Ծննդոց 6-ի հսկաների մասին:
Ծննդոց 6-ը մեկնաբանելը դժվար է, մանավանդ 6.4-ը որը խոսում է հսկաների մասին ու խառը ամուսնությունների մասին:
Պատմականորեն քրիստոնեությունը հավատացել է որ Ծննդոց 6-ում Ադամի որդի Սեթի հետնորդներն են եղել «Աստծո որդիները>>, այսինքն, հավատացյալները որոնք անհավատների հետ ամուսնանալով իրենց հավատքն են պղծել, որի հետևանքով Նոյի ջրհեղեղի դատաստանն է բերվել մարդկության վրա: Նշված <<հսկաները>> մտքով հզոր այս հավատացյալների և տեխնոլոգիապես և չարությամբ հզոր անհավատների միությունից ծնվածներն են եղել որոնք ահավոր օլիգարխ դիկտատուռներ են դարձել ու ամբողջ մարդկությանն են ստրկացրել: Բայց այս համարում նշվում է որ նույնիսկ նախքան այս խառը ամուսնությունները պատահելը արդեն իսկ այս տեսակի <<հսկաներ>> կային երկրի վրա, ուղղակի այս միջ-ամուսնությունները դրանք ավելի շատացրեցին:
Բայց 1900-ականներին մեկ այլ տեսակետ է սկսել հրապարակայնություն վայելել, որի համաձայն հրեշտակները երկիր իջնելով կանանց հետ են զույգավորվել ու դրանց միությունից մարմնապես հսկա մարդիկ են ծնվել որոնք մարդկային ռասայի ԴեԵնԹե-ն, արյունը, պղծել են: Այս տեսակետը իմ կարծիքով կատարյալ աբսուրդություն են: Իմ իմացած ամենախելացի աստվածաբանների մեջ այս տեսակետը շատ հազվադեպ եմ հանդիպել: Սովորաբար բնագրերի Եբրայերենը չիմացող և աստվածաբանություն չսերտած մարդիկ են այս տեսակի անհեթեթությունների հավատում:
Առաջին հերթին, այս տեսակի մեկնաբանությունը Նոյի ջրհեղեղի դատաստանի պատճառի համար անհավանական և ֆանտաստիկ բացատրություն է տալիս: Սրա համաձայն միայն Նոյն է զերծ մնացել այս պղծվածությունից, երբ երկրի վրայի բոլոր մարդկության արյունը պղծվել է այդ հրեշտակների արյունով, ու սա պատահել է ընդհամենը մի քանի հարյուր տարվա ընթացքու՞մ: Ի միջի այլոց, Նոյի ջրհեղեղի ժամանակ շատ մարդիկ են եղել որոնք ծնվել էին նախքան այս հսկաների ծնվելը, որը նշանակում է որ նրանք սովորական մարդկային արյուն և ԴեԵնԹէ են ունեցել:
Ավելի ճշգրիտ մեկնաբանությունը, որը այդ հոդվածի սկզբում նշվածն է, այն է որ Ադամի որդի Սեթի որդիները, որոնք հավատացյալ քրիստոնյա են եղել գնացել ու անհավատ Կայենականների հետ են ամուսնացել, Կայենի անհավատ սերնդի մարդկանց հետ: Կայենականները հսկա ու գեղեցիկ քաղաքներ էին կառուցել, զարգացած՝ բարձր տեխնոլոգիաներ, տնտեսություններ, մշակույթ, երաժշտություն և արվեստ էին ձևավորել: Ցավոք սրտի հավատացյալները այս ամենով գայթակղվելով գնացել ու խառը ամուսնությունների մեջ են մտել Կայենականների հետ: Այս կայենականները նաև վայրենի նշվաճողներ են եղել, ինչպես որ այս Կայենական թագավորների անուններն է մատնանշում: Աստվածապաշտ Ենովքի մարգարեությունը, որը Հուդա 14-15-ում է ամփոփվում, սա պարզ ցուցադրում է: Ենովքը գրում է որ այդ կայենականների արածները հակառակ էին Աստծուն, նրանք անաստված էին, ու այս բառը նա 4 անգամ է օգտագործում մեկ նախադասությունում: Հուդայի նամակը մասնավորապես այն անձանց դեմ է գրվել ովքեր ուրանալով Քրիստոնեական հավատքից եկեղեցուց հեռանում էին: Հուդայի նամակը մոտ 63-64 թվին է գրվել, ու հենց այս ժամանակվա մասին է Պողոսը սկզբում մարգարեանում ասելով որ Վերջին Ժամանակների դեպքերից առաջ սկզբում հավատքի ուրացություն է լինելու եկեղեցում, որը հետո Պողոսը հաստատում է իր ՔՀ 64-65 թվերին գրված Տիմոթիոսի նամակում ասելով որ Դեմասը ինձ լքել է, հավատքը լքել է (2 Տիմոթ 4:10-12): Ուստի, Հուդայի նամակի ամբողջ համատեքստը այդ ժամանակների եկեղեցու համատարած ուրացության իրականությունն է:
Ու հենց այս նույն մարգարեությունն էլ Ենովքն է անում, իսկ Հուդայի գրքի 6-րդ համարը նույն այս հավատքը ուրացողների մասին է խոսում: Այս համարում <<հրեշտակներ>> բառն է օգտագործում: Աստվածաշնչում հրետշակ նշանակում է սուրհանդակ, լրաբեր: Երբեմն եկեղեցու քարոզիչներն են կոչվում Անգելոս, հրեշտակ: Հուդան Նոյի Ժամանակների հավատացյալների մասին է խոսում այստեղ, ասելով որ նրանք իրենց կոչումից հեռացան, իրենց հավատքից հեռացան: Ծննդոց 6.3-ում բառացիորեն Աստված ասում է <<Իմ Հոգին միշտ չի աշխատի/պայքարի մարդու հետ>>: Աստվածաշնչում Աստծո Սուրբ Հոգին ամուսնության ծանոթություն անողն է, հավատացյալ տղային ու աղջկան իրար մոտեցնողն ու ծանոթացնողն է, որպիսի նրանք իրար հետ ամուսնանան: Սուրբ Հոգին պայքարում էր որպիսի Սեթի հավատացյալ որդիները գնային ու աստվածապաշտ՝ հավատացյալ աղջիկների հետ ամուսնանային, ոչ թէ գնային գիշերային ակումբների դուրս ընգած ման-եկող կայենական կանանց հետ ամուսնանային: Աստվածապաշտ ծանոթություններ անողը Սուրբ Հոգին է, ինչպես որ Նա Քրիստոսին Եկեղեցու հետ է ծանոթացնում, փեսային հարսի հետ: Սուրբ Հոգու պայքարելը ինչ որ հրեշտակներին արգելելու գործի հետ ոչ մի կապ չունի, որ հանկարծ նրանք մարդկային կանանց հետ չամուսնանային, կամ, նրանց չբռնաբարեին: Սա կատարյալ աբսուրդություն է, ու անիմաստ:
Առավել ավելին, Ծննդոց 6.4-ը ասում է որ հսկաները արդեն իսկ երկրի վրա կային նույնիսկ այս միջ-ամուսնություններից առաջ: Նեֆիլիմ բառը Հայերեն և այլ աստվածաշնչերում սխալմամբ <<հսկա>> է թարգմանվե(han·nə·p̄i·lîm կամ եբրայերեն הַנְּפִלִ֞ים): Իրականում, բնագրերում այս <<հսկա>> բառի փոխարեն սա է գրված, <<նրանք ովքեր ուրիշների վրա են ընկնում>>, ուրիշների դեմ բռնություն են գործադրում նրանց իրենց ենթարկեցնելու համար, ուրիշներին են ճնշում: Այս Նեֆիլիմները արդեն իսկ երկրի վրա էին, համաձայն Ծննդոց 6.4-ի, ու հետո նույնպես, այս միջ-ամուսնություններից հետո: Երևի այս հավատացյալ-անհավատ միջ-ամուսնություններից հետո սրանց քանակը շատացավ: Կայենի հետնորդներից թագավորներ եղան, ու սրանց անունները ուսումնասիրելով շատ ավելի բաներ են պարզ դառնում թէ այս նեֆիլիմները/հսկաները ովքեր են եղել:
Գայիրադ, սա Կայենի որդի Ենովքի որդին էր, Կայենի թոռը: Այս անունը նշանակում է <<վայրի ավանակ, գազազած էշ>>, ու բառի արմատից կարող է նաև նշանակի <<քաղաքում բնակվող>>: Ծննդոց 4.17-ը կարելի է այսպես կարդալ բնագրերից <<Այն Մարդը որը Քաղաքում է Բնակվում Վայրի Ավանակի պես>>, կամ, <<Աստծո Կողմից Չզսպված Քաղաք>>: (עִ֔יר և וְעִירָ֕ד). Սա հեզ բառի (πραεῖς ) հակառակն է, երբ Աստծո Խոսքը ասում է որ Հեզերն են ժառանգելու երկիրը: Հեզերը Աստծո՛ Կողմից զսպվածներն են: Կայենականների կառուցած քաղաքները (Աստծո կողմից) չզսպվածների քաղաքներ էին: Անհավատները ինքնա-զսպվածություն ունեն և դա օգտագործում են ուրիշներին ճնշելու, իշխելու, և հարստահարելու/թալանելու համար: Նրանք Աստծո կողմից զսպված չեն, ի տարբերություն հավատացյալների:
Մայիել (Մեհհու Յա Էլ, կամ Մեհհի Յա Էլ), Գայիրադի որդին: Այս անունը կարդացվում է որպես <<Նա որը Եհովայի-Էլոհիմի դեմ է հարվածում>>, կամ, <<նա որը Եհովային Էլոհիմին է ջնջում/ոչնչացնում>>: Մահա կամ Մեհհի նշանակում է հարվածել կամ ջնջել:
26-րդ համարում ասում է որ Սեթից երեք սերունդ հետո մարդիկ սկսեցին Եհովայի անունով աղոթել: Եհովա անունը այդ ժամանակներում շրջանառության մեջ էր աստվածապաշտ Սեթականների հասարակությունում, իսկ հակա-աստված կայենականները պատկերվում են որպես Էլոհիմին հակառակվող (Էլոհիմ = Ստեղծիչ Աստված), և Եհովային (ուխտ պահող) հակառակվող: Սրանք Աստծո դեմ կատաղած էին, կամ փորձում էին Աստծո անունը ջնջել, կամ էլ երկուսը իրար հետ:
Մեթուսայել, Մայիելի որդին(Մեթու-շա-ել): Այս անունը նշանակում է << նա որը Աստծո խաղաղությունն է սպանում>>: Մեթուսայելը նա էր որը Աստծո ժողովրդին, հավատացյալներին էր սպանում, որոնք խաղաղության ու հանդարտության մեջ էին ապրում:
(Ղամեք բառը թարգմանելը դժվար է ուստի այստեղ դրա վրայով կանցնենք):
Բայց Ծննդոց 4.18-ը այսպես է կարելի կարդալ,
<<Նվիրվածին(ենոք-կայենի որդին) քաղաքում բնակվող ապստամբը ծնվեց: Եվ քաղաքում բնակվող ապստամբը ծնեց նրան որը Եհովա-Էլոհիմի դեմ է հարվածում: Եվ Եհովա-Էլոհիմի դեմ հարվածողը ծնեց Էլոհիմի խաղաղությունը սպանողին: Եվ Էլոհիմի խաղաղությունը սպանողը ծնեց Թագավորին (մարդասպան Ղամեքը)>>: (ցավոք սրտի Նոյը Ղամեքի դուստր Նամահի հետ էր ամուսնացած: Երևի ամուսնանալու ժամանակ Ղամեքը դեռ այդքան չարագործ չէր դարձել)
Ամբարիշտ թագավոր Ղամեքը երկու կին է վերցնում ու նրանց համար մի երգ է երգում, թէ ինչպես է մեծ հաճույքով մի երիտասարդ տղա սպանել: Այստեղից պարզ է որ Ղամեքը այդ նեֆիլիմ հսկաներից էր: Ղամեքը Ադամից, Կայենի միջոցով, յոթերորդ սերունդն էր: Հավատացյալ Ենովքն էլ Ադամից, Սեթի միջոցով, յոթերորդ սերունդն էր: Ղամեքի ժամանակներում կայենականների մշակույթը արդեն գեր-հզոր զարգացած էր դարձել: Նրանք գյուղատնտեսություն, արվեստ, երաժշտություն, մետալուրգիա, երկաթե հանքեր էին ստեղծել ու հայտնաբերել: Սրանք մշակութորեն իշխող հասարակություն էին, ու վայրի և նվաճող հասարակություն: Ու լինելով այդպիսի տեխնոլոգիապես, տնտեսապես և մշակութապես հզոր հասարակություն սրանք իրենց հավատքը արդեն կորցրած Սեթականների համար շատ գրավիչ էին, որոնք ցանկություն ունեին նրանց հետ ամուսնանային: Սա Ղամեքի և Ենովքի ժամանակներում սկսեց տեղի ունենալ:
Թվոց 13.33-ում հսկա Ենակացիների մասին է խոսում, որոնք հետ-ջրհեղեղային Նեֆիլիմներ են: Իհարկե Նեֆիլիմ բառը կարող է նաև ֆիզիկապես հսկա մարդկանց վերաբերի, բայց նեֆիլիմ բառը կարիք չունի որ միշտ ֆիզիկապես հսկա նշանակի, ու իր սահմանումով այս բառը նույնիսկ կարիք չունի Սեթականների ու Կայենականների, կամ հրեշտակների ու կանանց ամուսնության միությունից առաջացած սերնդին վերաբերի: Սա ուղղակի նշանակում է հզոր պատերազմողներ: Հեսու 11-7-ում աստվածապաշտ հավատացյալ Հեսուի բանակին նկարագրելով Նաֆալ բառն է օգտագործում, Նեֆիլիմի հետ կապված, որտեղ ասում է որ նրանք հանկարծակի ընկան թշնամու բանակի վրա:
Ծննդոց 5.1-6.8-ը մեկ կապակցված շարունակական համար է որը կոչվում է Տոլեդոթ: Այստեղ ասում է որ Ադամը Աստծո պատկերով է ստեղծվել, ու Ադամը իր պատկերով որդի ունեցավ: Սա պատկերի և որդիության կապն է հաստատում: Ադամը Աստծո պատկերն է ուստի Ադամը Աստծո որդին է (Ղուկաս 3:38): Սեթը Ադամի որդին ու պատկերն է, Ադամը Աստծո պատկերն ու որդին է, ուստի սեթը Աստծո պատկեր/որդին է: Ու այս ծննդաբանական ցուցակով մենք կարող ենք շարունակել: Ու այստեղ մեզ ասվում է թէ Ծննդոց 6-ում նշված Աստծո որդիները ովքեր են: Սրանք Սեթի հետնորդներն են: Մենք կարիք չունենք այստեղից Հոբի գրքի մեջ թռնենք (Հոբ 1.6-7) հասկանալու համար թէ <<Աստծո Որդիները>> ովքեր են: Մարդիկ Ծննդոց 6.4-ը մեկնաբանելու համար հաճախ Հոբի գրքի մեջ են թռնում որտեղ <<Աստծո Որդիներ>> Ֆռազան հրեշտակներինա վերաբերում:
Բայց Ծննդոց գիրքը մեզ արդեն դա տեղեկացնում է, թէ Ծննդոց 6.4-ում նշված Աստծո որդիները ովքեր են: Ու եթե Ծննդոց 5-ը մեզ այս տեղեկությունը արդեն տալիս է, ի՞նչ պատճառ կա որ Ծննդոց 6-ի որևէ ընթերցող սկսի ենթադրի որ սա երկնային հրեշտակների մասին է խոսում:
Առավել ավելին, դատաստանը մարդկանց վրա եկած դատաստան է նրանց մեղքերի համար, ոչ թէ հրեշտակների վրա եկած դատաստան: Եթե Ծննդոց 6-ը ինչ որ հրեշտակային մեղքերի մասին է խոսում, որ կարծես թէ հրեշտակների մի նոր ապստամբություն/մեղքի մեջ անկում եղավ, ապա տարօրինակ է որ նրանց վրա եկած ոչ մի դատաստանի մասին ոչ մի տեղ չի նշվում: Մեզ թվում էր թէ հրեշտակները մեկ անգամ են ընկել ու դև դարձել, ու սա շարունակական գործընթացք չի:
Նաև, տեքստում ոչ մի նշում չկա որ նեֆիլիմները/հսկաները ինչ որ ձևով այս տեսակի հրեշտակ/մարդ ամուսնության արդյունքն էին: Հիսուսը միայն մարդ արարածների համար մահացավ, հրեշտակների կամ հրեշտակ+մարդ հիբրիդային արարածների համար չմահացավ: Եթե մարդիկ հավատան որ սրանք հրեշտակների ու մարդկանց սեռական միության պտուղն էին, ապա նրանք պիտի հավատան որ այս գազանների համար փրկությունը անհնարին էր, կամ, միայն նրանց մարդկային մասն էր կարող փրկվել բայց ոչ թէ հրեշտակային մասը: LOL
Եթե մենք նույնիսկ Հոբի համարներին նայենք, որտեղ <<Աստծո Որդիներ>> ֆռազան օգտագործում է սուրբ հրեշտակների համար, ապա կտեսնենք որ այս ֆռազան դևերին՝ ընկած հրեշտակներին չի ներառում: Ասում է որ երբ Աստծո որդիները հավաքվեցին, Սատանան էլ նրանց մեջ էր, բայց այս համարը Սատանային որպես <<Աստծո որդի>> չի կոչում: Մարդ չի կարող Ծննդոց 6-ը կարդալով միանգամից Հոբի համարների մասին մտածի ու ասի <<ահա, սրանք դևեր են>>:
Ավելին, սա դևերի կամ դիվահար մարդկանց մասին չի խոսում որոնք մարդկային մարմին ունեցող կանանց հետ են սեռական հարաբերություններ ունենում: Միայն տխմարներն են կարող մտածել որ հրեշտակը/դևը կարող է մարդ արարածին սեռականորեն գրավիչ տեսնի: Ինչպե՞ս են կարող հրեշտակները քողարկված գաղտնի կերպով կանանց հետ ամուսնանան ու երեխաներ ունենան, տուն տեղ ունենան, ամեն օր մարդկային ձևով ապրեն, ընտանիք ունենան, ու այդ բոլոր ժամանակում աննկատ մնան: Սա մեկ այլ տարօինակություն է որը տեքստի այդ տեսակի ընթերցումը անբնական ու տարօրինակ է դարձնում:
Ու եթե այդ հրեշտակները մարդու պես կերպարանք ունեին, ապա ի՞նչ խնդիր կունենայիր եթե քո դուստրը ուզեր դրանց հետ ամուսնանար, ի՞նչ պիտի իմանայիր որ սրանք հրեշտակ են: Եթե Արտաշատցին ուզենա գա ու իմ երեխայի հետ ամուսնանա ապա ես միանգամից կհայտնաբերեմ որ ինքը Արտաշատցիա, կզռա, ինքը չի կարա էդ փաստը թաքցնի, բայց ամբողջական մարդկային կերպարանք ունեցող հրեշտակին տարբերելը անհնարին կլինի: Բայց մեկ անգամ ևս, այս համարներում դատաստանը մարդկանց վրա է, ոչ թէ հրեշտակների:
Մեկ այլ բան էլ, եթե այդպիսի բան է եղել պատմության մեկ անցյալում մեկ անգամ՝ հրեշտակի ու մարդու սեռական միություն, հապա ինչպե՞ս ենք կարող երաշխավորել որ այդպիսի բան չի կարող նորից կրկնվի: Երբեմն էն տուֆտա ու դեբիլ Վարդան Նաջարյաննա այսպիսի բաներ քարոզում քանի որ նա այսպիսի հիմարությունների մեջա խրված: (որ ներկա ժամանակներում կան դևերի ու մարդկանց սեռական հարաբերությունից առաջացած մարդկանց մի բազմություն որոնք նույնիսկ մեր մեջ են կարող լինեն: Եթե այդպիսի հիբրիդային անձ կա ապա իրա անունը Վարդան Նաջարյանա)
Հրեշտակները մարդ չեն ու մարդկային սերմ չունեն որպիսի կանանց հղիացնեն: Աստված ինչու պիտի հրեշտակներին արու ստեղծեր, սերմով և սեռական հարաբերության և բազմանալու կարողությունով, բայց նրանց վրա պահանջ դներ որ նրանք երբեք չբազմանային, որը նշանակում է որ նրանց սերմ ունենալու և բազմանալու այդ ստեղծված հատկանիշը ամբողջովին անօգտակար էր լինելու: Բայց եթե Աստված հրեշտակներին արու է ստեղծել, սերմով և բազմանալու կարողությունով, որպիսի նրանք մարդկային կանանց հետ բազմանան նրանց հետ սեռական հարաբերություն ունենալով, ապա դրա մեջ ոչ մի վատ և անօրինական բան չպետք է լինի: Իհարկե այս տեսակի մտածելակերպը հազար ու մի աբսուրդ մտքեր է կարող առաջացնի մարդկանց մեջ: