Նախաքրիստոնեական Հունահռոմեական ժամանակների մարդկանց հավատքով մարդու ազատ կամքն է եղել գերագույնը, ու ոչ թէ Աստծո նախասահմանությունը:
Միայն առաջին դարի քրիստոնեությունն էր որ սկսեց մերժել մարդու ազատ կամքի գաղափարը ու սկսեց շեշտել Աստծո նախասահմանությունը: Ու ամենատարօրինակ բանն այն էր որ քրիստոնեությու՛նն էր որ Աստծո նախասահմանությանը հավատալով մարդուն ավելի ազատագրեց, ազատություն բերեց: Աստծո ամեն բաների նախասահմանության հավատացողներն էին մարդու ազատության ջատագովները: Սա հակասություն է, ավելի ճիշտ պարադոքս:
Սրա պատճառն այն էր որ հին հունահռոմեական աշխարհում մարդը շրջապտված էր անորոշությունների ու պատահականությունների ջրհեղեղի մեջ ու սրանք նրան խորտակում էին, խեղդում էին, քանի որ այդ հունահռոմեական հեթանոսական աշխարհի իրականության մեջ ամեն գործոն մարդուն հյուծում էր, հոգնեցնում էր, շղթայումէր իր մեկուսացված ազատության մեջ: Նրանք հավատում էին պատահականությանը, բախտին, ու մենք բոլորս գիտենք որ բախտ ասած բանը գեր-ապուշ գաղափար է, Աստվածաշնչում <<բախտ>> բառն ու գաղափառը գոյություն չունի: Բախտ գոյություն չունի: Բախտը գռեհիկ է, բռի, պատահական, անսպասելի, անկանպատեսելի:
Հունահռոմեական Այդ բառադի աշխարհի հավատքի մեջ մարդը ՈՐՈՇՎՈՒՄ էր իր շրջապատով, ծնողներով, թաղի տղերքով, հասարակությունով, ուսմով, քաղաքական կարգերով, հորոսկոպով(աստղերի դասավորությունով) և այլն և այլն: Մարդը բնութագրվում ու որոշվում էր այս ամեն բաներով: Ու այս ազատ կամքի կյանքի մեջ մարդը դարձել էր հուսահատությամբ լցված ԳԵՐ-ՈՐՈՇՎԱԾ մի անձ:
ԲԱՅՑ, մարդը՝ ստեղծվել էր Աստծո պատկերով ու նախասահմանվել Աստծո ինքնիշխան խորհուրդով, ինչպես որ առաջին դարերի եկեղեցին էր հավատում, ու այս տեսակի մարդը շարժվում էր նախասահմանված մի աշխարհում ու հենց ինքն էլ Աստծո կողմից նախասահմանված էակ էր, ու ԱՅՍ իրականության մեջ մարդը մի երկրորդական ազատություն, երկրորդական պատճառականություն ուներ, այնպես, որ նա որոշված չէր: Նա Աստծո ազատ մարդն էր ու Աստված նրան թույլ էր տվել որ ինքը շատ բաներ որոշեր ու մեղքաբարդությամբ չզբաղվեր: Ուրեմն, հեթանոսները ու հեթանոսանման հավատացյալները հավատում են մարդու ազատ կամքին ու դրա հետ եկող վատատեսություններին, որտեղ մարդու համար ոչ մի հույս չկար քանի որ մարդը արդեն որոշված է հազար ու մի բաներով, իսկ մյուս կողմում հասուն եկեղեցին է որը հաստատում է Աստծո նախասահմանությունը և դրանով մարդուն է ազատագրում, նրան ազատագրելով աստղերի հորոսկոպային որոշվածությունից ու քաղաքականություններից ու ժառանգական դեֆեկտերից, ասելով որ«ոչ, այս բաները չեն որ մարդուն որոշում են»:
Արդյունքում հին դասական հունա-հռոմեական աշխարհը փլուզվեց, քանի որ այն չկարողացավ դիմակայեր առաջին դարերի եկեղեցու վկայությանն ու ճշմարտություններին:
Եկեղեցու հայրերը փիլիսոփայական հաղթանակ տարան:
Ազատ կամքին հավատացողների աշխարհում մարդը մի մեկուսացված կղզի է այդ բոլոր անիմաստության ու դատարկության մեջ, նա ինքը իր աստվածն է, ինքն իրեն որոշելով բարին ու չարը, ու նա շատ հանգիստ ու պատրաստակամ ձևով պարտվում ու խորտակվում է այդ աշխարհով: Այս տեսակի մարդը ծնվել է մեռնելու համար, ու միաժամանակ նա ցանկանում է աստվածանալ: Ու մեռնող մարդու համար անխուսափելի է որ նա օրերից մի օր որոշի որ ինքը իրոք աստված է, ու այստեղ երբեմն նրանք անկապ ձևով «անմահանալ» բառն են օգտագործում, երբ ասում են այս կամ այն մարդը անմահացավ: Ու երբեմն այս մարդիկ ինքնասպանություն են գործում, փորձելով դրանով կյանքի ու մահվան վրա իրենց ունեցած «վերջնական որոշումը» ցույց տալ:
Ու երբեմն մեր բողոքական հավատացյալների հետ հայաստանի տարածքաշրջանի ընթացող դեպքերի
մասին խոսելիս այս մարդիկ ժամերով ոգևորված խոսում են Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների ու դրանց առաջնորդների որոշումների ու հավանական գաղտնի ծրագրերի մասին, ու այս հավատացյալները ժամերով սրանց մասին են խոսում առանց մի անգամ Աստծուն նշելու: Աստված ամբողջովին բացակա է այս դեպքերից: Սրա պատճառն այն է որ հայ բողոքական եկեղեցիներից գրեթե բոլորը ոչ-կալվինիստական են, սրանք բոլորը հավատում են մարդու ազատ կամքին, մարդու ազատությանը, նրանցից ոչ մեկը Աստծո նախասահմանությանը չեն հավատում: Ազատ կամքին հավատացող եկեղեցիները Առաքելական եկեղեցիներից էապես չեն տարբերվում ու հետևաբար նրանց պես լճացած վիճակի մեջ են: Կիսահեթանոսական կիսաքրիստոնեական եկեղեցիներ են: Նրանց հավատքով հայ ազգի անցյալը, ներկան ու ապագան որոշված, որոշվում, ու որոշվելու են այս աշխարհի էրդողաններով, Պուտիններով, Ալիեվներով, պարսիկներով: Սրանք իրենց ազատ կամքի որոշվածության հուսահատության մեջ մեկուսացված մարդիկ են, հազար ու մի անհանգստություններով ու հոգեբանական նախապաշարումներով:
Ազատ կամքին հավատացող հումանիստների աշխարհը ինքնասպանական աշխարհ է, ինքը իրեն սպանելուց բացի ոչինչ չգիտե:
Ու ազատկամքականները նաև չեն հավատում որ բարոյականությունը իրենցից դուրս մի ուրիշ աղբյուր ունի, ուստի նրանց բարոյականությունն էլ է մեռնում քանի որ այն իմաստ չունի իրենց անիմաստության ծովի մեջ, նրանք այս բնագավառում էլ են հյուծվում ու պարտվում: Նրանց մտքի հետ իրենք մեռնում են ու բարոյականությունը, աբսոլուտը իրենց հետ է մեռնում: Բայց մեզ համար, ովքեր նախասահմանական հավատացյալներ ենք, Աստծո իշխանությունը միայն մեր հոգևոր կյանքով չի սահմանափակվում, քանի որ մեր գլխի ամեն մազը, մեր մարմնի ամեն բջիջը ինքիշխան ու անձնական Աստծո ստողծագործությունն է: Աշխարհում ամեն փաստ ամբողջովին անձնական փաստ է:
Իմ տան մեջ մենք փայտից մի հին անտիկ սեղան ենք գնել ու երբ ես ու կինս այդ սեղանին ենք նայում երբեմն այս սեղանը գնելու օրն ենք հիշում, կամ, պատի վրայի կախված նկարին նայելով հիշում ենք այդ նկարը նկարած արվեստագետին ու այդ հին օրերը: Ես տների առք ու վաճառքով եմ զբաղվում ու կարամ ասեմ որ ամենահետաքրքիր բանն այն է թէ իրենց տունը վաճառողների համար ինչքան դժվար է այդ տունը վաճառելը, քանի որ նրանք երկար տարիների հազար ու մի անձնական կապեր ունեն այդ տան զարթ ու զիբիլների հետ: Նույնիսկ իրանց1950 թվի փ ացած ռադիոյի հետ:
Ուզում եմ ասեմ որ կյանքում ամեն ինչ շատ անձնական է ու իրական, սա փաստ է: Ոչինչ վերածական չէ, ոչինչ իդեա չէ:
Նույն ձևով, երբ Աստված աշխարհն ու դրա մեջի ամեն ինչը ստեղծեց Նա դա անձնապես ու անձնական ձևավորեց: Նա ամեն ինչ անձնական ու ամբողջովին գիտակից է արել: Աստծո մոտ անգիտակիցը կամ ենթա-գիտակիցը գոյություն չունի, ինչպես որ ժամանակակից հոգեբանությունն ու հասարակագիտությունն է քարոզում: Ու Աստված ամեն ինչ ստեղծել է իմաստությամբ ու շքեղությամբ ու նպատակով, այնպես որ ոչ մի մանրուք ու մոլեկուլ ավելնորդ չի ստեղծվել: Նա ամեն ինչ ստեղծել է Իր ինքնիշխան նպատակով, ու ամեն ինչ իմաստ ունի: Աշխարհը ու տիեզերքը ամբողջովին անձնական են: Աստծո համար ամեն փաստ անձնական է:
Մենք չենք կարող Աստծուն սահմանափակել միայն մի բնագավառի մեջ, միայն այսպես կոչված հոգևորի մեջ, ինչպես որ մեր ժամանակակից ազատկամքային եկեղեցիներն են արել կործանարար հետևանքներով:
Երկիրը Աստծունն է: Օրենքի մեջ Մովսեսը ժողովրդին ասում է որ երբ ճամբարից դուրս եք գնում զուգարան անելու համար, հետներդ բահ տարեք, լապատկա, որ կեղտը ծածկեք, քանի որ սա Աստծո աշխարհն է, Աստծո հողն է:
Երբ մի քաղաք եք պաշարում ու շրջապատում հանկարծ այդտեղի պտղատու ծառերը չկործանեք, դա մեղք է, դա աստծո նպատակի խախտումն է:
Մարդը միայն կարող է ազատություն գտնել Աստծո նախասահմանության մեջ, երբ մարդը Աստծո օրենքներին է ենթարկվում: Ինչպես որ Սաղմոս 119:45-ն է ասում «Ես ազատության մեջ կքայլեմ, երբ Քո պատվիրանները փնտրեմ»:
Այս սերտողությամ համար անգլերեն հասկացողների համար խորհուրդ կտամ կարդալ Չարլզ Նորիս Կոչռեյնի <<Քրիստոնեությունը և Դասական Մշակույթը>> գիրքը (Charles Norris Cochrane, Christianity and Classics Culture). Այս պատմաբանը մանրակրկիտ ձևով ցույց է տալիս թէ ինչպես է նախաքրիստոնեական հունա-հռոմեական ազատկամքային մարդը եղել շղթայված ու գերեվարված, ու թէ ինչպես է առաջին դարից սկսված քրիստոենական նապասահմանականների հավատքը մարդուն ազատագրել: Այս պատմաբանը նախասահմանական չէ, նա նույնիսկ հավատացյալ չէ, դրա համար նրա գրածը շատ օբյեկտիվ է ու անաչառ, նա այս գիրքը գրել է որպես անկեղծ պատմաբան: