Աստվածաշնչական Մկրտությունը. Մաքրված եվ Նվիրաբերված – Մաս 3
Greg Bahnsen
(Այս սերտողության մեջ <<եկեղեցու խորհուրդներ>> ասելով նկատի ունենք երկու բաներ՝ Մկրտությունը և Հաղորդությունը, որոնք նաև կարելի է անվանել ծեսեր)
Մեր այսօրվա սերտողության համարները 1 Կորնթացի 7.10-17-ն են: Այս համարներից մենք վերցնելու ենք արտահայտված <<ուխտական երեխաներ>> հասկացությունը ու թէ դա ինչ հսկայական կարևորություն է ներկայացնում Քրիստոնեության մեջ:
<<Ամուսնացածներին պատվիրում եմ որ, ոչ թէ ես, այլ Տերը, որ կինը իր ամուսնուց չբաժանվի: (Բայց եթե բաժանվում է ապա նա պետք է չամուսնացած մնա կամ էլ իր ամուսնու հետ բարիշի), և ամուսինն էլ թող չբաժանվի իր կնոջից: Բայց մնացածներին ես ասում եմ (ես, ոչ թէ Տերը) որ եթե որևը հավատացյալ եղբայր անհավատ կին ունի, թող եղբայրը նրան չամուսնալուծի: Ու եթե որևէ հավատացյալ կին անհավատ ամուսին ունի, ու ամուսինը համաձայնվում է որ նրա հետ ապրի, ապա հավատացյալ կինը չպետք է անհավատ ամուսնուն ամուսնալուծի: Քանի որ անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբացվում (սուրբ դարձվում), իսկ անհավատ կինը սրբացվում է իր հավատացյալ ամուսնու միջոցով. Այլապես ձեր զավակները պիղծ/անմաքուր կլինեին, բայց հիմա նրանք սուրբ են: Բայց եթե անհավատը բաժանվում է, թող որ այդպես լինի: Այդ դեպքերում եղբայրը կամ քույրը ստրկացված չէ: Աստված ձեզ խաղաղության է կանչել: Քանի որ ի՞նչ գիտես, կին, գուցե ամուսնուդ փրկես: Կամ ի՞նչ գիտես, ամուսին, գուցե կնոջը փրկես: Միայն թէ ամեն անձ թող ապրի այն վիճակում որ Տերը նշանակել է նրան, ինչպես որ նրան Աստված կանչեց: Ես բոլոր եկեղեցիներին այսպես եմ պատվիրում>>:
Ես բառեր չեմ գտնում բացատրելու թէ իմ երեխաները ինձ համար ինչ արժեք ունեն: Նրանք իմ համար ամբողջ աշխարհը արժեն: Նրանք ոչ միայն մարդիկ են որոնց Աստված է դրել իմ ընտանիքում որպիսի ես նրանց համար հոգ տանեմ, նրանք նաև մարդիկ են որոնց ես սիրում եմ որպես բարեկամներ, ինչպես նաև Աստծո ընտանիքի անդամներ: Ինձ համար ամենահաճելի բաներից մեկն այն է որ ես հավատում եմ որ ոչ միայն այս կյանքում եմ իմ երեխաներին սիրելու ու նրանց հետ հաղորդ լինելու այն նաև հետմահու կյանքում, հավիտենապես: Երեխա չունեցողները միգուցե նույն ուժգնության զգացմունքները չունեն, բայց երեխա ունեցողները գիտեն թէ իրենք ինչ խորության ու մեղմության հասնող սեր ունեն իրենց սեփական երեխաների հանդեպ:
Ու եթե ե՛ս ունեմ այդպիսի ուժգնության ու աստիճանի սեր իմ երեխաների հանդեպ, ապա մեր երկնային Հա՞յրը ինչ տեսակի սեր պիտի ունենա նրանց հանդեպ: Ես այս հարցն եմ տալիս քանի որ ինձ համար ամբողջովին անհասկանալի է թէ ինչպե՞ս է հնարավոր որ լինեն այնպիսի հավատացյալներ, ովքեր Աստվածաշունչը սերտելով այնպիսի մի աստվածաբանական հավատք են ձևավորում որ Աստծո առջև հավատացյալի երեխաներն ու անհավատի երեխաները նույնն են համարվում, նրանք ոչ մի մասնահատուկ կարևորություն չեն ներկայացնում, նրանց մեջ ոչ մի տարբերություն չկա, հավատալով՝ որ հավատացյալի երեխաները սովորական են, նույն աշխարհային սիստեմի մասն են կազմում ինչպես որ մնացած անհավատների երեխաները:
Կալվինի խոսքերով, Աստված ոչ միայն մեզ համար է մտահոգված այլ նաև մեր երեխաների համար: Վերջիվերջո, եթե ես իմ երեխաներով մտահոգված եմ ապա ինչքա~ն ավելի շատ է Աստվա՛ծ սիրում իմ երեխաներին:
Սա անձնական էմոցիաներով տարվելով չեմ ասում, սա հենց սկզբից Աստվածաշնչական ուսուցման էությունն է եղել: Աստված մի՛շտ է Իր ժողովրդի հետ ընտանեկան ձևով վերաբերվել. նրանց հետ այդպես է գործել: Սա իհարկե բախվում է 21-րդ դարի ինդիվիուալիզմի, անհատականության հավատքի հետ, մանավանդ երբ որոշ եկեղեցիներ միայն շեշտում են Աստծո հետ անձնական հարաբերություն ունենալը, կարծես թէ դրանից բացի ուրիշ ոչինչ չկա: Իհարկե մենք Աստծո հետ անձնական հարաբերության կարիք ունենք, բայց դա սրանով չի վերջանում, քանի որ Աստվածաշնչում սկզբից մինչև վերջ ցույց է տալիս որ երբ Աստված մեկին Իրեն է կանչում, Աստված այդ հավատացյալի ընտանիքի հանդեպ մասնահատուկ ձևով մտահոգված է, Նրանցով հատուկ ձևով հետաքրքրված է:
Օրինակ, երբ Նոյը Աստծո առջև շնորհ գտավ, երբ Աստված որոշեց նրան փրկել, Աստված միայն Նոյին ու նրա կնոջը չասեց եկեք նավ կառուցեք ու մեջը մտեք, մնացած բոլոր մարդկությանը ես կործանելու եմ: Աստված Նոյին ու նրա ամբողջ ընտանիքին բերեց տապանի մեջ: Երբ Աստված Աբրահամի՛ն կանչեց որ Իրեն պատկաներ, Նա լոկ Աբրահամի հետ ուխտ չկնքեց, նա Աբրահամին ասաց որ Ես կլինեմ Աստված քո և քո սերունդի համար: Երբ Աստված Մովսեսին ու Իսրայելի զավակներին կանչեց մտնելու Խոստացված Երկիրը, Աստված նրանց չասաց որ միայն նրանք ովքեր հավատքի խոստովանություն են արել կարող են Քանանի երկիր մտնել: Աստված Մովսեսին ու Իսրայելի սերու՛նդին ու նրանց երեխաների՛ն բերեց հասցրեց խոստացված երկիր: Աստված հետաքրքրվա՛ծ է հավատացյալների երեխաներով:
Ու այս սերտողությունով մենք այն հարցին ենք պատասխանելու թէ մենք ինչպե՞ս պետք է նայենք հավատացյալների երեխաներին, նրանց ինչպե՞ս պիտի մենք դիտենք: Եթե դու գնաս ուխտական աստվածաբանությունը չհասկացող ու չհավատացող եկեղեցիներ, ինչպես օրինակ Բապտիստական մկրտական եկեղեցիներն են, ապա նրանցից տարատեսակ կարծիքներ կլսես:
Առաջին հերթին, նրանց հավատքը այն է որ հավատացյալների ու անհավատների երեխաների միջև ոչ մի տարբերություն չկա, նրանցից հաճախ նաև կլսես որ նրանք հպարտությամբ իրենց նորածին երեխաներին անվանում են <<անհավատ հեթանոսներ>>, սա ես անձամբ եմ լսել ու ապշել: Նրանք իրենց երեխաներին համարում են պիղծ, անմաքուր, վերստին չծնված, աշխարհի մի մաս, աշխարհային սիստեմին պատկանող, որոնք պիտի վերստին ծնունդ ստանան ու հետո՛ Աստծո ընտանիքի մաս կազմեն: Իհարկե մենք էլ ենք հավատում որ մեր երեխաները պետք է ապաշխարհեն ու Աստծուն դառնան, սրա մասին ոչ մի կասկած, բայց մենք չենք հավատում որ Աստված մեր երեխաներին նույն ձևով է նայում ինչպես անհավատների երեխաներին է նայում: Մենք հավատում ենք որ Աստված մեր երեխաներին զատել է մի հատուկ նպատակի համար, թերևս որ նրանցից ոչ բոլորն են այդ նպատակին ծառայում իրենց հետագա կյանքում, նրանցից ոչ բոլորն են վայելում Աստծո հետ քայլելը ուխտական հարաբերությամբ: Բայց Աստվածաշունչը ուսուցում է որ մեր երեխաները Աստծո համար հատուկ են:
Ուխտական աստվածաբանությունն ասում է որ Աստված նաև քո ընտանիքի՛ հետ է ուխտական հարաբերության մեջ մտնում: Եթե դու վերստին ծնունդ ես ստանում, տղամարդ թէ կին, ապա քո երեխաները քո և քո հավատքի միջոցով զատվում/ընծայվում են Աստծո համար: Սա չի նշանակում որ նրանք մեխանիկորեն փրկվում են, բայց սա նշանակում է որ նրանք սկսում են ուրիշ՝ մի հատուկ դիրք զբաղեցնել, օրհնված մի դիրք են զբաղեցնում, քանի որ նրանք սուրբ են դարձվել (նվիրաբերվել են/ընծայվել են), հատուկ են դարձվել Աստծո կողմից, ու օրհնության համար են նախատեսված:
21-րդ դարում մարդիկ նվիրաբերվելու/ընծայվելու, սրբացվելու գաղափարը լավ չեն հասկանում, ժամանակակից մարդիկ այս հասկացությունը կորցրել են: Բայց մենք մեր կյանքում ունենք բաներ որ հատուկ նպատակի համար ենք պահում/զատում, բաներ որոնք սովորական առօրյայի օգտագործման համար չեն: Մարդիկ հասկանում են թէ իրենց տան հատուկ աման չամանները որոնք են, որոնք հատուկ նպատակի համար են, ամենօրյա օգտագործման համար չեն, օրինակ՝ սերվանդի մեջ դրած խռուստալից բաժակները, կամ հատուկ կոստյում շալվարն ու շորերը որոնք հատուկ միջոցառումների համար են պահվում՝ հարսանիք, ծնունդ, և այլն: Կամ, պատանիները ամեն օր ֆուտբոլ խաղալուց սովորական շորերով են խաղում, պարապելուց իրենց մաշված շորերն են հագնում, բայց հատուկ խաղերի համար նրանք իրենց հատուկ ֆուտբոլային շորերն են հագնում:
Հին Կտակարանը հասկանու’մ էր այս հասկացությունը՝ որոշ բաներ հատուկ նպատակների համար պահելը, մեկդի դնելը, զատելը, նվիրաբերելը: Աստված որոշ բաներ վերցնում ու սովորական օգտագործումից առանձնացնում է, զատում է, հատուկ նպատակի օգտագործման համար է պահում, Իր համար է նվիրաբերում/ընծայում/օծում: Իհարկե ո՛չ ամեն բան է որ նվիրաբերվելուց ու զատվելուց հետո իր նախատեսված նպատակին է ծառայում: Օրինակ, մի անգամ մեկը մեզ մի շատ թանկ շամպանսկի էր տվել, հատուկ շամպայն, որը մենք պահել էինք հատուկ օրվա համար: Ու երբ այդ հատուկ օրը այդ շամպանսկին բացեցինք դա փչացել էր, նեխել էր, թափելու բան էր դարձել: Բայցևայնպես այդ շամպանսկին մեր տան մյուս շամպանսկիների շշերից տարբեր էր:
Հին Կտակարանը ուսուցում է որ կան առօրյայի համար օգտագործվող սովորական բաներ ու մեկդի դրված հատուկ բաներ՝ Աստծո հատուկ նպատակների համար: Ու Հին Կտակարանը ուսուցում է որ չափահաս հավատացյալների, վերստին ծնված հավատացյալների երեխաները ընծայվում են, նվիրաբերվում են, մեկդի են դրվում, տարբերվում են անհավատների երեխաներից: Նրանք Աստծուց ստացած հատուկ նպատակ ունեն, հատուկ կանչ, հատուկ օրհնություն: Ու Հին Կտակարանից մենք նաև գիտենք որ Աստծո համար նվիրաբերված ո՛չ բոլորն են որ Նրա հետ են քայլում, նրանք չեն միանում նախատեսված օրհնանքին: Սրանք այն հատուկ շամպանսկիի պես են որոնք փչացել են, նրանք Աստծո հետ ուխտը խախտում են: Ու այս ուխտադրուժ երեխաները սովորական անեծքի տակ չեն ընկնում, նրանք հատուկ անեծքի տակ են ընկնում, քանի որ նրան ում շատ է տրվել նրանից շատ է պահանջվելու: Աստված Իր ժողովրդին ավելի բարձր չափանիշների է ենթարկում քան թէ անհավատներին: Ուխտի սահմաններում մեծացած երեխաները, որոնք Աստծո խոսքն են ստացել, որոնք Աստծո շնորհի մասին գիտեն ու ամեն հնարավորություն են ստացել Աստծուն երկրպագելու, եթե նրանք Աստծուց հեռանան ապա նրանք հատուկ անեծքի տակ են ընկնում: Ամեն Իսրայելը չէ որ Իսրայել է, ինչպես Պողոսն է ասում: Ոչ բոլորն են, որոնց Աստված աշխարհից վերցրել ու Իր համար է զատել/նվիրաբերել, սրանցից ոչ բոլորն են ուզում Աստծո համար ապրեն:
Բայցևայնպես Հին Կտակարանում, այն հարցը թէ Աստված մեր երեխաներին ինչպես է դիտում, շատ պարզ է: Հին Կտակարանում հավատացյալների երեխաները նվիրաբերված էին ու Աստծո համար հատուկ էին: Ծննդոց 17.10-ում Աստված Աբրահամին պատվիրում է որ նա Իր ուխտի նշանը՝ թլպատությունը, նաև իր երեխաների վրա դնի: Թլպատությունը մի նշան էր որը ցույց էր տալիս որ այդ անձը Աստծուն էր պատկանում, որ նա մաքուր չէր մտել այս աշխարհ, Աստծուն ընդունելի չէր իր ծնված օրից: Արուի օրգանն էր թլպատվում քանի որ ամեն նոր մարդ աշխարհ էր գալիս արուի օրգանով, ու դրանով Աստված ասում էր որ դու այս աշխարհ գալով Ինձ համար անընդունելի ես, Ես քեզ չեմ կարող ընդունել քո բնական վիճակով, ուստի դու պիտի թլպատվես: Ու հետաքրքիրն այն է որ Աստծո ժողովրդին աշխարհից զատող այդ նշանը ոչ միայն Աբրահամին՝ հավատացյալին է տրվում, այլ նաև նրա երեխաներին, նրա սերունդին:
Իսկ ինչու՞ միայն արուները, ինչու՞ էր Աստված մի ուխտական նշան սահմանել միայն արուների համար: Հին Կտակարանում արուներն/տղամարդիկ էին որ ազգին/ընտանիքին էին ներկայացնում, իսկ Նոր Կտակարանում Աստծո շնորհը ընդարծակվում է, Նոր Կտակարանում և՛ արուներն են ստանում Աստծո ուխտի նշանը՝ մկրտությունով, և՛ աղջիկները: Մենք նաև գիտենք որ Աստված Իր ժողովրդին փրկելու էր գալիք սերմի(Հիսուսի) միջոցով, ու մեծ հավանականությամբ այն փաստը որ Աստված արու փրկիչ էր ուղարկելու՝ որպես Աստծո ժողովրդի քահանայապետ, այն պատճառն է որ Հին Կտակարանի սպասումների ժամանակշրջանում Աստված ուխտի նշանը միայն արուների վրա էր դնում, իսկ Քրիստոսի գալուստից հետո նաև աղջիկներն են ներառվում այդ նշանի մեջ՝ մկրտությունով:
Ուրեմն, Աբրահամն ու իր զավակները միասին էին վայելում Աստծո հետ ունեցած ուխտական հարաբերությունը, երեխաները ներառված է: Աստված ո՛չ միայն Նոյին է փրկում այլ նրա ընտանիքին:
Այստեղ մի հետաքրքիր բան կա: 1 Պետրոս 3.20-21-ում առաքյալը Նոյի ունեցած փորձառությունը մկրտության հետ է համեմատում, <<ինչպես որ տապանը նրանց փրկեց, դուք էլ մկրտությունով եք փրկվում>>: Իսկ ո՞վ փրկվեց այդ տապանում: Նոյի ընտանիքը: Առավել ավելին, ինչպես արդեն ասացինք, Մովսեսն ու Իսրայելի զավակները երբ Եգիպտոսից դուրս եկան, ամպի ներքո, նրանք իրենց ամբողջ ընտանիքներո՛վ դուրս եկան ու անցան Կարմիր ծովով: 1 Կորնթացի 10.1-2-ում Պողոսն ասում է որ նրանք մկրտվեցին ամպով և ծովով, ամպի և ծովի մեջ: Ամբողջ ընտանիքներ մկրտվեցին ամպով ու ծովով, թերևս որ Կարմին Ծովի միջով անցնելուց նրանց մի կաթիլ ջուր էլ չկպավ: Հին Կտակարանում երեխաները իրենց հավատացյալ ծնողների փորձառությունից են բաժնեկցում, նրանք իրենց ծնողների հետ են նշանավորվում: 8 օրեկան երեխաները թլպատվում էին երբ նրանք ոչ մի գաղափար չունեին թէ դա ինչ է նշանակում:
(21-րդ դարում հավատացյալների համար այս Աստվածաշնչական գաղափարը դժվար է հասկանալ քանի որ հավատացյալները ցավոք սրտի իրենց երեխաներից կամավորաբար բաժանվում են, կտրվում են: Մանուկ հասակից նրանք իրենց երեխաներին պետական աթեիստական մանկապատեզ են շպրտում, ու հետո էլ պետական աթեիստական դպրոցներ: Նրանք հոժար կերպով իրենց սեփական ուխտական երեխաներին հանձնում են պետությանը, նրանք ալևս նրանց տերը չեն, նրանց երեխաների տերն ու տիրականը դառնում է սատանայական աթեիստական պետությունը, աշխարհը: Երեխան շաբաթը 5-6 օր քրիստոսազուրկ աթեիստական կրթություն ստանալով(օրը 6 ժամ) ու մեկ օր մեկ ժամով կիրակնօրյա քրիստոնեական կրթություն ստանալով հավատացյալ չի դառնա):
Հին Կտակարանում 8 օրեկան երեխաները հավատքի եկած չէին ու ապաշխարհած չեին, բայցևայնպես նրանք Աստծո հետ ուխտական հարաբերության մեջ են մտցվում իրենց հավատացյալ ծնողի/ծնողների միջով: Ինչպես տեսնում ենք, Հին Կտակարանում հավատացյալների երեխաները ուխտական համայնքի մեջ են ներառվում նույնիսկ երբ նրանք հավատքի խոստովանություն չեն արել, հավատքի դավանանք չեն արել, նրանք նվիրաբերվում են, ընծայվում են (սուրբ են դարձվում) Աստծո մասնահատուկ նպատակի համար:
Իսկ Նոր Կտակարանում ոչ մի բան չի ասվում որով հավատացյալի երեխաներին Աստծո ուխտի մեջ ներառելու այդ Հին Կտակարանային իրականությունը մերժում է, կամ վերացնում է: Այդպիսի ուսուցում չկա Նոր Կտակարանի մեջ: Ի դեպ, Նոր Կտակարանում ամենա-առաջին ավետարանի հրավերքը որը քարոզվում է, Գործք Առաքելոց 2.39-ում, գալիս է ուխտական ձեվակերպմամբ:
Գործք 2.39-ում Պետրոսն ասում է
<<Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների (հեռու վայրերում ապրողների) համար է որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է>>:
Աստվածաշնչի համարները պատշաճ կերպով հասկանալու համար մարդ պիտի դրանց համատեքստին ծանոթ լինի, ու ոչ միայն դրա բառացի անմիջական համատեքստին այլ նաև դրանց պատմական համատեքստին:
Պետրոսը այս խոսքերը ու՞մ է քարոզում Պենտեկոստեի օրը: Նա քարոզում է աշխարհի տարբեր վայրերից Երուսաղեմ այցելող հրաներին: Իսկ այս հրեաները ի՞նչ գիտեին Աստծո հետ ունեցած իրենց հարյուրավոր տարիների հարաբերության մասին: Նրանք հասկանում էին որ իրենք Աբրահամի զավակներն էին, ում Աստված ասել էր որ Ես քեզ և քո երեխաների համար Աստված եմ լինելու, քեզնից հետո եկած սերունդների համար, ու Ես նաև բոլոր հեթանոսներին եմ օրհնելու քո միջոցով:
Աբրահամի հետ կնքած ուխտով Աստված օրհնությունների երեք աստիճան է ներկայացնում:
Աստված ասում է 1. քե՛զ՝ հավատացյալ Աբրահամիդ համար եմ Աստված լինելու, 2. ու Ես նաև քո երեխաներին եմ օրհնելու, քեզնից հետո եկած սերունդներին, 3. ու այս օրհնանքը տարածվելու է բոլոր ազգերին, նույնիկ նրանց ովքեր քո հետ արյունակցական կապ չեն ունենալու. նրանք քեզնում են օրհնվելու: Երուսաղեմում եղած այս հրեաները հասկանում էին Աբրահամական ուխտի այս ձևակերպումը: Պետրոսը Գործք 2.39-ում Աբրահամական ուխտի նույն կառուցվածքն է օգտագործում պարզաբանելու որ Աստված շարունակում է հոգ տանել նրանց/ձե’ր երեխաների համար, ու այն խոստումների համար որ նրանց համար է նախատեսված: Եկեղեցու մեջ դարձի եկած հավատացյալների երեխաների ներառումը կատարելապես համընկնում է Հին Կտակարանի մտածելակերպի ու գործունեության հետ, ու Նոր Կտակարանի հավատացյալները այս ճշմարտությունը ընդունելու մեջ ոչ մի խնդիր չունեին, նրանք 21-րդ դարի անհատական/ինդիվիդուալիստիկ հավատացյալների պես չէին մտածում, նրանք Աստվածաշնչական հավատք ունեին:
Այս պատճառով էր որ Գործք 10, 16, 1 Կորնթ 1.16-ում ընտանիքներն են մկրտվում: Իհարկե այստեղ մեր հակա-մանկա-մկրտական բապտիստ և այլ հավատացյալները ասում են որ <<հա բայց մենք չգիտենք թէ արդյոք այդ ընտանիքներում երեխաներ եղել են թէ ոչ>>: Եթե ես տրամաբանորեն շարժվեմ ապա նրանց կարող եմ ասել որ <<հա բայց դուք էլ չգիտեք թէ երեխաներ եղել են թէ ոչ>>, բայց իմ կետը այն է որ նրանք մկրտվում էին այդ ընտանիքի անդամ լինելով, ու ոչ թէ հավատքը դավանելու հիման վրա, որը ճիշտ Հին Կտակարանի ձևն է եղել, որտեղ ընտանիքներն են Աստծուն բերվում, բոլոր արուներն էին թլպատվում, ու նրանց բոլոր երեխաները: Աստված ընտանիքների հետ է գործում: Ու նույն գործելաձևը Նոր Կտակարանում ենք տեսնում: Երբ որ մեկը ապաշխահում ու վերստին ծնունդ է ստանում նրա ամբողջ ընտանիքն է մկրտվում նրա հետ միասին ու Աստծո հետ ուխտական հարաբերության մեջ մտնում: Իհարկե ուխտական աստվածաբանություն չիմացողները, որը ցավոք սրտի հայ բողոքական եկեղեցիների %100-են կազմում, այս բացատրության հետ դժվարություն ունեն:
Մեզնից ո՞վ իրավունք ունի ավելացնելու կամ պակասեցնելու Աստծո խոսքից: Մեզնից ո՞վ իրավունք ունի հայտարարելու որ Հին և Նոր Կտակարաններում մի մեծ փոփոխություն/խախտում է տեղի ունեցել, որ թերևս Աստված դա պարզ կերպով չի նշում, մենք կարող ենք Նոր Կտակարանի մեջ նոր բաներ ներմուծել (Աստծո խոսքի մեջ նոր բան ներմուծելու օրինակներից մեկը սա է, <<Նոր Կտակարանը մկրտության մասին մի տեղում ասում է որ <<նրանք գնացին հորդանան գետ մկրտվելու քանի որ այնտեղ շատ ջուր կար, հետևաբար սա նշանակում է որ Հովհաննես մկրտիչը ջրով մկրտությունը մարդուն ջրի մեջ ընկղմելով է արել>>: Հակա-մանկա-մկրտականները ինչ մարմնավոր իմաստություններ ու ենթադրություններ ասես որ մոգոնում են իրենց գլխից իրենց սխալը առաջ տանելու համար):
Հիսուսը ինքն է ասում որ մենք Հին Կտակարանի ամեն կետին ու գրանշանին պիտի հետևենք(Մաթ 5.18): Միայն Աստված ի՛նքը իրավունք ունի փոխի Իր տված սկզբունքները, միայն Աստվա՛ծ իրավունք ունի փոփոխություններ անելու այս բաների մեջ: Ու եթե հավատացյալի երեխաները ներառվում են ուխտական օրհնությունների մեջ Հին Կտակարանում, ապա նրանք նաև Նոր Կտակարանու՛մ էլ են ներառվում ուխտական օրհնությունների մեջ, բացառությամբ այն դեպքում եթե մեկը ուրիշ ձևով հավատալու պատճառ ունենա:
Հակա-մանկամկրտականները մեզ ասում են որ, <<բայց ոչ մի բացահայտ օրինակ չկա Նոր Կտակարանում որ երեխաները մկրտվում են, բացառությամբ այդ ընտանեկան մկրտությունների տեքստերի>>: Ու մենք կարիք չունենք ապացուցելու որ այդ ընտանիքներում երեխաներ կան թէ չկան, ընտանիքները մկրտվում էին անկախ նրանից թէ ընտանիքի անդամների տարիքը ինչ էր: Նրանք ասում են հա բայց նորից, մենք ոչ մի ապացույց չունենք որ երեխաները Նոր Կտակարանում մկրտվում էին, ոչ մի բացահայտ համար չկա, օրինակ չկա Նոր Կտակարանում դրա համար: Բայց գիտե՞ք մենք ուրիշ ինչ ապացույց էլ չունենք: Մենք ոչ մի ապացույց չունենք որ Նոր Կտակարանում կանայք հաղորդության էին մասնակցում: Նոր Կտակարանում նույնիսկ մեկ հատ ապացույց չկա սրա համար, բայց մենք ոչ մի բողոքական/ավետարանչական եկեղեցի չգիտենք որոնք կանանց թույլ չտան հաղորդության մասնակցելու: Մենք չենք կարող հիմնվենք բացահայտ գրանշանների/ուսուցումների վրա: Մենք նաև Նոր Կտակարանում ոչ մի հատիկ դեպք չենք տեսնում երբ հավատացյալի երեխան ապաշխարհում ու մկրտվում է: Եթե բապտիստները Նոր Կտակարանի բացահայտ գրառումների վրա են ուզում հիմնվեն ապա նրանք իրենց եկեղեցու հավատացյալ կանանց չպետք է հաղորդության թողնեն մասնակցեն: Մենք այս ձևով չենք կարող որոշենք թէ երեխաները պիտի մկրտվեն թէ ոչ: Սա շատ մակերեսային մտածելակերպ է:
Հավատացյալը պետք է այս ընդհանուր հարցը տա: Ինչպե՞ս է Նոր Կտակարանը նայում հավատացյալի երեխաներին: Արդյո՞ք հավատացյալի երեխաները Աստծո նվիրաբերված (սրբացված) ժողովրդի մի մասն են կազմում, թէ՞ նրանք այդ ուխտական շրջանակից դուրս են գտնվում մինչև որ նրանք Քրիստոսում հավատք դավանեն: Մեր սերտողության գլխավոր հարցը սա՛ է: Արդյո՞ք հավատացյալների երեխաները Աստծո նվիրաբերված ժողովրդի մի մասն են կազմում, թէ՞ նրանք դրանից դուրս են գտնվում, անհավատների երեխաների պես՝ նրանցից ոչնչով չտարբերվելով:
Նոր Կտակարանը ուսուցում է որ հավատացյալների երեխաները ուխտական համայնքի մի մասն են կազմում, եկեղեցու մասն են կազմում, ինչպես որ Հին Կտակարանի Իսրայելի երեխաներն էին (մանկամկրտությունը մերժող եկեղեցիներում երեխաները եկեղեցու մաս չեն կազմում, նրանք ոչ մկրտվում են ու նրանց ոչ էլ թույլ է տրվում հաղորդության մասնակցեն, 1990-2000-ական թվերին էլ եկեղեցիների առաջնորդները սովորաբար 70 տարեկանից վերև մարդիկ էին, Սովետական Պոլիտբյուրոյի պես): 1 Կորնթ 7-ում պարզ կերպով ուսուցվում է որ Աստված հավատացյալի երեխային սուրբ է համարում, նվիրաբերված է համարում: Բայց ո՛չ մի տեղ չի ուսուցվում որ Աստված անհավատների երեխաներին է սուրբ համարում, նվիրաբերված համարում, ոչ մի դեպքում:
Հիսուսը փոքր երեխաներին օրհնեց: Սա շատ կարևոր է: Հիսուսը երեխաներին չասաց <<երբ որ ապաշխարհեք ու Ինձ ընդունեք միայն այդ դեպքում եկեք իմ մոտ ու դուք իմ օրհնության ներքո կլինեք>>: Հիսուսը երեխաներին օրհնեց, ու սրանցից ոմանք նորածին երեխաներ էին, ինչպես որ հուներեն բնագրերն են ցույց տալիս: Առավել ավելին, Հիսուսը նրանց բերանից դուրս եկած գովաբանությունը պատվեց, ինչպես որ Սաղմոսներում է ասում, <<երեխաների բերանից ես դու գովաբանություն պատրաստել>>: Ղուկաս 10.21-ում Հիսուսն ասաց, <<Իմաստուններից թաքցված բաները երեխաներին են հայտնվում>>: Մաթ 18.6-ում Հիսուսը պարզ կերպով հայտնեց որ երեխաները կարո՛ղ են Իրեն հավատան: Ու ավելի կարևոր այն դեպքն է երբ մայրերը ուզում էին իրենց երեխաներին բերեին Հիսուսին ու նրա առաքյալները փորձեցին դա արգելել, քանի որ առաքյալները համարվում էին Հիսուսի <<կոմիտեի անդամներ>> ու փորձում էին նրա օրակարգը կառավարել, օրվա ժամերն ու հանդիպումները կառավարել, որ հանկարծ երեխաները չխանգարեին Հիսուսին, որ Հիսուսը իր ուսուցածները չընդհատեր ու մի բան բաց թողներ: Հիսուսը այս դեպքում առաքյալներին հանդիմանում է, երեխաներին Իր մոտ գալուց արգելելու համար: Մաթ 19.14-ում Հիսուսը հռչակում է որ, <<երկնքի արքայությունը սրա՛նց նմաններին է պատկանում>>:
Երեխաների վերաբերյալ Հիսուսի ուսուցումներից պարզ երևում է որ Նա երեխաներին Աստծո արքայությունից դուրս չի տեսնում, նրանց ուխտական օրհանքներից դուրս չի համարում: Հիսուսը նրանց հատուկ ձևով է նայում` որպես աշխարհից զատված (սուրբ, սրբացված), նվիրաբերված: Առավել ավելին, Նոր Կտակարանը երեխաներին համարում է որպես եկեղեցու անդամներ: Սա միգուցե շատերի համար անակնկալ լինի, բայց նայենք Եփեսացի 6.1-ին: Նախքան սա կարդալը եկեք նայենք Եփեսացիների գրքի սկզբին, Պողոսը 1.1-ում գրում է, <<Պողոսը՝ Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, Եփեսոսում գտնվող սրբերին և Քրիստոս Հիսուսին հավատացողներին>>, հիշեք որ այստեղ Պողոսն ասում է որ նա սրբերին է գրում: Սուրբ բառը նշանակում է սուրբ մեկը, այսինքն մի անձ որը զատված է աշխարհից առ Աստված: Ու եկեղեցում տարբեր տեսակի մարդկանց մասին խոսելիս 6-րդ գլխում նա ասում է, <<երեխաներ, ընազանդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ դա է ճիշտը>>: Պողոսը եկեղեցու երեխաներին դիմում է որպես սրբերի մեջի եղող մարդիկ, Պողոսը իր առաքելական հորդորանքների մեջ Եփեսոսի եկեղեցու երեխաներին է ներառում որպես եկեղեցու անդամներ, եկեղեցու մաս: Կամ, նայեք 1 Հովհ 2.13-ին, <<Ես ձեզ եմ գրում հայրեր, քանի որ ճանաչում եք նրան որը ի սկզբանե է, ձեզ եմ գրում երիտասարդներ, որովհետև հաղթեցիք չարին: Ձեզ եմ գրում (փոքր) երեխաներ, որովհետև դուք գիտեք Հորը>>: Հովհաննեսը եկեղեցու երեք դասակարգերի է գրում՝ հայրերին, երիտասարդ տղաներին, ու փոքրիկ երեխաներին: Մեկ անգամ ևս, սրանք նախատեսված չեն ապացուցելու Նոր Կտակարանային մանկա-մկրտությունը, բայց այս համարները ցույց են տալիս որ ամբողջ Նոր Կտակարանի ուղղվածությունը, ու երեխաներին ցույց տված Աստծո վերաբերմունքը ցուցադրում են որ երեխաները եկեղեցու մեջ են ներառվում, ոչ թէ եկեղեցուց դուրս դրվում: Երեխաները սուրբերի մի մասն են կազմում որոնք աշխարհից զատվել են, մեկդի են դրվել Աստծո համար, Աստծուն են նվիրաբերվել, նրանք Աստծո առջև հատուկ են, ինչպես որ իրենց ծնողների համար են նրանք հատուկ (մի օր Կյանքի Խոսք եկեղեցի հաճախող մի զույգի հետ էի խոսում երբ նրանք վստահությամբ ինձ ասացին որ իրենց երեխաներն ու անհավատների երեխաները նրանց համար մեկ են, տարբերություն չկա: Սա իհարկե գալիս է նրանից որ Կյանքի Խոսք եկեղեցին աստվածաշունչ չի հասկանում ու աստվածաշնչական ընտանիք ասած բան չեն հասկանում: Նրանց մոտ իսկական հավատացյալները ամենա-ուժեղ դերասանություն անողներն ու լեզուներով խոսացողներն են, ու հետ լեզուներով չխոսացող չափահասներն են որոնք կիսա-հավատացյալ են, իսկ երեխաները նրանց համար խանգարիչ հանգամանքներ են):
Իսկ հիմա եկեք խոսենք մեր բուն թեմայի մասին. մինչև այստեղ այս ամենը ծանոթացում էր:
1 Կորնթ 7.14: Պողոսը այստեղ ամուսնության ուսուցում է տալիս: Նա ասում է որ հավատացյալ կանայք չպետք է լքեն իրենց հավատացյալ ամուսիններին, ու եթե իրենց ամուսնուն լքեն ապա չպետք է ամուսնալուծվեն, նրանք պետք է փորձեն հաշտվեն: Իսկ ի՞նչ պետք է անեն խառը ամուսնությունների մեջ եղողները, երբ հավատացյալը անհավատի հետ է ամուսնացած: Պողոսը այստեղ բացատրում է որ հավատացյալը չպետք է լքի ամուսնությունը: Հավատացյալը չէ որ պետք է սկսի ամուսնալուծության գործընթացքը:
Այստեղ տեքստը բացահայտ կերպով ասում է որ եթե դու հավատացյալ ամուսին ես ու անհավատ կնոջ հետ ես ամուսնացած, ապա քո անհավատ կինը սուրբ է, մաքրագործված է, քանի որ նա քեզ հետ է ամուսնացած: Այսինքն, քանի որ դու հավատացյալ ես, ապա դրանով քո ամբողջ ընտանիքը Աստծո հետ հարաբերության մեջ է եկել, ու դրա համար չպիտի ամուսնալուծվես: Քո կինը/ամուսինը Աստծուն է նվիրաբերվել քո միջոցով: Սա չի՛ նշանակում որ ամեն անհավատ ամուսին/կին հավատքի է գալու ու ապաշխարելու իր մահից առաջ: Որոշ շամպայններ փչանում են: Բայց փաստը մնում է փաստ որ Աստված անհավատ ամուսնուն/կնոջը զատել է՝ ուխտական ձևով, որպես Իրեն պատկանողներ, հավատացյալի հավատքի շնորհիվ:
Հիմա, 14-րդ համարի վերջում երեխաների մասին է խոսում: Պողոս առաքյալը իր ասածը ամրապնդում է ասելով, <<այլապես ձեր երեխաները անմաքուր/պիղծ կլինեին, բայց հիմա նրանք սուրբ են>>: Մենք ի՞նչ հարցով սկսեցինք: <<Աստված ինչպե՞ս է նայում հավատացյալների երեխաներին>>, ահա այստեղ Պողոսը այդ հարցին է պատասխանում, կարծես թէ հպանցիկ ձևով, որը այս ճշմարտությունը ավելի է ուժեղացնում: Սա ցույց է տալիս թէ Պողոս առաքյալը ինչքան խորապես էր մտածում Հին Կտակարանի պայմաններով, մտածելակերպով: Պողոսը իր ունկնդիրներին ասում է որ <<դուք սրա մասին գիտեք, որ անհավատ ամուսինը/կինը Աստծուն է նվիրաբերված, այլապես ձեր երեխաները անմաքուր կլինեին, բայց նրանք սուրբ են>>: Ինչպե՞ս է նայում Աստված հավատացյալների երեխաներին: Աստված նրանց նայում է որպես մաքրված և սուրբ: 1 Կորնթ 7.14-ը այդ փաստը պարզ կերպով հռչակում է:
Ու մենք այստեղ պիտի հարցնենք թէ դա ի՞նչ է նշանակում: Ինչպե՞ս է Աստված կարող մեր երեխաներին նայի որպես մաքրված և սուրբ: Ինչքան որ ես իմ երեխաներին եմ ճանաչում ես գիտեմ որ նրանք մաքուր, զուլալ ու անմեղ չեն եղել իրենց ծնված օրվանից մինչև հիմա: Մեր երեխաները իրենց ծնված օրվանից ապացուցել են որ իրենք եսասեր են, ապստամբ են, չլսող են, մեղավոր են: Նրանք Աստծո առջև մաքուր չեն եթե մենք նրանց իրական բարոյական պահվածքին նայենք:
Ուրեմն, Պողոսը ի՞նչ պիտի նկատի ունեցած լինի ասելով որ ձեր երեխաները մաքուր են, մաքրված են, սուրբ են: Մեկ անգամ ևս, թույլ տվեք բացատրեմ թէ Աստվածաշնչի համաձայն սուրբ բառը ինչ է նշանակում ու ամեն ինչ իմաստ կունենա:
Սուրբ բառը, և եբրայերենով և հունարենով, նշանակում է զատված, մի կողմ դրված, պահված, սովորական օգտագործումից մի կողմ դրված, նաև կարելի է ասել նվիրաբերված, օծված: Սուրբը կամ սրբացվածը բանը հիմա մի բան է որը սովորական օգտագործման համար չէ, նվիրաբերված է, հիմա այն հատուկ կարգավիճակ ունի: Այն մի նոր կատեգորիայի վրա է դրված արդեն:
Եկեք այն բոլոր բաների մասին խոսենք որը Նոր Կտակարանը կոչում է սուրբ, համարում է սուրբ: Եբրայացիների գրքում խոսում է <<սուրբ տեղի>> մասին: Սիոն սարի վրա հողի մի հատված կար որը կոչվում էր սուրբ տեղ: Սա սովորական հող էր ու ուրիշ հողերից ոչնչով չէր տարբերվում, բայց սա մեկդի էր դրվել Աստծո նպատակների համար, դա Տաճարի վայրն էր: Ու ոչ միայն տաճարը, Աստվածաշունչը նաև խոսում է <<սուրբ քաղաքի>> մասին: Սա աշխարհի մյուս քաղաքների պես էր բայց Աստծո համար էր մեկդի դրվել, նվիրաբերվել: Աստված խոսում է <<սուրբ Երուսաղեմի>> մասին: Հրեշտակներն են կոչվում սուրբ, որոնք ընկած հրեշտակներից են տարբերվում: Հիսուսը անվանվում է որպես <<սուրբ երեխա>>, հատուկ երեխա, մեկդի դրված երեխա: Հին մարգարեներն են կոչվում <<սուրբ մարգարեներ>>, Աստծո ուխտը կոչվում է <<սուրբ ուխտ>>, առաջին պտուղները (Հռոմ 11) Պողոսը կոչում է <<սուրբ>>, դրանք Աստծո համար են մեկդի դրվում: Աստվածաշնչի գրվածները սովորական գրվածների պես չեն, կոչվում են <<սուրբ գրվածներ>>: Առաքյալնեը կոչվում են <<սուրբ առաքյալներ>>, եկեղեցու ժողովուրդը կոչվում են <<սուրբ եղբայրներ>>: Հին Կտակարանի կանայք կոչվում են <<սուրբ կանայք>>, ՀԿ-ի քահանաները կոչվում են <<սուրբ քահանաներ>>, Իսրայել ազգը <<սուրբ ազգ էր>>, Աստծո լեռը <<սուրբ լեռ>> էր, Պետրոսը ասում է որ մենք կաչնված ենք ապրելու <<սուրբ ապրելաոճեր>>: Ու ամբողջ Նոր Կտակարանում հավատացյալները կոչվում են <<սրբեր>>: Եկեղեցու մարդիկ, հավատացյալները՝ մեկդի դրված են, զատվածներն են, սրբեր են:
Մարդ պետք է իր գլխի մեջից հանի սուրբ բառի <<Հայ Առաքելական>> հասկացությունները, որոնք չամուռի պես մարդու ուղեղին են կպած: Երբեմն մարդիկ իրանց ֆեյսբուկի վրա սև շորեր հագած մորուքով մի հատ կտցրած բիձու նկար են դնում որին կոչում են սուրբ այսինչ կամ սուրբ այնինչ, կարծես թէ դրանք մի ինչ որ գեր-հոգևորացված մարդիկ լինեն: Բայց Աստվածաշնչում սուրբ մարդը այն է որը զատվել է, մեկդի է դրվել սովորական օգտագործումից, աշխարհից զատվել է ու Աստծուն է նվիրաբերվել: Բոլոր հավատացյալները, անխտիր, այս կատեգորիայի մեջ են, նրանք սուրբ են, զատված են:
Մի քանի լուսաբանումներ անենք այստեղ ու հետո կանցնենք <<մաքուր>> բառին:
Մաթևոս 7.6-ում Հիսուսն ասում է, <<Մենք չպետք է սուրբ բաները շներին տանք>>: Նա ի՞նչ նկատի ունի սա ասելով: Սուրբ բաները նրանք են որ զատված ու նվիրաբերված են, սովորական օգտագործման համար չեն, դրանք շներին մի տվեք, ինչպես որ մենք մարգարիտները խոզերի առջև չենք նետում: Ո՞ր մի կինն է իր ոսկեղենը խոզի առջև նետում: Ոսկեղենը հատուկ օգտագործման համար է, հատուկ առիթների համար է օգտագործվում:
Մյուս օրինակը, 1 Կորնթ 7.33-34-ում է: Այստեղ Պողոսը մի բան է ասում որը բացատրության կարիք ունի, ու այս համարները Աստվածաշնչի ամենա-սխալ հասկացված համարներից են:
<<Ամուսնացած մարդը մտահոգված է աշխարհային բաների մասին, թէ ինչպես հաճոյացնի իր կնոջը, և նրա շահերը տատանվում են: Իսկ չամուսնացած կամ նշանված կինը մտահոգված է Տիրոջ բաներով, թէ ինչպես սուրբ լինի իր մարմնով և հոգով: Բայց ամուսնացած կինը աշխարհային բաների մասին է մտահոգված, թէ ինչպես հաճոյացնի իր ամուսնուն>>:
Այս համարները շատ ամուսնացած կանանց մոտ հոգեբանական խանգարումներ են առաջացրել: Պողոսը թվում է թէ ասում է որ ամուսնացած կինը սուրբ չէ, իսկ կույսն ու չամուսնացածը սուրբ է մարմնով և հոգով: Շատ մարդիկ, որոնք աստվածաշնչից անգրագետ են, այս համարները կարդալով այն հետևությանն են հասել որ Նոր Կտակարանը սեռական հարաբերության դեմ է: Այս ապուշ մտածելակերպը ունեն գրեթե բոլոր Հայ Առաքելական հավատացյալները, այն՝ որ իր ամուսնու հետ սեռական հարաբերություն ունեցող կինը անսուրբ է:
Բայց այստեղ <<անսուրբ>> բառը այն իմաստը չունի որ մեկը անմաքուր է, բարոյապես վատն է, խուժան է, և ուստի Աստծո դատապարտության տակ է: Այստեղ անսուրբ լոկ նշանակում է որ ամուսնացած կինը իր ամուսնու բաներով է մտահոգված՝ մարմնով և հոգով նա իր ամուսնուն պետք է հոգ տանի, մինչդեռ կույսը՝ չամուսնացածը, մեկդի է դրված սովորական օգտագործումից, սովորական օգտագործվումից: Ամուսնացած տղամարդը/կինը սովորական օգտագործման մեջ են, մեկը մեկին հաճոյացնելու մեջ են, կույսը մեկդի է դրված, սեռական հարաբերությունների՝ սովորական օգտագործումների մեջ չէ:
Ես այս օրինակները բերում եմ լուսաբանելու թէ Աստված սրբության գաղափարը ինչպես է սահմանում ու օգտագործում Հին և Նոր Կտակարաններում: Սրբություն նշանակում է նվիրաբերված լինել, նվիրաբերվածություն հատուկ օգտագործման համար, ու այս իմաստով է Պողոսը 1 Կորնթ 7.14-ում ասում, <<ձեր երեխաները սուրբ են>>: Սա չի նշանակում որ նրանք բորոյապես կատարյալ են, մաքուր են, սա չի նշանակում որ նրանք մարմնով ու հոգով մաքրագործված են ու երբեք այլևս մեղք չեն գործի, սա ուղղակի նշանակում է որ նրանք մեկդի դրված են, ինչպես որ կույսն է մեկդի դրված սովորական օգտագործումից:
Բայց Պողոսը ո՛չ միայն ասում է որ մեր երեխաները սուրբ են, նա նաև ասում է որ մեր երեխաները <<մաքուր>> են, կամ, ասում է որ <<նրանք անմաքուր չեն>>, կրկնակի բացասականով ստացվում է որ նրանք <<մաքուր>> են Աստծո առջև: Ինչպե՞ս են երեխաները կարող մաքուր լինել Աստծո առջև եթե նրանք այս աշխարհ մեղավոր են ծնվել, եթե նրանք Աստծո առջև մեղավոր են: Սա շատ դժվար հարց է:
Բայց մեզ համար օգտակար կլինի իմանալ որ Նոր Կտակարանը այս <<մաքուր>> բառը երեք տարբեր ձևերով է օգտագործում: Առաջին դեպքում, այն օգտագործվում է արտաքին մաքրության վերաբերյալ: Մաթ 27.59-ում Հիսուսի մարմինը <<մաքուր>> կտավով է փաթաթվում: Սա ոչ մի հոգևոր ու բարոյական մաքրության իմաստ չունի, սա ուղղակի մաքուր, թարմ կտավի կտորի մասին է խոսում: Բայց Աստվածաշունչը այս նույն <<մաքուր>> բառը օգտագործում է Մաթևոս 5.8-ում, <<Երանի՛ սրտով մաքուրներին …>>, այստեղ մենք խոսում ենք ներքին մաքրության մասին: Գործք 18.6-ում, Աստվածաշունչը խոսում է հանցանքից ազատված մարդկանց մասին, ես անմեղ/անհանցանք եմ բոլոր մարդկանց արյունից, <<թող որ ձեր արյունը ձեր գլխների վրա լինի, ես մաքուր եմ>>: Այստեղ խոսքը գնում է բարոյական մաքրության մասին: Ուրեմն, մենք ունենք արտաքին մաքրություն, ինչպես մաքուր կտավի կտորն է, հետո, ներքին՝ սրտի մաքրությունը, որը Աստծո առջև անմեղ/անհանցանք լինելն է:
Ու վերջիվերջո, Աստվածաշունչը նաև մաքրության մասին է խոսում ծիսական, նվիրվածության, ընծայված լինելու իմաստով: Մաթևոս 23.25-26-ում, Հիսուսը փարիսեցիներին ասում է << …սկզբում բաժակի ու ափսեի ներսը մաքրեք, որպիսի նաև դրսի կողմն էլ մաքուր լինի>>:
Այստեղ Հիսուսի և Փարիսեցիները գլխավոր բախումը ծիսակատարական մաքրության մասին է, թէ ինչն է պատշաճ կերպով նվիրաբերվել Աստծուն: Այստեղ լվանալը աման չամանի մաքրությանը չի վերաբերում, կամ ձեռքերը լվանալու մաքրությանը. այստեղ լվանալը վերաբերում է նրան որ մի բան լվացվել և <<քոշեր>> է դարձվել (KOSHER), ինչպես ժամանակակից հրեաներն են անում: Այս ձևով, երբ որ մի բան մաքուր է դա նշանակում է որ այդ բանը քոշեր է, մի կողմ դրված է, զատված է, ու Աստծո առջև կարելի է դա ուտել: Հովհ 13.10-11-ում, Հիսուսն ասում է, <<ով լվացվել/լողացել է կարիք չունի լվացվելու, բացառությամբ ոտքերը լվանալուց, բայց ամբողջովին մաքուր է: Եվ դուք մաքուր եք, բայց ձեզնից ոչ բոլորը: Քանի որ նա գիտեր նրան որը իրեն պիտի դավաճաներ, դրա համար նա ասաց <<ձեզնից ոչ բոլորն են մաքուր>>:
Հիսուսը այստեղ արտաքին լվանալու մասին է խոսում: Ով որ լողացել է կարիք չունի մաքուր լինելու, նա արդեն մաքուր է, բացառությամբ իր ոտքերի: Փոշոտ ճանապարհներով քայլելով քո ոտքերը կկեղտոտվեին: Այնուհետև Հիսուսը իմաստը փոխում է ասելով <<ձեզնից բոլորը մաքուր են, բայց ոչ բոլորը, մեկը մաքուր չէ>>, որը իհարկե Հուդա Իսկարիոտի մասին է խոսում որը Հիսուսին դավաճանելու էր: Տեսեք թէ Աստվածաշունչը ինչպես է պարբերաբար փոխում արտաքին մաքրվածությունից դեպի ներքին մաքրվածություն, ու հետո ծիսական մաքրություն:
Հիմա մեկը կհարցնի թէ մենք ինչու՞ ենք այսխան խորացել այս ուսուցման մեջ: Դրա պատճառն այն է որ մի քանի համարներ կան որ ուզում եմ ձեզ հետ կիսվել որոնք կլուսաբաներն այն հարցը թէ Աստված ինչպես է նայում մեր երեխաներին:
1 Կորնթ 7.14-ում մեր երեխաները մաքրված և սուրբ են: Հիմա բացեք 1 Թեսաղոն 4.7-ը, որտեղ գրված է որ <<Աստված մեզ չի կանչել անմաքրության, բայց մաքրագործության/սրբագործության>>: Պողոսը նրանց է նկարագրում ովքեր ուխտական համայնքի մասն են կազմում, Պողոսը նրանց մեկդի է դնում, զատում է նրանցից ովքեր այդ համայնքից դուրս են: 12-րդ համարում ասում է, <<որպիսի դուք պատշաճ կերպով քայլեք/ընթանաք դրսի մարդկանց առջև և ոչ ոքից կախում չունենաք>>: Ներսի մարդիկ մաքուր և սուրբ են, ու դուք պետք է այնպես քայլեք որը դա’ է ցույց տալիս, համեմատած նրանց ովքեր դրսում են: Սա եկեղեցուց ներս և դուրս եղող մարդկանց համեմատելու ձևերից մեկն է, նրանց մեջ հակադրությունը տեսնելու ձևերից մեկը: Եկեղեցու ժողովուրդը չեն կանչված անմաքրության, բայց սրբության (եկեղեցուց դուրս մարդկանց համար ամուսնությունից դուրս սեռական հարաբերությունը նորմալ բան է, քանի որ նրանք պոռնիկների հավաքածու են, հավատացյլալը աշխարհից զատված է, իրավունք չունի այդպիսի բաներ անելու):
Գործք 10-ում, երբ Պետրոսը իր երազում երկնքից իջնող մի մեծ կտոր է տեսնում ամեն տեսակի կենդանի անասունների մսով լցված, համարը ասում է որ դրանք անմաքուր մսեր էին, սովորական մսեր էին, հատուկ՝ քոշերային միս չէին: Հրեաները միայն քոշեր ուտելիք էին ուտում, բայց Աստված ասում է որ դուք կարող եք այդ բոլորից ուտել: Այստեղ իմաստը այն է որ մաքրությունը այստեղ հասկացվում է ծիսակատարական, քոշերական իմաստով: 2 Կորնթ 6.17-ում, մենք տեսնում ենք թէ այս <<մաքուր>> բառը ինչպես է հասկացվում: <<Դրա համար նրանց մեջից դուրս եկեք ու առանձնացեք/մեկդի դրվեք, ասում է Տերը, և ոչ մի պիղծ բաների մի դիպչեք, եվ Ես ձեզ կընդունեմ>>: Այս պարագրաֆում Պողոսը խոսում է աշխարհի հետ ընդհանուր բան չունենալու մասին: 14-րդ համարում ասում է, <<անհավատների հետ լծակից մի եղեք, քանի որ ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ, կամ՝ լույսը խավարի հետ ի՞նչ կապ է կարող ունենալ>>, ի՞նչ համաձայնություն է կարող Քրիստոսի Բելիարի հետ ունենա, կամ հավատացյալի ու անհավատի մեջ ի՞նչ հարաբերություն կարող է լինել>>: Պողոսն ասում է որ դուք աշխարհից զատվել եք, առանձնացվել եք, դուք նվիրաբերված/ընծայված մարդիք եք, ուստի ոչ մի անմաքուր բանի մի դիպչեք: Տիտուս 2.14-ում Պողոսն ասում է որ, Քրիստոսը Իր փրկագնական գործով զտել, մաքրել է մի ժողովուրդ, Աստծո սեփականության համար:
Այս համարները բերելով ուզում եմ տեսնեք որ Նոր Կտակարանում <<մաքուր>> բառը հաճախ օգտագործվում է նկարագրելու նրանց ովքեր զատվել են Աստծո համար, նրանք ովքեր Աստծո ընտանիքի անդամներն են, նրանք ովքեր այլևս սովորական չեն, աշխարհի մաս չեն կազմում, ովքեր ներսում են:
Եփեսացի 5.26. Քրիստոսը ի՞նչ է արել հանուն եկեղեցու: Նա եկեղեցուն սիրեց ու իրեն նրա համար զոհեց, ինչու՞ <<որպիսի նրան սրբացնի/զատի, մաքրելով ջրի լվացումով՝ խոսքով>>: Մաքրվելն ու սրբացվելը իրար հետ զուգահեռ են ընթանում:
Ու Պողոսն ասում է որ այս մաքրվելը նշանավորվում է մաքրվելով, որը տեղի է ունենում մկրտությունով: Ո՞րն է մաքրված լինելու, աշխարհից զատ լինելու, սրբացվելու խորհրդանիշը: Դա մկրտությունն է: Այդ ներքին զատվածության արտաքին խորհրդանիշը հենց մկրտությունն է:
Եբրայեցի 10.22, նույն հղումն է արվում մկրտության միջոցով մաքուր լինելու:
<<Եկեք մոտենանք ճշմարիտ սրտով և ամբողջական վստահությամբ, մեր սիրտը ցողած լինելով չար խղճմտանքից ու մեր մարմինը լվացվելով մաքուր ջրով>>:
Ի՞նչն է մաքրելու խորհրդանիշը: Նոր Կտակարանի եկեղեցու համար դա մկրտությունն է: Հովհ 3.22-26-ում Հիսուսի հետևորդների ու Հովհաննեսի աշակերտների միջև բանավեճ է առաջանում <<մաքրվելու>> շուրջ, բանավեճը մկրտությունների միջև էր տեղի ունենում: Ղուկաս 11.38-39-ում մաքրելու գործը կոչվում է մկրտություն: Իսկ Գործք 22.16-ում, մկրտությունը մեղքերը լվանալու/մաքրելու խորհրդանիշ է:
Շատե՛րը այս բաների մասին գիտեն, բայց հետաքրքիր է թէ քանի՞ հոգի էին այս կետերը կապել 1 Կորնթ 7.14-ի հետ: Նոր Կտակարանում մաքրելու խորհրդանիշը մկրտությունն է, մարմնի լվացումը ջրով: Սա մարդուն մեխանիկորեն չի փրկում, բայց սա փրկության ճանապարհի հռչակումն է, ու թէ ինչպես է Աստված հոգ տանում իր առջև մեր ունեցած անմաքրությանը Իր Որդի Հիսուս Քրիստոսի արյունով:
Մկրտությունը այն ձևն է որով մենք մաքրվելն ենք խորհրդանշում: Իսկ ի՞նչ է ասում մեզ Պողոսը 1 Կորնթ 7.14-ում մեր երեխաների մասին, <<նրանք մաքրված են, մաքուր են>>:
Եկեք ամփոփենք ու կրկնենք մեր հարցը:
Ինչպե՞ս է Նոր Կտակարանը նայում հավատացյալների երեխաներին:
Պողոսն ասում է որ ձեր երեխաները սուրբ են, նրանք ամենօրյա օգտագործման երեխաներ չեն, նրանք աշխարհային երեխաների պես չեն, բառադի երեխաներ չեն: Նրանք մեկդի են դրված առ Աստված, Աստծո համար, քանի որ նրանք սուրբ են: Նրանք Աստծո առջև նայվում են որպես սրբեր, նույնիսկ որ նրանք իրենց սրբի պես չեն պահում: Աստված նրանց նայում է որպես զատված, աշխարհի պղծություններից առանձնացված. Նրանք մաքուր են, այլապես ձեր երեխաները մաքուր չէին լինի, բայց նրանք հիմա մաքուր են քանի որ Աստծո համար նրանք սուրբ են: Իսկ ո՞րն է այսպիսի մաքրության խորհրդնիշը Նոր Կտակարանում: Դա ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆՆ է:
Այս պատճառով է որ ուխտաբանական աստվածաբանները միշտ պնդել են որ քանի որ Աստված Հին Կտակարանում հավատացյալների երեխաներին ներառել է ուխտի մեջ, ու երբեք ոչ մի խոսք չի ասել որով Իր միտքը փոխած լինի այդ առումով, ապա Նոր Կտակարանում էլ են երեխաները ներառվում ուխտի նշանի մեջ, որը ինչպես գիտեք մկրտությունն է: Նշան՝ որ մենք աշխարհից զատված ենք, և մաքրված ենք Հիսուս Քրիստոսի գործով:
Արդյո՞ք երեխաները արժանի են, որոկավորված են մկրտվելու: Արդյո՞ք նրանք պետք է մաքրման նշանը ստանան, արդյո՞ք նրանք պետք է աշխարհից զատվեն: 1 Կորնթ 7.14-ը շատ կարճ տեքստ է բայց շատ հաստատուն պատասխան է տալիս այս հարցերին: Այն ասում է որ ձեր երեխաները պե՛տք է զատվեն Աստծո համար, պետք է ընծայվեն Աստծուն, երեխաները ՊԵՏՔ է մկրտվեն: