Երկրի Վերականգնման Վերջաբանությունը (7)

Հովհաննես Ռշտունի

Շարք – <<Վերջաբանություն>>

Եկեք միասին աղոթենք:  Թող ամեն փառք Քեզ լինի Հայր Աստված, Որդի Աստված, և Սուրբ Հոգի Աստված, որ մեզ Քո նպատակների համար ես ստեղծել ու մեզ կանչել ես որ Քեզ ծառայենք մեր ամբողջ սրտով ու հոգով ու էությունով:  Զորացրու մեզ Քո խոսքով ու Քո Հոգով, ու մեզ ուրախություն տուր Քո տված մեծ փրկության մեջ, ու մեզ լցրու Քո հաղթանակի վստահությամբ, որպեսզի ամեն ինչում մենք լինենք նվաճողներ և ավելին Խոսքի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ:  Նրա անունով ենք աղոթում, Ամեն:

Այսօրվա մեր սերտողության համարը Եսայի 11.1-10-ից է: 

<<1 Յեսսէի արմատից գավազան պիտի ընձյուղնի/աճի, ճյուղ պիտի բուսնի այդ արմատից: 2 Նրա վրա պիտի իջնի Աստծու հոգին, իմաստության և հանճարի Հոգին, խորհրդի ու զօրության հոգին, գիտության և աստվածավախության հոգին. 3 և նա պիտի ուրախանա Աստծո երկյուղով: Նա չի դատի ըստ իր աչքի տեսածի կամ որոշում կայացնի ըստ իր ականջի լսածի: 4 Բայց արդարությամբ նա կդատի/կպաշտպանի կարիքավորի իրավունքը և արդարադատությամբ պիտի դատի երկրի աղքատներին. իր  բերանի գավազանով կհարվածի երկրին և իր շուրթերի շնչով կոչնչացնի ամբարիշտներին: 5 Արդարությունը կլինի Նրա գոտին և հավատարմությունը՝ նրա մեջքի կապը: 6 Գայլն ու գառը միասին պիտի ապրեն, ընձառյուծը ուլիկի հետ պիտի հանգստանա խոտերի վրա: Հորթը, ցուլն ու առյուծը միասին պիտի սնվեն,
և մանուկ երեխան պիտի հովվի նրանց: 7 ևԿովը արջի հետ կսնվի, նրանց ձագերը իրար հետ կհանգստանան, և առյուծը եզի պես պիտի խոտ արածի  8 մանուկ երեխան պիտի խաղա կոբրայի բնի մոտ և երեխան իր ձեռքը պիտի մտցնի իժերի բունը  9 ու նրանք ոչ ոք մեկը մյուսին չպիտի վնասեն և խայթեն իմ սուրբ լեռան վրա, քանզի ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտութեամբ, ինչպես ջրերն են ծածկում ծովերը: 10 և այն օրը Յեսսէի արմատը ազգերի համար որպես դրոշակ կկանգնի, և ազգերը նրան շուրջը կհամախմբվեն, և Նրա հանգստյան վայրը փառավոր կլինի>>: 

Մեր այսօրվա սերտողության թեման է <<Երկրի Վերականգնումը>>, կամ <<Երկրի Վերականգնման Վերջաբանությունը>>:  Անցյալ շաբաթ մենք սերտեցինք բնության աշխարհում վերջաբանության թեման և քննարկեցինք <<բնություն>> հասկացությունը: Անգլերենում <<Բնություն>> բառը, Nature, լատիներենից է մեզ եկել:  Այս բառով հեթանոսները ստեղծված կարգը մարմնավորացրել/անձնավորացրել են, ու այն մարդուց զատել են, ու այս հունա-հռոմեական հեթանոսական գաղափարով բնությունը մի անկախ էությունն է որը մարդու դեմ է, մինչդեռ աստվածաշնչական քրիստոնեական մտքի մեջ դա Ստեղծիչն է որ զատ է, տարբեր է Իր ստեղծագործությունից, այսինքն, մի կողմում Աստված է մյուս կողմում ամբողջ ստեղծագործությունը, որի մի մասը մարդն է:  Ժամանակակից հավատացյալների մտքի մեջ հին հունական հեթանոսական տեսակետն է իշխում այս հարցում:  Հունական մտքի մեջ իրականությունը բնությունն էր, իսկ Աստված լոկ գաղափար էր, ու Աստված ասած գաղափարը հունա-հռոմեական մտքի մեջ միայն գոյություն է ունեցել(պետքական է եղել) ստեղծագործությանը մեկնարկ տալու համար:   Աստված գաղափարը նրանց մտքի մեջ շատ սահմանափակ հասկացություն է եղել:  Ավելին, հունա-հռոմեական մտածելակերպի մեջ դուալիզմ է գոյություն ունեցել (դուալիզմը այն հավատքը կամ մտածելակերպի ձևն է որով մարդ հավատում է որ ամեն ինչ երկակիություն է ու այդ երկու բաները իրար դեմ են, ի տարբերություն քրիստոնեական աստվածաշնչական երրորդական մտածելակերպի:  Հեթանոսն ու ոչ հասուն հավատացյալը դուալիստական մտածելակերպի ձև ունեն, հասուն/սերտած հավատացյալը երրորդական մտածելակերպի ձև ունի:  Սրա մասին այս տարի մտադիր ենք երկու գիրք թարգմանել ավելի խորը կերպով բացատրելու համար):  Հեթանոսների մտքի մեջ գաղափարները/ձևերը ավելի բարձր մակարդակի վրա են եղել, և նյութը/մատերիալը ավելի ցածր մակարդակի վրա են եղել:  Այսինքն, ինչը որ բարձր է այն ավելի վերածական/աբստրակտ է, մասնահատուկ չէ:  Հունական փիլիսոփայության մեջ գաղափարը/ձևը աստվածացվում էր:  Սրա կործանարար հետևանքը այն էր որ այս հավատքը մտել էր քրիստոնեության մեջ որով մարդիկ ամեն ինչ հոգևորացնում են, ռացիոնալացնում են (սրա վառ օրինակը մեր օրերում այն է երբ հայ հավատացյալները <<քրիստոնյա ե՞ս>> հարցի տեղը ասում են <<հոգևոր ե՞ս>>:  Սա մի քիչ անհասկանալի է թէ այս մարդիկ ինչ նկատի ունեն <<հոգևոր>> ասելով:  Մարդ կամ վերստին ծնված հավատացյալ է կամ էլ վերստին ծնված չէ, մարդ կամ ապաշխարած է կամ ապաշխարած չէ, մարդ կամ փրկված է կամ էլ փրկված չէ:  <<հոգևոր>> ասելով այս մարդից ցույց են տալիս որ նրանց միտքը վարակված է հունական փիլիսոփայությամբ, նրանք ավելի հունա-հռոմեական ձևով են մտածում քան թէ աստվածաշնչական:  Ես վերստին ծնված ապաշխարած քրիստոնյա եմ, բայց ես նաև մարմին ունեմ, ես միայն հոգով չեմ հավատացյալ, ես նաև իմ մարմնով եմ հավատացյալ, իմ հավատքը նաև ազդում է իմ մարմնի վրա, էական ձևերով:  Իմ հոգին ու մարմինը իրարից անջատված չեն, չեն կարող լինել:  Երբ մարդը <<հոգևոր ե՞ս>> հարցն է տալիս սրանով նա ցույց է տալիս որ ինքը հունա-հռոմեական դուալիստական մտածելակերպով է շարժվում, այսինքն, նրանց համար հոգին ավելի բարձր է մարմնից, հոգին լավ է մարմինը վատ, հոգին մարմնի դեմ է:  Իհարկե սա ապուշ հեթանոսական մտածելակերպ է):   Այս մարդիկ ամեն ինչին նայում են ավելի <<բարձր>>, կամ ռացիոնալ ձևով, հոգևորացված ձևով:  Օրինակ, ինչպե՞ս է մարդ կարող հոգևորացնել/ռացիոնալացնել Եսայի 2.1-4-ը: 

<< 1 Այն խոսքը որ տեսավ Ամովսի որդի Եսայիան Յուդայի և Երուսաղէմի վերաբերյալ։2 և կլինի վերջին օրերում, որ հաստատված կլինի Տիրոջ տան  սարը՝ սարերի գլխին, և կբարձրանա բլուրներիցը. և հորդելով նրա մոտ կգնան բոլոր ազգերը։ 3 և շատ ժողովուրդներ կգնան և կասեն.  Եկեք գնանք բարձրանանք Եհովայի սարը, Հակոբի Աստծո տաճարը. և նա կսովորեցնէ մեզ իր ճանապարհների մասին, և մենք կքայլենք նրա ճանապարհներով. Որովհետև  Սիօնից է դուրս գալու օրենքը, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղէմիցը։ 4 և նա պիտի դատէ հեթանոսների մէջ, և հարցեր լուծէ շատ ազգերի միջև. և նրանք իրենց սուրերը ձուլելով խոփեր կդարձնեն, և իրենց նիզակները՝ մանգաղներ. Ազգ ազգի վրա սուր չի բարձրացնի, և այլևս պատերազմի չեն վարժվի/պատրաստվի։>>

Այս համարները համաշխարային խաղաղության մասին են խոսում, որ ազգը ազգի դեմ այլևս պատերազմ չի անելու:  Այստեղ Անիզակները մանգաղների վերածելու մասին է խոսում:  Բայց շատ մարդիկ մեր օրերում նույնիսկ այս համարներն են փորձում վերցնել ու հոգևորացնել, որը նշանակում է որ նրանք սկսում են անհեթեթություններ դուրս տալ: 

Նույն ձևով Եսայիա 65.17-25-ն է ասում, որը խոսում է գառի ու առյուծի իրար հետ հանգիստ պարկելու մասին, ու այդտեղ խոսում է մարդու կյանքի տևողության երկարացման մասին:  Ինչպե՞ս է մարդ կարող այս համարների իմաստը հոգևորացնել առանց այդ համարները անիմաստ դարձնելու: 

Երբ մենք մեր շուրջի աշխարհին ենք նայում մենք նայում ենք ստեղծագործության աշխարհին:  Ստեղծված կարգեր որոնք սկզբից մի մասնահատուկ նպատակ ունեին, որը մեղքը խարանել է, խախտել է:  Մեղքը երկրի սկզբնական շքեղությունը կործանել է:  Ու այդ կործանման մեջ երեք շրջաններ են եղել:  Առաջին շրջանի կործանումը մարդու և ստեղծագործության մեղքի մեջ ընկնելն էր:  Մարդը Եդեմի Պարտեզից արգելվեց ու երկիրը սկսեց մարդու համար ամեն ինչ դժվարացնել:  Մեղքի կործանարար զորության երկրորդ շրջանը Նոյան ջրհեղեղով եկավ, որով մարդու կյանքի տվողությունը զգալիորեն նվազեց:  Շրջապատը արմատապես փոխվեց բևեռից բևեռ:  Մեղքի կործանարար ազդեցության երրորդ շրջանի մասին մեզ Ղևտացի 26.14-46-ում և Երկրորդ Օրինաց 28.15-68-ում է ասվում:  Անօրենության տարածումով անեծքն է տարածվում ու ավելանում:  Աստվածաշունչը անեծքը ներկայացնում է որպես մի շարունակական և հետապնդող փաստ, անխուսափելի մի փաստ որը մեղքի հետևանքով է եղել ու դրանից փախուստ չկա:  Երկրորդ Օրինաց 28.15-ը այն ներկայացնում է որպես վտանգավոր գազանի մի տեսակ, կենդանի անասուն, որը վերջիվերջո իր զոհին է բռնում ու խժռում:  Եվ մեղքի ու անեծքի տրամաբանական վերջը դժոխքն է:  Դժոխքը ստեղծագործության կարգերի քանդումն է, դժոխքում ոչ մի իմաստավոր հարաբերություն գոյություն չունի:  Աստվածաշունչը մեզ դժոխքը այնպիսի պատկերներով է ներկայացնում որը մեզ ասում է որ դժոխքում ոչ մի հաղորդակցություն գոյություն չունի, ոչ մի իմաստավոր հարաբերություն գոյություն չունի:  Ինչպես որ քաղաքի կենտրոնական զիբիլանոցն է, այնտեղ առարկաները այստեղ այնտեղ են թափթված ու իրար հետ ոչ մի իմաստավոր հարաբերություն չունեն:  Ի դեպ, հուներեն և եբրայերեն բնագրերի մեջ <<դժոխք>> բառի արմատը քաղաքային զիբիլիանոցի բառի հետ է կապված:  Էքզիստենցիալիստ փիլիսոփա Ջան Պոլ Սարտրը իր <<Ելք Չկա>> բեմադրության մեջ դժոխքի պատկերը հենց այդպես է ներկայացնում:  Մարդիկ դժոխքում նստած զրուցում ու քննարկում են, ու ամեն մեկը մենախոսությամբ է զբաղվում, ոչ ոք ոչ ոքի հետ չի խոսում, ու ոչ ոք կարողություն չունի որևէ բան անելու (Օրինակ, դժոխքում անապաշխարհ մահացած Պարույր Սևակն ու Հովհաննես Թումանյանը կարող է որ իրար կողք կողքի լինեն բայց նրանք հավիտենապես իրար հետ չեն հաղորդակցվելու, նրանք հավիտենապես ամեն մեկը ինքն իր հետ է խոսելու, քանի որ դժոխքում ամեն մարդ կատարյալ ինքնակլանված վիճակում է ):  Նրանց համար հետաքրքիր է թէ դուռը կողպեկով փակ է թէ ոչ, բայց նրանցից ոչ ոք վեր չի կենում որ դուռը ստուգի, նրանցից յուրաքանչյուրը իր սեփական աշխարհն է դարձել, ինչպես որ Ծննդոց 3.5-ն է ասում, ինչպես Սատանան է մարդուն խոստանում, <<դուք ձեր աստվածները կդառնաք>>, ամեն մեկը իր աստվածն է, <<կգիտենաք չարն ու բարին>>, այսինքն, ամեն մեկը իր համար է որոշելու չարն ու բարին, Աստծո չափանիշ գոյություն չունի, մարդու անձնական չափանիշներն են իշխում այստեղ, ամեն մարդ դառնում է իր օրենքը ու իր օրենք ստեղծողը ու իր անձնական աշխարհը, ու նա հավիտենապես բանտարկված է իր էության մեջ (Սովետական Միության ժամանակ երկրի աթեիստ կոմունիստներն էին որոշում ճիշտն ու սխալը, աշխարհը, ու ոստիկանների ու անվտանգության ծառայությունների միջոցով իրենց ճիշտը բռնի ուժով գործի էին դնում:  Բայց երբ Սովետական Միության կարգերը փլուզվեցին, 1990-ականների սկզբին երբ մի թաղի տղաները մյուս թաղի տղաների հետ վիճաբանության մեջ էին մտնում նրանք հաճախ <<ճշտի>> շուրջ էին վիճաբանում, <<արա էտի քո ճիշտն ա, էտի իմ համար ճիշտ չի, դու իմ ճիշտը պիտի ընդունես քանի որ դու սխալ ես>>, ու մեկը մեկին ամեն օր <<սխալ հանելու>> գործի մեջ էր, ու սովորաբար վիճաբանությունները ավարտվում էին կամ արյունահեղությամբ կամ էլ նրանք մի ինչ որ քնձռոտ ու դեբիլ թաղի մեծեր էին մեջտեղ բերում որոնք մաշած սպառծիվկով ու չուստերով գալիս էին որ բազառը փոզեին կամ վերջնական <<ճիշտը>> որոշեին:  Ու էս թաղի մեծերին որ բռնեիր ոտերից շուռ տայիր գրպաններից մի կոպեկ չէր ընկնի :  Սա իսկական դժոխքի պատկեր էր):  Սա՛ է Ծննդոց 3.5-ի տրամաբանությունը, որը իր վերջավորությանն է հասնում վերջնական դժոխքում:  Ուստի, դժոխքը վերջաբանական փաստ է, ինչպես որ դրախտն է:  Ինչպես որ անեծքն է շարունակվող ու զարգացող վերջաբանական փաստ, այդպես էլ Աստծո օրհնանքն է:  Աստվածաշունչը մեզ ասում է որ երկրի ամայի վայրերը օրերից մի օր Եդեմի պարտեզի նման են դառնալու:  Օրինակ, Եսայի 35.1-2 և 5-7-ում գրված է որ

<< 1 Անապատն ու չոր երկիրը կուրախանան, և կցնծա ամային ու կծաղկի շուշանի պէս։ 2 Կբացվի, կծաղկի և կցնծա ցնծալով և բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նրան կտրվի՝ Կարմեղոսի և Սարօնի վայելչությունը. Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծո վայելչությունը։ 5 Այն ժամանակ բացվելու են կույրերի աչքերը, և  խուլերի ականջները պիտի բացվին։ 6 Այն ժամանակ անդամալույծը կցատկոտի եղջերուի պէս. և համրի լեզուն օրհներգելու է. Որովհետև անապատումը ջուրեր են բխելու և ամայի տեղերում՝ առուներ։ 7 և վառվող ավազը  լճի պիտի փոխուի, և ծարավոտ հողը՝ ջրերի աղբյուրների. Բորենիների բնակված բնակարանումը խոտ է բուսնելու՝ եղեգ և կնյուն>>:

Այստեղ մեզ պարզ կերպով ասվում է որ մարմնական դեֆորմացիաները անհետանալու են:  Այն դեֆորմացիաները ինչպիսին են կույրությունը, անդամալուծությունը, համրությունը, անհետանալու են (սրա օրինակներից մեկը մենք հիմա էլ ենք կարող տեսնել:  Օրինակ, իմ քրոջ տղան խուլ էր ծնվել, բայց փոքր տարիներից նրա ականջի մեջ լսողական գործիք դրեցին ու նա կարողացավ լիովին լսել ու խոսել, մինչդեռ առաջներում դա հնարավոր չէր:  Նույն բանն էլ կույրերի համար է արվում, թերևս դեռ ոչ այդքան զագացած ձևով):  Ավելին, երկրի ամայի ու տափաստանային վայրերը ծաղկելու են:  Թերևս որ ամբողջ ստեղծագործությունը մեղքի պատճառով անեծքի տակ է ընկել, այս համարներում մարդու համար հոյակապ մի ապագա է կանխատեսում, երբ ամբողջ ստեղծագործության մեջ գործող վերածնունդը Աստծո օրհնանքների ներքո է լինելու:  Աստվածաշունչը մեզ շատ ավելի ուրիշ համարներում է այսպիսի հոյակապ պատկերներ ներկայացնում:  Օրինակ, Եզեկիել 36.33-35-ում մենք կարդում ենք

<< 33 Այսպէս է ասում Տէր Եհովան. Այն օրը որ ձեզ կմաքրեմ ձեր բոլոր անօրենություններիցը, այն ժամանակ քաղաքները պիտի մարդաբնակ անեմ, և ավերակները պիտի շինվեն։ 34 և ամայացած երկիրը պիտի մշակվի թերևս որ ամայի էր ամեն անցնողի աչքի առաջին։ 35 և պիտի ասեն. Այս ամայացած երկիրը Եդեմի դրախտի պէս է դառել և ավերակ ու ամայի և քարուքանդ քաղաքները պարսպապատ ու մարդաբնակ են դառել>>:

Աստված Եզեկիել մարգարեի միջոցով պարզ հայտնում է որ փրկությանն ու վերածնուննդին հաջորդող ժամանակները երկրի վերականգնման ժամանակներ են լինելու և դրանց նախադրյալը մեր սրբացման/մաքրագործման մեջ աճելն է լինելու, մենք պետք է սրբանանք, մենք պետք է մեր բոլոր անօրենություններից մաքրվենք Տիրոջմով:  Երբ մարդը ճշտապես սրբագործված է, ապա բնությունն էլ է Հովսեա 2.18-ի խոսքերով <<Եվ նրանց համար այդ օրը ուխտ պիտի անեմ դաշտի գազանների հետ և երկնքի թռչունների հետ և երկրի սողունների հետ:  և աղեղը, սուրը և պատերազմը պիտի կտրեմ երկրից, և նրանց պիտի պառկեցնեմ ապահովությամբ>>:  Մեզ ասվում է որ լինելու է համաշխարային խաղաղություն, որ Մեսիայի առաջին գալուստը նշանավորել է նոր ստեղծագործության սկիզբը, որ Նա նոր ստեղծագործության առաջին պտուղն է, և երկրի վերականգնումը դրականորեն է ազդում մարդկանց իրար մեջ ունեցած հարաբերությունների վրա, մարդկանց և կենդանի անասունների ունեցած հարաբերությունների, և կենդանի անասունների միջև եղած բոլոր հարաբերությունների:  Ստեղծագործության ամեն բնագավառ ազդվելու է: 

Եսայիա 11.1-10-ում, ինչպես քիչ առաջ կարդացինք, սա շատ պարզ կերպով է նշվում:  Այս համարները վերցնելով ու հոգևորացնելով/ռացիոնալացնելով մարդ այս համարների իմաստը անհեթեթացնում է, իմաստազրկում է:  Հետաքրքիր փաստն այն է որ մարդիկ մեր օրերում պատրաստ են լրջորեն հավատալու ատոմային պատերազմների ու ամեն տեսակի արհավիրքների կանխատեսումներին, մեր այս սերունդը չարիքի մարգարեությունները կամենում են շատ լուրջ ընդունել, նույնիսկ ամենա-աբսուրդ մարդաստեղծ մարգարեությունները (ու շատերը այս պատճառով ոչ ամուսնանում են ու ոչ էլ պայքարում որ հարստանան ու բարգավաճեն ու կյանքում առաջ գնան, իսկ ամուսնացողներն էլ կամ երեխա չեն ունենում կամ շատ քիչ քանակի երեխաներ են ունում, քանի որ այսպիսի ապուշ մարգարեությունները մարդուն տրտմության ու վատատեսության մեջ են նետում):  1970-ական թվերին որոշ կրոնական խմբեր մարգարեացել էին որ Ամերիկայի Կալիֆորնիա նահանգը պիտի Խաղաղ օվկիանիսի տակն անցներ ու այս վախը նրանք ժողովրդի մեջ էին տարածել (իմ մոտիկ բարեկամը 2016 թվին պիտի Ամերիկա տեղափոխվեր Երևանից, ու նրա հիսունական / հոգեգալստական ծանոթները նրան ասել էին որ Ամերիկան շուտով պիտի Օվկիանոսի տակ անցնի, ես էլ իմ բարեկամին ասեցի որ այդ անուղեղների սուտ մարգարեություններին չհավատա:  Սրանք գիշերը քնում են առավոտյան զարթնում ու իրենց գլխից դուրս մարգարեություններ են անում):  Եթե մեկը Կալիֆորնիայի նահանգի ծովափնյա երկայնքին ու տարածքի բարձրությանը նայի կտեսնի որ Օվկիանոսի մեջ ընկնելու ոչ մի հրանավորություն չկա, Խաղաղ օվկիանոսում այդքան խորություն ու նաև այդքան ջրի քանակ չկա, քանի որ Խաղաղ Օվկիանոսը այդքան խորը Օվկիանոս չէ, դրա մեջ այդքան ջուր չկա, մանավանդ ծովափնյա տարածքում խորությունը շատ քիչ է:  Բայց մարդիկ այսպիսի բաները շատ լուրջ էին ընդունում ժամանակին:  Մարդիկ մեր ժամանակներում տարօրինակ հակվածություն ունեն մեծ չարիքի կանխատեսումներին հավատալու:  Բայց երկրի վերականգման Աստծո մարգարեություններին մարդին նայում են որպես պոեզիա, դրանք հոգևորացնում են:  Շատերի համար տրամաբանական վերջը ստեղծագործության բնական քայքայումն է, և ոչ թէ Աստծո կողմից երկրի վերականգնումը, որպես աշխարհի ապագա:  Ուստի, այս տեսակի հավատքի մեջ մարդու ամենալավ ճակատագիրը/տարբերակը աշխարհից փախուստ տալն է, աբստրակտացվելն է, հափշտակվելն է աշխարհից, ու ոչ թէ երկրի վրա Աստծո նպատակներն իրագործելը, երկիրը վերականգնելը, տնտեսությունը զարգացնելը և երեխաներ ունենալը և այլն:  Այս փախուստային, հափշտակային հավատքը նաև անհավատ գիտնականների մեջ է տարածված, երբ մենք լսում ենք որ այս կամ այն գիտնականը ասում է որ մենք պետք է Մարս մոլորակի կամ այլ մոլորակի վրա սկսենք քաղաքակրթություններ կառուցել որպեսզի երկրի կործանման դեպքում այնտեղ փախնենք, հափշտակվենք այնտեղ գնանք (Ամերիկայում համալսարանների գիտական դեպարտամենտների պրոֆեսորներն ու գիտնականները այսպիսի բացասական հայտարարություններ են տարածում որպեսզի պետությունից փող ստանան իրենց նախագծերի վրա աշխատելու համար, իրենց գործը ապահովելու համար): 

Այս մարդկանց ներքին հավատքն այն է որ ֆիզիկական ստեղծագործությունը Աստծո սկսած գործն է եղել որը ձախողվել է, ուստի այն պետք է մերժվի:  Բայց մարմնի հարության վարդապետությունը այս տեսակի հավատքը մերժում է:  Մարդու և ստեղծագործության մեղքի մեջ ընկնելը ստեղծագործությունը անկման մեջ դրեց ոչ թէ հոգևորից դեպի նյութականը, այլ դեպի մեղք և մահ, և՛ հոգևորը և՛ մարմնականը իրար հետ սկսեցին շարժվել դեպի մեղք և մահ:  Իսկ փրկությունը ֆիզիկականից փրկություն չէ, այլ մեղքից ու մահից փրկվել է, դեպի արդարություն և կյանք:  Պողոս առաքյալը մեզ ասում է 1 Կորնթացի 15.24-26-ում որ մահը ինքնին վերջնականաապես կործանվելու է:  Եթե հիշում եք երբ մենք վերջաբանության մեր այս սերտողությունները սկսեցինք, մենք խոսեցինք վերջաբանության մեջ մարդու ունեցած դերի մասին:  Վերջաբանական մտածելակերպը խեղաթյուրվում է երբ մենք վերջաբանությանը նայում ենք որպես միայն Աստծո գործը ու մարդու խաղացած դերը դրա մեջից վերացնում ենք:  Վերջաբանական տեսակետը պետք է լինի Վերջնակետերի և վերջին ժամանակների տեսակետ:  Ինչը վերաբերում է վերջնակետերին, մարդու մեղքն ու արդարությունը (արդարադատությունը) այդ վերջնակետերի վրա են ազդում:    Ուստի, երկրի վերականգման գործի մեջ մենք պետք է խոսենք մարդու կատարած դերի մասին, օրինակ, Երկրորդ Օրինաց 28-ը ընդարձակ ու մանրամասնացրած ձևով դրա մասին է նշում:  Պատմության մեջ մենք մարդու կործանարար դերի շատ օրինակներ ենք տեսել:  Աֆրիկայի Սահարա անապատը ժամանակին անտառներով ու գետերով լի ֆերմերային գյուղատնտեսական վայր է եղել:  Նույնիսկ այս օրերում Սահարայի անապատի շատ տեղերում այնքան անձրև է գալիս ինչպես որ աշխարհի այլ նորմալ մարդաբնակ զարգացած վայրերում է անձրևում:  Մենք գիտենք որ շատ չար ազգեր հսկայական տարածություններ ավերվածության են վերածել ու այն ամայի դարձրել:  Օրինակ, ժամանակին Թուրքիան Միջին Արևելքի մեծ մասը անապատի է վերածել, ամեն ինչի վրա հարկ դնելով, նույնիսկ ծառերի վրա հարկ դնելով:  Ով որ իր տան բակում ծառ է ունեցել թուրքերը դրա վրա հարկ են դրել, որը նրանց կառավարության տակ եղող տարածքներում անտառահատումներ է ստեղծել, քանի որ այդ տեղանքների ժողովուրդները ի վիճակի չեն եղել իրենց վրա դրված հարկերը մուծեն (Ռշտունու ծնողները 1914 թվին Վան քաղաքից են փախել):  Թուրքերի վարած քաղաքականության հետևանքով երկրագնդի հսկայական մասը ամայի է դարձել:  Բայց մենք գիտենք թէ քրիստոնյա հավատացյալ հասարակությունները ինչ կարող են անել երկրի վերականգման գործում:  Շատ քիչ մարդիկ են հիշում որ Հոլանդիայի տարածքի հսկայական մասը ծովից է վերականգնվել, ու այդ գործը առաջին անգամ քրիստոնյա վանականներն են սկսել անել միջին դարերում:  Եվրոպայի մեծ մասը ժամանակին տափաստան ու ճահիճներով պատված հող է եղել, որը քրիստոնյա վանականներն են վերականգնել դարեր առաջ:  Երբ քրիստոնեությունը Եվրոպա մտավ միջին դարերում, թագավորներն ու իշխանները անարտադրողունակ ու տափաստանային հողերը քրիստոնյա վանականներին(աբբիներին) են հանձնել, գիտենալով որ ժամանակի ընթացքում նրանք այդ հողերը արտադրողունակ կդարձնեին, ու այդպես էլ եղավ:  Եվրոպան ինքն իրեն Եվրոպա չի եղալ, քրիստոնյաները երկար դարերի ընթացքում ահագին աշխատանք են տարել այն արտադրողունակ դարձնելու համար, երկիրը վերականգնել են՝ այդ հողերը մարդու օգտագործման համար օգտավետ դարձնելու համար (Հնդկաստանը օրինակ հսկայական տարածք ու բնական ռեսուրսներ ունի, ինչպես նաև մուսուլմանական երկրները, բայց նրանք ոչինչ չեն անում որպեսզի այդ տարածքները վերականգնեն, զարգացնեն, նրանք միայն ուզում են օգտագործեն, շահագործեն:  Ռուսաստանն էլ հսկայական տարածք ունի որը անմարդաբնակ է ու չի օգտագործվում, ռուսները միայն ուզում են հեշտ ձևով նավթ ու գազ հանեն երկրից ու ժողովրդի մեծ մասը աշխատելու ու վերականգնելու փոխարեն սիրում են ամեն օր ալկոհոլ լակեն ու անջատվեն):  Ուստի, երկիրը վերականգնելու հնարավորությունները շատ մեծ են:  Երկրի վերականգնումը մարդու կողմից գործ է պահանջում ու մարդը պետք է վերականգնող լինի: 

Ժամանակակից քրիստոնեությունը Լռեկյացության մեջ է, ամեն մեկը մտածում է իր անձնական փրկության մասին, իր հոգու մասին, ամեն մեկը կարծես հոգիների փրկությունից բացի ոչ մի ուրիշ բանի մասին չեն մտածում, կարծես թէ դա է քրիստոնեությունը իր ամբողջությամբ:  (Ամերիկայում շատ քրիստոնյա քարոզիչներ իրականությունը այսպես են ներկայացնում, ասելով որ  <<մենք Տիտանիկի նավի վրա ենք գտնվում որը սառցաբեկորի է հարվածել, այս աշխարհը այդ խորտակվող Տիտանիկ նավի պես է, խորտակվող նավ է, խորտակվող աշխարհ է, ու աշխարհի վերականգնման մասին մտահոգվելը նման է սուզվող Տիտանիկ նավի վրաի սեղան աթոռների վրայի փոշին սրբելով, ուստի ամեն ինչ ապարդյուն է:  Ու այս քարոզիչները ուրանում են որ իրենք ապրում են այնպիսի գեղեցիկ երկրում որը ժամանակին քրիստոնյա հավատացյալներն են վերականգնել ու կառուցել ու հիմա իրանք այդ օրհնանքներն են վայելում:  Միգուցե եթե այս տգետները գնան ու մի ոչ-բողոքական երկրում ապրեն որոշ ժամանակ այդ պահին նրանք կսկսին ուրիշ ձևով մտածել):

Լռեկյաց դիրքը մեր հավատքին արդարադատություն չի անում:  Աշխարհի վերականգնումը քրիստոնյաների առաջադրանքն է:  Մարդու մեղքը Եդեմի պարտեզից սկսեց ու դեռ հիմա էլ շարունակվում է ստեղծագործության մեջ իր կործանարար հետևանքները թողնելով:  Անեծքի կործանարար զորությունները աշխարհի տարբեր կողմերում իր հետևանքներն են թողել, բայց քրիստոնեական վերակառուցումը պետք է սկսվի:  Այն հաջողությամբ արդեն արվել է դարերի ընթացքում, ու երկրի վերականգնումը եղել է ու կա, որպես վերջաբանական գործ:  Մարդը վերջնակետեր ունի, որպեսզի օրհնանքները տարածի, որ Աստծո օրհանքը գա ամբողջ երկրի վրա:  Ուստի մենք թերանում ենք հասկանալ թէ վերջաբանությունը ինչի մասին է, եթե մենք մեր դիրքը չտեսնենք դրա մեջ:  Եկեք աղոթենք:

Մենք շնորհակալ ենք քեզնից Հայր մեր, որ մեզ կանչել ես վերականգնողներ լինելու:  Մեզ ազատիր մեղքի կործանարար զորություններից ու մեզ Քրիստոսում նոր ստեղծագործություն դարձրու որպեսզի մենք արդյունավետ լինենք ամեն ինչ նորացնելու Քրիստոսում:  Օրհնիր մեզ այս գործը կատարելու համար Քեզ աղաչում ենք, Քրիստոսի անունով, ամեն:

ՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Հարց:  Շատ քրիստոնյաներ մեր օրերում նախա-հազարամյակային են ու հավատում են որ ամեն ինչ գնալով վատանում է ու պիտի վատանա, համաձայն նրանց աստվածաբանական հավատքի, ու Աստվածաշնչում մի քանի համարներ կան որոնք հափշտակության մասին են խոսում, օրինակ 2 Թեսաղոնիկացիների մեջ, դրա մասին ի՞նչ կասեք:

Պատասխան:  Առաջին հերթին, 2 Թեսաղոնիկացիների համարը հափշտակության մասին ոչ մի բան չի ասում, ես սրա մասին քննարկել եմ այլ սերտողությունների մեջ:  Այդ համարներում հափշտակության մասին ոչինչ չի ասում, ինչպես որ այս մարդիկ են նախաենթադրում:  Այն գաղափարը որ մարդը երկիրը կործանել է ու Աստված մարդուն այս աշխարհից փախցնելու է, այդ գաղափարը տեղով մեկ վիրավորական է:  Ես հավատում եմ որ Աստված ասում է որ այն ինչը որ արել եք, բոլոր բացասական գործերը, դրանք հիմա պիտի վերականգնեք, շտկեք, այնպես որ հափշտակային տեսակետը մարդուն կատարելապես անպատասխանատու է դարձնում:  Նրանց մտածելակերպը այն է որ  <<շատ լավ, մենք ամեն ինչ կործանել ենք ու ամեն ինչ փչացել է այս աշխարհում, բայց շնորհակալ ենք Աստծուն որ մեզ այս երկրից հափշտակելու է, մենք կարիք չունենք ոչ մի բանի համար անհանգստանանք քանի որ դա մեր գործը չէ>>, այս մտածելակերպը այնպիսի անաստված տեսակետ է ստեղծում որ ես այլևս ավելնորդ եմ համարում դրա մասին խոսել:

Հարց:  Մի բան որ ինձ համար խառնաշփոթություն է առաջացնում այն է որ այդ նախա-հազարամյակային դիրքը ընդունող մեծ ավետարանչական եկեղեցիներն ու կազմակերպությունները այնքան դրական գործեր են տանում քրիստոնեական վերականգնողական գործերի մեջ որ դա լրիվ հակասական է թվում, ինչպե՞ս են նրանք կարող հավատալ ապագա պարտությանը, ապագայի ձախողմանը ու այդքան դրական գործեր են անում միաժամանակ: 

Պատասխան:  Առաջին հերթին, նախա-հազարամյակային հավատքին հավատացողները մեր ժամանակների ավետարանչական/բողոքական հավատացյալների մեծ մասն են կազմում, այնպես որ ամեն տեսանելի քրիստոնեական գործ որ Ամերիկայում է կատարվում այդ խմբերի արած գործերն են, բայց նրանց այդ վատատեսական հափշտակային հավատքը սկսում է աստիճանաբար անհետանալ, ու նրանք գնալով ավելի ու ավելի են ներգրավվում քրիստոնեական վերակառուցման գործի մեջ:  Բայց անցյալ մի քանի տասնամյակներում այդ քրիստոնյաների բարոյապաշտապաշտական ու լռեկյացության կործանարար հետևանքներն ենք տեսնում Ամերիկայի քաղաքական կյանքում, նրանք երկար տարիներ երկիրը Սատանային ու իր դևերին են հանձնել ու երկրի օրենքները Աստծո օրենքներից հեռացել ու փոխարինվել են Սատանայի օրենքներով ու ապրելակերպով:  Բայց վերջին տարիներում մենք տեսնում ենք որ այս խմբերը իրենց տեսակետերը սկսում են փոխել ու ակտիվ կյանքի մեջ ներգրավվել: 

Հարց:  Մեր ժամանակներում Ամերիկայում շատ խմբեր կան որոնք իրենց կոչում են <<Նոր Կտակարանի Հավատացյալներ>> ու որ քրիստոնյայի միակ գործը պետք է հոգիների փրկությունը լինի, ուրիշ ոչինչ:  Նոր Կտակարանից ի՞նչ համարներ եք կարող բերել, օրինակ, քրիստոնեական վերակառուցման գործի առումով:

Պատասխան:  Այո, դա շատ լավ հարց է:  Մեր ժամանակներում շատ քրիստոնյաներ կան որոնք հիմնականում Նոր Կտակարանն են կարդում ու լրիվ անտեսում են այն ամենը որը Հին Կտակարանն է մեզ ուսուցում հողի, երկրի վերաբերյալ:  Բայց <<նոր Կտակարանի քրիստոնեության>> գաղափարը աստվածաշնչային չէ, ու այն չի համապատասխանում Նոր Կտակարանի ուսուցումներին քանի որ առաքյալների ժամանակվա ամեն ուսուցումներն ու քարոզները Հին Կտակարանից էր վերցված, երբ Նոր Կտակարանը դեռ չէր գրվել:  Նոր Կտակարանը կարդալով մենք տեսնում ենք որ հեղինակները շարունակաբար Հին Կտակարանի գրվածներն են օգտագործում ու այնտեղից մեջբերումներ անում:    Նոր Կտակարանի հեղինակները Հին Կտակարանի գրվածքներին ուղղակի ավելացրել են Քրիստոսի կյանքը և առաջին դարի եկեղեցու ծառայությունները, որը հիմքերն է դրել այս մեկ/նույն հավատքի (այսինքն Հին և Նոր Կտակարանների նույն հավատքի) համաշխարային տարածման, ուստի Նոր Կտակարանի հեղինակները կարիքը չեն տեսել որ նշեն այն բաները որը արդեն Հին Կտակարանում է ուսուցվել (մարդ չի կարող Նոր Կտակարանը բավարար կերպով հասկանա մինչև Հին Կտակարանի աստվածաբանությանը ծանոթ չլինի, սա վերաբերվում է Նոր Կտակարանի բոլոր գրքերին, մասնավորապես Հայտնության Գրքին որը ոչ ոք այս օրերում չի կարողանում պատշաճ կերպով հասկանա քանի որ Հայտնության գիրքը ամբողջովին Հին Կտակարանի պատկերների ու օրինական փաստաթղթերի վրա է հիմնված, մանավանդ Ղևտացի ու Երկրորդ Օրինաց գրքերում ներկայացված ամուսնության ու ամուսնալուծության ու ապահարզանի փաստաթղթերին, որի կառուցվածքի վրա էլ ամբողջ Հայտնության գիրքն է հիմնվում ու այդտեղից շատ քաղվածքներ անում):  Ավելին, երբ մենք նայում ենք Հայտնության գրքին, մենք տեսնում ենք Յոթը աղետները, Յոթը կաթսաները, Յոթը դատաստանները, այստեղի տիպոլոգիան քաղվում է Հին Կտակարանում Եգիպտոսի վրա Աստծո բերած յոթը աղետներին:  Հարվածող աղետները ամբողջությամբ տասն են, որոնցից երեքը Գոշենին ու Իսրայելին են հասցվում, բայց դրանցից յոթը միայն Եգիպտոսին են հարվածում:  Սրանք յոթը աղետներ են որոնք անհավատների աշխարհին են հարվածում:  Այս յոթը աղետների իմաստը այն է որ դրանց նպատակը անհավատներին տեղահան անելու համար է արվում:  Հիշու՞մ եք Հայտնության 5-րդ գլխի այն մագաղաթը որ Հովհաննեսն է ներկայացնում, ու ասում է որ ոչ մի մարդ չի կարող դա կարդալ, ու նա լաց է լինում, ու այդ մագաղաթի երկու կողմի վրա էր գրված, ամբողջովին մագաղաթը գրվածքներով էր ծածկված, դա ներկայացնում է այն ՁԵՎԸ որը հին կտակարանում Կտակ ու Ժառանգություն թողնելու փաստաթղթի ձևն է եղել:  Հին Կտակարանում Կտակն ու Ժառանգությունը այդպես էր գրվում մագաղաթի վրա, երկու կողմերու ու ամբողջովին տեքստով ծածկված, որպեսզի դրա վրա ոչ ոք ոչինչ չկարողանար ավելացներ:  Հայտնության գրքում այս մագաղաթի փաստաթուղթը նարկայացնում է մարդուն թողնված ժառանգությունը, որը ոչ մի մարդ չի կարող բացել, Գառից (Հիսուսից) բացի, որը Հիսուսը բացում է իր ամբողջ յոթը աղետներով, ու այդ աղետների նպատակը անհավատներին տեղահան անելն է, անհավատներին՝ որոնք Աստծո թագավորության կեղծ ժառանգներն են, որպեսզի ճշմարիտ ժառանգները ժառանգեն երկիրը (ինչպես որ Աստծո Խոսքն է ասում, <<Հեզերն են ժառանգելու երկիրը>> Սաղմոս 37.11):  Այդ երկու կողմը գրված մագաղաթը հավատացյալների համար ժառանգության կտակի փաստաթուղթն է, կամ փաստամագաղաթն է:  Այստեղ տեսնում ենք որ Նոր Կտակարանը վերահաստատում ու վերահայտարարում է այն ամենը որը Հին Կտակարանն է ուսուցում:  Հիմա՛ է որ մենք պետք է գործենք սուտ ժառանգներին տեղահան անելու:  Քրիստոսը լեռան վրայի քարոզում շատ էական համարներ է ընտրում Հին Կտակարանից այս տեսակետի առումով, <<Օրհնված են հեզերը>>, հեզեր նշանակում է հնազանդներ, ընտելացվածներ, ինքնա-զսպվողներ, ինքնա-կառավարողներ, որոնք Աստծո խրատի տակ են բերվել, <<քանի որ նրանք երկիրն են ժառանգելու և զվարճանալու են խաղաղության առատությամբ>>, ինչպես Սաղմոսագիրն է ասում:  Քրիստոսի լեռան վրայի քարոզը հիմնականում Հին Կտակարանի համարներից է վերցված, դրանց վրա է հիմնվում:  Հույսով եմ որ սա կոգնի պատասխանելու ձեր հարցին:

Առաջին դարի ու հետագա սկզբնական դարերի եկեղեցու համար Աստվածաշունը դիտվել է որպես մեկ գիրք, մեր ժամանակվա Հին և Նոր Կտակարանների այսպիսի բաժանում ու անջատում չի եղել:  Ու Պողոս առաքյալը քրիստոնեական եկեղեցուն մի տեղում կոչում է Աստծո Իսրայելը, ու եկեղեցին իրեն այդպես է տեսել, որպես Աստծո Իսրայելը:  Ու նրանք սա այնքան լուրջ էին ընդունում որ իրենց եկեղեցիները սինագոգների ձևով էին կառուցում:  Օրինակ, Հռոմում Կարդինալների Քոլեջը 70 ծառայողներ ուներ, որը համաշխարային եկեղեցու պատկերն էր, ինչպես որ Հին Կտակարանում Իսրայելի 70 երեցներն էին, ու Հռոմի քահանան Հին Կտակարանի քահանայապետի խորհրդանշով էր ներկայցվում:  Նրանք Հին Կտակարանի օրինակներն էին պահպանում քանի որ նրանք իրենց համարում էին որպես Աստծո ճշմարիտ Իսրայելը:  Միջին դարերը մեր ժամանակվա մտավորականները կոչում են Խավարի Ժամանակներ, բայց Ստանֆորդ համալսարանի պրոֆեսոր Վիլիամ Քերի Բարկը այս ժամանակները կոչում է լույսի և զարգացման ժամանակներ, քանի որ այդ ժամանակներում էր որ վանականները սկսեցին աշխատել երկրի վերականգնողական գործերով, ու Արևմուտքում առաջին Արդյունաբերական Հեղափոխությունը այդ ժամանակներում արված աշխատանքների վրա է հիմնվել (Արյունաբերական Հեղափոխությունը 1700-1800 ական թվականներն էին երբ Եվրոպայում սկսեցին հսկայական գործարաններ ու արտադրության օբյեկտներ կառուցել ու տեխնալոգիան զարգացնել):  Մեր օրերում մարդիկ պարզապես հաշվի չեն առնում որ մեր կյանքի ամեն տեսակի հարմարանքները իրենց սկիզբը քրիստոնեական վերակառուզման գործերի հետևանքով է եղել:  Ու առաջին դարերի ու միջին դարերի քրիստոնյաները այս ամենը արել են քանի որ նրանք հավատացել են որ Աստվա՛ծ է որ իրենց հրաման է տվել երկիրը վերականգնելու ու զարգացնելու, Քրիստոսի արքայության ու դրա ընդլայման գործի համար: 

Եկեք խոնարհվենք ու միասին աղոթենք: 

Մենք Քեզնից շնորհակալ ենք Հայր մեր որ գահի վրա ես նստած, ու մեզ կանչել ես որպեսզի Քեզ ծառայենք ու մեզ տվել ես մեծամեծ խոստումներ, որ Քո օրհնանքերը գալու են նրանց վրա ովքեր Քո խոսքին հավատարիմ են:  Մեզ ուրախ դարձրու մեր հավատարմության ու ծառայության մեջ, ու մեզ հաղթանակող ու ավելին դարձրու Հիսուսում, որի անունով աղոթում ենք, Ամեն: