<<Եվ նա (Երկրի Գազանը) մեծ նշաններ է անում, նույնիսկ երկնքից է կրակ վայր բերել տալիս երկրի վրա, մարդկանց աչքի առջև>>:

Աստվածաշնչի այս համարը մեկնաբանելիս ժամանակակից քարոզիչները (նախահազարամյակային) ամեն տեսակի ֆանտաստիկ ու զավեշտական բացատրություններ են առաջարկում:  Նրանց հավատքով այս համարը ասում է որ մեր ապագայում մի ինչ որ Նեռ է գալու որը նաև կոչվելու է Երկրի Գազան, ու մարդկանց աչքերի առջև մեծ նշաններ է կատարելու, նույնիսկ երկնքի կրակ բերելով:  Սա նրանց հավատքի տարբերակներից մեկն է:  Իհարկե այս մեկնաբանության մեջ նույնիսկ մի հատիկ ճշմարտություն չկա, քանի որ այս դեպքը արդեն առաջին դարում է կատարվել ավարտվել:  Հիմա եկեք մեկնաբանենք:  

Նախ, Հայտնության գիրքը Աստվածաշնչի ամենադժվար հասկացվող գիրքն է, քանի որ այս գիրքը հասկանալու համար մարդ պետք է առաջին հերթին խորապես ծանոթ լինի ամբողջ Հին Կտակարանին, նրա մեջ ընդգրկված խորհրդանիշներին, օրենքներին, ավանդույթներին, ծիսակատարություններին, սովորություններին, ու նաև հասկանա սիստեմատիկ աստվածաբանություն, դրան հավելյալ էլ մանրամասն կերպով տեղյակ լինի առաջին դարի միջին արևելքի լեզվաբանությանն ու պատմական մանրամասնություններին:  Եթե դու այս ամենը գոնե կիսով չափ չգիտես ապա Հայտնության գիրքը քեզ համար անհնարին կլինի հասկանալ:  Առաջին դարի հավատացյալները այս բաներին ծանոթ են եղել, այդ պատճառով նրանք Հայտնության գրքի (Հովհաննեսի նամակի) իմաստը հասկացել են:  Հիմա անցնենք մեր բուն մեկնաբանությանը:

Հայտնության գիրքը երկու գազանների մասին է նշում, Երկրի (հողի, երկրագնդի) Գազան, և Ծովի Գազան:  Երկրի գազանը նաև կոչվում է հողի, կամ երկրագնդի գազան:  Հող ասածը Խոստացված Հողն է, Խոստացված Երկիրը, Իսրայելը:  Իսկ ավելի մասնահատուկ կերպով, այս Երկրի Գազանը վերաբերում է Իսրայելի քահանայական արիստոկրատիային (Սրա մասին շատ աստվածաբաններ են գրել): 

Բայց Հայտնություն 13.13-ը մի շատ ուշագրավ դեպքի մասին է խոսում,  ասելով <<Եվ նա (Երկրի Գազանը) մեծ նշաններ է անում, նույնիսկ երկնքից է կրակ վայր բերել տալիս երկրի վրա, մարդկանց աչքի առջև>>:  Այստեղ ի՞նչ է կատարվում:  Ինչո՞վ է սա կապված առաջին դարի Իսրայելի քահանայական վերնախավին:

Ինչպես արդեն նշեցինք, Հայտնության գիրքը Հին Կտակարանամետ գիրք է, Նոր Կտակարանի <<ամենա-եբրայական>> գիրքն է:  Ուստի, երբ մենք Հին Կտակարանին ենք նայում թէ Հովհաննեսը այստեղ Հին Կտակարանի ո՞ր երևույթին է ակնարկում, մենք շատ օգտակար աղբյուր ենք գտնում որը Իսրայելի քահանայական կարգերին է վերաբերվում: 

Հին Կտակարանում ամենաքիչը երեք դրվագներ կան որոնք Հովհաննեսի մտքում պետք է եղած լինեն այս համարը գրելիս, որոնցից յուրաքանչյուրը խոսում է Աստծուն պաշտոնական ձևով երկրպագություն անելուն, և գերբնականորեն առաջացած կրակին, երկնքից եկած կրակին,  որպես այս երկրպագության մեկնարկային նշան:

  1. Առաջին դեպքում, մենք տեսնում ենք այն դեպքը երբ Ահարոնը Իսրայելի համար պաշտոնական երկրպագություն է հիմնադրում երբ նա,՛ որպես քահանայապետ, իր առաջին զոհաբերությունն է կատարում:  Այդ դեպքի ժամանակ  <<Եվ Եհովայի առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի ողջակեզը և ճարպերը>> (Ղևտացի 9.24):  Իսրայելի առաջին կենտրոնական զոհասեղանը Աստված է վառում, ցուցադրելով որ Աստված հաճոյացած էր այդ զոհաբերական երկրպագությունով: 
  2. Երկրորդ դեպքում մենք գերբնական կրակ ենք տեսնում երբ Աստված Դավթին ներում է Իսրայելին հաշվելու իր մեղքի համար:  1 Մնացորդաց 21.1-ում մենք կարդում ենք որ <<Սատանան Իսրայելի դեմ կանգնեց և Դավթին գրգռեց որ նա Իսրայելին համրէ>>:  Ու Դավիթը մեղք է գործում, Իսրայելի վրա բերելով Աստծո զայրույթը, ուստի Դավիթը մի զոհասեղան է կառուցում Աստծո ներողամտությունը խնդրելու համար:  Աստված պատասխանում է հաստատելով Իր շնորհալի ներումը երբ Նա <<նրան պատասխանում է զոհասեղանի վրա երկնքից եկած կրակով >> ( 1 Մնաց: 21.26): 
  3. Ու մեկ անգամ ևս մենք գերբնական կրակի ենք հանդիպում երբ Սողոմոնը Իսրայելի առաջին մշտական տաճարն է նվիրաբերում:  Այդ նվիրաբերության երկրպագության ժամանակ <<Երկնքից կրակ իջավ ու սպառեց/կլանեց ողջակեզներն ու զոհերը/մատաղը>> (2 Մնաց 7.1):  Առաջին դարի պատմաբան Հովսեփուս Ֆլավիուսը իր Antiquities of the Jews գրքում նշում է որ <<հետևաբար, երբ այս գերբնական բանն էր կատարվում, ժողովուրդը դա համարում էին տաճարի մեջ Աստծո ներկայության ցուցադրումը, ու դրանով նրանք հաճոյանում էին ու գետնին սփռվելով երկրպագում էին>> (Josephus, Ant. 8:4:4 §119).

Այս յուրաքանչյուր դեպքերը հաստատում էին որ Աստված Իր ժողովրդի մեջ գործում էր երբ նրանք Իրեն էին երկրպագում զոհասեղանի մոտ: 

Ուստի, այս Հին Կտակարանային հրաշքները զորեղ կերպով հաստատում են որ զոհասեղանի կրակը Աստծո կրակն է, երկնքից եկած կրակ:  Այս <<երկնքի-կրակը = Աստծո կրակը>> նույնպես ճշմարիտ է ոչ գերբնականում, Աստծո հաստատած զոհասեղանի կրակներին որոնք պիտի այդ գերբնական դեպքերին հաջորդեին:  Սրանք լինելու էին Աստծո սկսած կրակի շարունակությունները:  Ի դեպ, Հայտ գրքի մեջ մենք տեսնում ենք որ վերևից իջած կրակը սկզբնավորվում է զոհասեղանից, հենց երկնքից (8.3-5, 14.18).

Այստեղից երևում է որ Ծովի Գազանի ներկայության մեջ Երկրի Գազանի կրակը իրենից ներկայացնում է Հրեաների Քահանայության տաճարի զոհաբերությունները, Աստծո զոհասեղանին:  Ու քանի որ Հովհաննեսի ենթատեքստում Երկրի Գազանը(կրոնական հրեա առաջնորդները) Ծովի Գազանին(Հռոմին) է ենթարկվում (13.12-15), Հովհաննեսն այստեղ մասնահատուկ ձևով սա վերաբերում է քահանայական զոհաբերություններին որոնք առաջին դարի Իսրայելն էր անում Հռոմի կայսրի համար: 

Այսպիսիով, Հովհաննեսի պատմության մեջ երկրի գազանը ներկայացվում է որպես աստվածապաշտ զոհասեղանային-կրակ դրվագները նմանակեցնելու միջոցով:  Երբ հրեա քահանաները տաճարի երկրպագություններն էին կատարում նրանք այնպես էին գործում որ կարծես թէ իրենց երկրպագությունը երկնքից էր որտեղից Աստծո կրակը իջավ:  <<ողջակիզման զոհասեղանի կրակը ցույց է տալիս որ թերևս այդ կրակը կարող էր սուրբ Եհովայի ներկայությունը խորհրդանշեր Իր տան մեջ, բայցևայնպես դա չէր կարող վերաբերեր զայրույթի կամ պատժի կրակին>> (Edersheim, The Temple: Its Ministry and Services, 118), (Էդելշայմը ուզում է ասի որ սա նշանակում է որ այս կրակը որևէ ձևով չի կարող վերաբերի մի ինչ որ բացասական դատաստանային կրակի կամ պատժամիջոցի): 

Հովհաննեսը այստեղ բացահայտում է իր ժամանակակից տաճարի երկրպագության կեղծիքը (2.9, 3.9), որով քահանայապետը՝ Երկրի Գազանը, <<մոլորեցնում է նրանց ովքեր երկրի/հողի վրա են ապրում>> (13.14ա) (երկիր/հող/հայրենիք ասելով նկատի ունի առաջին դարի Իսրայելը, ավելի մասնահատուկ կերպով Երուսաղեմ քաղաքը):  Ուստի, <<Աստծո առջև>> (enōpion tou kuriou) (11:4) գործելու փոխարեն՝ որպես Աստծո ճշմարիտ ծառա, նա գործում է <<մարդկանց առջև>> (enōpion tōn anthrōpōn) (13:13):  Ինչպես Օսբոռնն է դիտարկում (Osborne Revelation, 514), այս գազանը այդպես է անում բոլոր մարդկանց տեսողության առջև (որպես ռեկլամ/գովազդ), այնպես որ դա աստվածապաշտ կրոնական գործ չէ այլ մարդկանց առջև մարդկային ցուցադրողականություն է, (հետև մտնելու արարողություն):  Սա՛ էր առաջին դարի հրեա քահանաների կեղծ կրոնասիրությունը, ինչպես որ իհարկե 21-րդ դարի Հայ Առաքելական սատանայական Եկեղեցին է: 

Իհարկե սա կամ-այս-կամ-այն իրավիճակ չէ:  Երկրի Գազանը գործում է և՛ կրոնապես և՛ մարդկային մարմնավոր ցուցադրողականությունից ելնելով:  Գազանը կրոնական երկրպագությամբ է զբաղվում մարդկանց մեջ իր ազդեցությունը պահպանելու համար:  Սա Քրիստոսի ժամանակվա ու նրանից հետո եկած հրեա կրոնական առաջնորդների բնութագիրն է:  Աստծուն ծառայելու երկրպագությամբ զբաղվելու փոխարեն, Մեսիային դավաճանողները գործում են կրոնապես բայց կեղծավորապես, փողոցի անկյուններում բարձրաձայն աղոթելով (Մաթևոս 6.5), ցուցադրական կրոնական ծոմապահությամբ (Մաթևոս 6.16), տարբեր կրոնական գործեր ու կրոնական զգեստներ հագնելով (Մաթևոս 23.15):  Նրանք այս ամենը անում էին մարդկանց ուշադրությունը գրավելու համար, որպեսզի պատիվ ու հարգանք ստանային <<ճաշկերույթների ժամանակ ու սինագոգներում ամենալավ աթոռին նստելու համար>> (Մաթևոս 23.5): 

Քրիստոսի մահից ու տաճարի վարագույի պատռումից հետո տաճարի առաջնորդները դեռևս շարունակում են տաճարի զոհասեղանին զոհաբերություններ անել (ինչպես որ որոշ այլասերվածներ են մեր ազգի մեջ դեռևս մատաղներ անում կենդանի անասուն զոհաբերելով):  Այս պատճառով է որ Երկրի Գազանը <<մոլորեցնում է նրանց ովքեր երկրի վրա են բնակվում>> (<<հողի վրա, Իսրայելում, Երուսաղեմում>> 13.14).  Այսպիսով, Իսրայելը սուտ ձևով մխիթարվում է որ <<ամեն ինչ լավ է>> մեր երկրպագության և տաճարի հետ, կարծես թէ գերբնական կրակ իջնի երկնքից ինչպես որ Ահարոնի, Դավիթի ու Սողոմոնի ժամանակներում էր: 

Մոլորությունը Սատանայի գործն է (12.9, 20.3).  Նա կուրացնում է մարդկանց աչքերը (2 Կորնթ 4.4), մանավանդ նրանց ովքեր Իսրայելում են  (2.9, 3.9, Մաթև 13.13-16):  Ու չմոռանանք որ այս Երկրի Գազանը <<վիշապի պես էր խոսում  (13.11), որպես հենց ինքը՝ Սատանան` մոլորությամբ (Հովհ 8.44): 

Այսպես վարվելով Իսրայելի կրոնական առաջնորդները հետևում են Հին Կտակարանի ժամանակների իրենց նախնիներին ովքեր ծեսերին էին վստահում ու ոչ թէ Աստծուն (Եսայ 1.10-17, Երեմ 7.1-6, 21-22, Օվսե 6.5-6, Միք 6.1-8, Մաղ: 1.10):  Եբրայեցիների գրքի հեղինակը բազում անգամներ է սրա մասին խոսում (Եբր 3.9-12, 4.1-8, 8.6-9, 12.25).  Տաճարի երկրպագությունը դարձել էր ամբողջովին մարմնական, մարդու համար, ոչ թէ Աստծո համար (Ինչպես որ Հայ Առաքելական Եկեղեցում է եղել վերջին 1000+ տարվա ընթացքում).  Սրա պատճառն այն էր որ Աստված այդ տաճարից հեռացել էր որպեսզի մի նոր տաճար հիմներ:  Մենք սա պարզ կերպով տեսնում ենք Հովհաննեսի պատմության եզրափակման մեջ, <<Ես դրա մեջ տաճար չտեսա, քանի որ Տեր Աստվածը` Ամենազորը, և Գառն են դրա տաճարը>>  (Հայտ 21.22).

Հովհաննեսի ժամանակ տաճարի համակարգը (ՔՀ 70 թվեր) դարձել էր անգործածական, հնացած (pepalaiōken) ու ժամանակն էր հասել որ այն <<անհետանար>>, կործանվեր (Եբր 8.13).  Ֆիզիկական տաճարն ու դրա ծիսակատարական ծառայությունները Իսրայելի համար կուռք էին դարձել:  Հրեաները իրենց տաճարը Հռոմին հանձնեցին երբ նրանք ճշմարիտ տաճարին՝ Քրիստոսին մերժեցին (Մարկ 14.58, 15.29), (ինչպես որ մեր ժամանակներում երեխայապիղծ գոմիկ Հայ Առաքելական Եկեղեցին վերջին 1000+ տարիների ընթացքում Քրիստոսին է մերժել ու իրեն պետությանն է հանձնել, լինի դա Օսմանյան Կայսրության պետությունը թէ մի կողոպտող հայ պետություն, դրանով կործանելով և՛ իրեն և՛ ժողովրդին, ու ինքնասիրություն չունեցող բազում խոտակեր անասուններ իրենց դեռևս համարում են այս սուտ եկեղեցու անդամ): 

Հրեաները Հովհ 19.15-ում հայտարարում են <<Մենք Կայսրից բացի ուրիշ թագավոր չունենք>>, ու այս հայտարարությունով նրանք պարզ կերպով իրենց Մեսիանական հույսից հրաժարվեցին, կրոնապետությունը կործանեցին, լքելով իրենց դիրքն ու նպատակը որպես ազգ (Thomas Whitelaw, Commentary on John, 397):  Տաճարի ծառայություններն ու կրոնական ծեսերը մոլորություններ էին:  Դրանք այլևս չէին գործում Աստծո օրհնանքի ներքո (13:14; cp. Գաղ 4:10; 5:6, 12; Փիլիպ 3:2-3; Եբր 9-10): 

Kenneth Gentry (Improvised)