Սուրբ Բառի Բացատրությունը

קָדַ֥שׁ –

Սուրբ Լինել, եբրայերեն բնագրերից, Ելից 29.21. Սուրբ լինել նշանակում է մի բանը, մի ապրանքը սովորական առօրյաի օգտագործումից առանձնացնել, դրան հատուկ վերաբերվել: Օրինակ, մարդիկ իրենց տանը սովորական բաժակներ ու աման չամաններ ունեն իրենց սովորական օգտագործման համար, և նաև ունեն հատուկ խռուստալից բաժակներ ու հատուկ աման չաման հատուկ հյուրերի համար:

ἁγιάζον –

Սուրբ Դարձնել, սրբացնել, եբրայերեն բնագրերից, Մաթ 23.19բ: 1. կան բաներ որոնք մեկդի են դրվում սուրբ նպատակների համար, նվիրաբերվում են դրան, 2. Աստծո անվանը սուրբ ձևով վերաբերվել (Մաթ 6.9), օրինակ, եթե մեկը ասում է <<Աստված իմ>> ապա նա Աստծո անունը պղծում է, նա Աստծո անունը իզուր է օգտագործում: 3. Անձերն են կարող սրբացվեն, ա) օբյեկտիվորեն, Քրիստոսն ու Իր եկեղեցին համարվում են մեկդի դրված որպես Աստծո սեփականություն, սուրբ նպատակի համար, (1 Կորնթ 6.11) բ) սուբյեկտիվորեն, կարող է անձին վերաբերել, որը հոգևորապես ու բարոյապես սրբանում է, նախապատրաստվում է, նվիրվում է, մաքրագործվում է (1 Թեսաղ 5.23), 4. Քրիստոնեական ընտանիքում անհավատ ամուսինը/կինը կարող է Աստծո նպատակների համար մեկդի դրվի, սրբացվի, Աստծո կողմից ճանաչվի, ինչ որ ձևով ընդունվի, (1 Կորնթ 7.14).

Նաև, ժամանա՛կն է կարող սուրբ լինի, սրբացվի: Երբ Աստված ասում է որ Շաբաթը սուրբ պահեք, վեց օր աշխատեք մի օր հանգստացեք, այս մի օրը ինձ նվիրաբերեք, ձեր հանգստին նվիրաբերեք, սրանով մենք ժամանակը սրբացնում ենք, ժամանակը սուրբ է դառնում:

Ու նաև տարածքն է կարող սրբացվի, սուրբ դառնա: Օրինակ, երբ Մովսեսը Աստծուն է հանդիպում վառվող ծառի մոտ, Աստված նրան հրամայում է որ նա իր կոշիկները հանի քանի որ այդ հողը սրբացված է Աստծո ներկայությունից:

Մարդը սրբությունով Հիսուսին չի հասնում, մարդը Հիսուսով սրբությանն է հասնում: Մարդը սուրբ կյանք ապրելով չի մտնում դրախտ, այլ՝ Հիսուսով: Այս հերթականությունը կարևոր է: Եթե մեկը հավատա որ նա սրբությունով է Հիսուսին հասնում ու ոչ թէ Հիսուսով սրբությանը, այդ մարդու ավետարանը ուրիշ է, այդ մարդը դրախտ չի մտնի: Եթե մարդը հավատում է որ ինքը բարի գործերով է դրախտ մտնելու նա դրախտ չի մտնի:

Մեր սուրբ լինելու կամ սուրբ կյանք ապրելու շարժառիթը հիմնված է նրա վրա որ Աստվա՛ծ է մեզ մեկդի դրել, Իր համար զատել, մեզ սրբացրել, մեզ իր սեփականությունը դարձրել: Հավատքը ավետարանն է ընդունում որից հետո մենք տեղեկացվում ենք Քրիստոսի մեջ մեր ունեցած սուրբ կարգավիճակի մասին: Հավատքը սա ընդունում է, դրանում հանդարտվում է, ու Ավետարանի այս իրականության ուղղությամբ է գործում:

Հավատացյալը սուրբ կյանք չի ապրում ու հետո հույս ունենում որ միգուցե Քրիստոսին հասնի, դրախտ մտնի: Սա առաքելականների հավատքն է, նրանց ավետարանը դիվային է: Հավատացյալը սկզբում Քրիստոսին ստանում է, ու դրանով իր սուրբ կարգավիճակն է տեսնում Քրիստոսում, ու սկսում է սուրբ կյանքով ապրել: