու մարդկությունը մեղքի մեջ է ընկնելու
- հետո Աստված վճռել է թէ այդ մարդկության մեջից ում ընտրի որպիսի փրկի և ում չընտրի: Ընտրվածները իհարկե հավատացյալներն են որոնք եկեղեցին/հարսն են:
Այսինքն, հանուն այս մեր հոդվածի եկեք ենթադրենք որ մենք բոլորս Սուպրալապսարիանիստներ ենք: (Ինֆրալպսարինիստները ուղղակի 2-րդ և 3-րդ վճիռների տեղերն են փոխում):
Աստված (իր մտքում) սկզբում որոշել է որ Իր Որդու համար հարս ստեղծի, մարդկություն ստեղծելով: Սա նշանակում է որ մարդկությունը կարիք չուներ մեղքի մեջ ընկներ որպիսի Երրորդության երկրորդ անդամը (Որդին) մարմնանար ու մարդկային բնություն ունենար, կամ ավելի ճշգրիտ, իր Աստվածային բնությանը նա մարդկային բնություն ավելացներ: Մարդկության մեղքի մեջ ընկնե՛լը չէր որ Հիսուսի մարմնանալը հարկավոր դարձրեց: Անկախ նրանից թէ մարդկությունը մեղքի մեջ էր ընկնելու թէ չէր ընկնելու, Հիսուսը ամեն դեպքում մարմնանալու ու մարդ էր դառնալու ու մարդկությանը ավելի փառավոր ու հասունացած վիճակի էր հասցնելու, ու մարդուն հրեշտակներից վեր էր դարձնելու:
Իսկ սա ինչո՞վ է կապված հրեշտակների ընկնելու թեմայի հետ:
Սրանո՛վ …
Հիշենք որ Եդեմի պարտեզում Աստված մարդուն քննության ենթարկեց, փորձության ենթարկեց, ու մարդը քննությունը չանցավ՝ մեղք գործեց:
Ջեյմս Ջորդանը ասում է որ շատ հավանական է որ հրեշտակներին ստեղծելուց հետո Աստված նրա՛նց էլ այդպիսի մի քննության/փորձության ենթարկեց, ու նրանցից ոմանք քննությունը չանցան ու մեղք գործեցին, ապստամբելով Աստծո դեմ:
Մենք գիտե՛նք թէ Եդեմի պարտեզում մարդու քննությունը որն էր (<<այս ծառի պտուղը չուտեք>>):
Իսկ ո՞րն էր հրեշտակների՞ քննությունը/փորձությունը: Սա 2 մասից է բաղկացած եղել:
1 – Շատ հավանական է որ Աստված հրեշտակներին հայտնել էր որ ապագայում նրանք պիտի մարդուն ծառայեին:
2 – Առավել ավելին, որ Երրորդության երկրորդ անդամը՝ Որդին, պիտի մարդկութան մեջ մտներ ու մարդկանց հասունացներ ու նրանց շատ ավելի փառավոր դարձներ, նույնիսկ հրեշտակներից ավելի վեր դարձներ, ու մարդիկ պիտի հրեշտակներին իշխեին/դատեին (1 Կորնթ 6.3):
Ու հենց այս պահին որոշ հրեշտակներ, սատանայի գլխավորությամբ, <<պայթել>> են ու Աստծո դեմ ապստամբել են:
Ու Հովհ 8-ում Քրիստոսի խոսքերից կարելի է ենթադրել որ այդ ժամանակ Սատանան նույնիսկ փորձել է Երրորդության երկրորդ անդամին՝ Որդուն սպանի: Ու դա անելու համար հենց այն ժամանակներում Սատանան սկսել է հազար ու մի ստախոսություններ ասի, ինչպես Հիսուսն է տեղեկացնում հրեաներին, Սատանան հենց սկզբից ստախոս է եղել: Հիսուսը հենց սկզբից այնտեղ էր եղել ու կարող է անձնապես դրա մասին վկայի:
Սատանան Աստծո բարոյական աշխարհի մեջ է ապրում ու պիտի իր մարդասպանությունը կամ սպանությունը արդարացնի, ու նա դա արել է ստախոսություններով: Ինչպես որ հազարավոր տարիներ հետո սատանայի զավակները՝ հրեաներն էին փորձում ստախոսություններով Հիսուսին սպանեին, քանի որ նրանք իրենց հոր/սատանայի ցանկությունն էին կատարում:
Ամեն ինչի սերմը իրեն ծնունդ տվածին է նմանվում:
Նրանք Հիսուսին մեղադրում էին կախարդանքի մեջ, դևերի ուժով հրաշք գործելու մեջ, ու մի շարք այլ բաների մեջ որոնցից յուրաքանչյուրը մահապատիժ էր պահանջում:
Ուստի, վերը նշված երկակի փորձությանը ենթարկվելով հրեշտակների մի մասը որոշեցին Աստծո դեմ ապստամբել: Իհարկե նրանք Աստծո ապագա ծրագրերի մասին արդեն տեղեկություն ունեին, որ Որդի Աստվածը պիտի ինչ որ ձևով մարդկության մեջ մտներ, Աստված էր դրա մասին նրանց տեղեկացրել: Հետևաբար, դևը որոշեց Աստծո ծրագրերը խափանի մարդկությանը՝ մարդկային ռասային փչացնելով: Քանի որ, նրա տրամաբանությամբ, եթե մարդը մեղքի մեջ ընկնի ապա Աստված չէր կարող մարմնանալ:
Բայց աշխարհը շարունակվեց ու մարդկությունը շարունակվեց, թերևս իր դեֆեկտային վիճակով:
Թերևս որ պատմության մեջ Աստծո մարդկության մեջ մտնելու ծրագրերը, ու դրա միջոցով մարդուն փրկելը, պետք է որ մեծ առեղծված մնացած լինեին հրեշտակների համար: Նոր Կտակարանը մեզ տեղեկացնում է որ Հին Կտակարանի մարգարեները մանրակրկիտ ձևով հետազոտում էին փորձելով հասկանալ թէ այս առեղծվածը ինչպես էր տեղի ունենալու, ինչպես էր դրսևորվելու: Մարդիկ ու հրեշտակները շվարած վիճակում էին այս թեմայի վերաբերյալ (1 Պետ 1:10, Եբր 11:39-40):
Բայց Աստված ամենա-անսպասելի ձևով մարդկության մեջ մտավ. Նա մարդացավ: Ոչ թէ փառքով ու հզորությամբ, այլ խոնարհությամբ ու թուլությամբ, ծնվելով անասունների գոմի մեջ: Ու Աստված ձև գտավ որպիսի Որդու մարմնավորվելը առանց (Ադամական) մեղքի փոխանցման տեղի ունենար, Մարիամի մեղքը իր մարմնական որդի Հիսուսին չփոխանցվեց: Սա Դևի դեմ առաջին շախ-մատը եղավ:
Դևն ու մնացած ընկած հրեշտակները խոնարհությունը մերժելով, ու նախանձելով էին այդ վիճակի մեջ ընկել, նրանց բառապաշարում խոնարհություն ասած բանը անհետացել էր ընկնելուց հետո, ուստի Որդու մարմնավորման ձևը նրանց համար պե՛տք է որ անսպասելի լիներ:
Մարմնավորված Աստվածը ոչ միայն խոնարհությամբ/ստորությամբ ծնվեց այլ նաև նվաստությամբ ապրեց, ու ամենավատ ձևի ստորացված ձևով սպանվեց, երբ նրա վրա թքում էին ու նրան անպատվում ու ծեծում էին:
Երբ դևը Հուդայի մեջ մտավ որպիսի Հիսուսին դավաճաներ ու սպաներ, դևը ոչ մի գաղափար չուներ որ Հիսուսին սպանելով իր՝ դևի վերջն էր գալու, ինքը իր ձեռքով էր իրեն պարտության մատնելու: Եթե դևը իմանար ապա Հուդայի մեջ չէր մտնի ու ամեն ինչ կաներ որպիսի Հիսուսի սպանությունը կանխեր:
Որդու նվաստացված ծնվելը, ապրելն ու բացարձակ ստորացուցիչ վիճակի մահի մասին 1 Կորնթացի 1:20:31-ում ասում է, որ Աստծո մարմնավորման ու խաչելության ձևով մարդուն փրկելը ու դևին պարտության մատնելը Աստծո նախատեսած ապուշ ձևն էր: Բառացիորեն, Աստված դիտավորյալ ձևով ապուշացավ որպիսի Սատանային ու մնացած ընկած հրեշտակներին ցուցադրեր որ Աստծո ապուշությունը նրանց իմաստությունից ու ճարպկությունից ավելի հզոր ու հաղթանակող էր: Աստված խոնարհանալով, ստորանալով, թուլանալով, ու ապուշանալով զինաթափեց ու տապալեց դևին ու ընկած հրեշտակների բանակին:
Հին Կտակարանի մարգարեներին Քրիստոսի գալուստի մասին հսկայական քանակի հայտնություններ էր տրվել, բայց նույնիսկ նրա՛նք չէին կարող պատկերացում կազմեին որ Մարմնավորումն ու փրկությունը այդպիսի ապշեցուցիչ ու անսպասելի ձևով էր տեղի ունենալու:
Աշխարհի բոլոր սուտ կրոնները, Իսլամը, Հրեաների ժամանակակից կրոնը՝ հուդաիզմը, Բուդիզմը, Հինդուիզմը, ու մնացածները մինչև օրս քրիստոնեության վրա հենց այս պատճառով են ծիծաղում, քանի որ Աստված ավետարանը ապուշություն է դարձրել, որպիսի այս աշխարհի «խելոքները» այն չհասկանան, ինչպես որ իրենց իրավունքները պաշտպանող սոցիալիստ հրեշտակները չհասկացան:
Սատանայի Գործունեությունը Հին և Նոր Կտակարաններում:
Սա շատ հետաքրիր, բարդ ու խառնիճաղանջ հարց է, որը բայցևայնպես պատասխան ունի:
Հարցը սա է. Սատանան Հի՞ն Կտակարանի ժամանակ ավելի հզորություն ուներ թէ՞ Նոր Կտակարանի ժամանակ:
Թեման պարզեցնելու համար եկեք այն բաժանենք երկու մասի՝
1.. Հին և Նոր Կտակարաններում սատանայի, դևերի, ընկած հրեշտակների իշխանության տիրույթը և
2.. Երկրի վրա նրանց գործունեության ուժգնությունը:
Հին Կտակարանում երկրի վրա Սատանայի գործունեության ուժգնությունը շատ թույլ է եղել, ու այն ժամանակ Սատանան երկնքում Աստծո գահի ներկայության մեջ մուտք է ունեցել, ինչպես Հոբի գրքի մեջ է ասում, երբ Սատանան կարող էր Աստծո գահի առջև հայտնվեր ու Նրա հետ զրուցեր, սովորաբար Աստծո ընտրյալների դեմ մեղադրանքներ ներկայացնելով: Միառժամանակ, մինչ երկրի վրա Սատանայի ակտիվությունը թույլ էր, բայցևայնպես ամբողջ աշխարհը կարելի է ասել Սատանայի իշխանության տակ էր գտնվում: Հին Կտակարանի ժամանակ աշխարհի կայսրությունները 2000-3000 տարի էին տևում: Սա նշանակում է որ այն ժամանակ աշխարհի վրա ունեցած Սատանայի իշխանությունը կայունություն ուներ: Հին աշխարհը տարօրինակ քաղաքական ու միջ-ազգային կայունության մեջ էր ապրում:
Բայց Նոր Կտակարանի ժամանակ՝ Հիսուսի գալուստից հետո, կայսրությունները սկսեցին այդքան երկար չտևել, մեր ժամանակների աշխարհում ահագին ու անդադար անկայունություններ կան:
Հին Կտակարանի աշխարհի նշանավոր կայուն վիճակը դևերի իշխանության զորությունն ու համատարածությունն էր մատնանշում: Նրանց խանգարող չկար, նրանց դեմ ոչ ոք մարտահրավեր չէր նետում:
Որդու մարմնավորվելով, ուսուցումներով, խաչվելով, հարություն առնելով ու համբարձվելով ավետարանը ու Աստծո Խոսքը սկսեց Պաղեստինի փոքր տարածքից ամբողջ աշխարհով մեկ տարածվել: Արդյունքում աշխարհի կայսրությունները սկսեցին ցնցվել ու երերալ ու ամեն ինչ անկայունացավ, դաժանություններն ու բռնարարքները ավելացան: Սա ցույց է տալիս որ Սատանան ամեն ինչի դիմում է որպիսի իր ունեցած նախկին իշխանությունը վերականգնի: Սատանայի իշխանության տիրույթում անդադար ներխուժումներ են լինում հավատացյալների կողմից, ու սատանան նրանց դեմ գործադրելու շատ գործիքներ ու զենքեր չունի, քանի որ Քրիստոսը նրան զինաթափել է (Կողոս 2:15): Առավել ավելին, երբ հավատացյալը դևին է դիմադրում դևը բրանից փախնում է, սա երաշպավորված է(Հակոբ 4:7):
Սատանան Քրիստոսի մարմնավորումով ու համբարձումով երկնքից դուրս նետվեց, ու Քրիստոսը՝ նոր մարդը, գնաց ու նրա տեղը զբաղեցրեց (Ղուկաս 10:18), ու Իր համբարձումից հետո Քրիստոս Աստծո աջ ձեռքում նստած աշխարհի ազգերին է իշխում երկաթէ գավազանում, այս պատճառով աշխարհի ներկա ժամանակվա կայսրությունները երկար կյանքեր չունեն, երբ նրանք ամբողջովին այլասերվածության ու անաստվածության են տրվում Քրիստոսը Իր երկաթէ գավազանով նրանց փշրում է:
Հին Կտակարանի համեմատ, Նոր Կտակարանից սկսված Սատանան երկրի վրա իր գործունեությունն ու ակտիվությունը բազմապատկեց, բայց միաժամանակ, Հին Կտակարանի համեմատ հիմա Սատանան շատ ավելի թույլ է, ու հենց այդ պատճառով է իր գործունեությունը բազմապատկել ու շատացրել երկրի վրա, ու այդ պատճառով է որ երկրի վրա մշտական անկայունություն ու քաոս ու պատերազմներ կան, կարճատև կայսրություններ:
Աստվածաշունչը բազում համարներում կանխատեսում է որ այս պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև հավատացյալները բոլոր ազգերին քրիստոնյա դարձնեն, որից հետո Քրիստոսի երկրորդ գալուստն է լինելու:
Եսայի 42:4-ի համաձայն
«Նա/Քրիստոսը չի տկարանա ու չի վհատվի մինչև երկրի վրա արդարադատություն չհաստատի: Երկրի կղզիները իրենց հույսը Նրա ուսուցումների վրա կդնեն»:
Վերջին 170 տարվա ընթացքում քրիստոնեության մեջ որոշ Սատանայական ուսուցումներ են տարածվել որոնք հավատացյալներին ուսուցում են որ մենք աշխարհի վերջին ժամանակներում ենք ապրում, որ ինչ որ մի հակաքրիստոս նեռ է գալու ու բոլոր երկրներին համախմբելու ու ամբողջ աշխարհը իշխելու, մարդկանց մարմնի մեջ ինչ որ չիպեր են դրվելու, Երուսաղեմում ինչ որ նոր տաճար է կառուցվելու, և այլն և այլն: Այսպիսի բաներին հավատացողները Սատանայի ուսուցումներին են հավատում, նրանք դևի զավակ են, ու իրենց հոր ցանկություններն են կատարում:
Ու երբ որ աշխարհի մի երկրում երկրաշարժ է լինում ու այդ երկրի բնակչության 0.0001 տոկոսը մեռնում են, այս ուսուցումներին հետևող «հավատացյալները» տակները վախից մեզում են: Այս մարդկանց մոտ նույն հոգեվարքի ու տակները մեզելու վիճակը տեղի է ունենում երբ միջին արևելքում մի քանի հոգի իրար վրա ռումբ են նետում, կամ ինչ որ մի տեղ մի փոքրիկ ջրհեղեղ է լինում:
Այս տեսակի կիսա-հավատացյալները մերժում են Աստծո այն խոսքը որ Քրիստոսը սատանային ու դևերին զինաթափել է, նրանք մերժում են Քրիստոսի կատարած քավության զորությունը, խաչի զորությունը:
Նրանք չեն հավատում որ խաչի վրա Քրիստոսի կատարած գործը, ու Քրիստոսի հարությունն ու համբարձումը բավարար զորություն ունեն ամբողջ աշխարհը ավետարանով Աստծո համար նվաճելու համար: Դևի տարածած այսպիսի ուսուցումներին հետևող կիսա-հավատացյալների մտածելակերպի վրայից քաքի հոտ է գալիս ու մենք այս անասուններից պիտի ամեն գնով խուսափենք:
Քրիստոսի առաջին գալուստը երաշխավորել է ավետարանի հաղթանակը, երաշխավորել է թշնամու տարածքների նվաճումը, գերիների ազատագրումը: Իսկական հավատացյալը սպասում է Քրիստոս Հիսուսի ուղարկած ռազմաշքերթի հրամանին: